Արտահանրապետ․ բեռնափոխադրումներն իրականացվում են գերազանցապես երկաթուղային Տ–ով։ Արտակրման և ներկրման մեջ գլխ․ տեղը պատկանում է ՌՍՖՍՀ–ին (բաժին է ընկնում արտակրման 32 և ներկրման 42%-ը), մեծ է նաև Վրաց․ ՍՍՀ (32 և 5,3%) ու Ադրբ․ ՍՍՀ (17,2 և 32,8%) բաժինը։ Ներհանրապետ․ փոխադրումներում մեծ է ավտոտրանսպորտի նշանակությունը։ Օդային Տ–ի բաժինը բեռների ներկրման և արտակրման մեջ դեռևս փոքր է։ Նրա դերն առավել կարևոր է միջհանրապետ․ ուղևորափոխադրումներում։ Խողովակաշար Տ․ ապահովում է հանրապետության ժողտնտեսության և բնակչության պահանջները բնական գազի ներկրումով։ Գրկ․ ՍՄԿԿ XXV համագումարի նյութերը, Ե․, 1976։ ՍՄԿԿ XXVII համագումարի նյութերը, Ե․, 1986։ Հոկտեմբերը և Հայաստանի տնտեսական զարգացումը, Ե․, 1967։ ՍՍՀՄ ժողովուրդների եղբայրական ընտանիքում, Ե․, 1972։ X а ч а т у р о в Т․ С․, Транспортная система СССР, М․, 1960; Транспорт СССР․ Итоги за 50 лет и перспектива развития, М․, 1967; Василевский Л․ И․, Транспортная система мира, М․, 1971; X у р ш у д я н К․ Н․, Проблемы развития транспорта Закавказского экономического района, Е․, 1972; Зотов Д․ К․, Транспорт на пороге десятой пятилетки, М․, 1975․ Կ․ Խուրշուդյան
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ, իրավական նորմերի համակցություն, որը կարգավորում է հաղորդակցության ճանապարհների և տրանսպորտային միջոցների օգտագործման հետ կապված հարաբերությունները։ Սովետական Տ․ ի․ ընդգրկում է բեռների և ուղևորների փոխադրման պայմանագրով առաջացած կողմերի հարաբերությունները, փոխադրումների պլանավորման և կազմակերպման հարցերը, փոխադրումների հետ կապված հաշվարկները, պլանային և պայմանագրային պարտավորությունների Խախտման համար գույքային սանկցիաները, տրանսպորտային միջոցների այլ նպատակով օգտագործման հետ կապված հարաբերությունները։ Տ․ ի․ ընդգրկում է նաև խողովակաշարերի օգտագործման հետ կապված հարաբերությունները, թեև գազի, նավթի մղման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են մատակարարման հատուկ պայմանագրով։
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱԽՔԵՐ, աշխատանքի ու միջոցների ծախսեր, որ կապված են բեռների ու ուղևորների փոխադրման հետ։ Բեռների փոխադրման դեպքում կատարվում են առաքման համար բեռների նախապատրաստման, բեռնման բեռնաթափման աշխատանքների, տեղափոխման, պահեստային և այլ գործառությունների, իսկ ուղևորների փոխադրման դեպքում՝ առաքման ու նշանակման վայրերում (կայարաններում, նավահանգիստներում և այլուր) ուղևորների սպասարկման, տրանսպորտի տարբեր տեսակներով նրանց տեղափոխման հետ կապված ծախսեր։ Տարբերում են ներգործարանային, այսինքն՝ ներարտադր․, տեխնոլոգիական և միջտնտեսային կապերն իրացնող տրանսպորտային գործառություններ, որոնք սպասարկում են շրջանառության ոլորտը, ապահովում շրջանառության պրոցեսի սահմաններում արտադրության շարունակությունը։ Առաջինները, որպես կարգ, իրականացվումեն ներարտադր․ տրանսպորտով՝ ձեռնարկությունների (միավորումների) տրանսպորտային ստորաբաժանումների միջոցով, իսկ միջտնտեսային կապերի իրացման փոխադրումները հիմնականում կատարում են տրանսպորտային կազմակերպությունները։ Այս աշխատանքների արդյունքը կազմում է տրանսպորտի՝ որպես ժողտնտեսության ճյուղի, համախառն արտադրանքը, որը ներառում է նաև տրանսպորտային կազմակերպությունների կատարած ներարտադր․, տեխնոլոգիական փոխադրումների, մյուս կազմակերպությունների համար արդ․, գյուղատնտ․ և այլ ձեռնարկությունների տրանսպորտի աշխատանքի արժեքը։ Տրանսպորտի համախառն արտադրանքի արժեքը որոշվում է աշխատանքի ծավալով, բեռնափոխադրումների և լրացուցիչ ծառայությունների տարիֆներով ու գանձումներով, որոնցով հաշվարկներ են կատարվում տրանսպորտային կազմակերպությունների ու պատվիրատուների միջև։ Տարիֆների ու գանձումների մակարդակը սահմանվում է ելնելով տրանսպորտային կազմակերպությունների շահագործական ծախսերի ու կուտակումների չափերից և հանդիսանում հասարակական արտադրության Տ․ ծ–ի մեծությունը որոշող գործոն։ Տեխնոլոգիական բնույթի փոխադրումների և սեփական արտաքին արտադր․ կապերի իրացման գծով ներարտադր․ տրանսպորտի ծախսերը ներառվում են ժողտնտեսության ոչ տրանսպորտային ճյուղերի համախառն արտադրանքի մեջ։ Աշխատանքի հասարակական բաժանման խորացման պայմաններում Տ․ ծ․ անընդհատ աճում են․ 1975-ին տրանսպորտի և կապի ճյուղերում ստեղծված համախառն արտադրանքը կազմել է 36,7, իսկ 1982-ին՝ 55,2 մլրդ ռ․։ Տ․ ծ–ի համեմատական կրճատման ուղիներն են՝ արտադրողական ուժերի ռացիոնալ տեղաբաշխումը, բեռնահոսքերի օպտիմալ սխեմաների մշակումը, հանդիպակաց փոխադրումների բացառումը ևն։
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ըստ սովետական քրեական իրավունքի հանցագործություններ, որոնք ուղղված են երկաթուղային, ջրային, օդային, ավտոմոբիլային տրանսպորտի և քաղաքային էլեկտրատրանսպորտի բնականոն աշխատանքի դեմ։ Բաժանվում են երկու խմբի՝ այլ պետական հանցագործությունների մեջ մտնող Տ․ հ․ (ՀՍՍՀ քրեական օրենսգիրք, հոդվածներ 80–81), հասարակական անվտանգության կանոնները խախտող Տ․ հ․ (հոդվածներ 173–181)։ Առաջին խմբի հանցագործությունների համար նախատեսված է 3–15 տարի ազատազրկում՝ եթե առաջացրել կամ կարող էին առաջացնել ծանր հետևանքներ (գնացքի խորտակում, նավավթար, օդանավավթար, դժբախտ դեպքեր մարդկանց հետ)։ Երկրորդ խմբի հանցագործությունների համար, կախված արարքի վտանգավորությունից, պատասխանատվությունը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներից, նախատեսվում են ուղղիչ աշխատանքներ, կարճատև կամ տևական ազատազրկում, իսկ օդանավ փախցնելու կամ դրա փորձի համար՝ 3 – 15 տարի ժամկետով ազատազրկում կամ մահապատիժ՝ հանցագործի անձնական գույքի բռնագրավմամբ։ Ա․ Թովմասյան
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ, տնտ․ աշխարհագրության ճյուղ։ Ուսումնասիրում է տրանսպորտի և փոխադրումների տերիտորիալ տեղաբաշխումը, նրա օրինաչափությունները, զարգացման պայմաններն ու առանձնահատկությունները՝ բնական պայմանների ու ռեսուրսների, բնակչության և տնտեսության ճյուղերի տեղաբաշխման հետ փոխկապակցության մեջ։ Տ․ ա․ բաժանվում է ընդհանուր Տ․ ա–յան, տրանսպորտի առանձին տեսակների աշխարհագրության և ռեգիոնալ Տ․ ա–յան։ Ը ն դ հ ա ն ու ր Տ․ ա․ ուսումնասիրում է երկրների և շրջանների տրանսպորտային համակարգերի զարգացման և տիպավորման պատմ․ օրինաչափությունները, բնական միջավայրի առանձին բաղադրամասերի (ռելիեֆ, գետեր, կլիմա են) և ամբողջական լանդշաֆտային կոմպլեքսների ազդեցությունը տրանսպորտի վրա, տրանսպորտի տեղը երկրների և շրջանների տնտեսության մեջ և տերիտորիալ տրանսպորտա-տնտ․ կապերը, բեռնահոսանքների և ուղևորական տրանսպորտի պրոբլեմները, տրանսպորտի շրջանացման հարցերը։ Տ ր ա ն ս պ ո ր տ ի ա ռ ա ն ձ ի ն տ ե ս ա կ ն ե ր ի ա շ խ ա ր հ ա գ ր ու թ յ ու ն ն զբաղվում է ցամաքային (երկաթուղային, ավտոմոբիլային, սայլային, գրաստային), ջրային (գետային, լճային, ծովային), օդային, ինչպես նաև չընդհատվող (խողովակաշարային և կոնվեյերային) տրանսպորտի պրոբլեմներով։ Տրանսպորտի հատուկ տեսակ (այսպես կոչված էլեկտրոնային) է համարվում նաև էլեկտրական էներգիայի փոխանցումը հաղորդալարերով։ Ռեգիոնալ Տ․ ա․ ուսումնասիրում է մեծ շրջանների, երկրների և ամբողջական մայրցամաքների տրանսպորտային համակարգերը, հաղորդակցության ճանապարհների առանձին գծերը (կամ ուղղությունները) և դրանց ձգողության ոլորտները, մերձքաղաքային ցանցերը և խոշոր քաղաքների ձգողության ոլորտները, հանգույցներն ու նավահանգիստները և դրանց ձգողության ոլորտները, տրանսպորտային կառույցների ներքին տեղաբաշխումը հանգույցներում և նավահանգիստներում, քաղաքների և ձեռնարկությունների տրանսպորտային համակարգերը։ Տ․ ա․ որպես տնտ․ աշխարհագրության ինքնուրույն ճյուղ առանձնացել է XX դ․։ Կապիտ․ երկրների գիտնականները հաճախ այն քննում են առևտրի աշխարհագրության հետ միասին, այսպես կոչված, շրջանառության աշխարհագրության շրջանակներում։ Հ․ Գրգեարյան
ՏՐԱՆՍՎԱԱԼ (Transvaal), նահանգ Հարավ–Աֆրիկյան Հանրապետությունում։ Տարածությունը 283,9 հզ․ կմ2 է, բն․՝ 8,765 մլն (1978)։ Վարչական կենտրոնը՝ Պրետորիա։ Գտնվում է Վաալ և Լիմպոպո