Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/90

Այս էջը սրբագրված է

րասունա, Օրդու գավառակները, Սամսոնի գավառի մեջ՝ Սամսոն, Ֆաթսա, Ունիա–Թերմե, Չարշամբա, Բաֆրա գավառակները, Լազիստանի գավառի մեջ՝ Ռիզե, Օֆ, Աթինա, Խոփա գավառակները, Գյումուշխանեի գավառի մեջ՝ Գյումուշխանե, Թորուլ, Շարիան, Գայլգեա գավառակները։ Վիլայեթի տարածքի 3/5-ը լեռնային է։ Ամենամեծ լեռնաշղթան Արևելապոնտականն է (Տ․ վ–ի հվ․ սահմանը), ամենաբարձր լեռնագագաթները՝ Կաճկաքարը (3937 մ) և Վերջնբակը (3711 մ) Պարխարի լեռներում։ Տ․ վ–ի տարածքը հվ–ից հս․ հատում և Սև ծովն են թափվում Հալիս (Կըզըլ–ըրմակ), Լյուկաստոս (Մերդ–ըրմակ), Իրիս (Եշիլ–ըրմակ), Թերմոդոն (Թերմե–չայ), Մելետ–սու, Պոլեմոնսու, Ակ–սու, Քարշուդ–չայ, Դեղիրմենդերե, Կարա–դերե, Օֆ (Կալոս Պոտամոս), Բյույուկ–դերե կամ Ֆուրթունա–սու գետերը։ Տ․ վ–ի 1/3-ը անտառապատ է (Տրապիզոն, Կերասունտ, Սամսոն)։ Կլիման բարեխառն է և խոնավ։ Վայրի կենդանիներից տարածված են արջը, վարազը, եղջերուն, այծյամը, նապաստակը, թռչուններից՝ արծիվը, սագը, բադը, կաքավը, կտցարը, լորը։ Տ․ վ–ի տարածքը հարուստ է օգտակար հանածոներով։ Տրապիզոնը հայտնի է արծաթի, պղնձի, կապարի, մանգանի, երկաթի, քարածխի, Գյումուշխանեն՝ արծաթաբեր կապարի և պղնձի, Սամսոնը՝ արծաթաբեր կապարի և մանգանի հանքավայրերով, որոնք օսմանյան տիրապետության ժամանակաշրջանում սկսել են շահագործվել միայն XIX դ․ վերջին XX դ․ սկզբին։ Հանքային ջրի աղբյուրներ կան Տրիպոլիսի և Կերասունտի գավառակներում։ Տ․ վ–ի բնակիչները հիմնականում զբաղվում էին գյուղատնտեսությամբ, արհեստներով և առևտրով։ Մշակում էին հացահատիկ, կանեփ, վուշ, ծխախոտ, մրգեր, պտուղներ։ Հայտնի էին Տրիպոլիսի գինին, Սալքսոնի ծխախոտը և պողպատը։ Ծովափնյա դիրքը նպաստում էր նահանգում առևտրի զարգացմանը (Տ․ վ–ի տարածքով անցնում էին մի շարք առևտր․ ճանապարհներ)։ Տ․ վ–ի նավահանգիստներն ապրանքներ էին բերվում Գերմանիայից, Ամերիկայից, Անգլիայից, Ավստրիայից, Ֆրանսիայից, Հունաստանից, Իտալիայից, Ռուսաստանից, այլ երկրներից և Թուրքիայի զանազան շրջաններից։ Հայերը Տ․ վ–ի տարածքում բնակվել են հնագույն ժամանակներից։ Ըստ Հերոդոտոսի, Աքեմենյան տիրակալության 13-րդ՝ Արմինիա սատրապության հս–արմ․ սահմանը հասել է մինչև Եվքսինյան Պոնտոս (Սև ծով)։ Մ․ թ․ ա․ Ill–II դդ․ Փոքր Հայքի թագավորության ազդեցության սահմանները տարածվել են մինչև Փառնակիա և Տրապիզոն քաղաքների միջև ընկած ծովեզրյա շրջանների վրա։ Մ․ թ․ VIII դ․ վերջին, արաբ. բռնություններից խուսափելով, շուրջ 12 հզ․ հայեր՝ Շապուհ և Համամ Ամատունի իշխանների գլխավորությամբ Հայաստանից անցել են Բյուզանդիայի տիրապետության սահմաններում գտնվող Խաղտիք երկրամասը և բնակվել այնտեղ (տես Համշենցիներ)։ Հայերի թիվն ավելացել է նաև հետագա դարերում։ 1877–78-ի ռուս–թուրք․ պատերազմից և 1895–96-ի հայկ․ կոտորածներից հետո հայերի մի մասը Տ․ վ–ից գաղթել է Կովկաս և բնակություն հաստատել Սոչիի, Գուդաութայի, Սուխումի, Բաթումի, Թիֆլիսի, Բաքվի, Կերչի, Եկատերինոդարի, Սիմֆերոպոլի և այլ շրջաններում։ Ըստ Վ․ Քինեի, XIX դ․ վերջին Տ․ վ–ում ապրում էր 47200 հայ։ Հույները (193 հզ․) բնակվում էին հիմնականում ծովափնյա քաղաքներում ու ամրոցներում, առևտր․ այլ կենտրոններում։ Կային նաև վրացիներ, չերքեզներ և մահմեդ․ այլ ժողովուրդներ։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Տ․ վ–ում կար մոտ 65 հզ․ հայ։ Նրանք բնակվում էին Տրապիզոնում (15 հզ․), Սամսոնում (10 հզ․) Օրդուում (5 հզ․), Գյումուշխանեում և շրջակայքում (2,5 հզ․), Ունիայում (2 հզ․), Կերասունաում (1500), Տրիպոլսում (800), Տրապիզոնի և Լազիստանի գյուղերում և այլուր։ Զբաղվում էին գյուղատնտեսությամբ, արհեստներով և առևտրով՝ կարևոր դեր խաղալով Տ․ վ–ի տնտեսամշակույթային կյանքում։ Հայերն ունեին 47 կրթ․ հաստատություն։ Դպրոցներ կային նաև շատ եկեղեցիներին կից։ Տ․ վ–ի հայերի մեծ մասը զոհվել է 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։ 1930-ական թթ․ տվյալներով հայեր բնակվում էին Կերասունտում (350 մարդ), Գյումուշխանեում (330), Սամսոնում (200), Օրդուում (150), Տրապիզոնում (60) և այլուր։ Տ․ վ–ի տարածքը ներկայումս բաժան ված է Տրապիզոնի, Ռիզեի, Գյումուշխանեի, Կերասունտի, Օրդուի և Սամսոնի իլերի։ Գրկ․ Տաշյան Հ․, Հայ բնակչությունը Սև ծովեն մինչև Կարին, Վնտ․, 1921։ Ծոցիկյան Ս․ Մ․, Արևմտահայ աշխարհ, Նյու Յորք, 1947։ Минцлов С․ Р․, Статистический очерк Трапезондского округа․ Ноябрь, 1916 г․, Трапезонд, 1916; Vital G․, La Turquie d’Asie, t․ 1, P․, 1891․ Ա․ Միքայեչյան ՏՐԱՊԻԶՈՆԻ ՕՊԵՐԱՑԻԱ 1916, առաջին համաշխարհային պատերազմում տրիպիզոն քաղաքը գրավելու նպատակով ռուս․ Կովկասյան բանակի և Սևծովյան նավատորմի համատեղ հարձակողական գործողությունը թուրք․ 3-րդ բանակի դեմ։ Օգտվելով էրզրուէի օպերացիա /9/6-ի հաջողությունից՝ գեն․–լեյտենանտ Վ․ Ն․ Լյախովի զորամասը (15 հզ․ զինվոր) Բաթումի ռազմանավերի (հրամանատար՝ առաջին կարգի կապիտան Մ․ Մ․Ռիմսկի- Կորսակով) աջակցությամբ ծովեզերքով հունվ․ 23-ին (փետր․ 5) անցել է հարձակման, մինչև փետրվ․ 23-ը գրավել Աթենաս, Ռիզոս (Ռիզե), Ոփիոս, Սուսուրնե (Հումուրգյան) ծովափնյա բնակավայրերը։ Մարտի 25-ին (ապրիլի 7-ին) ցամաքային զորամասերը համալրվել են Նովոռոսիյսկից Ռիզոս և Մուսուրմենե իջեցված Կուբանյան երկու բրիգադով (մոտ 18 հզ․)։ Համալրվել են նաև Բաթումի ռազմանավերը։ Տրապիզոնի գրոհն սկսվել է ապրիլի 1-ին (12-ին)։ Կարադերե գետի մոտ ռուս, զորքերը ճեղքել են թուրք, ռազմաճակատը և ապրիլի 5-ին (18-ին) գրավել Տրապիզոնը։ Մայիսին Մարիուպոլսից ծովով Տրապիզոն են իջեցվել երկու հետևակ դիվիզիա (մոտ 35 հզ․), որից հետո կազմավորվել է Կովկասյան 5-րդ կորպուսը, որը գրաված դիրքերում մնացել է մինչև Թուրքիայի դեմ ռազմ, գործողությունների ավարտը (1917-ի հոկ տեմբեր)։ Գրկ․ Корсун Н․ Г․, Первая мировая война на Кавказском фронте, М․, 1946; Новиков Н․ В-, Операция флота против берега на Чёрном море в 1914–17, 2 изд․, М․, 1937․


ՏՐԱՊՆԵՐ (< շվեդ, trappa – սանդուղք), աստիճանաձև անջատում ունեցող հիմքային մագմատիկ ապարների (դիաբազ, գաբբրո, բազալտ) ընդհանուր անվանումը:

Տ․ գրավում են զգալի մակերեսներ՝

տրապային մարզեր և բնորոշ են երկրա կեղևի պլտտֆորմային հատվածներին (Սիբիրի, Հվ․ Աֆրիկայի, Հվ․ Ամերիկայի

տրապային մարզեր)։

ՏՐԱՍ (գերմ․ Trass), խիտ, բաց գույնի ապար հրաբխային աուֆերի խմբից։ Հարուստ

է ամորֆ սիլիկաթթվով։ Տ–ի կազ

մի մեջ են մտնում հրաբխային ապակու բազմաթիվ մանր բեկորներ, որոնք մասամբ

փոխվում են ցեոչիաների։ ՍՍՀՄ–ում

հանդիպում են Ղրիմում և Անդրկովկա սում (հատկապես ՀՍՍՀ–ում)։ Օգտագործ վում է ցեմենտի արտադրութ ան մեջ։ ՏՐԱՍՍԱ (< գերմ․ Trasse – գծի, ճանապարհի,

ուղղություն), 1․ մայրուղի,

ճանապարհի, ջրանցքի, էլեկտրահաղորդման

կամ կապի գծի, խողովակաշարի,

ինչպես նաև մեծ երկարության նման այլ կառույցի շարժման ուղին կամ երկայնական

առանցքը որոշող գիծ։ Տ–ի ուղղության
և պրոֆիլի պրոյեկտումը տեղանքում
կամ տոպոգրաֆիական քարտեզի

օգնությամբ կոչվում էծրագծում։ 2․ Օդանավակայանների և անհրաժեշտ սար քավորումներով որոշակի կետերի միջև տրանսպորտային ինքնաթիռների կանոնավոր

թռիչքների հաստատված երթու

ղի; 3․ Արկի կամ գնդակի թռիչքի հետա գծի լուսարձակող հետքը: ՏՐԱՎԱԼԵՎ, խուտոր ՌՍՖՍՀ Կրասնոդարի

երկրամասի Ապշերոնսկի շրջանում,

շրջկենտրոնից 25 կմ հվ–արմ․։ Բնակչու թյունը՝ հայեր, ռուսներ, ուկրաինացիներ, հույներ։ Զբաղվում են անտառատնտեսությամբ:

Ունի տարրական դպրոց, ակումբ,

կինո, բուժկայան։ Հայերն եկել են Սամսունից

և շրջակա գյուղերից, 1890-ին։

ՏՐԱՎԵՍՏԻ (ֆրանս․ travesti, < traves- tir_– զգեստավւոխվել), դերի տեսակ և բեմական ամպչուա, որ ենթադրում են պայմանական կերպարանափոխություն՝ կին՝ տղայի կամ պատանու զգեստով (Վիոլա, Շեքսպիրի «Տասներկուերորդ գի շեր»), և դերասանուհի․ 1․ դրամատի կական թատրոն ու մ՝ տղաների, պատանիների և դեռահաս աղջիկների դերեր կատարող, 2․ օպերայում՝ մեցցոսոպրանոյի կամ կոնտրալտոյի համար

գրված՝ տղաների դերերգեր կատարող
(Քերուբինո, Մոցարտի «Ֆիգարոյի

ամուսնությունը», Զիբել, Գունոյի <Ֆաուստ>)։ Հ․ Հովհաննիսյան ՏՐԱՎԵՐՏԻՆ (իաալ․ travertino), կրաքարային

տուֆ, հանքային աղբյուրների
կրաքարային նստվածք։ Սովորաբար

ունի մակահոսված կառուցվածք և մեծ