վէլ են բարակ կաշեփոկով։ Եզրերի կաշեփոկե օղերը ծառայել են մեկ այլ բարակ կաշեփոկով կամ բրդյա ամուր և գույնզգույն թելով՝ խրացով (արեխաաան), Տ․ ոտքին ամրացնելու համար։ Տ․ լինում էր եզրակարով («աջբնակ»), առանց եզրակարի («դրանակ») և թաթի մասում՝ եռածայր («երեքքթանի»)։ Հարսանիքի նախօրյակին հարսի ծնողները փեսային նվիրել են կարմիր կապերով Տ-ներ։ Գործարանային ոտնամանների լայն արտադրության հետևանքով Տ․ այժմ դուրս է եկել գործածությունից։ Գրկ․ Ա վ ա գ յ ա ն Ն․, Հայկական ժողովրդական տարազը, Ե․, 1983։ А р м а г а- н я н А․ С․, Обувь древней Армении, Е․, 1978․ Ն․ Ավագյան
ՏՐԵՄԱՏՈԴՆԵՐ (Trematoda, Digenea), ծծող որդեր, տափակ որդերի տիպի դաս։ Հասուն ձևերը մանկաբուծում են ողնաշարավոր կենդանիների և մարդու, թըրթուրները՝ փափկամորթների, երբեմն այլ անողնաշարավորների օրգանիզմներում։ Հայտնի է Տ–ի շուրջ 7000 տեսակ՝ տարածված ամենուրեք։ Մարմինը սովորաբար երկարացած է, տափակ, տերևաձև, եր-
բեմն՝ գլանաձև կամ տանձաձև։ Մարմնի երկարությունը սովորաբար մմ–ի
տասնորդական մասերից մինչև մի քանի սմ է (մեկ տեսակը՝ մինչև 1,3 մ)։ Տիպիկ Տ․ ունեն երկու ծծան՝ բերանային և փորային, որոնցով կպչում են տիրոջ մարմնին կամ օրգաններին։ Մարմնի ծածկույթը մկանների հետ կազմում է մաշկա–մկանային պարկ, որի ներսում են գտնվում ներքին օրգանները։ Մարմնի խոռոչը բա ցակայում է։ Ունեն մարսողական (փակ), արտաթորության, նյարդային և սեռական համակարգեր։ Հերմաֆրոդիտ են։ Բազ մաթիվ Տ․ մարդու և ընտանի կենդանիների արեմաաոդոզների հարուցիչներ են։ Մար դու մակաբույծներ են լյարդի երկծծանը, նշտարաձև երկծծանը, կատվի կամ սի բիրյան երկծծանը, արյան երկծծանը։
ՏՐԵՄԱՏՈԴՈԶՆԵՐ, մարդու և կենդանի ների ճիճվային հիվանդություններ, որոնք առաջանում են ծծող տափակ որդերից՝ ւորեմաաոդներից։ Մ ա ր դ ու հիմնական Տ․ են ֆասցիոլոզը, ֆասցիոլոպսիդոզը, շիստոսոմատոզը, կլոնորխոզը, պարա– գոնիմոզը, օպիսթորխոգը, մետագոնիմոզը, նանոֆիետոգը, դիկրոցելոզը։ Տարածված են արևադարձային և մերձ արևադարձային երկրներում, Հվ․ Ամերի– կայում (շիստոսոմատոզ, ֆասցիոլոզ), Հե ռավոր Արևելքում (պարագոնիմոզ, կլո– նորխոզ), Արմ․ Միբիրում, Օբ գետի ավազանում, Ղազախստանում (օպիսթորխոզ, ֆասցիոլոզ ևն)։ Տ․ հաճախ ընթանում են որպես սուր ալերգիական հիվանդություն՝ մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ (մինչև 39°C), լյարդի, լեղապարկի բորբոքում ներով, ստամոքս–աղիքային, նյարդային համակարգերի խանգարումներով են։ Ախտորոշ ու մը․ ձվիկների հայտ– նաբերմամբ՝ հիմնականում կղանքում, այնուհետև մեզում (արյան երկծծան), 12-մատնյա աղիքի հյութում (լյարդի ֆաս– ցիոլա, կատվի երկծծան, նշտարաձև երկ ծծան), խորխում (պարագոնիմա)։ Կան խարգել ում ը․ պայքար ինվազիայի աղբյուրի դեմ քիմ․ և կենսբ․ միջոցնե րով, մակաբույծների միջանկյալ և լրա ցուցիչ տերերի (փափկամորթներ) ոչըն– չացում, մելիորատիվ միջոցներով կանգ նած ջրերի չորացում, ջրմուղի ջրի և հողի աղտոտման (կղանքով և մեզով) կանխում, սան–լուսավորչական աշխատանքների անցկացում, ձկնեղենի և մսեղենի բավա րար ջերմային մշակում։ Կենդանիների Տ․, առաջացնում են տրեմատոդները (մոտ 125 տեսակ), որոնք մակաբուծում են բոլոր տեսակի վայրի և ընտանի, այդ թվում նաև գյու– ղատնտ․ ողնաշարավոր կենդանիների տարբեր օրգաններում կամ օրգանների համակարգում։ Տ․ տարածված են ամենուր և տնտ․ մեծ վնաս են հասցնում անասնա պահությանը։ Տ–ից առավել վնաս են հաս– ցընում ֆասցիոլոզը, դիկրոցելիռզը, որո ճողների պարամֆիստոմատոիդոզը, մսա– կերների օպիսթորխոգը, հավերի պրոս– թոգոնիմոզը ևն։ Հիվանդության ախտա նշանների դրսևորումը պայմանավորված է կենդանու օրգանիզմում մակաբույծ ների տեղադրությունից (աղիքներ, լյարդ, ենթաստամոքսային գեղձ, շնչառության օրգաններ, արյան կամ սեռական համա կարգեր ևն)։ Բ ու ժ ու մ ը․ ճիճվամուղ պատրաստուկներ։ Կանխարգել ու– մ ը․ պայքար փափկամորթների դեմ, արոտավայրերի պարբերաբար բարելա վում և փոփոխում։
ՏՐԵՄՈԼՈ (իտալ․ tremolo, բառացի՝ դող դոջուն) (երաժշտ․), որևէ հնչյունի, ին տերվալի, ակորդի, ինչպես նաև միմյան ցից տերցիայից ոչ պակաս հեռավորու թյան վրա գտնվող երկու հնչյունների կամ ձայներից գոնե որևէ մեկում նույնպիսի հարաբերակցություն պարունակող երկու ակորդների արագ և բազմակի կրկնու թյունը։
ՏՐԵՆԱԺՈՐ (< անգլ․ train – վարժեցնել, մարզել), վարժասարք, մարզասարք, ուսուցողական–վարժական հարմարանք զանազան աշխատանքային հմտություններ մշակելու և մեքենայի (մե խանիզմի) կառավարման տեխնիկան կա ւոարելագործելու համար։ Տ․ լայնորեն կիրառում են մասնագիտական ուսուցման, տիեզերագնացների պատրաստման, զին ված ուժերի անձնակազմի մարտական նախապատրաստման ժամանակ։ Տիե զերագնացների համար նա խատեսված Տ–ն և ր ը լինում են վերերկրյա և թռչող ապարատում տեղա կայված (կողային)։ Տ․ օգտագործվում է նաև սպորտային մարզումնե– ր ի ժամանակ։ Լինում են պարզ՝ առան ձին տարրերի, և բարդ՝ համալիր գործո ղությունների մշակման համար։
ՏՐԵՆՅՈՎ Կոնստանտին Անդրեևիչ [1876, գ․ Ռոմաշովո (Ւաւրկովի նահանգում)– 1945, Մոսկվա], ռուս սովետական գրող, դրամատուրգ։ 1903-ին ավարտել է Պե– տերբուրգի հնագիտության ինստ–ը և հոգևոր ակադեմիան, 1921-ին՝ Տավրիկյան համալսարանի գյուղատնտես, ֆակ–ը։ Տ–ի նախահոկտեմբերյան ստեղծագործությու նը գլխավորապես նվիրված է սոցիալ․ հակասությունների գեղարվեստ, պատկերմանը։ 1917-ից հետո գլխ․ թեման դար ձել է հեղափոխությունը։ Եթե «Պուգաչով– շչինա» (1924) ողբերգությունում ընղգծվում են ժող․ ապստամբությանը բնորոշ տարերայնությունն ու անձնազոհությունը, ապա «Լյուբով Ցարովայա» (1926, բեմ․ 1926, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1941) պիե սում առկա է պատմ․ օրինաչափության խոր ըմբռնումը, այս գործը սոցիալիստ, ռեալիզմի դասական ստեղծագործություն է։ Հեղափոխության բարոյական նշանա կությունն է բացահայտված «Գիմնազիստ ներ» (1936) և «Նևայի ափին» (1937) պիեսներում, վերջինիս մեջ կերտված է Վ․ Ի․ Լենինի կերպարը։ Տ․ գրել է նաև սովետական իրականության մասին («Կի նը», 1928, «Աննա Լուչինինա», 1941 ևն) և պատմ․ թեմայով («Ընդառաջ», 1943, «Զորավար», 1945) պիեսներ։ Պարգևա տրվել է 2 շքանշանով։ Երկ․Избр․ произв․, т․ 1–2, М․, 1955․ Գրկ․ Библиографический указатель, М․– Л․, 1963․
ՏՐԵՆՏԻՆՈ ԱԼՏՈ ԱԴԻՋԵ (Trentino-Alto Adige), մարզ Հս․ Իտալիայում, Ալպերում, Ադիջե գետի վերնագավառում։ Ընդգրկում է Բոլցանո և Տրենտո գավառները։ Վարչական կենտրոնը՝ Տրենտո։ Տարածությունը 13,6 հզ․ կմ2 է, բն․՝ 870 հզ․ (1976)։ էլեկտրաէներգիայի ընդհանուր ազգային արտադրության 1/5-ը տալիս են Տ․ Ա․ Ա–ի հէկերը։ Զարգացած է էլեկտրա քիմիան, էլեկտրամետալուրգիան, մեքե նաշինությունը, փայտամշակման, տեքս տիլ, սննդի արդյունաբերությունը։ Գյու ղատնտեսությունը կենտրոնացած է լեռ նահովիտներում։ Զբաղվում են հացահատիկի, կարտոֆիլի մշակությամբ, խաղողագործությամբ, գինեգործությամբ, պտղաբուծությամբ, անասնապահությամբ։ Զարգացած է տուրիզմը։ Մարզի ներկայիս տարածքը պատմ․ Տիրոլ մարզի մի մասն է եղել։
ՏՐԵՉԵՆՏՈ (իտալ․ trecento, բառացի՝ երեք հարյուր), XIV դարի իտալ․ անվանումը։ Բանասիրության և արվեստագիտության մեջ «Տ․» տերմինով նշում են XIV դ․ իտալ․ մշակույթը, որը նշանավորվել է Վերածննդի նախադրյալների բուռն զարգացմամբ։ Տ–ի գրականության մեջ կտրուկ շրջադարձ է կատարվել դեպի հումանիզ մի վփլիսոփայությունը և ժող․ լեզուն (Ֆ․Պետրարկւմ, Զ․ Բոկաչչո)։ Տ–ի կերպար վեստին բնորոշ է ռեալիստական ձգտում ների և գոթ ականացման ուժեղ միտումնե րի միջև պայքարը։ Տ–ին առավել տիպական է գեղանկարչության Սիենայի դըպրոցը։
ՏՐԵՊԱԿ, ռուսական հնագույն պար․ տարածված է նաև Ուկրաինայում։ Երաժշտ․ չափը -7- է, բնույթը՝ ուրախ, կրակոտ։ 4 Տ–ի երաժշտ․ ձևը օգտագործել են Ա․ Ռուբինշտեյնը («Տրեպակ» դաշնամուրի հա մար), Պ․ Չայկովսկին («Շչելկունչիկ» բա լետում), Մ․ Մուսորգսկին («Մահվան եր գերն ու պարերը» վոկալ շարում), Ի․ Մտրավինսկին («Պետրուշկա» բալե տում) և ուրիշներ։
ՏՐԵՊԵԼ (գերմ․ Treepl, < Հյուսիսային Աֆրիկայի Tripoli – Տրիպոլի քաղաքի անվամբ), փխրուն կամ թույլ ցեմենտացված, շատ թեթև, նուրբ ծակոտկեն օպալային նստվածքային ապար։ Ֆիզիկաքիմ․