Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/97

Այս էջը սրբագրված է

հատկություններով Տ․ նման է դիատոմին․ սակայն պարունակում է փոքր քանակությամբ օրգանական մնացորդներ կամ լրիվ զուրկ է դրանցից։ Գույնը՝ սպիտակ, գորշ, կարմիր, սև։ Կարծրությունը՝ 1–3, խտությունը՝ 2000–3000 կգ/մ3, ծակոտկենությունը՝ 60,2–64%։ Ծագումը, հավանաբար, կենսաքիմ․ է։ Տ–ի կուտակումները հայտնի են կավճի հասակի ծովային, սակավ՝ պսղեոգենի և քարածխային ժամանակաշրջանի նստվածքներում։ Օգտագործվում է որպես ֆիլտրող, հղկող, շինարարական նյութ։

ՏՐԵՍԻ (Tracy) Սպենսեր (1900–1967), ամերիկյան կինոդերասան։ Ավարտել է Դրամատիկական արվեստի ամերիկյան ակադեմիան, 1922-ից հանդես եկել թատրոնում։ Առաջին ելույթը կինոյում՝ 1930-ին («Գետով դեպի վեր»)։ Ստեղծել է խորապես մարդկային կերպարներ՝ հոգևորա կան ֆլաննագեն («Տղաների քաղաքը», 1938), էդիսոն («էդիսոն՝ մարդը», 1940)։ Տ–ի ստեղծ․, ամենաբարձր նվաճումները կապված են սոցիալական խնդիրներ արտացոլող ֆիլմերի հետ, ուր նրա հերոսները դժվար և դրամատիկ պայմաններում ձգտել և հասել են արդարության (Հեյվուդ, «Նյուրնբերգյան դատավարություն», 1961, ռեժ․ Ս․ Կրամեր ևն)։ Նկարահանվել է նաև «Ստենլին և Լիվինգստոնը» (1939), «Ծերունին և ծովը» (1958), «Խելակորույս, խելակորույս աշխարհ» (1963) և այլ ֆիլմերում։


ՏՐԵՍՏ (անգլ․ trust, բառացի՝ վստահություն), 1․կապիտ․ մոնոպոլիաների ձև, որի դեպքում մասնակիցները կորցնում են իրենց արտադր․, առևտր․, հաճախ նաև իրավաբանական ինքնուրույնու թյունն ու ենթարկվում միասնական կառավարման։ Առաշացել են XIX դարի վերշերին, ԱՄՆ–ում, XX դ․ սկզբին տարածվել նաև Եվրոպայում։ Տ–ում փաստացի իշխանությունը կենտրոնացած է վարչության կամ գլխավորող ընկերության ձեռքին։ Մասնակից ձեռնարկությունների շրշանակներում Տ․ վարում է տեխ․ ու տնտ․ միասնական քաղաքականություն, շահույթը բաշխվում է այդ ձեռնարկու թյունների նախնական բաժնեմասերին համապատասխան։ Արդի պայմաններում Տ–ները սակավաթիվ են։ 2․ ՍՍՀՄ–ում նէպի տարիներին՝ մի ճյուղի ձեռնարկությունների տնտհաշվարկային միավորում։ Վերացվել են 1-ին հնգամյակի (1929–32) կեսերին։ 3․ ՍՍՀՄ–ում շինարարության մեշ՝ կազմակերպական–արտադր․ հիմ նական միավորը (օրինակ, շինարարա կան, մոնտաժային Տ․ ևն)։


ՏՐԵՎԵՐ Կամիլլա Վասիլևնա (1892– 1974), սովետական պատմաբան, արևելագետ։ ՍՍՀՄ ԴԱ թղթ․ անդամ (1943), Ուզբ․ ՍՍՀ գիտության վաստ․ գործիչ։ 1914-ին ավարտել է Պետերբուրգի համալսարանի պատմափիլ․ ֆակ–ը։ 1919-ից աշխատել է էրմիտաժում և Նյութական մշակույթի պատմության պետ․ ակադեմիայում (ՆՄՊՊԱ)։ 1943–45-ին ապրել է Սովետա կան Հայաստանում, աշխատել պատմության ինստում։ Ուսումնասիրությունները վերաբերում են Իրանի, Հունաբակտրիա– կան թագավորության, Հայաստանի, Աղվանքի պատմությանն ու մշակույթին։ 1929-ին մասնակցել է ՆՄՊՊԱ–ի և էրմիտաժի միացյալ արշավախմբին, որն աշ խատել է Դաղստանում և Հայաստանում։ 1936-ին եղել է Նոր Ամբերդի հնագիտ․ արշավախմբի անդամ։ Հայաստանի ան տիկժամանակաշրջանի հուշարձանների ուսումնասիրության արգասիքն է «Հին Հայաստանի մշակույթի պատմության ուր վագծեր (մ․ թ․ ա․ II–մ․ թ․ IV դդ․)» (ռուս․, 1953) աշխատությունը։ Տ–ի «Կովկասյան Ալբանիայի պատմության և մշակույթի ուրվագծեր, մ․ թ․ ա․ IV–մ․ թ․ VII դդ․» (ռուս․, 1959) աշխատությունն, ըստ էության, Աղվանքի պատմության, սոցիալտնտ․ հարաբերությունների, նյութական մշակույթի հարցերին նվիրված առաջին ընդհանրացնող գործն է։ Կյանքի վերջին տարիներին Տ․ գլխավորել է Հ․ Օրբելու գիտ․ ժառանգության ուսումնասիրման և հրատարակման աշխատանքները։ Գ․ Տիրացյան


ՏՐԵՏՅԱԿՈՎՅԱՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ Մ ո ս կ վ ա յ ու մ, ռուսական և սովետական արվեստի խոշորագույն պատկերասրահ։ «Տ․ պ․» անվանումը ստացել է հիմնադիր Պ․ Մ․ Տրետյակովի ազգանու նից, որը նկարներ հավաքելով (1856-ից) նպատակադրվել էր ստեղծել ազգ․ ար վեստի հանրամատչելի թանգարան։ 1892-ին Տրետյակովը իր, ինչպես նաև եղբորից՝ Ս․ Մ․ Տրետյակովից ժառանգած հավաքածուները նվիրել է Մոսկվային (մինչև 1918-ը թանգարանը կոչվել է Պ․ և Ս․ Տրետյակովների մոսկովյան քաղաքային գեղարվեստական պատկերասրահ)։ 1918-ին Վ․ Ի․ Լենինի ստորագրությամբ ժողկոմխորհի դեկրետով Տ․ պ․ ազգայնացվել է։ Սովետական տարիներին այն մեծապես ընդլայնվել է (1917-ին՝ մոտ 4000 ստեղծագործություն, 1975-ին՝ 55․000)։ Տ․ պ–ի հավաքածուին է միացվել Սրբանկարչության և գեղանկարչության թանգարանը (Ի․ Ս․ Օստրոուխովի նախկին հավաքածուն), Ցվետկովսկայա պատ կերասրահը՝ ռուս, գծանկարի մեծարժեք ժողովածուով, Ռումյանցևի թանգարանից՝ ռուս նկարիչների գործերի հավաքածուն, ազգայնացված մի քանի մասնավոր հա վաքածուներ։ Պատկերասրահը մշտապես հարստանում է պետ․ գնումների հաշվին։ Տ․ պ–ի հավաքածուն ընդգրկում է գեղանկարչություն, գրաֆիկա, քանդակ, դեկորատիվ–կիրառական արվեստի առանձին գործեր, այնտեղ ներկայացված են XI դ․ –XX դ․ սկզբի ռուս, արվեստը և սովետական արվեստը։ Ամբողջական են ներկայացված հատկապես XIX դ․ 2-րդ կեսի ռուս, գեղանկարչությունը, ւզերեդ– վիժնիկների լավագույն գործերը, XIX դ․ վերջի XX դ․ սկզբի ռուս նկարիչները, <Միր իսկուսավայի>, «Ռուս նկարիչների միության», վԳոչուբայա ռոզայի>, «Բուբնովի վալետի» վարպետները։ Տպում ըստ արժանվույն են ներկայացված սովետական բազմազգ արվեստի զարգաց ման բոլոր փուլերը։ Պատկերասրահը ՍՍՀՄ–ի խոշորագույն գիտագեղարվես տական հիմնարկություն է, մեծ աշխա տանք է տանում իր հավաքածուն ժողովրդական ՎՕՐԴԻ լայն խավերին ծանոթացնելու բնագավառում (էքսկուրսիաներ, դասախոսություններ, մշտական և շարժական ցուցահանդեսներ ևն)։ 1975-ին Տ․ պ․ հաճախել է 1623000 մարդ (1881-ին՝ մոտ 8000)։ Տ․ պ․ պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1956)։ Պատկերասրահի շենքը զբաղեցնում է Տրետյակովի վերակառուցված տունը և մի շարք տարբեր ժամանակների շինություններ։ Գլխավոր ճակատը կառուցվել է 1902-ին՝ նկարիչ Վ․ Մ․ Վասնեցովի նախագծով։ Տում տեղ են գտել հայ նկարիչներից Ե․ Թադևոսյանի, Մ․ Սարյանի, Հ․ Կոջոյանի, Մ․ Ավետիսյանի, Մ․ Աբեղյանի, Հ․ Զարդարյանի, Մ․ և Ե․ Ասլամազյանների, Գ․ Խաւնջյանի, քանդակագործներից՝ Գ․ Քեպինովի, Ա․ Սարգսյանի, Ն․ Նիկողոսյանի և ուրիշների աշխատանքները։


ՏՐԻԱԴԱ տես Եռյակ: ՏՐԻԱՆԳՈՒԼՅԱՅԻԱ և ռ ա ն կ յ ու ն UI- վ ո ր ու մ (< լատ․ triangulum – եռանկյուն), գեոդեզիական հենմանցանցի ստեղծման և երկնային մարմինների հեռավորությունների որոշման մեթոդ։ Օգտագործվում է, տեղանքի հանույթի և տարբեր բնույթի չափումներ կատարելու համար։ Ռելիեֆի անհարթությունների պատճառով Երկրի՝ իրարից շատ հեռու գտնվող երկու կետերի միջև եղած հեռավորության անմիջական չափումը հնարավոր չէ։ Դրա համար այդ երկու կետերի միջև ընկած տարածությունը բաժանում են ընդհանուր կողմեր ունեցող եռանկյունների, որոնց գագաթներում (որոշվող կե տեր) կառուցվում են բարձր աշտարակներ (գեոդեզիական նշանակետեր) այնպես, որ յուրաքանչյուրից երևան առնվազն մյուս երկուսը։ Աշտարակներից երկուսը կառուցվում են հարթ տարածության վրա, որպեսզի հնարավոր լինի սովորական եղանակով չափել դրանց ճշգրիտ հեռավորությունը։ Այդ հատվածը կոչվում է բազիս, որը տվյալ եռանկյան կողմերից մեկն է։ Աշտարակներում տեղակայված անկյունաչափական գործիքներով չափում են նրանց առընթեր անկյունները և որոշում եռանկյան մյուս տարրերը։ Քանի որ այդ եռանկյունն ընդհանուր կողմ ունի հարևան եռանկյան հետ, ապա չա փելով արդեն հայտնի կողմին առընթեր անկյունները, որոշում են երկրորդ եռան կյան մյուս տարրերը։ Այսպես շարունակելով որոշում են չափման ենթակա աղեղի երկարությունը։ Տ–ի որոշ սկզբունքներ հայտնի էին դեռևս հին եգիպտացիներին, իսկ հետա գազարգացումը այն ստացել է Հին Հունաստանում։ Երկրի շառավղի առաջին չափումները այդ սկզբունքով կատարել է հույն գիտնական էրատոսթենեսը, մ․ թ․ ա․ III դ․։ Ներկայումս երկրագնդի շառավիղը մեծ ճշգրտությամբ որոշվում է արհեստական արբանյակների օգնությամբ։ Տ–ի սկզբունքները կիրառում են նաև Երկրին համեմատաբար մոտ գտնվող լուսա տուների հեռավորությունները որոշելու համար (տես Պարաչաքս)։ Գ․ Կարապետյան, Ա․Քաււօղւյան


ՏՐԻԱՍԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ (սիստեմ), տրիաս, մեզոզոյան խմբի առաջին (ստորին) սիստեմը, որը համապատասխանում է Երկրի երկրբ․ պատմության մեզոզոյան, դարաշրջանի առաջին ժամանակաշրջանին։ Հաջորդում է պերմի ժամանակաշրջանին և նախորդում յուրայի ժանրաշրջանին: