Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/98

Այս էջը սրբագրված է

Տ․ ժ․, ըսա ռադիոլոգիական տվյալների, սկսվել է 230 մլն տարի առաջ և տևել մոտ 35 մլն տարի։ Անվանումը ծագել է հուն, tpiag բառից՝ երեք, եռյակ, քանի որ այն միավորում է Կենտր․ Եվրոպայի նստվածքների երեք համալիր՝ խայտաբղետ ավագաքար, խեցային կրաքար և խայտաբղետ մերգել (կեյպեր), որոնք դարձել են ստորին, միջին և վերին բաժինների հոմանիշներ։ Տրիասի սկզբին Արմ․ Եվրոպայի, Ասիայի (Ուրալ–Տյանշանյան և Մոնղոլա-Օխոտյան գոտիներ), Հս․ Ամերիկայի և Արլ․ Ավստրալիայի հերցինյան գեոսինկլինալային կառուցվածքները վերածվել են երիտասարդ պլատֆորմների․ նրանք Հս․ կիսագնդում Լավրասիան միավորել են մի ամբողշության մեջ, իսկ Հվ․ կիսագնդում միացել Գոնդվանային։ խիստ նեղացած Միջերկրածովյան գեոսինկլինալային գոտին բաժանել է այդ երկու պլատֆորմները, իսկ Կորդիլիերաները և Արեվելա Ասիական գեոսինկլինալ մարզերը շրջափակել են նրանց արմ–ից և արլ–ից։ Տրիասում պլատֆորմներին մոտավորապես համընկնող ցամաքները գերակշռում էին ծովային ավազաններին, որոնք չընչին բացառությամբ համապատասխանում էին գեոսինկլինալներին։ Տեկտոնական շարժումները թույլ են դրսևորվել և ունեցել են միայն տեղական նշանակություն։ Պերմի երկրորդ կեսում սկսել են անհետանալ բույսերի և կենդանիների պալեո զոյան խմբերը։ Պերմի վերշում և հատկա պես Տ․ ժ–ի սկզբում հանդես են եկել բույսերի և կենդանիների նոր (մեզոզոյան) տեսակներ, որոնք Տ․ ժ–ի ընթացքում գոյակցում էին հին ձևերի հետ և միայն Տ․ ժ–ի վերից կամ յուրայի սկզբից դարձել են տիրապետող։ Տ․ ժ–ի առաջին կեսում ցամաքի բուսական աշխարհը շատ բանով մոտ էր վերին պերմին՝ անհետացել էին պալեոդոյում գերակշռող փայտանման գետնամամռակերպերը, կալամիաները, ձարխոտերը, հին փշատերևների մեծ մասը ևն։ Դրա հետ կապված արմատապես փոխվել էր բուսականության տեսքը, չնայած բույսերի նոր խմբեր դեռ չէին հայտնվել։ Բույսերի հիմնական մեզոֆիտային խմբերը (ձարխոտեր, սագոյենիներ, բենետիրներ, գինկգոներ, մեզոֆիտային փշատերևներ) զգալի քանակություններով հայտնվում են Տ․ ժ–ի երկրորդ կեսում, սակայն մինչև Տ․ ժ–ի վերշը դեռ մեծ է եղել հին խմբերի դերը։ Ծովե րում կարևոր նշանակություն են ունեցել խութառաշացնող ջրիմուռները։ Կենդա նական աշխարհին բնորոշ է սողունների բազմացումը, որոնք հարմարվել էին ցա մաքային և ծովային կյանքին։ Հայտնվում են մեզոզոյին բնորոշ արխեոզավրերը, իխտիոզավրերը, սինենդոզավրերը, լեպիդոզավրերը, կրիաները։ Տ․ ժ–ի վերշում հանդես են եկել իսկական ոսկրավոր ձկները և առաջին կաթնասունները։ Քաղցրահամ ջրավազանները բնակեցված էին մանր խեցգետնակերպերով՝ խեցավորներով, ֆիլոպոդներով։ ՍՍՀՄ–ում Տ․ ժ–ի նստվածքներ հայտնի են Հվ–ում և Արլ-ում, ինչպես նաև Հսարլ–ում։ Կարպատներում զարգացած են կրաքարեր և մերգելներ, Ղրիմում՝ ավազաթերթաքարային նստվածքներ, Անդրկովկասում՝ առավելապես կարբոնատային հաստվածքներ, Մանգըշլակում՝ տերիգեն նստվածքներ ևն։ Տ․ ժ–ի հետ ՍՍՀՄ–ում կապված են քարածխի և գորշ ածխի, նավթի ու գազի, կապարացինկային և այլ հանքավայրեր։ Տրիասի նստվածքները ՀՍՍՀ–ում ունեն սահմանափակ տարածում, հայտնի են միայն Վայոց ձորում և ներկայացված են կրաքարերով, ածխային թերթաքարերով ու ավազաքարերով։ ՏՐԻԲՈԷԼԵԿՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ (< հուն․ xpCPog – շփում և էլեկտրականություն), շփաէլեկտրականություն, եր կումարմինների շփման ժամանակ առաջացող էլեկտրական լիցքեր։ Երկու մարմիններն էլ էլեկտրականանում են, ընդ որում դրանց ձեռք բերած լիցքերը հավասար են բացարձակ արժեքով և հակառակ՝ նշանով։ Պինդ մարմինների Տ–յան հիմքում ընկած են կոնտակտային երևույթները (տես Պուոենցիաւների կոնտակտային տարբերություն)։ Երկու դիէլեկտրիկների շփման ժամանակ դրականորեն է լիցքավորվում այն դիէլեկտրիկը, որի դիէչեկտրիկ թափանցելիությունն ավելի մեծ է։ Դիէլեկտրիկի հետ մետաղների շփման դեպքում վերջիններս ձեռք են բերում բացասական լիցք (եթե մետաղի մակերևույթն օքսիդացած չէ)։ Տ․ առաջանում է մի շարք արտադրական պրոցեսների (օրինակ, մանման, հեղուկների ցայտման) ժամանակ և կարող է հանգեցնել ստատիկ լիցքերի անցանկալի կուտակումների, որոնք վերացնելու համար հողակցում են մետաղական դետալները, իոնացնում օդը և ձեռնարկում այլ միջոցներ։ ՏՐԻԲՈՏԵԽՆԻԿԱ (< հուն․ xpC|3os – շփում և տեխնիկա), շփատեխնիկա, շփման հանգույցների օպտիմալ աշխա տանքն ապահովող տեխնիկական և տեխնոլոգիական միջոցառումների համա խումբ, որը հիմնված է հպվող մակերեվույթների շփման, յուղման և մաշման մասին գիտության՝ տրիբոլոգիայի վրա։ Տ–ի զարգացումն ընթանում է տեսության հիմնական ուղղությունների (հիդրոդինամիկական և գազային յուղ ման, շփման կոնտակտային խնդիրների և ջերմաֆիզիկայի, յուղման գործողության մեխանիզմի, մաշման և մաշակայունության հաշվարկի տեսության, մետաղների, պոլիմերային և կոմպոզիցիոն նյու թերի կառուցվածքային տրիբոմեխանիկայի, շփական նյութագիտության) և դըրանց գործնական կիրառությունների խո րացման և ընդլայնման ուղղությամբ։ Մե քենաների հուսալիության և երկարակեցության բարձրացման համար անհրաժեշտ է մի շարք տրիբոտեխնիկական խնդիր ների (շփման հանգույցների համար նյու թերի և քսուքների ընտրության, շփման հանգույցի ռացիոնալ կառուցվածքի իրա կանացման, դետալների պատրաստման տրված տեխնոլոգիայի և տեխ․ շահագործ ման կարգավորված ռեժիմի պահպանման) լուծում։ ՀՍՍՀ–ում 1974-ից գործում է մե քենաշինության և գիտատեխնիկականըն կերության հանրապետական վարչությանն առընթեր Մաշակայունության և շփման պրոբլեմների հայկական կոմի տեն։ Գրկ․ Словарь-справочник по трению, из носу и смазке деталей машин, Киев, 1979; Трение, изнашивание и смазка․ Справочник, кн․ 1-2, М․, 1978-79․ Ա․ Պողոպան


ՏՐԻԲՈՒՆ (լատ․ tribunus), 1․ ժողովըրդական S․ (tribunus plebis), Հին Հռոմում բարձրագույն ընտրովի պաշտոնյա։ Ընտրվել է (սկսած մ․ թ․ ա․ 494-ից) պլեբեյներից։ Ուներ պատրիկներից ընտըրվող պաշտոնյաների և ծերակույտի գործողություններին միջամտելու իրա վունք, կարող էր արգելք (veto, վետո) դնել նրանց որոշումների վրա։ Սկզբում ընտրվել է 2–5, մ․ թ․ ա․ 457-ից՝ 10 ժող․ Տ․՝ 1 տարով։ ժող․ Տ–ի անձը համարվել է սրբազան և անձեռնմխելի։ ժող․ Տ–ները բազմիցս եղել են ագրարային օրենքների և դեմոկրատ, վերափոխումների նախա ձեռնողներ (Դայոս Փլամինիոս, Ապուլեյոս Սատուրնինոս, Դրակքոս եղբայր ներ և ուր․)։ Կայսրության ժամանակա շրջանում ժող․ Տ–ի պաշտոնը ձևականորեն պահպանվել է, սակայն կորցրել նշանա կությունը․ Տ․ են եղել կայսրերը։ 2․ Զինվորական S․ (tribunus militum կամ militaris), Հին Հռոմում զինվոր, պաշտոն (լեգեոնի կամ լեգեոնի որևէ ջոկատի հրամանատար)։ Մ․ թ․ ա․ 444–367-ի ընթացքում, պլեբեյներից կոնսուլ ընտըրվելը արգելելու նպատակով, նրանց համար մտցվել է կոնսուլական իշխանությամբ օժտված զինվոր․ Տ–ի պաշտոնը։ Մ․ թ․ ա․ 367-ից այդօրինակ զինվոր․ Տ–ի պաշտոնը վերացվել է, որովհետև կոնսուլներից մեկն ընտրվել է պլեբեյներից։


«ՏՐԻԲՈՒՆԱ ԼՅՈՒԴՈՒ» («Trybuna Լսճս», «ժողովրդի ամբիոնը»), օրաթերթ։ Լեհական միացյալ բանվորական կուսակցության Կենտկոմի օրգան։ Լույս է տեսնում 1948-ից, Վարշավայում։

ՏՐԻԲՈՒՆԱԼ (լատ․ tribunal – դատ, դա տարան, հիմնական նշանակությամբ՝ բարձր տեղ, որի վրա Հին Հռոմում, պաշ տոնական պարտականություններ կատարելիս, բազմում էին կոնսուլները, պրե տորները), 1․ հեղափոխական արտակարգ դատարաններ,) Ֆրանսիայում՝ Ֆրանս, մեծ հեղափոխության շրջանում՝ հեղափոխական Տ–ներ (1793–95), բ) ՍՍՀՄ–ում՝ հեղափոխական Տ–ներ (1917–22), որոնք որպես արդարադատության մարմիններ ստեղծվել էին ԺԿԽ–ի 1917-ի նոյեմբ․ 22-ի (դեկտ․ 5-ի) դատարանի մասին դեկ րետով՝ հակահեղափոխության և առանձնապես վտանգավոր հանցագործությունների դեմ պայքարի նպատակով։ 2․ ՍՍՀՄ զինված ուժերում արդարադատությունն իրականացնող դատական մարմիններ՝ զինվորական տրիբունալներ։ 3․ Տես Մի ջազգային ռազմական տրիբունալ։


ՏՐԻԳԵՐ (անգլ․ trigger), երկու ակտիվ տարր ունեցող գործարկման հարմարանք (գործարկման սխեմա), որը կարող է գտնվել հակադարձ կապերով ապահովվող երկու կայուն վիճակներից մեկում։ Տ–ի վիճակի փոփոխությունը կատարվում է թռիչքաձև, արտաքին ազդանշանների ազ դեցությամբ։ Ցուրաքանչյուր վիճակին համապատասխանում են որոշակի