Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/99

Այս էջը սրբագրված է

մակարդակի ազդանշաններ Տ–ի ելքում։ Տ․ բնութագրվում է արագագործությամբ, գործարկման ժամանակով, մուտքի և ելքի ազդանշանների մակարդակով։ Օգտագործվում է որպես բևեռացված ռելե, հիշող բջիջ, հաշվիչ, տրամաբանական տարր ավտոմատիկայի և հաշվողական տեխնիկայի միջոցներում։ Առավել տարածված են էլեկտրոնային լամպերի, գազապարպումային սարքերի, կիսահաղորդչային դիողների, տարբեր տիպի տրանզիստորների հիման վրա պատրաստված էլեկտրոնային Տ–ները։


ՏՐԻԳԼԻՖ (հուն․ TptvXucpog < tpi– բարդ բառերում` երեք և –t Փորել, փորագրել), եռակոսիկ, ճարտարապետության մեջ` ուղղանկյուն, քիչ վերձիգ համաչափություններով սալ, որի մակերեսը մշակված է միջին մասում՝ երկու, իսկ եզրերում՝ կեսական ուղղաձիգ ակոսներով։ Մետաղների (տես Օրդերներ ճարտարապետական) հետ մեկընդմեջ դրված Տ–ները կազմում են դորիական օրդերի ֆրիզը։


ՏՐԻԳՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ (< լատ․ tri- gonalis – եռանկյուն), միջին կարգի բյուրեղագիտական համակարգ, բնութագրվում է երրորդ կարգի (a3) մեկ առանցքով։ Տ․ հ–ին են պատկանում համաչափության 5 տեսակ (տրիգոնա–բուրգային –3, ռոմբոէդրային –3, դիտրիգոնա–բուրգային –3m, տրիգոնա–տրապեցոէդրային–32, տրիգոնա–սկալենոէդրային –3m)։ Տ․ հ–ի բյուրեղներին հատուկ է քառառանցք կոորդինատային համակարգը, որտեղ չորրորդ (ուղղաձիգ) առանցքը երրորդ կարգի առանցք է, մյուս երեքը գտնվում են հորիզոնական հարթության վրա՝ կազմելով իրար հետ 120°-ի անկյուն։ Բյու–րեղացանցի պարամետրերն են՝ а ==հփշ, a=P=90°; 7=120°։ Ընդունված է նաև եռառանցք ռոմբոէդրային դիրքավորում, որտեղ 3 կոորդինատային առանցքները զուգահեռ են ռոմբոէդրի կողերին (այս տեղից էլ համակարգը կրում է նաև ռոմբոէդրային անվանումը)։ Այս դեպքում բյուրեղացանցի պարամետրերն են՝ а= =b=c, a= j3=7=^=90o։


ՏՐԻԵՍՏ (Trieste), քաղաք և նավահանգիստ Հս․ իտալիայում։ Ադրիատիկ ծովի ափին։ Ֆրիուլի–Վենետիկ–Ջուլիա մարզի և Տ․ գավառի կենտրոնն է։ 265 հզ․ բն․ (1977)։ Կան նավի շարժիչների արտադրություն, նավաշինություն, նավանորոգում, սև մետալուրգիա, նավթավերա մշակում, քիմ․, ցեմենտի, ապակու, թղթի, շուտի, սննդի արդյունաբերություն, նավթամուղ (Տ․-Ինհոլշտադտ), համալսարան, ծովային, բնապատմական թանգարաններ։ Տ–ում է տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոնը։ Հին ժամանակներում Տ․ եղել է Հռոմի գաղութը, V–IX դդ․ տիրել են օստգոթերը, Բյուզանդիան, լանգոբարդները, ֆրանկները։ Միջին դարերում Տ․ շնորհիվ իր աշխարհագրական շահավետ դիրքի, նշանակալից առևտր․ կենտրոն էր։ XIII դ․ Տ–ին տիրել է Վենետիկը, 1382-ին՝ ավստր․ Հաբսբուրգները, 1719–1891-ին Տ․ ազատ նավահանգիստ էր։ 1797 և 1805-ին օկուպացրել են ֆրանսիացիները, 1809-ին՝ գրավել, և մինչև 1813-ը Տ․ մտել է Ֆրանսիայից վասալական կախման մեջ գտնվող Իլլիրիական պրովինցիաների կազմի մեշ։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո անցել է Իտալիային։ 1943-ին զավթել են գերմանաֆաշիստ․ զորքերը, 1945-ի մայիսի 1–2-ին ազատագրել է հարավասլավ․ ժող․-ազատագր․ բանակը։ 1945-ին քաղաք են մտել անգլոամեր․ զորքերը (որոնք մնացել են մինչև 1954-ը), 1947– 1954-ին Տ․ մի փոքր շրջանի հետ կոչվում էր «Տ–ի ազատ տերիտորիա», որը լիկվիդացվեց 1954-ի իտալա–հարավսլավ․ համաձայնագրով․ Տ․ և նրան հարակից արմ․ տարածքն անցան Իտալիային, իսկ Տ–ից արլ․՝ Հարավսլավիային։ 1975-ին Հարավսլավիան և Իտալիան ստորագրեցին Տ–ի շրշանում Պետ․ սահմանի մասին պայմանագիրը։ Տ–ում հայեր հաստատվել են XVIII դ․ վերջին քառորդում, երբ Վենետիկի Մխիթարյան միաբանության պառակտման (1772-ին) հետևանքով, միաբանների մի խումբ՝ Աստվածատուր Բաբիկյանի գլխավորությամբ եկել է Տ․։ Ավստր․ արքունիքը հովանավորել է միաբաններին և թույլատրել այնտեղ հիմնել վանք, դպրոց, տպարան, որն սկսել է աշխատել 1776-ից և 35 տարվա ընթացքում հրատարակել է ավելի քան 70 անուն հայերեն գիրք, հիմնականում կրոն, բովանդակությամբ, նաև դասագրքեր ու եվրոպ․ լեզուներով գրքեր (եկամուտ ստանալու համար) (տես Վիեննայի հայկական տպագրություն)։ Միաբանությունը 1811-ին տեղափոխվել է Վիեննա։


ՏՐԻԵՐ (ֆրանս․ trier – ընտրել, տեսակա վորել), գյուղատնտ․ մեքենա կամ բարդ հատիկազտիչ մեքենաների աշխատանքային օրգան, որը մաքրում է հիմնական կուլտուրայի սերմերը զանազան խառնուրդներից և սերմերը տեսակավորում ըստ հատիկի երկարության։ Տ–ները լինում են գլանաձև կամ սկավառակավոր տիպերի։ ԱԱՀՄ գյուղատնտեսության մեջ առավելապես օգտագործվում են գլանաձև Տ–ները (դրանց աշխատանքային օրգանները բջիջավոր գլաններն են), իսկ ալրաղացներում և հացաընդունման կետերում՝ սկավառակավորները։ Գլանաձև Տ–ի պտտվող գլանի ճակատային մասից տրվում է զտվող զանգվածը, որի համեմատաբար փոքր մասնիկները լցվում են բջիջների մեջ, իսկ երկարները մնում թմբուկի մակերևույթին։ Գլանի պտույտի հետ բարձրանալով վերև՝ որոշակի բարձրությունից մանր հատիկներն իրենց ծանրության ուժի ազդեցության տակ թափվում են գլանի միջին մասում տեղավորված շնեկային փոխադրիչի վրա և դուրս բերվում։ Բջիջներում չտեղավորվող զանգվածը գլանի հատակով տեղաշարժվում և դուրս է բերվում գլանի հակառակ ծայրից։ Սկավառակավոր Տ–ի բջիջները գրպանաձև են։ Աշխատանքի ժամանակ կարճ մասնիկները լցվում են գրպանիկները և դուրս նետվում սկավառակից, մնացածը թիակներով հեռացվում է սկավառակի մակերեսից։ Շ․Գրիգորյան


ՏՐԻԼԻՈՆ (ֆրանս․ trillion), հազար միլիարդ, միավորով և 12 զրոներով պատկերվող թիվ, այսինքն՝ 1012։ Որոշ երկրներում Տ․ են անվանում 1018 թիվը։

ՏՐԻԼՈՐԻՏՆԵՐ (Trilobita), պալեոզոյան ծովային հոդվածոտանիների դաս։ Ունեն կարծրացած ձվաձև ձգված, սեգմենտավոր մարմին, որը կազմված է 3 մասից, առջևի՝ գլխից (ցեֆալոն), շարժուն հոդավորված միջին մասից՝ իրանից (տորակս) և հետին մասից՝ պոչից (պիգիդիից)։ Մարմինն ունի արտաքին կմախք, որը լավ զարգացած է միայն մեջքի կողմից։ Խոշոր ձևերը հասել են մինչև 75 սմ։ Տ–ի ստորաբաժանումը ենթակարգերի հիմնված է իրանի սեգմենտների թվի վրա։ Ներկայումս առանձնացվում են երկու ենթակարգեր՝ Miomera (միաչափ) և Polymera (բազմաչափ)։ Ծանծաղ ծովերի բնակիչներ են։ Ապրել են քեմբրիպերմ ժամանակաշրջաններում։ Տ․ կարևոր նշանակություն ունեն ստորին պալեոզոյի շերտագրության համար։


ՏՐԻԼՈԳԻԱ, տես Եռապատում։


ՏՐԻխԻՆԵԼԱՍԿՈՊԻԱ, մսեղիքի հետազոտման եղանակ, որի նպատակն է հայտնաբերել տրիխինեչոզի հարուցիչների թրթուրներ։ Պարտադիր հետազոտվում է ընտանի և վայրի խոզերի, արշերի և այլ ամենակեր ու մսակեր կենդանիների մսեղիքը։ Մկանանմուշը վերցնում են մկանների ջլային մասերից (ոսկրերի ամրացման տեղերից)։ Ցուրաքանչյուր մսեղիքից վերցնում են 2 նմուշ 60-ական գ, դրանք մկրատով կտրատում 12 մասի (յուրաքան չյուրը վարսակի հատիկի մեծության), շարքով դասավորում կոմպրեսորիումի (սարք) երկու ապակիների միջև, սեղմում մկանները և նայում տրիխինելասկոպի կամ մանրադիտակի փոքր (40–50 ան գամ) խոշորացումով։ Վարակված կենդանիների մկանների կտրվածքներում տրիխինելաների թրթուրները սովորաբար հայտնաբերվում են պատիճավորված վիճակում։ Հաճախ թրթուրները գտնվում են կրակալված պատիճներում։ Դրանք լուծելու համար կտրվածքները 1–2 ժամով տեղավորում են 10%-անոց աղաթթվի լուծույթում, իսկ այնուհետև հետազոտում գլիցերինի կաթիլների մեշ։ Նմուշում նույնիսկ մեկ տրիխինելա հայտնաբերելու դեպքում մսեղիքն ուտիլացվում է կամ դրանից պատրաստում են մսալյուր։ Կաշին օգտագործվում է առանց որևէ սահմանափակման։


ՏՐԻԽԻՆԵԼՈԶ, մարդու և կաթնասուն կենդանիների ճիճվային հիվանդություն։ Հարուցիչը՝ Trichinellidae ընտանիքի Trichinella spiralis-ն է։ Հասուն որդի երկարությունը 1,2–4,4 մմ է։ Սեռահասուն տրիխինելաները մակաբուծում են մարդու աղիքներում, իսկ թրթուրներն արյան և ավշային հոսքով տարածվում են օրգանիզմում ու տեղակայվում միջաձիգ զոլավոր մկաններում։ 2–3 շաբաթ անց թրթուրները պատիճավորվում են (տիրոշ պաշտպանողական ռեակցիա) և այդ վիճակում կենսունակությունը կարող են պահպանել տարիներ շարունակ։ Հետագա զարգացման համար պատիճավորված հարուցիչները պետք է ընկնեն մեկ ուրիշ կաթնասունի օրգանիզմ։ Մարդը վարակվում է տրիխինելաներով վարակված միս օգտագործելիս։ Հիվանդությունը