նակել դիվանագիտ․ և հյուպատոսական ներկայացուցիչներ, մասնակցել միջազգային կազմակերպությունների գործունեությանը։ ՀՍՍՀ-ն իր արտաքին-քաղ․ լիազորություններն իրականացնում է ինքնուրույն կամ ՍՍՀՄ ներկայացուցչությունների միջոցով։ ՀՍՍՀ Գերագույն սովետի Նախագահությունն իրավունք ունի վավերացնել և դենոնսացնել ՀՍՍՀ միջազգային պայմանագրերը, նշանակել և հետ կանչել ՀՍՍՀ դիվանագիտ․ ներկայացուցիչներին, ընդունել օտարերկրյա պետությունների ՀՍՍՀ-ում հավատարմագրված դիվանագիտ․ ներկայացուցիչների հավատարմագրերն ու հետկանչման գրերը և իրականացնել ՀՍՍՀ սահմանադրությամբ և օրենսդրությամբ որոշված այլ լիազորություններ։ Արտաքին բաղ․ լիազորություններն իրականացնելու համար ստեղծվել է ՀՍՍՀ արտաքին գործերի մինիստրությունը։ ՀՍՍՀ սահմանադրությունում ամրագրված է, որ սոցիալիստ, հայրենիքի պաշտպանությունը պետության կարևորագույն ֆունկցիաներից է և ամբողջ ժողովրդի գործն է (հոդված 29)։ Սոցիալիստ․ նվաճումները, սովետական ժողովրդի խաղաղ աշխատանքը, պետության սուվերենությունն ու տերիտորիալ ամբողջականությունը պաշտպանելուն են ծառայում ՍՄՀՄ զինված ուժերը, ինչպես նաև օրենքով սահմանված ընդհանուր զինապարտությունը։ ՍՍՀՄ զինված ուժերի պարտքն է հուսալիորեն պաշտպանել սոցիալիստ․ հայրենիքը, լինել մշտական մարտական պատրաստության վիճակում, որը երաշխավորի անհապաղ հակահարված ամեն մի ագրեսորի։ ՀՍՍՀ մասնակցում է երկրի անվտանգության և պաշտպանունակության ապահովմանը, ՍՍՀՄ զինված ուժերն անհրաժեշտ միջոցներով հանդերձավորելուն։ Երկրի անվտանգության ապահովման և նրա պաշտպանունակության ամրապնդման ասպարեզում պետ․ մարմինների, հասարակական կազմակերպությունների, պաշտոնատար անձանց ու քաղաքացիների պարտականությունները որոշվում են ՍՍՀ Միության օրենսդրությամբ։ ՄՄՀՄ զինված ուժերում ծառայելը սովետական քաղաքացու պատվավոր պարտականությունն է։ Հայրենիքի պաշտպանությունը սովետական յուրաքանչյուր քաղաքացու սրբազան պարտքն է։
Պետությունը և անհատը
ՀՄՄՀ սահմանադրության II բաժինը ամրագրել է պետության և անհատի փոխհարաբերության իրավական հիմքերը։ ՄՍՀՄ-ում սահմանված միասնական միութենական քաղաքացիությանը համապատասխան, ՀՍՍՀ յուրաքանչյուր քաղաքացի միաժամանակ ՍՍՀՄ քաղաքացի է։ Միութենական մյուս հանրապետությունների քաղաքացիները ՀՍՍՀ տերիտորիայում օգտվում են ՀՍՍՀ քաղաքացիների բոլոր իրավունքներից։ Արտասահմանում գտնվող ՀՍՍՀ քաղաքացիներն օգտվում են սովետական պետության պաշտպանությունից և հովանավորությունից։ Միասնական միութենական քաղաքացիությամբ է որոշվում անհատի որոշակի իրավակացությունը, որը հաստատվում է ՍՍՀՄ սահմանադրությամբ։ Դրան համապատասխան, սովետական քաղաքացիների իրավունքներն ու ազատություններն ամբողջովին վերաբերում են սովետական հանրապետությունների յուրաքանչյուր քաղաքացու։ ՀՍՍՀ քաղաքացիները, անկախ ծագումից, սոցիալ․ և գույքային դրությունից, ռասայական և ազգ․ պատկանելությունից, սեռից, կրթությունից, լեզվից, կրոնի նկատմամբ վերաբերմունքից, զբաղմունքի տեսակից ու բնույթից, բնակության վայրից և այլ հանգամանքներից, իրավահավասար են։ Օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց ՀՍՍՀ–ում երաշխավորվում են օրենքով նախատեսված իրավունքներ ու ազատություններ, այդ թվում՝ նրանց պատկանող անձնական, գույքային, ընտանեկան և այլ իրավունքների պաշտպանության համար դատարան և պետ․ այլ մարմիններին դիմելու իրավունք։ Նշված անձինք պարտավոր են հարգել ՍՍՀՄ և ՀՍՍՀ սահմանադրությունները և պահպանել սովետական օրենքները։ Աշխատավորների շահերի և խաղաղության գործի պաշտպանության, հեղափոխ․ և ազգային–ազատագր․ շարժմանը մասնակցելու, հասարակական–քաղ․, գիտ․ կամ այլ ստեղծագործական առաջադիմական գործունեության համար հետապնդվող օտարերկրացիներին ՀՍՍՀ սահմանադրությամբ վերապահվում է ապաստանի իրավունք։ ՀՍՍՀ քաղաքացիներն ունեն ՍՍՀՄ և ՀՍՍՀ սահմանադրություններով, սովետական օրենքներով հռչակված ու երաշխավորվող սոցիալ–տնտ․, քաղ․, անձնական լիակատար իրավունքներ ու ազատություններ։ Սոցիալիստ, կարգն ապահովում է իրավունքների ու ազատությունների ընդլայնում, քաղաքացիների կենսապայմանների բարելավում։ ՀՍՍՀ քաղաքացիներն ունեն սոցիալ–տնտ․ իրավունքներ՝ աշխատանքի իրավունք, հանգստի իրավունք, առողջության պահպանության իրավունք, ծերության, հիվանդության, աշխատունակության լրիվ կամ մասնակի կորստի, ինչպես նաև կերակրողին կորցնելու դեպքերում նյութական ապահովության իրավունք, բնակարանի իրավունք, կրթության իրավունք, մշակույթի նվաճումներից օգտվելու իրավունք, անձնական սեփականության ու դրա ժառանգության իրավունք, գիտ․, տեխ․ և գեղարվեստական ստեղծագործության ազատություն, քաղ․ իրավունքներ ու ազատություններ՝ ընտրական իրավունք, պետ․ ու հասարակական գործերի կառավարմանը, համապետ․ և տեղական նշանակություն ունեցող օրենքների և որոշումների քննարկմանն ու ընդունմանը մասնակցելու իրավունք, պետ․, հասարակական մարմինների գործունեությունը բարելավելու մասին առաջարկություններ անելու, դրանց աշխատանքային թերությունները քննադատելու իրավունք, կոմունիստական շինարարության նպատակներից ելնող հասարակական կազմակերպություններում ու միություններում միավորվելու իրավունք, խոսքի, մամուլի, ժողովների, միտինգների, փողոցային երթերի ու ցույցերի ազատություններ։ ՀՍՍՀ քաղաքացիների համար երաշխավորվում են անձնական իրավունքներ ու ազատություններ՝ խղճի ազատություն, անձի և բնակարանի անձեռնմխելիություն, քաղաքացիների անձնական կյանքը, նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հեռագրային հաղորդումների գաղտնիությունը պաշտպանվում են օրենքով։ Քաղաքացիներն ունեն պատվի ու արժանապատվության, կյանքի ու առողջության, անձնական ազատության ու գույքի դեմ ոտնձգություններից դատական պաշտպանության իրավունք, պետ․ և հասարակական մարմինների, պաշտոնատար անձանց գործողությունները գանգատարկելու իրավունք։ Ընտանիքը գտնվում է պետության պաշտպանության ներքո։ Սովետական քաղաքացիների իրավունքների ու ազատությունների սկզբունքային առանձնահատկությունը նրանց իրական լինելն է, նյութական, քաղ․, իրավական միջոցներով ապահովվածությունը։ Զարգացած սոցիալիզմի հասարակարգում սովետական քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները չեն կորցնում դասակարգային բովանդակությունը։ Դրանք ծառայում են աշխատավորների շահերին, սոցիալիստ, կարգի ամրապնդմանը, կոմունիզմի կառուցմանը։ Ինչպես նշվում է ՍՄԿԿ ծրագրում․ կուսակցությունն այսուհետև էլ պետք է նպաստի քաղաքացիների սոցիալ–տնտ․, քաղ․, անձնական իրավունքների ու ազատությունների ընդլայնմանն ու հարստացմանը, դրանց լիակատար իրականացման համար կստեղծվեն ավելի բարենպաստ պայմաններ և երաշխիքներ (1986, էջ 62–63)։ Քաղաքացիների կողմից իրավունքների և ազատությունների օգտագործումը չպետք է վնաս հասցնի հասարակության և պետության շահերին, մյուս քաղաքացիների իրավունքներին։ ՀՍՍՀ քաղաքացիներն ունեն նաև սահմանադրությամբ ամրապնդված պարտականություններ։ Նրանք պարտավոր են պահպանել ՍՍՀՄ և ՀՍՍՀ սահմանադրությունները, սովետական օրենքները, հարգել սոցիալիստ․ համակեցության կանոնները, արժանապատվությամբ կրել սովետական քաղաքացու բարձր կոչումը, բարեխղճորեն աշխատել հանրօգուտ գործունեության ոլորտում, պահպանել աշխատանքային կարգապահությունը, պահպանել և ամրապնդել սոցիալիստ․ սեփականությունը, պայքարել պետ․ և հասարակական ունեցվածքի հափշտակումների և շռայլումների դեմ, հոգատարությամբ վերաբերվել ժող․ հարստությանը, պաշտպանել սովետական պետության շահերը, նպաստել նրա հզորության ու հեղինակության ամրապնդմանը։ ՀՍՍՀ քաղաքացիները պարտավոր են հարգել այլ քաղաքացիների ազգ․ արժանապատվությունը, ամրապնդել սովետական բազմազգ պետության ազգերի ու ազգությունների բարեկամությունը, հարգել այլ ան-