Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/100

Այս էջը սրբագրված չէ

տի նշանավոր ստեղծագործություններ են Արտաշեսյան արքաների հատած արծա– թե ու պղնձե դրամները։ Հայաստանում առավելապես գործածվել են հուն․, ինչ– պես նաև արամեերեն գրերը, տարածվել հունա–հելլենիստ․ գիտությունն ու գրա– կանությունը։ ժող․ ստեղծագործության հիմնական ձեը եղել է դիցաբան, բանա– հյուսությունը, որին զուգահեռ զարգացել է նաև հին հայկ․ վեպը («վիպասանք»)։ Դրանց պատառիկները, որ բերվել են հայ հին պատմիչների էջերում, ունեն գեղա– գիտ․, պատմագիտ․, իմաստասիր․ ար– ժեքներ և ուշագրավ տեղեկություններ են պարունակում հայ պետականության առա– ջացման ու ամրապնդման, այդ ժամանա– կահատվածի կենցաղի վերաբերյալ։ Հա– յաստանում հելլենիստ․ մշակույթի տար– բեր ճյուղերի զարգացմանը նպաստել են նաե հայ գահակալներն ու պալատական– ները, թափառաշրջիկ մտավորականները։ Արտաշես Ա ստեղծել է գիտությունների և արվեստների զարգացումն ապահովող պայմաններ, Տիգրան P հելլենիստ․ մշա– կույթի տարբեր կենտրոններից հրավի– րել է գիտնականներ, պետ․ գործիչներ, դերասաններ, հիմնել թատրոն ևն։ Մ․ թ․ ա․ 53-ին Արտաշատում բեմադրվել է Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ» ողբերգու– թյունը։ Թատրոն է գործել նաև Տիգրանա– կերտում։ Ողբերգություններ է գրել Ար– տավազդ Բ թագավորը։ Հայաստանի հել– լենիստ․ մշակույթը սերտորեն կապվել է հին աշխարհի երկրների մշակույթների հետ, յուրացրել դրանց նվաճումները։ Հայ ժողովուրդն ստեղծել է հելլենիստ․ բնույ– թի յուրօրինակ և բարձր զարգացած մշա– կույթ։ Քարտեզը տես 96-րդ էջից հետո՝ ներ– դիրում։ Արշակունիների թագավորությունը I–III դդ․ Մ, թ․ 18-ից, հռոմ․ արքունիքի և հայ ավագանու համաձայնությամբ, Հայաս– տանում թագավորել է Պոնտոսի Պոլեմոն թագավորի որդի Զենոնը։ Նրա գահա– կալական իրավունքները ճանաչել է նաև Պարթևաց Արտավան III թագավորը։ Զե– նոնը, որն ըստ Տակիտոսի, մեծացած լի– նելով հայկ․ միջավայրում, յուրացրել էր հայերի կենցաղն ու բարքերը, ընդունել է հայկ․ Արտաշես անունը, վարել խաղաղ և, համեմատաբար, ինքնուրույն քաղաքա– կանություն։ Ի դեմս Զենոն–Արտաշեսի (18–34), հայ ավագանին փորձել է վերա– կանգնել Հռոմի ռազմ, միջամտությամբ կործանված հայկ․ թագավորությունը։ Իսկ Հռոմն այդօրինակ զիջումով ձգտել է պահպանել իր ազդեցությունը Հայաստա– նում։ Զենոն–Արտաշեսին հաջորդել է Ար– տավան III-ի որդին՝ Արշակ Ա (34–35)։ Հայաստանի ու Պարթևաստանի մերձեցու– մը խափանելու համար Տիբերիոս կայսրը 35-ին մեծաթիվ ուժեր է ուղարկել Արևելք, միաժամանակ նրանց դեմ հանել իբեր․, աղվան, և սարմատ, ցեղերին։ Իբերիայի Փարսման թագավորի եղբայր Միհրդա– տը Հռոմի օգնությամբ գրավել է Մեծ Հայքի գահը (35–37 և 47–51)։ Հայոց մեջ հենարան չգտնելով, Միհրդատն ապա– վինել է Դառնիում և այլ բերդերում տե– ղակայված հռոմ․ զորքերին։ 51-ին հայկ․ գահը դավադրաբար զավթել է Փարսմանի որդի Հռադամիզդը։ 52-ին Պարթևաց Վո– նոն արքայի որդի Տրդատը, հռչակվելով Հայոց թագավոր, հայ–պարթև․ զորքերով փախուստի է մատնել Հռադամիզդին։ 54- ին Տրդատ Ա Արշակունին հայ ավագանու և իր եղբայրների՝ Պարթևաստանի թագա– վոր վաղարշ I-ի և Ատրպատականի թա– գավոր Բակուրի աջակցությամբ տապալել է հռոմ․ տիրապետությունը Մեծ Հայքում և այնտեղ հիմնադրել է Արշակունյաց ար– քա յատունը։ Տրդատ Ա–ին տապալելու և Հայաստանը վերանվաճելու համար Հռոմի Ներոն կայսրը լրացուցիչ ուժեր է ուղար– կել Արևելք։ Գաղատիայի և Կապադով– կիայի կուսակալ Դոմետիոս Կորբուլոնը 58-ի գարնանը Կարին–Կարս–Արտա– շատ ուղիով ներխուժել է Մեծ Հայք, հս–ից, Հռոմի դրդմամբ, երկիրն ասպատակել են իբերացիներն ու մոսքերը։ Տրդատ Ա մարտերով նահանջել է Ատրպատական։ 59-ի գարնանը հռոմ․ զորքերը գրավել, ավերել ու հրկիզել են Արտաշատը։ Նույն թվականի աշնանը Կորբուլոնը գրավել է նաև Տիգրանակերտը։ Մեծ Հայքի գահը հանձնվել է Հռոմի կամակատար Տիգ– րան Զ–ին (60–61), որն ավերված Արտա– շատի փոխարեն Հայաստանի մայրաքա– ղաք է հռչակել Տիգրանակերտը։ Հռոմը, ձգտելով Հայաստանը դարձնել երկրոր– դական «դաշնակից» թագավորություն, Տիգրան Զ–ի համաձայնությամբ Մեծ Հայ– քից անջատել է մի շարք երկրամասեր, միաժամանակ խրախուսել 37-ի հռոմա– պարթև․ պայմանագրով պարթևներին ան– ցած Հայոց Միջագետքը, Արուաստանը, Ծավդեքը վերադարձնելու՝ Տիգրան Զ–ի փորձերը։ 61-ի վերջին հայ–պարթև․ ուժե– րը Տրդատ Ա–ի գլխավորությամբ պաշա– րել են Տիգրանակերտը, իսկ Վաղարշ I իր ռազմ, ուժերը կենտրոնացրել է Հս․ Միջագետքում՝ Ասորիքի կուսակսս Կոր– բուլոնի դեմ։ վերշինս հարկադրված է եղել Վաղարշ I-ի հետ Մծբինում կնքել զինադադար՝ Տրդատ Ա–ի գահակալու– թյամբ Մեծ Հայքի թագավորության ան– կախությունն ու ինքնուրույնությունը ճա– նաչելու և այնտեղից հռոմ․ զորքերը դուրս բերելու պայմաններով։ Սակայն Ներոնը չի վավերացրել զինադադարի պայման– ները և Արևելք է ուղարկել նոր զորաբա– նակ՝ Կեսեննիոս Պետոսի հրամանատա– րությամբ։ 61-ի աշնանը Պետոսը ներ– խուժել է Ծոփք և Տուրուբերան։ Հանդիպե– լով հայկ․ զորքերի հակահարվածներին, Պետոսը դադարեցրել է առաջխաղացումը։ Հայկ․ Տավրոսի կիրճերում զետեղելով պահակային զորամասեր, նա նահանջել ու ճամբարել է Ծոփաց Խարբերդի դաշ– տում, Հռանդեա վայրում։ 62-ի գարնանը Տրդատ Ա–ի ու Վաղարշ l-ի միացյալ զոր– քերը, ջախջախելով հռոմ․ պահակային զորամասերին, շրջապատել են Պետոսի ճամբարը և լուրջ կորուստներ պատճառել նրան։ Պետոսը, հարկադրված, խնդրել է հաշտություն։ Բանակցությունները գլխա– վորող Վասակ սպարապետի պահանջով հռոմ․ զորքը զինաթափվել է, վերադարձ– րել Հայաստանից կողոպտված ավարը, ազատել գերիներին և խուճտպահար փա– խել Կապադովկիա։ Հռոմի խարխլված հեղինակությունը վերականգնելու հա– մար, 63-ին Ներոնը կրկին Արևելքի զորա– հրամանատար է նշանակել Կորբուլոնին՝ պատերազմ վարելու և հաշտություն կըն– քելու արտակարգ լիազորություններով։ Մելիտենե քաղաքի մոտակայքում կենտ– րոնացնելով Հռոմին ենթակա արլ․ երկ– րամասերի ռազմ, ուժերը, ինչպես նաև Եգիպտոսից ու Հռոմից բերված լրացուցիչ լեգեոնները, Կորբուլոնը, այնուհանդերձ, խուսափել է ռազմ, գործողություններից։ Ներոնի ցուցումով նա 64-ին Հռանդեա– յում Տրդատ Ա–ի հետ կնքել է հաշտության պայմանագիր, ճանաչել Մեծ Հայքի ան– կախությունը, պայմանով, որ Տրդատ Ա մեկնի Հռոմ և թագադրվի նաև կայսեր ձեռքով։ 65-ին Տրդատ Ա՝ իր ընտանիքով և 3 հզ․ հեծյալ շքախմբով, մեկնել է Հռոմ։ Ինն ամիս տևած այդ ուղևորության ծախսը (օրական 200 հզ․ դինար–դրաքմե կամ մոտ 160 հզ․ ռուբլի ոսկով) վճարել է Հռոմ․ կայսրությունը։ Նեապոլիս և Հռոմ քա– ղաքներում, ի պատիվ Տրդատ Ա–ի, կազ– մակերպվել են ճոխ հանդեսներ ու մրցա– խաղեր։ Բազմության ու զորքի ներկայու– թյամբ թագադրվելով Հռոմի գլխ․ հրապա– րակում՝ Ֆորումում, Տրդատ Ա 66-ին վե– րադարձել է Հայաստան և, օգտվելով խա– ղաղ ու բարենպաստ պայմաններից, ըզ– բաղվել շինարար, աշխատանքներով, երկ– րի տնտեսության վերականգնմամբ։ Նե– րոնից ստացած 50 մլն դինար–դրաքմեով (մոտ 40 մլն ռուբլի ոսկով), հույն և հռո– մեացի արհեստավորների օգնությամբ, վերաշինվել է ավերված Արտաշատը, հիմնվել Գառնիի տաճարը ևն։ 72-ին և 75-ին նա հակահարված է տվել երկրի հս–արլ․ շրջաններն ասպատակող կով– կասյան հրոսակ ցեղերին։ Տրդատ Ա–ին հաջորդած Աանատրուկը (75–110), բարյացակամ հարաբերություն– ներ հաստատելով ինչպես Պարթև, թագա– վորության․ այնպես էւ Հռոմ․ կայսրու– թյան հետ, զբաղվել է շինարար, աշխա– տանքներով։ Նա Տարոն գավառի արմ․ կողմում, Արածանիի և Մեղրագետի միա– խառնման վայրում հիմնել է նոր արքայա– նիստ Մծուրն քաղաքը, նպաստել երկ– րում արհեստների զարգացմանն ու առևտ– րի ծաղկմանը։ Ըստ Մովսես Ւարենացու, Աանատրուկը Մեծ Հայքին է միացրեւ Օսրոյենե–Եդեսիայի թագավորությունը։ Սանատրուկից հետո, Տրայանոս կայ– սեր համաձայնությամբ, Հայաստանում 110–113-ին թագավորել է Պարթևաց Բա– կուր II թագավորի որդի Աշխադարը (Շի– դար), որին, առանց Հռոմի համաձայնու– թյան, հաջորդել է նրա եղբայր Պարթա– մասիրը (113)։ Տրայանոսն, օգտագործե– լով այս առիթը, 114-ին խոշոր բանակով Աատաղից (Փոքր Հայք) ներխուժել է Մեծ Հայք, գահընկեց արել, ապա սպանել է Պարթամասիրին։ Տրայանոսի արկածա– խնդիր արշավանքի ձախողումից հետո, Մեծ Հայքում Պարթևաց Խոսրով II ար– քայի աջակցությամբ թագավոր է հռչակ– վել Վաղարշ Ա (116–144)։ Տրայանոսին հաջորդած Ադրիանոսը ճանաչել է Հա– յաստանի անկախությունը և հռոմ, զոր– քերը դուրս բերել այնտեղից։ Վաղարշի գահակալության տարիներն անցել են