խաղաղ։ Վերակառուցելով հին վարդգե– սավանը, այն իր անունով կոչել է Վաղար– շապատ քաղաք։ Նրան է վերագրվում նաե Վաղարշավան քաղաքի (Բասեն գավա– ռում) հիմնադրումը։ 144-ին, Հռոմի Անտոնիոս Պիոս կայսրը, գահընկեց անելով Վաղարշ Ա–ին, Մեծ Հայքի թագավոր է կարգել Կոմմագենեի Երվանդունիների արքայատան շառավիղ, մինչ այդ Ասորիքի Եմեսա քաղաքի թա– գավոր Աոհեմոսին (144–161 և 164–186)։ Նա կառուցապատել է Վաղարշապատ մայ– րաքաղաքը, հովանավորել հելլենիստ․ մշակույթը, իր արքունիքում ապաստան տվել հույն բանաստեղծ և պատմագիր Ցամբլիքոսին։ Աոհեմոսի առաջին գահա– կալման պատվին Հռոմում թողարկվել է պղնձե շքադրամ՝ Անտոնիոս Պիոսի U նրա պատկերով։ 186-ից Հայաստանում գահակալել է Վաղարշ Բ Արշակունին (Վաղարշ Ա–ի թոռը կամ եղբորորդին)։ Նրա խոհեմ ար– տաքին քաղաքականության շնորհիվ պահ– պանվել է Մեծ Հայքի անկախությունը, ի դեմս նրա, հիմնվել է հայ Արշակունիների ինքնուրույն և ժառանգական արքայա– տունը։ Վաղարշ Բ զոհվել է Կովկասի լեռ– նաբնակների դեմ հաղթական կռիվնե– րից մեկում։ Նրա որդի Ւ»ոսրով Ա Մեծը (211–259) գահակալման սկզբին անցել է Կովկասյան լեռները, պատժել խազա– րաց և բասլաց ցեղերին, ապահովել պե– տության հս․ սահմանները։ 215-ին բա– րեկամանալու պատրվակով նրան հրա– վիրել է Կարակալա կայսրը և ձերբակա– լել։ Այդ արարքը հռոմեացիների դեմ է հանել Հայոց բանակը ն Կարակալան ստիպված ազատել է Իասրով Ա–ին։ 216-ին վերջինս, պարթևների զինակցությամբ, հաղթել է վերստին նվաճումների ելած Կարակալային։ Այնուհետև Իասրով Ա գլխավորել է հակասասանյան ուժերի պայ– քարը Սասանյան Արտաշիր I արքայի դեմ։ Հռոմի կայսր Ալեքսանդր Աևերոսի դաշ– նակցությամբ Խոսրով Ա 232-ին հաղթել է պարսկ․ զորքերին և կասեցրել նրանց առաջխաղացումը։ Ըստ ավանդախառն պատմության, Արտաշիրի դեմ հաղթա– կան պատերազմի առթիվ իյոսրովն Ատըր– պտտականում հիմնել է Դավրեժ (այժմ՝ Թավրիզ) քաղաքը։ Այնուհետև շուրջ 10 տարի (234–245) |սոսրով Ա կռվելով Սա– սանյանների դեմ՝ պաշտպանել է երկրի սահմանները։ Զոհվել է պարսկ․ արքու– նիքի կազմակերպած դավադրությամբ։ Ս․ Եբեմյան Գբկ․ Մարքս Կ․, Կապիտալիստական արտադրությանը նախորդող ձևերը, Ե․, 1941։ Էնգելս ՖԸնտանիքի, մասնավոր սեփա– կանության և պետության ծագումը, Ե․, 1965։ Հերոդոտոս, Պատմություն, Ե․, 1986։ Մովսես խորենացի․ Պատմու– թյուն Հայոց, Ե․, 1968։ Սանտալճյան Հ․, Ասորեստանյան և պարսիկ արձանագրությունք կամ նոցին քաղվածք, որոնք Նաիրի–Ուրար– տու աշխարհին պատմության կվերաբերին, Վնն․, 1901։ Շ տ ր և ք Մ․, Հայաստան, Քըր– դաստան և Արևմտյան Պարսկաստան բաբե– լական–ասորեստանյան սեպագրերու համա– ձայն, Վնն․, 1904։ Ղափանցյան Գ․, Ուրարտուի պատմությունը, Ե․, 1940։ Աս– տ ու ր յ ա ն Հ․, Քաղաքական վերաբերու– թյուններ ընդմեջ Հայաստանի և Հռովմա, Վնտ․, 1912։ Սարգսյան Գ․ Խ․, Հելլենիս– տական դարաշրջանի Հայաստանը և Մով– սես Իտրենացին, Ե․, 1966։ Ման անդյան Հ․, Երկ․,հ․ 1, Ե․, 1977։ Հայ ժողովրդի պատմություն, հ․ 1, Ե․, 1971։ Стра– бон, География, Л․, 1964; Мелики- ш в и л и Г․ А․, Урартские клинообразные надписи, М․, 1960; Его же, Урартские клинообразные надписи, ч․ II (открытия и публикации 1954–70 гг․), «Вестник древней истории», 1971, № 3–4; Его же, Наири- Урарту, Тб․, 1951; Дьяконов И․ М․, Ассиро-вавилонские источники по истории Урарту, «Вестник древней истории», 1951, N° 2–4; Его же, Урартские письма и документы, М․–Л․, 1963; Его же, Преды– стория армянского народа, Е․, 1968; Бехи- стунская надпись Дария 1, в кн։ Хрестома– тия по истории Древнего Востока, ч․ 2, М․, 1980; Морган Л․ Г․, Древнее общест– во․․․, Л․, 1934; Пиотровский Б․ Б․, Ванское царство (Урарту), М․, 1959․
ՖԵՈԴԱԼԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՐԳ ՎԱՂ ՖԵՈԴԱԼԻԶՄԻ ԴԱՐԱՇՐՋԱՆ Հայաստանի սոցիալ–տնտ․ հարաբերու– թյունների պատմության մեջ I–II դդ․ ըն– դունված է համարել ստրկատիր․ հասա– րակարգից վաղ ֆեոդալիզմին անցման ժամանակաշրջան։ Ֆեոդալ, կացու– թաձևը, վաղուց սաղմնավորվելով և զար– գանալով նախորդ հասարակարգի ընդեր– քում, III–IV դդ․ դարձել է արտադրու– թյան հիմնական եղանակ։ Հայաստանում դարեր շարունակ երկրի գերագույն հո– ղատերը համարվող արքան պետ․ հողա– տարածքը բաժանել է վարչ․ առանձին միավորների և զանազան ծառայություն– ների ու պարտավորությունների դիմաց դրանք հանձնել հայ տոհմիկ ավագանու ներկայացուցիչներին։ Ֆեոդալ, հարաբե– րությունների հաստատմանն ու խորաց– մանը զուգահեռ՝ խոշոր ու մանր ազնվա– կաններին, ինչպես նաև բարձրաստի– ճան հոգևորականությանը հատկացված պետ․հողերը վերածվել են նրանց ժառանգ, սեփականության՝ ավատի, իսկ այդ հո– ղերում ապրող աշխատավորները (գյու– ղացի ազատ համայնականներ)՝ ավա– տատերերից կախյալ և հարկատու բնակ– չության։ Առաջինները կազմել են իշխող, արտոնյալ և շահագործող դասակարգը, երկրորդները՝ հպատակ և շահագործվող դասակարգը։ Ձևավորվող ավատատիր․ հասարակարգը ձեռք է բերել իրեն հա– տուկ հիերարխիկ կառուցվածք, որն ար– տահայտվել է վերադաս սեփականատի– րոջից ստորադասի վասալ, կախվածու– թյամբ։ Հիերարխիայի ամենավերին աս– տիճանում կանգնել է Մեծ Հայքի թագա– վորը, նրանից հետո՝ սահմանակալ նա– հանգների (Աղձնիք, Կորդուք, Նոր–Շիրա– կան, Գուգարք) բդեշխները, այնուհետև՝ նահանգատեր ու գավառատեր նախարար– ները ևն։ Բարձրաստիճան ազնվականնե– րը պետ․ արքունիքում վարել են որոշակի պաշտոններ (գործակալություններ), որը դարձել է նրանց ժառանգ, արտոնությու– նը։ Արքունիքում նախարարների դիրքը զգալի չափով պայմանավորվել է ըստ նրանց հողակալվածների չափի և հեծյալ զինվորների թվի։ Հաստատվել և արքու– նի դիվանում պահվել է պաշտոնակալու– թյան կարգը՝ ««գահերեցությունը» կամ «բարձերեցությունը» (նման փաստաթըղ– թեր են Գահնամակը և Զորանամակը)։ Երկրի գերագույն տերը համարվել է Հա– յոց արքան, որը վճռել է ներքին և արտա– քին քաղաքականության կարևորագույն հարցերը, թեև դրանք ներկայացրել է քննարկման ավագանու խորհրդում։ Թա– գավորը երկիրը կառավարել է գործակա– լությունների միջոցով։ Դալով հնագույն ժամանակներից, գործակալություններն ավարտուն ձևավորում են ստացել Ար– շակունի առաջին թագավորների օրոք։ Հազարապետության գործակալությունը վարել է երկրի ներքին գործերը (տնտ․, շինար․ աշխատանքներ, հարկագանձում– ներ), սպարապետությանը՝ զինված ուժե– րը, մեծ դատավարությանը՝ իրավ, և օրենսդր․ գործերը, թագադիր ասպետու– թյանը՝ նորընծա արքայի թագադրման և այլ արարողությունները, մաղխազությա– նը՝ արքայի անձի պաշտպանությունն ու արքունի պահակազորը։ Մարդպետության գործակալությունը հսկել է արքունի տըն– տեսությունը, կալվածները, գանձերը, եկամուտները, պալատը։ Թագավորի կըն– քապահը, զինակիրը, արքայի անունից բանակցություններ վարող գործակալը կոչվել է սենեկապետ։ Աղբյուրներում, ըստ խնդրո, հիշատակվում են մի շարք այլ գործակալություններ (որսապետ, դահ– ճապետ, կարապետ, համբարակապետ, շահախոռապետ, քարտուղար կամ դպրա– պետ,հանդերձապետ,շահապ, դրան եպիս– կոպոս ևն)։ Հայոց զինված ուժերը կազմել են արքունական և նախարարական զո– րախմբերից։ Հայոց զորաբանակին յու– րաքանչյուր նախարարության ներկայաց– վելիք զինվորների քանակը գրանցվել և հաստատվել է պետ․ հատուկ հրովարտա– կում՝ Զորանամակում։ Զորահրամանա– տար–նախարարները, ըստ իրենց զորա– թվի, կոչվել են բյուրավորներ, հազարա– վորներ, հարյուրավորներ, հիսնավոր– ներ և տասնավորներ։ III դ․ կեսին՝ Սասանյան Պարսկաստա– նի և Հայաստանի միջև առաջացած ան– հաշտ թշնամության պայմաններում, երկ– րի միսանությունն ու ինքնուրույնությու– նը պահպանելու համար, հայ Արշակու– նիները մերձեցել են Հռոմ․ կայսրությանը։ 261-ին Սասանյան Պարսկաստանը ռազ– մակալել է Մեծ Հայքը և գահը հանձնել իր դրածոներին։ Ւասրով Ա–ի մանկահա– սակ որդի Տրդատը ապաստանել է Հռո– մում, չափահաս դառնալուց հետո աչքի ընկել հռոմ․ կայսրության մղած պատե– րազմներում։ Դիոկղետիանոս կայսրը Տրդատ Գ Մեծին ճանաչել է Հայոց թագա– վոր (287–մոտ 330), և նա ավելի քան