Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/106

Այս էջը սրբագրված չէ

թե անկախ տիրակալ՝ Աբբասյաններին վճարելով միայն որոշ հարկ։ |սալիֆայու– թյան դեմ հայ ժողովրդի մղած հերոսա– կան պայքարը հանգեցրել է հայոց պե– տականության վերականգնմանը։ Ա․ Տեր–Ղևոնդյան Հակաֆեոդալական շարժումներ Վաղ ֆեոդալիզմի զարգացմանն ու խո– րացմանը զուգընթաց ծանրացել է աշխա– տավորների դրությունը։ V–VII դդ․՝ պարսկա–բյուզ․, իսկ VII–IX դդ․՝ արաբա– բյուզ․ տիրապետության պայմաններում, հայ աշխատավորները, ենթարկվելով կրկնակի հարստահարության, ընդվզել են ինչպես օտար նվաճողների, այնպես էլ ներքին շահագործողների դեմ։ Շահա– գործվող խավերի դասակարգային պայ– քարը դրսևորվել է թե՝ նախարարների տիրույթներից փախչելու, թե՝ աղանդա– վոր․ շարժումների և թե՝ զինված ելույթ– ների ձևերով։ Ասորիքում և Կապադովկիայում սկիզբ առած «անապատականների» շարժումը IV–V դդ․ զգալի տարածում է գտել նաև Հայաստանում (Սյունիքում, Տուրուբերա– նում, Վասպուրականում ևն)։ Իրենց վի– ճակից դժգոհ գյուղի և քաղաքի բազմա– թիվ աշխատավորներ, լքելով հայրենի բնակավայրերը, մեկուսացված վայրե– րում հիմնել են միաբանություններ (նման– վել են վաղ քրիստոնեական համայնք– ներին) և ապրել անապատականի համեստ կյանքով (հավասարության սկզբունքով)։ Կրավորական պայքարի այդ ձևն ուղղված է եղել ինչպես պաշտոն, եկեղեցու նվիրա– պետության, այնպես էւ աշխարհիկ ֆեո– դալների դեմ։ V դ․ հայ պատմիչների (Կորյուն, Մովսես Խորենացի) երկերում տեղեկություններ են պահպանվել նաև «բորբորիտներ» անարգական անունով հորջորջվող աղանդավոր, շարժման մա– սին, որը լուրջ մտահոգություն է պաա– ճառել ոչ միայն հայ, այլև բյազ, աշխար– հիկ և հոգևոր, իշխողներին։ Նույն դա– րում հակաֆեոդալ․ աղանդավորներից հի– շատակվում են նաև «մծղնեության» հե– տևորդները, որոնց դեմ Շահապիվանի ժողովում (443) ընդունվել են դաժան պա– տիժներ։ Վաղ միջնադարյան ֆեոդալիզմի դեմ ուղղված առավել հուժկու պայքարը դրսե– վորվել է Պավլիկյան շարժման մեջ, որը, հավանաբար, սկիզբ առնելով V դ․ վեր– ջին, զգալիորեն տարածվել է VI դ․ (պավ– լիկյաններն առաջին անգամ հիշատակ– վում են 554-ին՝ Դվինի ժողովի կանոն– ներում)։ Խուսափելով Հայոց եկեղեցու սահմանած ծանր պատիժներից ու հա– լածանքներից, պավլիկյանները VII դ․ կեսին կենտրոնացել են Հայաստանի արմ․ շրջաններում՝ Բյուզ․ կայսրության և Արաբ, խալիֆայության սահմանագլխում։ Օգտա– գործելով այդ տերությունների հակա– մարտությունները, պավլիկյանները հիմ– նել են համայնքներ (վաղ քրիստոնեական հավասարության սկզբունքով)։ Կոստան– դին Սիլվանոսի առաջնորդության օրոք (657–մոտ 684) Պավլիկյան շարժումը ծա– վալվել է Բարձր Հայքում (Մանանաղի գա– վառում ևն) և Փոքր Հայքում (Կողոնիա գավառի Կիբոսա ամրոցում ևն)։ Բյուզ․ բանակի դեմ ճակատամարտում պավլիկ– յանների պարտությունից և մարտում Կոս– տանդին Սիլվանոսի զոհվելուց հետո շար– ժումն առժամանակ անկում է ապրել։ Պավլիկյանները վերստին հզորացել և նոր համայնքներ են հիմնել VIII դ․ վեր– ջին և IX դ․ սկզբին։ 801–835-ին շարժու– մը գլխավորել է Սերգիոս Տյուքիկոսը, որն ուժերը կենտրոնացրել է Մելիտի– նեում և տեղի արաբ, ամիրայության հո– վանավորությամբ մի շարք հաղթական մարտեր մղել բյուզ․ զորքերի դեմ։ Նա սպանվել է դավով, բյուզ․ գործակալի ձեռքով։ Կարբեասի ․առաջնորդության տարիներին (843 կամ 844–863) Պավլիկ– յան շարժումն ընդգրկել է Մեծ Հայքի արմ․ և Փոքր Հայքի բազմաթիվ գավառներ, հիմնվել են նրանց ռազմա–քաղ․ կենտրոն– ներ Արգաուսը (Արգավան), Ամարան, Տեֆրիկեն (Տևրիկ), ստեղծվել կանոնավոր զինված ուժեր։ Կարբեասը մի քանի ան– գամ (859, 860, 862) ծանր պարտության է մատնել բյուզ․ զորաբանակներին և իր ազդեցությունը տարածել Փոքր Ասիայի այլ շրջաններում։ Խրիսոխիրի առաջնորդության տարի– ներին (863–872) Պավլիկյան շարժումը հասել է իր ռազմ, հզորության բարձրա– կետին։ Բյազ․ կայսրության դեմ անցնե– լով հակահարձակման, Խրիսոխիրի զոր– քերը մտել են արմ․ Փոքր Ասիա, գրավել Անկյուրա, Նիկիա, Նիկոմեդիա քաղաք– ները և այլ բնակավայրեր։ 869-ին և 871-ին, ծանր պարտության մատնելով բյուզ․ զորքերին, Ւփիսոխիրը կայսր Վա– սիլ I-ից նույնիսկ պահանջել է հրաժար– վել Փոքր Ասիայում իր տիրապետությու– նից։ 872-ին Բյուզ․ կայսրությունը, համա– խմբելով իր բոլոր ուժերը, ծուղակի մեջ է գցել պավլիկյաններին և կոտորել նրանց (մարտում զոհվել է նաև իյրիսոխիրը), որից հետո շարժումն անկում է ապրել։ Պավլիկյան շարժման առաջատար ուժը կազմել են աշխատավոր գյուղացիությունն ու քաղաքային չքավորությունը։ Շարժումն ուղղվել է ամեն տեսակ շահագործման, ան– հավասարության և դասային արտոնու– թյունների դեմ։ Պավլիկյանները ժխտել են եկեղեց․ նվիրապետությունը, եկեղե– ցին՝ իր ծեսերով, անդրշիրիմյան կյան– քի գաղափարը ևն։ Իրենց համայնքներում ու ենթակա շրջաններում նրանք վերացրել են գույքային ու դասային արտոնություն– ները, կնոջը ճանաչել հասարակության հավասար անդամ, ամուսնացել աշխար– հիկ ձևով, առաջ քաշել ազատ սիրո գա– ղափարը ևն։ Պավլիկյան շարժման ճնշումից հետո նրանց գաղափարները պահպանվել են Հայաստանում, ծնունդ տվել Թոնդրակ– յան շարժմանը։ Շարժման շատ մասնա– կիցների բյուզ․ արքունիքը բռնությամբ գաղթեցրել է Թրակիա և Մակեդոնիա, որ– տեղ նրանք զգալի ազդեցություն են ունե– ցել բոգոմիլների, այնուհետև Արմ․ Եվրո– պայում սկիզբ առած կաթարների, ալ– բիգոյցների և այլ աղանդավոր, շարժում– ների վրա։ Անգլիացի պատմաբան է․ Դի– բոնի բնորոշմամբ՝ Պավլիկյան շարժումը ցնցեց Արևելքը և լուսավորեց Արևմուտքը։

ԶԱՐԳԱՑԱԾ ՖԵՈԴԱԼԻԶՄԻ ԴԱՐԱՇՐՋԱՆ Թագրատանի ներ ի թագավորու– թյուն IX դ․ Հայաստանը թևակոխել է զարգա– ցած ֆեոդալիզմի ժամանակաշրջանը, որը նշանավորվել է հասարակական–տնտ․ կա– րևոր փոփոխություններով, վերկանգնվել և ամրապնդվել է արաբ, տիրապետության ժամանակ խաթարված ժառանգ, խոշոր հողատիրությունը, սկսվել է գյուղացինե– րի մի մասի ճորտացումը, գյուղաց․ հա– մայնքի աստիճանական ենթարկումը աշ– խարհիկ և հոգևոր տերերին, ձևավորվել է ֆեոդ, քաղաքը՝ որպես տնտ․, հասա– րակական–քաղ․ և մշակութային կյանքի կենտրոն, զարգացել են առևտրափոխա– նակային և վաշխառուական հարաբերու– թյունները։ խորացել է աշխատանքի հաս․ բաժանումը, զարգացել են դրամական հարաբերությունները, աշխուժացել է երկ– րի ներքին շուկան, ծավալվել է արտաքին առևտուրը, մի շարք քաղաքներ դարձել են միջազգային առևտրի կենտրոններ։ Արաբ, խալիֆայության թուլացման և հայ ա զա տագր․ պայքարի ծավալման պայմաններում ստեղծվել են հայկ․ պետականության վերականգնման հա– մար նպաստավոր նախադրյալներ։ Հա– յաստանում իրենց ժառանգ, հողատիրա– կան իրավունքները վերականգնել և զո– րեղացել են հատկապես Բագրատունյաց, Արծրունյաց և Սյունյաց նախարարական տները։ Արաբ, իշխանություններին զու– գահեռ և դրանց ենթակա առաջացել են Հայաստանի տեղական ռազմավարչ․ իշ– խանություններ, որոնք անցել են Բագրա– տունիների երկու ճյուղերի (Շիրակի և Տարոնի) ձեռքը։ Նվազել են Հայաստանից գանձվող հարկերը, որը ևս նպաստել է երկրի տնտ․ վերելքին։ Արաբ, տիրապե– տությունից ազատագրվելու պայքարը Հա– յաստանում թևակոխել է վերջին Փուլը, երբ ծավալվել են ժող․ հուժկու ապստամ– բություններ։ Հայաստանի հվ–ում բռնըկ– ված ապստամբության ժամանակ ջախջախ– վել են Վասպուրական և Տարոն ներխու– ժած արաբ, բանակները։ Մյութավաքիլ խալիֆը 855-ին հար– կադրված Հայաստանի սպարապետ է ճանաչել Աշոտ Բագրատունուն, երկրից դուրս բերել արաբ, զորքը և հարկահա– վաքներին, սահմանափակել Դվինում նըս– տող արաբ, ոստիկանի իրավունքները, նրան թողնելով հարկերի գանձման հըս– կողությունը։ Բագրատունիների զորեղաց– մանը, ազդեցության ու հեղինակության աճին նպաստել է նաև Մամիկոնյան և Կամսարական հզոր տոհմերի անհետա– ցումը Հայոց պատմության թատերաբե– մից։ Բագրատունիների ընդարձակված տիրույթներն ընդգրկել են Հայաստանի զգալի մասը՝ Շիրակը, Վանանդը, Տաշի– րը, Կոգովիտը, Բագրևանդը, Տարոնը,