Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/107

Այս էջը սրբագրված չէ

Սասանը, վասպարականը (մասամբ) և Մոկաց աշխարհը։ Հայկ․ պետականու– թյան վերականգնման համար նպաստա– վոր տնտ․ պայմաններ են ստեղծվել 855-ին հետևած 30-ամյա խաղաղ ժամա– նակաշրջանում, երբ զարգացել են երկ– րագործությունը, արհեստներն ու առևտու– րը, աշխուժացել է քաղաքային կյանքը, մեծացել երկրի տնտ․ և ռազմ, հզորու– թյունը։ 859-ին Հայաստանի ոստիկան Ալի Իբն Ցահիայի միջնորդությամբ խալիֆը Աշոտ Բագրատունուն ճանաչել է Հայաստանի իշխանաց իշխան, 862-ին նրան հանձնե– լով նաև երկրի հարկագանձման իրավուն– քը։ Շուտով Աշոտի եղբայր Աբասը կարգ– վել է Հայոց սպարապետ։ Նրանց ձեռքում է կենտրոնացել երկրի ռազմավարչ․ և տնտ․ իշխանությունը, արաբ, տիրապե– տությունը դարձել է ձևական։ Հայկ․ պե– տականության վերականգնմանը նպաս– տել է նաև միջազգային իրադրությունը։ Արաբ, խալիֆայության և Բյուզ․ կայսրու– թյան դարավոր մրցակցության մեջ IX դ․ կեսին կարևոր նշանակություն է ստացել Հայաստանի դիրքորոշումը, որին երկուս– տեք ձգտել են գրավել իրենց կողմը։ Աշոտ Բագրատունին վերականգնել է ավերված բերդերը, համալրել և զորեղաց– րել հայկ․ բանակը, իր հեղինակությամբ նպաստել հայ իշխանների միջև գժտու– թյունների վերացմանը։ Հավանաբար 874–875-ին Հայաստանի ոստիկան Ահ– մադը և արաբ, ուրիշ իշխանավորներ ծրա– գրել են դավադրությամբ կոտորել հայ նախարարներին և ամբողջովին տիրա– նալ երկրին։ Սակայն Աշոտ Ա Բագրատու– նին բացահայտել է դավադրությունը, զինաթափել արաբ, զորքերը, իսկ Ահ– մադին՝ արտաքսել երկրից։ Այդ իրադար– ձությունները նշանավորել են Հայաս– տանում ավելի քան երկուհարյուրամյա արաբ, տիրապետության վախճանը։ Դեռ– ևս 870-ական թթ․ հայ նախարարները Աշոտ Բագրատունուն ճանաչել են Հայոց թագավոր, նրա հետ սերտ հարաբերու– թյուններ է հաստատել Բյուզանդիայի Վասիլ I կայսրը։ Հայ իշխանների պահան– ջով նրան արքայական թագ է ուղարկել Մուտամիդ խալիֆան՝ դրանով իսկ իրա– վականորեն ճանաչելով հայկ․ պետակա– նության վերականգնումը։ 884-ին կամ 885-ին հանդիսավորությամբ թագադրվել է Աշոտ Բագրատունին։ Նրա թագն ու գահը ճանաչել է նաև դաշնակից Բյուզան– դիան։ Հայկ․ պետականության վերա– կանգնումն ունեցել է ոչ միայն քաղ․ խո– շոր նշանակություն, այլև ապահովել երկ– րի տնտ․ բարգավաճումը, մշակույթի զար– գացումը։ Բագրատունյաց թագավորու– թյունը տարածվել է երկրի մեծագույն մասի վրա, բացառությամբ Բյուզանդիա– յին միացված արմ․ և Միջագետքի արաբ, իշխանությանը կցված հվ–արմ․ գավառնե– րի։ Հայոց թագավորի վարչա–քաղ․ իրա– վասությանն են ենթարկվել նաև Արլ․ Վրաստանը և Հայոց Աղվանքը, քանի որ մինչև թագավոր դառնալը Աշոտ Բագրա– տունին եղել է արաբ․ Արմինիա վարչա– միավորի իշխանաց իշխանը։ Ջանալով աւքրապնդել հայ պետականությունը, Աշոտ Ա 887-ին արշավել է մինչև Կովկասի գլխ․ լեռնաշղթա, ընկճել տեղի անհնա– զանդ ցեղերին և դաշինք կնքել Եգերաց թագավորի հետ, այնուհետև դադարեցրել միջֆեոդալական բախումները Վասպու– րականում, Դուգարքում, Ուտիքում։ Նրա գերագույն իշխանությունը ճանաչել են նաև Հայոց Աղվանքի Համամ թագավորը, վրաց գահերեց իշխան Ատրներսեհը, Հա– յաստանի հվ–ում կազմավորված արաբ, ամիրայությունները։ Աշոտ Ա Բագրատու– նին սերտ բարեկամական հարաբերու– թյուններ է հաստատել նաև Բյուզ․ կայս– րության հետ։ Բագրատունյաց առաջին թագավորի մահից (890) հետո նրան հա– ջորդած որդու՝ Սմբատ Ա–ի օրոք (890– 914) շարունակվել է խաղաղ շինարարու– թյունը։ Հորեղբոր՝ Աբաս սպարապետի դեմ գահակալական կռիվներում ամրա– պնդվելով գահին, նա վարել է շրջահայաց քաղաքականություն, ջանացել ստեղծել երկրի բարգավաճման համար նպաստա– վոր ներքին և արտաքին պայմաններ։ Ձևականորեն ճանաչելով Արաբ, խալի– ֆայության գերիշխանությունը՝ Սմբատը միաժամանակ ամրապնդել է բարեկամու– թյունը Բյուզ․ կայսրության հետ։ 893-ին երկու երկրների միջև կնքված առևտր․ պայմանագրով աճել է Հայաստանի՝ որ– պես տարանցիկ առևտրի կենտրոնի դե– րը, որն էապես նպաստել է երկրի տնտ․ վերելքին։ Ներքին պառակտիչ ուժերի, Արաբ, խալիֆայության և ամիրայություն– ների դեմ պայքարում Սմբատ Ա արքան ամրապնդել է իր իշխանությունը նաև Նախճավանի, Երնջակի, Բագրևանդի, Բասենի, Ապահունիքի, Հարքի, Տարոնի, ինչպես նաև Եզերքի վրա՝ մինչև Սև ծովի ափերն ու Վիրք, ընդհուպ Ալանաց դուռը։ 908-ին արաբների միջամտությամբ Վաս– պուրականն անջատվել է Բագրատունի– ների թագավորությունից, հռչակվել առան– ձին թագավորություն, որով ջլատվել է երկրի միասնությունը։ 909-ին Ատրպատա– կանի ամիրա Ցուսուփը, Վասպուրակա– նի Դագիկ և Դուրգեն Արծրունի իշխան– ների աջակցությամբ, ներխուժել է Հա– յաստան։ Ներքին երկպառակությունների և միջազգային աննպաստ պայմաններում թշնամու դեմ հնգամյա մաքառումից հե– տո Սմբատ Ա հարկադրված հանձնվել է Ցուսուվւին, որն ուխտադրժորեն գլխա– տել և Դվինի հրապարակում խաչել է նրան։ Սմբատի որդին՝ Աշոտ Բ (914– 929), որ թշնամու դեմ տևական համա– ժողովրդ․ պայքարում արժանացել է «Եր– կաթ» պատվանվանը, ի վերջո պարտու– թյան է մատնել զավթիչներին և գրեթե լիովին ազատագրել Բագրատունյաց թա– գավորության տարածքը։ Այնուհետև նա ամրապնդել է դաշինքը Բյուզանդիայի հետ, սանձել ապստամբած կենտրոնա– խույս իշխաններին և միավորել երկիրը։ 925-ին Սևանի ճակատամարտում գլխո– վին ջախջախելով արաբ, զորավար Բե– շիրի զորքը՝ Աշոտ Բ Երկաթն ամրապնդել է իր իշխանությունը, իսկ Ատրպատակա– նի ամիրայությունն ու Արաբ, խալիֆայու– թյունը համակերպվել են Հայաստանի կատարյալ անկախության հետ։ Երկրում հաստատվել է տևական խաղաղություն։ Սկսված տնտ․ և մշակութային վերելքը շարունակվել է նաև Աբաս Բագրատունու օրոք (929–953)։ Դրան նպաստել է մի– ջազգային իրադրությունը, կազմալուծ– վել էր Արաբ, խալիֆայությունը, իսկ Բյուզ․ կայսրությունը դեռևս պայմաններ չուներ Հայաստանում ծավալապաշտա– կան գործուն քաղաքականություն վարե– լու համար։ Երկրի բարգավաճման կարե– վոր պայմաններից էր օտար հարկատվու– թյան վերացումը։ Չնայած երկրի որոշակի մասնատվածությանը, դադարել են միջ– ֆեոդալ․ ռազմ, բախումները, վերջնակա– նապես որոշվել են ֆեոդ, տների և նրանց ճյուղերի տիրույթների սահմանները, հաստատվել է աստիճանակարգությունը։ X դ․ 2-րդ կեսին Բագրատունիների թագա– վորությունն ապրել է ծաղկման ժամանա– կաշրջան, որն սկսվել է Աշոտ Դ Ողորմածի գահակալությամբ (953–977)։ 961-ին թա– գավորանիստ դարձած Անիում Անանիա կաթողիկոսը մեծ հանդիսությամբ օծել է Աշոտ Դ թագավորին, որը հռչակվել է արքայից արքա (շահնշահ), քանի որ նրա գերագույն իշխանությունը ճանաչել են տեղական մյուս հայ թագավորները։ Աշոտ Դ–ի թագավորությունը ճանաչել են Բյուզ․ կայսրը, Ափխագաց թագավորը, հարևան ամիրայությունները։ Նա ամրա– պնդել է երկրի պաշտպանունակությունը, հզորացրել հայկ․ զորքը։ Կարևոր նշանա– կություն է ունեցել հայոց եկեղեցու թեմե– րի միասնության ամրապնդումը և կաթողի– կոսական աթոռի հաստատումը Շիրակում (Արգինա)։ Բյուզ․ կայսր Հովհաննես Չմըշ– կիկի հետ Աշոտ Դ–ի՝ 974-ին կնքած դա– շինքն առժամանակ կանխել է բյուզ․ վտանգը և ուժեղացրել Բագրատունինե– րի միջազգային դիրքը։ Միասնական հայկ․ պետության ստեղծման համար նպաստա– վոր հանգամանքների (երկրի մեծ մասի ազատագրումը օտար տիրապետությու– նից և տնտ․ վերելքը, Բագրատունիների թագավորության գերակշռությունը ավա– տատիրական մյուս իշխանությունների նկատմամբ, միասնություն թելադրող ար– տաքին վտանգը) առկայությամբ հան– դերձ, Հայաստանում, Վասպուրականի թագավորությունից զատ, առաջացել են այլ թագավորություններ և իշխանություն– ներ, որոնք ճանաչել են Շիրակի Բագրա– տունիների գերագահությունը, արտաքին քաղաքականության և այլ կարևոր հար– ցերում ենթարկվել Բագրատունյաց թա– գավորությանը։ Ուսումնասիրողների մի մասի կարծիքով, դրանք եղել են ոչ թե ֆեոդ, մասնատվածության հետևանքով ձևավորված ինքնուրույն պետ․ միավո– րումներ, այլ Բագրատունյաց թագավո– րության յուրահատուկ վարչ․ կառուցված– քի տարրեր։ Վասպուրականի թագավո– րա թ յ ու ն ը գոյատևել է 908–1021-ին, Արծրունիների արքայատան գլխավորու– թյամբ։ Ընդգրկել է, հիմնականում, Վաս– պուրական (բացառությամբ Դաբիթյան և Պարսպատունիք գավառների), Մոկք նա– հանգները, առժամանակ՝ նաև Այրարա– տի Մասյացոտն, Կոգովիտ, Բագրևանդ, Ծաղկոտն, Աղձնիքի Սասուն ն Կորճայքի ճահուկ գավառները, Դվինն՝ իր մերձա– կայքով։ Առավելագույն հզորության է հասել Դագիկ Արծրունու օրոք (908– 943), որն իրեն հռչակել է «Հայոց թագա–