ձանց իրավունքներն ու օրինական շա– հերը, լինել անհաշա հակահասարակա– կան արարքների նկատմամբ, նպաստել հասարակական կարգի ամրապնդմանը, պահպանել բնությունն ու պաշտպանել նրա հարստությունները, հոգալ պատմ․ հուշարձանների և մշակույթի այլ արժեք– ների պահպանման համար։ Սահմանա– դրությամբ հռչակված է նաև, որ քաղաքա– ցիները պարտավոր են հոգալ երեխաների մասին, նրանց պատրաստել հանրօգուտ աշխատանքի, աճեցնել սոցիալիստ, հա– սարակությանը պիտանի անդամներ։ Իրենց հերթին երեխաները պարտավոր են օգնել ծնողներին։ ՀՍՍՀ քաղաքացու ին– տերնացիոնալ պարտքն է նպաստել այլ երկրների ժողովուրդների հետ բարեկա– մության և համագործակցության զար– գացմանը, պաշտպանել համընդհանուր խաղաղությունը։ Կուսակցությունը հաս– տատակամորեն ձգտում է այն բանին, որ «յուրաքանչյուր սովետական մարդ դաս– տիարակվի իր իրավունքների, ազատու– թյունների և պարտականությունների միասնության պարզորոշ ըմբռնման ոգով» (ՍՄԿԿ ծրագիրը, 1986, էշ 63)։ (Ւողովր դական դեպուտատ ներ ի սովետները և նըանց ընտրության կարգը Հայկական ՍՍՀ տերիտորիայում ժողո– վուրդը պետ․ իշխանությունն իրականաց– նում է ժող․ դեպուտատների սովետների միջոցով։ Բոլոր սովետները՝ ՀՍՍՀ Գերա– գույն սովետը, ժող․ դեպուտատների շըր– ջանային, քաղաքային, քաղաքների շըր– ջանային, ավանային և գյուղական սո– վետները կազմում են պետ․ իշխանության մարմինների միասնական համակարգ։ ՀՍՍՀ սահմանադրությամբ սահմանված են դրանց ընտրության կարգը, լիազորու– թյունների ժամկետները, գործունեության սկզբունքները։ ՀՍՍՀ Գերագույն սովետի լիազորությունների ժամկետը 5 տարի է, տեղական սովետներինը՝ 2,5 տարի։ ժող․ դեպուտատների սովետներն ան– միջականորեն և իրենց կողմից ստեղծվող մարմինների միջոցով ղեկավարում են պետ․, տնտ․ և սոցիալ–մշակութային շի– նարարության բոլոր ճյուղերը, ընդունում են որոշումներ և ապահովում դրանց կա– տարումը, իրականացնում որոշումների կենսագործման վերահսկողությունը։ ժող․ դեպուտատների համապատասխան սո– վետների տնօրինությանը վերապահված կարևորագույն հարցերը քննարկվում և լուծվում են նրանց նստաշրջաններում։ ժող․ դեպուտատների սովետներն ընտ– րում են մշտական հանձնաժողովներ, ստեղծում գործադիր և կարգադրիչ, ինչ– պես նաև իրենց հաշվետու այլ մարմին– ներ։ ժող․ դեպուտատների սովետները կազ– մում են պետ․ վերահսկողությունը աշխա– տավորների հասարակական վերահսկո– ղության հետ զուգակցող ժող․ վերահսկո– ղության մարմիններ։ ժող․ դեպուտատների բոլոր սովետնե– րում դեպուտատների ընտրությունները կատարվում են ընդհանուր, հավասար և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա, գաղտնի քվեարկությամբ։ ՀՍՍՀ–ում դեպուտատների ընտրությունները ընդ– հանուր են, ընտրելու և ընտրվելու իրա– վունքից օգտվում են ՀՍՍՀ 18 տարեկան դարձած բոլոր քաղաքացիները, բացառու– թյամբ օրենքով սահմանված կարգով խե– լագար ճանաչվածների։ Ընտրությունների անցկացումն ապահովում են ընտրական հանձնաժողովները, որոնք կազմվում են հասարակական կազմակերպություննե– րի, աշխատավորական կոլեկտիվների և զինծառայողների՝ ըստ զորամասերի գումարվող ժողովների ներկայացուցիչ– ներից։ Դեպուտատության թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է ՍՄԿԿ–ի, արհմիությունների, ՀամԼԿԵՄ–ի կազմակերպություններին, կոոպերատիվ ու այլ հասարակական կազմակերպու– թյուններին, աշխատավորական կոլեկ– տիվներին, զինծառայողների ժողովնե– րին։ Ընտրողները դեպուտատության թեկ– նածուներին իրավասու են տալ պատվի– րաններ։ Վերջիններս ընտրվելուց հետո պարտավոր են ընտրողներին հաշվետու լինել իրենց և սովետի գործունեության մասին։ Ընտրողների վստահությունը չար– դարացրած դեպուտատը, օրենքով սահ– մանված կարգով կարող է հետ կանչվել։ ժող․ դեպուտատների սովետների կազմն արտացոլում է հասարակության սոցիալ․ կառուցվածքի իրական պատկերը։ Պետական իշխանության և կա– ռավարման բարձրագույն մար– մինները ՀՍՍՀ պետ․ իշխանության բարձրա– գույն մարմինը ՀՍՍՀ Գերագույն սովետն է, որն իրավասու է լուծելու բոլոր այն հարցերը, որոնք ՀՍՍՀ–ի տնօրինությանն են վերապահված ՍՍՀՄ և ՀՍՍՀ սահմա– նադրություններով՝ ՀՍՍՀ սահմանա– դրության ընդունումը, նրա մեջ փոփո– խություններ մտցնելը, հանրապետության տնտ․ և սոցիալ․ զարգացման պետ․ պլան– ների, բյուջեի, դրանց կատարման հաշ– վետվությունների հաստատումը, իրեն հաշվետու ՀՍՍՀ մարմինների կազմումը։ ՀՍՍՀ օրենքներն ընդունվում են ՀՍՍՀ Գերագույն սովետի կողմից կամ ՀՍՍՀ Գերագույն սովետի որոշմամբ անցկացվող ժող․ քվեարկությամբ (ռեֆերենդումով)։ ՀՍՍՀ Գերագույն սովետի նիստերը ղե– կավարելու և նրա ներքին կարգուկանոնը տնօրինելու համար Գերագույն սովետն ընտրում է Գերագույն սովետի նախագահ և նրա երեք տեղակալներին, իսկ հարցերի նախապատրաստման և նախնական քըն– նարկման համար՝ մշտական, ինչպես նաև ժամանակավոր (քննչական, վերստուգիչ ևն) հանձնաժողովներ։ ՀՍՍՀ Գերագույն սովետի գործունեու– թյան հիմնական եղանակը նստաշրջանն է։ Նստաշրջանները հրավիրում է Գերա– գույն սովետի Նախագահությունը՝ տա– րեկան երկու անգամ։ Արտահերթ նստա– շրջանները հրավիրվում են Գերագույն սովետի Նախագահության նախաձեռնու– թյամբ կամ դեպուտատների ոչ պակաս, քան 1 /З-ի առաջարկությամբ։ ՀՍՍՀ Գերագույն սովետն ընտրում է ՀՍՍՀ Գերագույն սովետի Նախագահու– թյուն, կազմում է ՀՍՍՀ Մինիստրների խորհուրդ և ժող․ վերահսկողության կո– միտե, ընտրում ՀՍՍՀ Գերագույն դա– տարան, կազմում մինիստրություններ և պետ․ կոմիտեներ։ Գերագույն սովետի բոլոր որոշումներն ընդունվում են ձայնե– րի մեծամասնությամբ։ ՀՍՍՀ սահմանա– դրության փոփոխումը կատարվում է ՀՍՍՀ Գերագույն սովետի դեպուտատների ընդ– հանուր թվի առնվազն 2/3-ի մեծամասնու– թյան ընդունված որոշմամբ։ ՀՍՍՀ Գերագույն սովետի մշտապես գործող մարմինը նրա Նախագահությունն է, որը նստաշրջանների միջև ընկած ժա– մանակահատվածում, ՀՍՍՀ սահմանա– դրությամբ նախատեսված շրջանակնե– րում, իրականացնում է ՀՍՍՀ պետ․ իշ– խանության բարձրագույն մարմնի ֆունկ– ցիաները։ ՀՍՍՀ Գերագույն սովետի Նա– խագահության կազմում ընտրվում են՝ Գերագույն սովետի Նախագահության նա– խագահ, նախագահի երկու տեղակալ, Նախագահության քարտուղար և Նախա– գահության 15 անդամ։ SUIK XI գումարման Գերագույն սովետի V նստաշրջանի նիստերի դահլիճում (17 հուլիսի 1987, Ս․ Շահումյանի անվ․ պալատ)
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/11
Այս էջը սրբագրված չէ