թյունը ձմռանը հասնում է +13°, գարնա– նը՝ +21°, ամռանը՝ +23°, աշնանը՝ +20°։ Բարենպաստ կլիմա ունեցող (գրե– թե անձյուն) և արգասաբեր Դաշտային Կիլիկիայում աճում են բաւքբակ, բրինձ, խաղող, կիտրոն, նարինջ, շաքարեղեգ են։ Կիլիկիան հարուստ է արծաթի, ար– ջասպի, երկաթի, պղնձի, կապարի, ծծմբի, աղի, բորակի և այլ հանքերով, բուժիչ ջերմուկներով։ Հնագույն ժամանակներից Կիլիկիայի հիմնական բնակիչներն էին հայերը, ասո– րիները, հրեաները, հույները։ IV դ․ պատ– միչ Ամմիանոս Մարկելիանոսը հաղոր– դում է, որ Իսսոսի կամ Ալեքսանդրեկի ծոցը կոչվում էր Հայոց ծոց։ Հովհաննես Ոսկեբերանը Կիլիկիայում 405-ին հան– դիպել է հոծ հայ զանգվածների, որոնք ունեին իրենց ազգ․ իշխանները, եկեղե– ցին և հոգեոր առաջնորդը։ Արաբ, նվա– ճողները VII դ․ կեսին Կիլիկիայում հան– դիպել են հայ հոծ բնակչության համառ դիմադրությանը։ VIII–X դդ․ արաբա–բյուզ․ պատերազմ– ների ժամանակաշրջանում բազմահազար հայեր, ենթարկվելով կռվող կողմերի հա– լածանքներին ու բռնագաղթեցումներին, հաստատվել են նաև Կիլիկիայում։ X դ․ Կիլիկիայում հայ բնակչությունն այնքան է ստվարացել, որ Հայոց կաթողիկոս Խաչիկ Ա Արշարունին (973–992) այնտեղ ստեղծել է հայկ․ նոր եպիսկոպոսություն– ներ։ Հայերի հոսքը Կիլիկիա ընդհանուր բնույթ է ստացել XI դ․՝ սելջուկյան թուր– քերի ներխուժումների ժամանակ։ Տի– րելով ընդարձակ կալվածներ, քաղաքներ, բերդեր՝ հայերն աստիճանաբար իրենց ձեռքում են կենտրոնացրել նաև Կիլիկիա– յի ռազմ․, քաղ․, տնտ․ և մշակութային Լամբրոնի բերդը կյանքը։ 1042–80-ին Դաշտային Կիլի– կիայի կառավարիչն էր հայ իշխան Աբըլ– ղարիբ Արծրունին, XI դ․ 2-րդ կեսին Լամ– բրոն բերդաքաղաքը և շրջակա գավառնե– րը տիրել է Աբլղարիբի փեսան՝ գանձա– կեցի իշխան Օշինը, Պապեռոն բերդա– քաղաքը և շրջակայքը՝ Նաթանայելյան– ները կամ Նատալինյանները, Քարուտ Կիլիկիան՝ իշխան Խաչատուրը, Կիլի– կիայի արլ․ շրջանները՝ Փիլարտոս Վարժ– նունին։ Մեծ իշխանապետության ժամանակա– շրջան (1080–1198)։ XII դ․ սկզբին վերո– հիշյալ հայկ․ իշխանություններից շատերը կործանվել են խաչակիր ասպետների ձեռ– քով։ Շրջակա թշնամիներին հաջողությամբ դիմակայել է միայն Լեռնային Կիլիկիա– յում հաստատված Ռուբեն Ա–ի (1080–95) իշխանությունը։ Ամրանալով Բարձրա– բերդ, Կոպիտառ Ա Կոռմոզոլ (Կոլիմոզոլ) բերդերում, 1080-ին նա թոթափել է Բյու– զանդիայի գերիշխանությունը, հիմնել ան– կախ և ընդարձակ տիրույթ, որը նրա անու– նով պատմագրության մեջ կոչվում է Ռու– բինյանների իշխանապետություն (1080– 1198)։ Ռ՜ուբեն Ա իր ավագ որդի Կոստան– դին Ա–ին (1095–1100) թողել է կայուն իշ– խանություն։ Վերջինս սելջուկյան թուրքե– րից, և բյուզանդացիներից ազատագրել է մի շարք հայաբնակ գավառներ, քաղաքներ ուբերդեր, այդ թվում Վահկան, որը դարձել է նրա իշխանանիստ կենտրոնը։ Շարունա– կելով հոր քաղաքականությունը՝ Թորոս Ա իշխանը (1100–29) 1104-ին պարտության է մատնել բյուզ․ զորքերին, ազատագրել Սիս և Անազարբա (Անարզաբա) քաղաք– ները, իշխանությանը միացրել Դաշտա– յին Կիլիկիայի զգալի մասը։ 1107-ին Թո– րոսը, դրացի հայ իշխան Դող Վասիլի օգնությամբ, Բերդուսի մոտ ջախջախել է Կիլիկիտ ներխուժած սելջուկյան թուրքե– րին և կասեցրել նրանց առաջխաղացումը։ Բյուզ․ կայսր Ալեքսիոսը հարկադրաբար ճանաչել է Թորոս Ա–ի իշխանությունը, նրան մեծարելով «Առաջին Սեբաստոս» տիտղոսով։ Անազարբա քաղաքում Թո– րոս Ա հիմնել է ապարանքներ, Ս․ Զորա– վար եկեղեցին, Սիս քաղաքի մերձակայ– քում՝ Դրազարկի և Մաշկեորի հռչակավոր վանքերը, որոնք դարձել են ուսման և գրչության կենտրոններ (իսկ Դրազարկը նաե Ռուբինյանների տոհմական դամբա– րան)։ Թորոս Ա–ին հաջորդած եղբայրը՝ Լեոն Ա (1129–37), օգտագործելով սել– ջուկյան թուրքերի ու խաչակիրների միջե եղած թշնամանքը, գահակալման սկըզ– բին ջախջախել է նրանց և անխախտ պա– հել երկրի սահմանները։ 1132-ին բյուզ․ տիրապետությունից ազատագրել է Մա– մեստիա, Ադանա, Տարսոն քաղաքները ն ծովեզրյա գավառները։ 1135–36-ին Լեոն Ա հաջողությամբ կռիվներ է մղել Անւոիոքի դքսության ու Երուսաղեմի թա– գավորության դեմ, ազատագրել Կիլի– կիայի հվ–արլ․ շրջանները։ 1137-ին Բյու– զանդիայի Հովհաննես Կոմնենոս կայսրը խոշոր բանակով ներխուժել է Կիլիկիա։ Ամրանալով Անազարբա քաղաքի բերդում, Լեոն Ա ավելի քան 35 օր հերոսաբար դի– մադրել է թշնամուն՝ նրան պատճառելով զգալի կորուստներ։ Նա ճեղքել է հակա– ռակորդի պաշարման շղթան և դուրս եկել Անազարբայից, սակայն շուտով նոր շըր– ջապատման մեջ ընկնելով, անձնատուր է Ասպենդոս քաղաքի ավերակները եղել U ընտանիքի հետ գերվել։ Թշնամուն հերոսաբար դիմադրել է նաև Վահկա բերդի կայազորը՝ Կոստանդին զորավա– րի գլխավորությամբ։ 1143-ին Լեոն Ա–ի որդի Թորոս Բ իշխանը (1145–69), փախ– չելով գերությունից, եղբայրների՝ Ստե– փանեի ու Մլեհի օգնությամբ, համախըմ– բելով ուժերը, ազատագրել է երկիրը բյուզ․ և սելջուկ–թուրք․ զավթիչներից։ Կիլիկիան նվաճելու բյուզ․ նոր փորձերը (1152–1155, 1156, 1159, 1165) մատնվել են անհաջողության, և կայսրությունն ըս– տիպված հաշտություն է կնքել Թորոս Բ–ի հետ։ Ստեղծելով մշտական զորաբանակ (30 հզ․ մարտիկ), Թորոս Բ հետևողակա– նորեն վարել է Կիլիկիայի հայկ․ հողերի միավորման և պետականության ամրա– պնդման քաղաքականություն։ Թորոս Բ–ին հաջորդած Մլեհ իշխանը (1169–75) բյու– զանդացիներից և խաչակիրներից վերջ– նականապես ազատագրել է երկրի ծով– եզրյա շրջանները, Տարսոն, Ադանա, Պոմ– պեապոլիս քաղաքները։ Նա 1173-ին պե– տության մայրաքաղաքը Վահկայից տե– ղափոխել է Սիս (հնում՝ Փլավիոպոլիս), որն այնուհետև դարձել է Կիլիկյան Հա– յաստանի քաղ․, տնտ․ և մշակույթի գլխ․ կենտրոն։ Դավադրության զոհ դարձած Մլեհին հաջորդել է նրա եղբայր Ստեփա– նեի ավագ որդին՝ Ռուբեն Դ իշխանը (1175–87)։ Վերջինիս գահակից եղբայրը և բանակի գլխ․ հրամանատարը՝ Լևոնը, 1180-ականին օտար տարրերից մաքրել է Ալեքսանդրեկից մինչև Սելևկիա ձգվող ծովեզերքը, հաղթական վախճանի՝հասց– նելով Բյուզանդիայի դեմ հայոց շուրջ մեկ– դարյա պայքարը։ Եղբորը հաջորդած Լե– վոն Բ (1187–1219) 1187-ին ջախջախել է Իկոնիայի, ապա Հալեպի և Դամասկոսի սուլթանության զորքերին։ Այնուհետև Կի– լիկիային սկսել է սպառնալ Եգիպտոսի Այուբյան հզոր սուլթանությունը։ Լեոն Բ պատրաստվելով դիմագրավել սուլթան Սալահ ադ–Դինին, 1193-ին նրան դաշնակ– ցող Անտիոքի դքսությունից գրավել է ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Պաղրաս և Դարպսակ բերդերը։ Անտիոքի դուքս Բոհեմունդ III Կակազի (1173–1205) սադրանքով, Սալահ ադ Դինը նույն թվականին խոշոր բանակով շարժվել է Կիլիկիա, բայց սահմանամերձ Սև գետի մոտակայքում մարտի 4-ին հան– կարծամահ է եղել, որով և խափանվել է նրա առաջխաղացումը։ 1194-ին Լեոն Բ Անտիոքի դքսին հարկադրել է ճանաչել իր ավագությունը, վերադարձնել սահմանա– մերձ (Ջահան գետից մինչև Կաստոն բեր– դը) հայաբնակ հողերը և Ասորվոց դրունք կոչվող կարևոր ռազմ, հանգույցը։ Հաշ– տության պայմանագիրն ամրապնդել է դքսի գահաժառանգ որդի Ռայմոնդի և Լեոնի եղբոր 14-ամյա դուստր Ալիսի (Ալիծի) ամուսնությամբ։ Ռայմոնդը, որ– պես պատանդ, դաստիարակվել է Հայոց արքունիքում, այն պայմանով, որ նրա մահից հետո Անտիոքի գահը անցներ Ալիսից ծնված որդուն։ Լեոն Բ Մեծագոր– ծի իշխանապետության տարիներին (1187–98) հզորացել է պետությունը, բարձրացել նրա միջազգային հեղինակու– թյունը, նախադրյալներ են ստեղծվել թա– գավորություն հիմնելու համար։
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/113
Այս էջը սրբագրված չէ