յասաանին, որտեղ ապաստանել էր Իկո– նիայի սուլթանի ընտանիքը։ Հեթում Ա–ի բանագնացները4 Կոստանդին թագավորա– հոր գլխավորությամբ, կարողացել են հաշտություն կնքել մոնղոլ զորավար Բա– չու Նոյինի հետ՝ սուլթանի ընտանիքը մոնղոլներին հանձնելու, Իկոնիայի սել– ջուկյան թուրքերի և Եգիպտոսի մամլուք– ների դեմ ռազմ, դաշինք հաստատելու պայմանով։ 1254-ին Հեթում Ա մեկնել է Կարակորում և մոնղոլ, արքունիքի հետ կնքել բարեկամության և փոխօգնության պայմանագիր։ Մոնղոլ, մեծ խան Ման– գուն պարտավորվել է օգնել Կիլիկյան Հայաստանին՝ Իկոնիայի թուրքերի և Եգիպտոսի մամլուքների դեմ, հայերին իրավունք է վերապահել արտոնյալ և ազատ առևտուր կատարել իր լայնածա– վալ տիրապետության մեջ, երաշխավորել Կիլիկիայի անկախությունն ու սահման– ների անխախտությունը, չափավորել մայր Հայաստանի վճարած հարկերը։ Կիլիկ– յան Հայաստանը պարտավորվել է օգնել մոնղոլներին՝ Հս․ Միջագետքը, Ասորիքը և Պաղեստինը գրավելու ժամանակ։ Հայ– մոնղոլ․ պայմանագիրը սկզբում դրական նշանակություն է ունեցել Կիլիկյան Հա– յաստանի համար շրջակա մահմեդական թշնամիների դեմ պայքարում, ամրապընդ– վել է նրա միջազգային դիրքը, առետր․ հարաբերությունները խթանել են երկրի տնտեսությունը։ 1256–62-ին Հեթում Ա սանձել է Իկոնիայի սելջուկների և թուրք– մենների ոտնձգությունները, ազատագրել Հերակլեա և Մանիոն սահմանային բեր– դերը, Կապադովկիայի հվ․ շրջանները, ինչպես նան Մարաշ, Այնթապ, Բեհեստ քաղաքներն ու նրանց շրջակայքը։ Նոր հզորացում ապրող Եգիպտոսի սուլթանու– թյունը 1266-ին խոշոր ուժերով ներխուժել է Կիլիկիա։ Սև լեռների շրջանում (Մառի կոչվող վայրում) օգոստ․ 23-ին տեղի ունե– ցած ճակատամարտում հայկ․ 15 հազարա– նոց զորամասը՝ արքայազուններ Լեոնի և Թորոսի հրամանատարությամբ, ժամա– նակին օգնություն չստանալով հայ իշ– խաններից և մոնղոյներից, պարտվել են (Թորոսը մարտում սպանվել է, իսկ Լևոնը գերվել)։ Թշնամին գրավել և կողոպտել է Միսը, այլ քաղաքներ, գերեվարել բազմա– հազար հայերի։ Հեթում Ա Եգիպտոսի սուլ– թանությանը որոշ բերդերի զիջման գնով գերությունից ազատել է գահաժառանգ Լեոն Գ–ին և Տարսոն քաղաքում նրան օծելով թագավոր (1269–89), ինքը մտել է Դրազարկի վանքը՝ որպես «եղբայր Մակար»։ Լեոն Գ–ի գահակալման սկզբնական տարիներին Կիլիկյան Հայաստանին հվ– արլ–ից սպառնացել են Եգիպտոսի սուլ– թանությունը, հս–ից՝ Իկոնիայի թուրքե– րը, իսկ երկրի ներսում սրվել են գժտու– թյուններն ու ավատատիր․ երկպառակու– թյունները։ 1275-ին Եգիպտոսի սուլթա– նության զորքերը ներխուժել են Կիլիկիա, ավերել և կողոպտել մի շարք բնակավայ– րեր։ Սակայն Սիս քաղաքի մոտ հայկ․ բանակը՝ Սմբատ Սպարապետի առաջնոր– դությամբ, ջախջախել է թշնամուն և ազա– տագրել երկիրը։ Մամլուքների դեմ կռիվ– ներում հայերը հաղթանակել են նաե 1276-ին։ Այնուհետե Լեռն Գ հաղթել է Իկոնիայի սուլթանին և թաթար–մոնղոլ․ օժանդակ ուժերով արշավել Ասորիք։ Փո– Փոխակի հաջողություններով կռիվները շարունակվել են շուրջ մեկ տասնամյակ։ 1285-ին Եգիպտոսի սուլթանի հետ ստո– րագրվել է 10-ամյա խաղաղության պայ– մանագիր, որով կողմերը փոխանակել են գերիներին, վաճառականներին շնորհվել է ազատ առետրի իրավունք երկու պետու– թյուններում։ 1271-ին վերանորոգվել են վենետիկցիների, իսկ 1288-ին՝ ջենովացի– ների հետ կնքված առետր․ պայմանա– գրերը, հատվել են ոսկյա, արծաթյա և պղնձյա դրամներ։ Լեոն Գ–ի հովանավո– րությանն ու մեծարանքներին են արժա– նացել ՍտեՓանոս Օրբելյանը, Հովհան– նես Երգնկացին, Վահրամ Րաբունին և ուրիշներ։ Լեոն Գ–ին հաջորդել է Հեթում Բ թագավորը (1289–1301), որն սկսել է օգնություն խնդրել պապից և Արեմուտքի պետություններից՝ ավելի սրելով մահմե– դական հարևանների թշնամանքը։ 1292-ին եգիպտ․ զորքերը գրավել են Հռոմկլան և գերել Ստեփանոս Գ Հռոմկլայեցի կաթո– ղիկոսին։ Նոր կաթողիկոս Գրիգոր է Անավարզեցին (1293–1307) հարկադըր– ված աթոռը տեղափոխել է Սիս։ Դժգոհե– լով Հեթում Բ–ի ապաշնորհ քաղաքակա– նությունից, նրա եղբայր Սմբատը 1296-ին գրավել է գահը և բանտարկել Հեթումին։ 1298-ին նրանից գահը խլել է մյուս եղ– բայրը՝ Կոստանդինը։ Օգտվելով Կիլիկ– յան Հայաստանում տիրող գահակալ, և երկպառակտչ․ կռիվներից, նույն թվակա– նի գարնանը եգիպտ․ սուլթանության և հարևան ամիրայությունների զորքերը ավերել և կողոպտել են երկրի արլ․ շըր– ջանները, նվաճել Զահան գետից հվ․ տա– րածվող հողերը՝ Համուս, Թիլ, Համդուն, Կվայրան, Նողայր, Հաջար Շաղլուն, Սար– վանդիքար, Մարաշ բերդաքաղաքներով։ 1299-ին վերստին գահին անցած Հեթում Բ մոնղոլների օգնությամբ ետ է գրավել վերոհիշյալ բերդաքաղաքները։ Հեթում Բ 1301-ին թագավոր հռչակելով մանկահա– սակ եղբորորդուն՝ Լեոն Դ–ին, ինքը դար– ձել է նրա խնամակալն ու •«թագավորա– հայրը» և շարունակել է վարել լատինա– մոլ քաղաքականություն։ Մինչդեռ Արև– մուտքի պետություններն օգնության փո– խարեն պահանջել են, որպեսզի Հայոց եկեղեցին ընդունի կաթոլիկություն և հպատակվի պապին։ Լեոն Դ 1307-ին մայ– րաքաղաք Մսի Ս․ Սոփիա մայր տաճա– րում հրավիրել է ժողով և քննել կաթոլիկ եկեղեցուն միանալու առաջարկը։ Թե– պետ արքունիքի ճնշմամբ ժողովն ըն– դունել է եկեղեցիների միացումը, սակայն ժողովուրդը մերժել է այն և պայքար ծա– վալել լատինասեր հոսանքի՝ ունիթոռ– ների դեմ, որի հետևանքով խախտվել է երկրի հասարակ․-քաղ․ միասնությունը։ Լեոն Դ–ի քայլը դիտելով խաչակիրներին Արևելք հրավիրելու նոր փորձ, մոնղոլ, զորավար Փիլարղուն Անազարբա քաղա– քում դավադրաբար կոտորել է Լեոն Դ–ին և նրան ուղեկցող 40 ականավոր հայ իշ– խանների։ Շուտով հայկ․ զորքերը՝ Հե– թումի եղբայրներ Օշինի և Ալինախի առաջ– նորդությամբ, ոչնչացրել են Փիլարղուին՝ նրա ջոկատով հանդերձ, որով փաստորեն վերջ է դրվել հայ–մոնղոլ․ զինակցությանը։ Լեոն Դ–ին հաջորդած Օշին թագավորը (1308–20) շարունակել է Արեմուտքի պե– տությունների և պապի հետ բանակցու– թյունները։ Պապի պահանջով 1309-ին նա հրավիրել է նոր ժողով՝ Սսի ժողովի որո– շումները վերստին քննելու և կենսագոր– ծելու հորդորով։ Հանդիպելով ազգ․ ուժե– րի համառ դիմադրությանը, Օշինն առ– ժամանակ դադարեցրել է կրոն, վեճերը։ 1316-ին Ադանայի ժողովում կաթոլիկ եկե– ղեցուն միանալու որոշումը ժողովրդի դի– մադրությամբ նույնպես մնացել է անիրա– գործելի։ 1318-ին Եգիպտոսի մամլուքնե– րը և Իկոնիայի թուրքմեն կարամանները ներխուժել են Կիլիկիա և ասպատակել Տարսոնի շրջակայքը։ Հայկ․ զորքերը՝ Կոռիկոսի տեր Օշինի առաջնորդությամբ, զգալի կորուստների գնով հաղթել և ետ են մղել թշնամիներին։ Օշինին հաջորդել է նրա 10-ամյա որդի Լեոն և (1320–42)։ Թագավորի անչափահասության պատճա– ռով սկզբում երկիրը կառավարել են նրա խնամակալ իշխանները, հատկապես Կո– ռիկոս բերդի տեր Օշինը, որը Լեոն Ե–ի մայր Զաբլունի եղբայրն էր, Հեթում Պատ– միչի որդին։ Օշինն իր դուստր Ալիսին պսակելով Լեոն և հետ, իսկ ինքը ամուս– նանալով նրա խորթ մայր Հովհաննայի (Իռինեի) հետ՝ հռչակվել է «թագավորա– հայր» (պայլ)։ Վերջինս ճնշել է ունիթոռ– ների խռովությունը, կանխել Եգիպտոսի սուլթանության և թուրքմեն կարամաննե– րի առաջխաղացումը, դրացիների հետ վարել խաղաղ գոյակցության քաղաքակա– նություն։ Սակայն մի քանի տարի անց չափահաս դարձած Լեոն և խաչակրաց նոր արշավանքի հորդորով դիմել է եվրո– պացիներին, իսկ 1329-ին նրա հրամանով սպանվել են Ալիս թագուհին, Օշին պայ– լը, նրա եղբայր Կոստանդին սպարապե– տը և ուրիշներ։ Լեոն և ամուսնացել է Կիպ– րոսի Հենրիկոս Բ թագավորի այրու հետ, սպանված հայ իշխանների կալվածներն ու պաշտոնները պարգեել Կիպրոսի Լու– սինյաններին, ինչպես նաև լատինացի այլ իշխանների՝ հուսալով նրանց միջա– մտությամբ՝ օգնություն ստանալ եվրոպ․ պետություններից։ Եգիպտոսի սուլթա– նության և Հալեպի ամիրայի զորքերը 1335-ին և 1336-ին վերստին ասպատակել են Կիլիկիան։ 1337-ին Լեոն և կնքել է ծանր պայմաններով հաշտություն, որով երկրի հվ–արլ․ շրջանները (Սև լեռներից մինչև Զահան գետ) և Այաս նավահան– գըստային քաղաքը անցել են Եգիպտո– սին, նա պարտավորվել է չդաշնակցել Արեմուտքի պետություններին։ Լևոն Ե–ի մահով ընդհատվել է Ռուբինյան–Հե– թումյան տոհմի արական ճյուղը։ Ունի– թոռները Հայոց գահը հանձնել են Կիպ– րոսի Լուսինյանների արքայատան ներ– կայացուցիչ Գվիդոնին (Կի), որը հոր (Ամորի Բ) դավադր․ սպանությունից (1310) հետո 4 եղբոր և մոր՝ Զաբելի (Լեոն Գ Հեթումյանի դուստր) հետ փախել էր Կիլիկիա և ապրում էր Լեոն Ե–ի արքունի– քում։ 1343-ին Գվիդոնն օծվել է Հայոց թագավոր՝ Կոստանդին Գ անունով։ Նրա լատինամոլ քաղաքականությունը սրել է ժողովրդի դժգոհությունը։ 1344-ին հայրե– նասեր ուժերը՝ իշխան Օշին Բակուրանի գլխավորությամբ, ապստամբել և Ադա–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/115
Այս էջը սրբագրված չէ