Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/116

Այս էջը սրբագրված չէ

նայում սրի են մա անել Կոստանդին Դ–ին ու նրա ֆրանկ պալատականներին։ Իշ– խանների խորհուրդը թագավոր է ընտրել Հեթումյանների ազգական, Նղրի տեր և Մեծ մարաջախտ Բաղդինի որդուն՝ Կոս– տանդին Դ–ին (1345–63)։ 1346-ին մամ– լուքները և թուրքմենները համատեղ ուժերով ներխուժել են Կիլիկիա և գրա– վել Կապան բերդը։ Հայերը դժվարու– թյամբ ետ են մղել թշնամիներին և ազա– տագրել Կապանը։ 1347-ին խոշոր բանա– կով Կիլիկիա է ներխուժել Եգիպտոսի սուլթանությունը։ Հայկ․ զորքերը՝ Լի– պարիտի զորավարությամբ, ջախջախել, են թշնամու առաջապահ գնդերը, իսկ աշ– նանը Կիպրոսի նավատորմիղի օգնու– թյամբ ազատագրել Այաս նավահանգըս– տային քաղաքը։ Եգիպտոսի սուլթանը Հալեպի ամիրայի ու Իկոնիայի թուրքմեն– ների զինակցությամբ շուտով վերսկսել է պատերազմը։ Եգիպտոսը զավթել է Այա– սը, թուրքմենները՝ Պապեռոն բերդը (Տար– սոնի մատույցներում), Հալեպի ամիրան՝ արլ․ շրջանները։ Օգտվելով 1348–49-ին Եգիպտոսում ծավալված գահակալ, կռիվ– ներից, Կոստանդին Դ Հռոդոսի Ս․ Հով– հաննես օրդենի ասպետների օգնությամբ ջախջախել է թշնամիներին և ազատագրել երկիրը։ Մահմեդական ամիրայություննե– րի հարձակումները պարբերաբար կընք– վել են նաև 1350-ականին։ 1360-ին մամ– լուքները նվաճել են Դաշտային Կիլիկիան՝ Տարսոն U Ադանա քաղաքներով։ Արև– մուտքի պետությունների օգնության սին խոստումներից հիասթափված՝ Կոստան– դին Դ–ի և Մեսրոպ Ա Արտազեցի կաթողի– կոսի նախաձեռնությամբ 1361-ին Ասում գումարած ժողովը չեղյալ է հայտարա– րել հայ և կաթոլիկ եկեղեցիների ունիա– յի վերաբերյալ նախկին ժողովների որո– շումները։ 1369-ին Եգիպտոսի 60 հազա– րանոց բանակը պաշարել է Սիսը։ Մայրա– քաղաքի պաշտպան, մարտերում հերոսա– Чт®еЛа Wjuj1 «ւգործ 3 Ոէ–՚սՆ ն յ՜111 վ ՆշաՆավոր– վԵ[ ծ& էքւպար/ւտ սպարապետը, ^եթումը, նրա կին Զարմանդուխտը և ժող․ խավերի այլ ներկայացուցիչներ։ Թեև թշնամին հրդեհել է քաղաքը, սակայն չկարողանա– լով գրավել միջնաբերդը, նահանջել է։ 1373-ին ունիթոռները դավադրաբար սպա– նել են Կոստանդին և թագավորին (1365– 1373) և գահը հանձել Ջիվան Լուսինյանի որդի Լևոն Զ–ին, որը 1344-ին մոր՝ վրաց արքայադուստր Սուլթանի, և եղբոր հետ փախել էր Կիպրոս։ Սակայն Լևոն Զ շու– տով իր լատինամոլ քաղաքականությամբ հարուցել է ոչ միայն հայերի, այլև շրջա– կա մահմեդական պետությունների դժգո– հությունը։ Եգիպտոսի սուլթան Մելիք Աշրաֆի զորքերը ներխուժել են Կիլիկիա և 1375-ի հունվարի 5-ին պաշարել Սիսը։ Փետրվարի 24-ին նրանց միացել են Հա– լեպի ամիրայության զորքերը։ Հայկ․ սա– կավաթիվ ուժերը՝ Լևոն Զ–ի գլխավորու– թյամբ, ամրանալով Սսի միջնաբերդում, շուրջ 3 ամիս հերոսաբար դիմադրել են թշնամուն։ Սովից ու հիվանդություններից նեղված՝ ապրիլի 22-ին Լևոն Զ հաշտու– թյուն է խնդրել և իր անձի ապահովության երաշխիք ստանալով՝ բերդը հանձնել թըշ– նամուն։ Լևոն Զ՝ իր ընտանիքի, կաթողի– կոսի և շուրջ 20 հայ մեծամեծների հետ Տեսարան Սիս քաղաքից գերեվարվել է Կահիրե։ Լևոն Զ–ի խոս– տովանահայր և պատմիչ Հովհաննես Դար– դելի ջանքերով, Կաստիլիայի Հովհան I (1379–90) և Արագոնիայի Պեդրո IV (1336–87) թագավորների միջնորդու– թյամբ 1382-ի սեպտեմբերին Լևոն Զ ազատվել է գերությունից և մեկնել Եվրո– պա։ Սսի գրավումը հայ պատմիչները գնա– հատել են որպես Հայոց պետականության կործանում։ Սակայն հայերը, չհաշտվե– լով իրենց պետ․ անկախության կորստի հետ, համառորեն շարունակել են պայքա– րել նվաճողների դեմ։ Հաջողությամբ դի– մակայելով թշնամուն՝ երկրի կառավա– րումը 1375–1424-ին փաստորեն իր ձեռքն է վերցրել Կոստանդին Դ թագավորի թո– ռը՝ զորավար Կոստանդինը։ Լեռնային Կիլիկիայում իրենց անկախությունը պահ– պանել են իշխաններ Թորոսը, Ստեփան– նոսը, Կարապետը և ուրիշներ։ Ավելի քան կեսդարյա հերոսական գոյամարտերում հյուծված հայկ․ ուժերը, ի վերջո, պարտ– վել են գերակշռող թշնամու ուժերից։ Բազ– մաթիվ հայեր, հատկապես ազնվական գերդաստաններ, խուսափելով մահմեդա– կանների լծից, լքել են իրենց հայրենիքը U հաստատվել եվրոպ․ երկրներում; Որոշ հայ իշխանական աներ, ամրանալով նրկ– րի լեռնային շրջաններում ու բերդաքա– ղաքներում (Ուլնիա կամ Զեյթուն, Հաճըն, Մարաշ, Ուրֆա ևն), իրենց կիսանկախ գոյությունը պահպանել են մինչև XIX դ․ 2-րդ կեսը։ 1441-ին Հայոց կաթողիկոսա– կան աթոռը Սսից տեղավւոխվել է էջմիա– ծին։ Կաթողիկոս Դրիգոր Թ Մուսաբեկ– յանցը թեև շարունակել է աթոռակալել Մսում, սակայն Սսի աթոռը դադարել է ընդհանրական լինելուց։ Լևոն Զ–ի մա– հից (1393) հետո «Հայոց թագավոր» տիտ– ղոսն անցել է Կիպրոսի Հակոբ I թագավո– րին։ Նրա գահաժառանգներն այն կրել են մինչև Հակոբ II թագավորի կին Դոր– նարիոն թագուհու մահը (1489)։ Հակոբ II-ի նախորդը՝ Շարլոտա թագուհին, երբ Կիպրոսի գահը հանձնել է իր եղբորոր– դուն՝ Կարոլոս Պատերազմիկին, որը Սա– վոյայի դուքսն էր, այնուհետև Իտալիայում թագավորող Սավոյան տան թագավոր– ները, ի թիվս այլ տիտղոսների, կրել են նաև «Հայոց թագավոր» տիտղոսը (մինչև 1946)։ 1487-ին Կիլիկյան Հայաստանը նվաճել են օսմանյան թուրքերը։ 1640-ից այնտեղ գրեթե ինքնագլուխ իշխել է ավշարական Քոզան կամ Դոզան–օղլուն կոչվող ցեղը։ 1865-ին սուլթան Աբդուլ–Ազիզը բնաջնջեց ավշարներին և ամրապնդեց օսմանյան տիրապետությունը Կիլիկյան Հայաստա– նում։ Օսմանյան տիրակալության 1864-ի վարչ․ բաժանմամբ՝ Կիլիկիան կազմում էր Ադանայի վիլայեթը, որը ստորաբա– ժանված էր չորս սանջակի (Ադանա, Իչ–իլ, Քոզան, Զաբալ–Բարաքաթ), 19 կազայի և 23 նահիեի։ 1880-ից Մարաշի շրջանը, իբրև առանձին սանջակ, մտցվեց Հալե– պի նահանգի մեջ։ Օտար նվաճողների դարավոր տիրապետության ժամանակ Կի– | լիկիայում հետզհետե հաստատվեցին զա– I նազան վաչկատուն ցեղեր՝ արաբներ, թուրքեր, քրդեր, չերքեզներ, գնչուներ ևն։ Սակայն, նույնիսկ 1894–96-ին և 1909-ին Կիլիկիայում թուրք, իշխանության կազ– մակերպած հայերի ջարդերից հետո,բնակ– չության գերակշռող մեծամասնությունը կազմում էին հայերը։ Կ․ Պոլսի Հայոց պատրիարքարանի 1912-ի տվյալներով՝ Ադանայի վիլայեթում և Մարաշի սան– ջակում ապրում էր 377 հզ․ հայ։ Կ․ Բաս– մաջյանի հաշվոււհւերով՝ 1914-ին Կիլի– կիայի հայերի թիվը հասնում էր առնվա– զըն 380 հազարի, որոնց զգալի մասը բնաջնջվեց և տեղահանվեց 1915-ին՝ Մեծ եղեռնի ժամանակ։ Առաջին համաշխար– հային պատերազմի տարիներին Անգլիա– յի (Մարկ Սայքս) և Ֆրանսիայի (ժորժ Պիկո) գաղտնի պայմանագրով (1916) Կիլիկիան անցնելու էր Ֆրանսիային։ 2 մլն 600 հզ․ հա մշակովի և բերքառատ հողեր ունեցող Կիլիկիան մեծ հեռանկար– ներ էր խոստանում ֆրանս․ արդյունաբե– րության մի շարք ճյուղերի զարգացման համար։ Ֆրանսիացի տնտեսագետ Աշարի հաշվումներով, միայն Կիլիկիայի բամ– բակը կարող էր ֆրանս․ տեքստիլ արդյու– նաբերությանը ապահովել անհրաժեշտ հումքով, իսկ հացահատիկի արտադրան– քը 150 հզ․ տոննայից (1914) կարճ ժամա– նակամիջոցում կարելի էր հասցնել 1 մլն 800 հզ․ տո(է&այի։ Րացի այդ, Կիլիկիան իր դիրքով Ֆրանսիայի համար ռազմա– վար․ կարևոր հենակետ էր դառնալու Մերձավոր Արևելքում։ Ֆրանս, կառավա– րության հետ ստորագրած պայմանագրի համաձայն՝ Հայկական լեգեոնը Թուր– քիայի դեմ կռվելու էր միայն Կիլիկիա– յում և հաղթական ելքից հետո դառնալու էր ապագա Կիլիկիայի ինքնավար հանրա– պետության բանակի կորիզը։ Հայկ․ լե– գեոնը 1918-ի սեպտ․ 19-ին Արաբայի ճակատամարտում (Պաղեստին) թուրք, բանակի դեմ ցուցաբերած խիզախությամբ վճռեց մարտի հաղթական ելքը Ֆրանսիա– յի օգտին։ Անտանտայի դեմ Թուրքիայի պարտությունից և Մուդրոսի զինադադա– րից (1918) հետո, նույն թվականի նոյեմբ․ վերջին ու դեկտ․ սկզբին երեք գումար– տակից (շուրջ 6000 զինվոր) կազմված Հայկ․ լեգեոնը ֆրանս․ կառավարության հանձնարարությամբ նավերով Ալեքսան– դրեկ և Մերսին քաղաքների ուղղությամբ մտավ Կիլիկիա։ Կոտորածներից փրկը– ված և տեղահանված հայերն, այնուհետև վերահաստատվեցին իրենց հայրենիքում։ Ֆրանս․ Դերագույն կոմիսարության ւոըվ– յալներով, 1919-ին Կիլիկիայում ապրում էր 120 հզ․ հայ (Փարիզի Հայ ազգ․ պատ– վիրակության տվյալներով՝ 130 հզ․),