Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/118

Այս էջը սրբագրված չէ

թյունը։ Երկրի բարենպաստ կլիման, բեր– քի գետահովիտներն ու արգավանդ դաշ– տավայրերը խթանել են երկրագործու– թյան, իսկ լեռնային խոտառատ արոտա– վայրերը՝ անասնապահության զարգա– ցումը։ Գյուղատնտես, գործնական գիտե– լիքների պահանջը բավարարելու համար XII դ․ 2-րդ կեսին արաբերենից ժողովըր– դին հասկանալի աշխարհիկ հայերենով թարգմանվել է «Գիրք վաստակոց» (հրտ․ 1877) (Geoponika) հանրագիտ․ բնույթի տեղեկատու ձեռնարկը (բնագիրը եղել է հուն․, որը X դ․ թարգմանվել էր արաբե– րեն)։ Հայ թարգմանիչը (հավանորեն Մխի– թար Հերացին) կատարել է արժեքավոր ճշտումներ ու հավելումներ՝ հարմարեցնե– լով տեղական պայմաններին ու պահանջ– ներին։ 332 գլխից բաղկացած գիրքը գործ– նական տեղեկություններ է տալիս հողա– կլիմայական պայմանների ոռոգման, պա– րարտացման, սերմերի ընտրության, ցանքսերի, ծառատնկումների, բույսերի խնամքի, վնասատուների ու հիվանդու– թյունների դեմ պայքարելու միջոցների, բերքահավաքի, գինեգործության, անաս– նաբուծության, անասնաբուժության, ձիա– բուծության, թռչնաբուծության, մեղվա– բուծության և այլ հարցերի մասին։ Երկրի ավելի քան մեկ միլիոն բնակչու– թյան գրեթե կեսն ապրել է քաղաքներում։ Քաղաքների նոր բարգավաճումն ու զար– գացումը պայմանավորվել է երկրի քաղ․ ու տնտ․ վերելքով։ Գյուղատնտեսության զարգացման և երկրի հարուստ հանածո– ների շահագործման հիման վրա ծավալ– վել են արհեստներն ու դրամաապրան– քային հարաբերությունները։tXIII– XIV դդ․ արհեստները հիմնականում կենտրոնացել են քաղաքներում։ Արհեստ– ներից առանձնապես զարգացել են ար– ծաթագործությունը, ոսկերչությունը, զի– նագործությունը, մանածագործությունը, գորգագործությունը, կապերտագործու– ^փսիագործու|»] ունը, դհրձ․ակու– թյունը, կավագործությունը, աւոաղձադոր– ծությունը, ապակեգործությունը, որմնա– դրությունը, դարբնությունը, նավաշինու– թյունը, Փայտի, կաշվի, սև և գունավոր մետաղների մշակումը ևն։ Քաղաքներն ու նավահանգստային կենտրոնները (Ադա– նա, Ալայա, Այաս, Անազարբա, Կոռիկոս, Մամեստիա, Միս, Սելեկիա, Տարսոն են), գերազանցապես լինելով արքունի տի– րույթ, զարգացել են պետության հովանա– վորությամբ։ Կիլիկիայի քաղաքներում ու նավահանգիստներում հայերի կողքին ապրել և արտոնյալ պայմաններով առև– տուր են կատարել ասորիներ, արաբներ, հրեաներ, հույներ, պարսիկներ, իտալա– ցիներ, իսպանացիներ, ֆրանսիացիներ։ Օտարերկրացիներն ապրել են առանձին թաղամասերում, ունեցել իրենց հյուրա– տները, ներքին վարչության դատարանը, կրոն, ու առետր․ հաստատությունները։ Կիլիկյան Հայաստանը առետր․ սերտ կա– պեր է ունեցել Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Կիպրոսի, Ղրիմի, մայր Հա– յաստանի, Իրանի, Հնդկաստանի, Չի– նաստանի, Ասորիքի, Եգիպտոսի, Իկո– նիայի սուլթանության և այլ երկրների հետ։ Երկրի միջազգային առետր․ կապե– րին մեծապես նպաստել են Հայոց արքու– նիքի հետ բազմիցս (1201, 1215, 1245, 1261, 1288, 1314, 1321, 1335 են) արտոն– յալ պայմանագրեր կնքած Զենովայի, Պի– զայի, Ֆլորենտիայի, Սիկիլիայի, Մարսե– լի և այլ քաղաքների առետր․ ընկերու– թյուններն ու վաճառականները։ Սովո– րական 4% մաքսային տուրքի փոխարեն նրանք վճարել են 1%։ Երկրի գլխ․ լեռ– նանցքներում ու նավահանգիստներում հիմնված մաքսատներից («բաժաներ»), տոնավաճառներից, շուկաներից դրամով գանձվող բազմազան մաքսերն ու տուր– քերը մտել են արքունի եկամտի մեջ։ Միայն Այաս նավահանգստային շահաս– տանից արքունիքի օգտին գանձվող տա– րեկան մաքսերն ու տուրքերը կազմել են մի քանի մլն ֆրանկ։ Այդ շահագրգռու– թյամբ Հայոց արքունիքը բարեկարգել է քաղաքները, նավակայանները, շուկա– ները, բաժտները, ճանապարհները, կա– մուրջները, առետր․ նավատորմիղը, հա– տել ոսկյա, արծաթյա, պղնձյա դրամ– ներ, որոնք շրջանառության մեջ են դրվել նաե միջազգային արտաքին շուկաներում։ Լեոն Բ Մեծի հատած ոսկյա դրամը՝ «թա– գավորականը» (7,1 գ), միջազգային շու– կաներում ավելի արժեք է ունեցել, քան վենետիկյան հռչակված դուկատը։ Կի– լիկիա են ներմուծվել զենքեր, հանդեր– ձանք, զարդեր, նավեր, մետաքս, խունկ, օճառ են, արտահանվել են անտառանյութ, հացահատիկ, բամբակ, բուրդ, գործվածք– ներ, քաղցրավենիք, միրգ, գինի, ձիթա– պտուղ, ներկեր, երկաթ, աղ, թռչուններ, անասուններ, մորթիներ են։ Քաղաքային բնակչության ամենա– ստվար խավը կազմել են մանր արհեստա– վորներն ու առևտրականները։ Որպես մանր սեփականատերեր՝ նրանք ունեցել են իրենց տնտեսությունն ու արտադրա– միջոցները, անձնապես և տնտեսապես եղել ազատ։ Մակայն, իբրև «անազատ» դասակարգի ներկայացուցիչներ, նրանք արքունիքին կամ իշխաններին վճարել են հարկեր, որոնց ձեերն ու չաՓերն անորոշ են։ Քաղաքներում զգալի թիվ են կազմել նաե սեփական տնտեսություն չունեցող և վարձով աշխատող ռամիկները։ Քաղա– քային բնակչության վերնախավը կազմել են մեծահարուստ առևտրականներն ու արհեստավորները, որոնք թեե զրկված են եղել քաղ․ իրավունքներից և պատկա– նել «անազատների» դասակարգին, բայց իրենց տնտ․ բարձր դիրքի շնորհիվ հա– ճախ մասնակցել են պետ․ կարևոր հար– ցերի քննարկմանը, արքունի ատյանի և իշխանների խորհրդի նիստերին։ Պետական կարգը։ Կիլիկյան Հայաս– տանում պետ․ կարգը գերազանցապես ձևավորվել է մայր Հայաստանի ֆեոդ, կարգերի ավանդույթների հիման վրա՝ ենթարկվելով նաև Մերձավոր Արևելքում հաստատված խաչակիր ասպետների իշ– խանությունների և եվրոպ․ պետություն– ների ազդեցությանը։ Մակայն վերջինս եղել է ձեական և վերաբերել է գլխավորա– պես կառավարող պաշտոնյաների անվա– նումներին (գունդստաբլ, դուկ, կապիտան, կիր, կոմս, մարաջախտ, պարոն, պռոք– սիմոս, ջամբռլայ, ջանցլեր, սենեսկալ են)։ Զարգացման սկզբնական՝ Մեծ իշխանա– պետության ժամանակաշրջանում (1080– 1198), երբ երկրի գերագույն իշխանու– թյունը մարմնավորել է վւաստորեն թա– գավորամեծար Հայոց Իշխանաց իշխանը (Պարոնաց պարոն) կամ Մեծ իշխանը (Մեծ պարոն), հիմնականում ազատագըր– վել են Կիլիկիայի հայաբնակ հողերը, հաղթահարվել երկրի մասնատվածու– թյունը, ձևավորվել կառավարման պետ․ մարմինները։ Հայոց արքունիքը, նրան առընթեր Գերագույն ատյանը (դիվան), բարձրագույն վարչ․ մարմիններն ու գոր– ծակալությունները ավարտուն ձևավոր– վել և օրենսդր․ հաստատում են ստացել թագավորական միապետության ժամա– նակաշրջանում (1198–1375)։ Հայոց թա– գավորը, որպես պետության գլուխ և երկ– րի գերագույն տեր, օժտված է եղել բա– ցառիկ իրավունքներով ու առանձնաշնոր– հումներով։ Թագավորն ինքնակալորեն ղեկավարել է արտաքին հարաբերություն– ները, գլխավորել բանակը, պատերազմ հայտարարել, հաշտություն կամ դաշինք կնքել, դեսպանություններ ընդունել և ուղարկել, օրենքներ հրապարակել, դրամ հատել, հիմնել քաղաքներ, բերդեր, մաք– սեր վերցրել ներմուծվող ապրանքներից, լուծել համապետ․ այլ կարևորագույն հար– ցեր։ Նա իր մշտական դեսպաններն է ունեցել Հռոմում, Նեապոլսում, Կոստանդ– նուպոլսում, Ֆրանսիայում, Անգլիայում, Եգիպտոսում, Մոնղոլիայում և այլ պետու– թյուններում։ Երկրի կառավարման կենտ– րոնի՝ արքունիքի, դարպասի կամ պա– լատի մեջ մտել են Վերին կամ Գերագույն ատյանը (դիվան) և կենտրոն, կառավար– ման մարմինները՝ գործակալություննե– րը։ Վերին կամ Գերագույն ատյանը եղել է օրենսդր․ խորհրդակց․ մարմին, որի մեջ մտել են թագավորի վասալները՝ բեր– դատեր պարոնները։ Այն գումարվել է ըստ անհրաժեշտության, մասնավորապես պատերազմի և հաշտության հարցերը, իշխանների միջև տարաձայնությունները, պետ․ հանցագործությունները քննելու համար։ Պարոնների խորհրդի նիստերը նախագահել է թագավորը կամ նրա հանձ– նարարությամբ՝ «պարոնաց պարոն» տիտ– ղոսը կրող արքունի մեծ պաշտոնյան։ Խորհրդի վճիռները հրապարակվել են թագավորի անունից։ Վերին կամ արքու– նի ատյանը XIII դ․ կեսից վերածվել է թա– գավորական խորհրդի, որին կից ստեղծ– վել է Վերին կամ Մեծ դարպաս կոչվող դատարանը։ Երկրի կառավարումը թա– գավորն իրականացրել է մշտապես գոր– ծող կենտրոն, գերատեսչությունների՝ ար– քունի գործակալությունների միջոցով, որոնք վարել են անվանի և խոշոր ավատա– տեր տների ներկայացուցիչները։ Ի տար– բերություն Մեծ Հայքում գոյություն ունե– ցող կարգի (գործակալությունները ժա– ռանգաբար պատկանում էին որոշակի նախարարական կամ իշխանական տոհ– մերի), Կիլիկյան Հայաստանում գործա– կալությունները թագավորը հանձնարա– րել է տվյալ գործը վարելու ունակություն և արժանիքներ ունեցող իշխաններին, երբեմն՝ նույնիսկ իշխան, ծագում չունե– ցող շնորհալի մարդկանց։ Բայց քանի որ գործակալության կամ ծառայության հիմ– քում դրվել է գլխավորապես հողատիրու– թյան (ժառանգ, և պայման․) իրավունքը․