Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/119

Այս էջը սրբագրված չէ

ուստի պաշտոնը հաճախ կրել է ժառանգ, բնույթ։ Ավելի ցածր պաշտոնները հանձ– նարարվել են «ձիավոր» կամ «հեծելավոր» ասպետական դասի ներկայացուցիչներին։ խնամակալության կամ պայլության գոր– ծակալը՝ պայլը, եղել է թագավորի առա– ջին խորհրդականը և գահաժառանգի դաս– տիարակը, իսկ գահակալի անչափահա– սության դեպքում՝ նրա խնամակալն ու պետության կառավարիչը։ Նա պետությու– նը կառավարել է նաև երկրից թագավորի ժամանակավոր բացակայության ժամա– նակ։ Սպարապետության գործակալը՝ սպարապետը կամ գունդստաբլը, եղել է ռազմ, ուժերի հրամանատարը և այդ գործում՝ թագավորի առաջին տեղակա– լը։ Նա գլխավորել է ինչպես արքունի, այնպես էլ իշխան, զորամիավորումները։ Այդ գործակալությունը սովորաբար վա– րել է ռազմ, տաղանդով օժտված արքայա– տան մերձավոր անդամներից մեկը։ Բա– նակի սպառազինման և պարենավորման գծով սպարապետի տեղակալը կոչվել է մարաջախտ (մարշալ)։ Հայոց թագադիր գործակալը թագադրության հանդեսի ժա– մանակ թագավորի գլխին դրել է թագը, կապել սուրը, արքայամեծար նշանները, հսկել արքունիքում սահմանված արարո– ղությունները, իշխանների տեղերը՝ «բար– ձերն ու պատիվները»։ Արքունի դպրապե– տության (քարտուղարության) գործակա– լը՝ ջանցլերը (կանցլեր) կամ ատենադպի– րը, վարել է արտաքին գործերը, կազմել և թագավորի հետ ստորագրել է պետ․ հրովարտակները, շնորհագրերը։ Նրա մոտ է պահվել պետ․ կնիքը։ Որպես ար– տաքին գործոց գլուխ, նա է ղեկավարել դիվանագիտ․ հարաբերությունները, թա– գավորի անունից ուղարկել U ընդունել դեսպանների, գրագրություններ վարել օտարերկրյա պետությունների հետ։ Գրա– գրությունը երկրի ներսում կատարվել է ԿԻւԻԿյան միջին հայերենով, օտար պետությունների հետ՝ օտար լեզուներով (արաբ․, լատին․, հուն․, ֆրանս․ ևն)։ Ջանցլերին ենթակա բազմաթիվ դպիր– թարգմանները դեսպանական և դիվանա– գիտ․ այլ պարտավորություններ են կա– տարել օտար երկրներում։ Ջանցլերի գոր– ծը սովորաբար վարել է Սսի ընտրովի ար– քեպիսկոպոսը, երբեմն օտար լեզուներ իմացող տաղանդավոր անձ (օրինակ՝ Վահրամ Րաբունի վարդապետը)։ Արքու– նի հարուստ դիվանատունը (կանցելա– րիան) գտնվել է Սսում։ Սեղանապետու– թյան գործակալը՝ սենեսջալը կամ սենես– կալը, ղեկավարել է արքունի տան եկա– մուտներն ու ծախսերը, պալատի տնտե– սությունը, համարվել թագավորի խոր– հըրդական և «հավատարիմն տան արքա– յի»։ Նրա օգնականը՝ ջամբռլայն կամ սե– նեկապետը, հսկել է թագավորի գանձե– րը, դրոշը, հանդերձարանը, կազմակեր– պել պալատ, հանդեսներ։ Զամբռլայի օգնականը՝ բոդլերը կամ պոդլերը, որ– պես պալատական մատռվակ, հոգացել է թագավորական ճաշկերույթները, խըն– ջույքները, ուտեստն ու ըմպելիքը։ Մաք– սապետության գործակալը՝ պռոքսիմոսը, ղեկավարել է պետ․ եկամուտները, մաք– սային ու տուրքային գործերը, ներքին և արտաքին առևտր․ հարաբերությունները։ Նրան են ենթարկվել քաղաքների, նավա– հանգիստների ու մաքսատների վերակա– ցուները՝ կապիտանները կամ մինապա– ները և ներքին հարկագանձումների, շու– կաների, չավւ ու կշիռների պահպանման հետ կապված մանր պաշտոնյաները՝ դու– կերը, ձեռներեցները, մուխթասիրները, «հարկևոր տանուտերերը»։ Պետ․ փոստի գործակալությունը ղեկավարել է սուր– հանդակապետը՝ «ավագ չայուշը»։ Ար– քունիքում մեծ հեղինակություն է ունեցել տիկնաց–տիկինը՝ թագուհին։ Նա մասնակ– ցել է արքունի և իշխան, խորհրդի նիստե– րին, քաղ․ մեծ դեր է խաղացել հատկապես թագավորի բացակայության կամ մահ– վան դեպքերում։ Նրա նախաձեռնությամբ հիմնվել են վարժարաններ, հիվանդանոց– ներ, եկեղեցիներ, ստեղծվել գրչության, արվեստի կոթողներ։ Սմբատ Սպարապե– տի Դատաստանագրքի «Վասն աստիճա– նաւորաց թագավորական պաղատին» հոդվածում թվարկված են արքունի պա– լատում զանազան ծառայություն կատա– րող բազմաթիվ մանր պաշտոններ։ Երկրի վարչ․ բաժանման, տեղական կառավարչ․ մարմինների ու կառավարման ձևերի մա– սին տեղեկությունները կցկտուր ու անո– րոշ են։ Ենթադրվում է, որ այն բաժանվել է շուրջ 30 գավառի ու շրջանի, որոնց մի մասը պատկանել է արքունիքին, մյուս մասը՝ թագավորի վասալ իշխաններին։ Արքունի գավառներն ու քաղաքները կա– ռավարել են թագավորի նշանակած աս– տիճանավորները, իշխան, տիրույթները՝ իշխաններն ու նրանց կարգած մանր ազնը– վականները։ Իշխանները (պարոններ) իրենց տիրույթներում ունեցել են վարչ․, տնտ․, դատ․ և ռազմ, իրավունքներ։ Սա– կայն առանց թագավորի գիտության նը– րանք իրավունք չեն ունեցել ավելացնել սահմանված հարկերը, գները, հպատակ– ներին ենթարկել մահապատժի, հատել դրամ, կառուցել քաղաքներ ու ամրոցներ, վարել բանակցություններ կամ կնքել պայմանագրեր։ Դատարանները։ Պետության կենտր․ և տեղական կառավարման կարևոր օղակ– ներ են եղել դատարանները։ Արքունի Գերագույն ատյանը՝ Վերին կամ Մեծ դարպասը, թագավորի նախագահությամբ և նրա վասալ իշխանների մասնակցու– թյամբ քննել է իշխանների վեճերն ու հան– ցագործությունները, համապետ․ նշանա– կություն ունեցող օրինախախտումները, գահաժառանգի հաստատումը և այլ հար– ցեր։ Այն գերագույն իրավունքներ է ունե– ցել մյուս բոլոր դատարանների նկատ– մամբ, մասնավորապես, վերջիններիս գանգատի ենթակա վճիռները հաստա– տելու կամ բեկանելու հարցերում։ Թա– գավորի բացակայության դեպքում իշ– խանների վասալներին դատելիս՝ թագա– վորի հանձնարարությամբ Մեծ դարպա– սի նիստերը նախագահել է Մեծ պարոնը կամ Պարոնաց պարոնը։ Պետ․ առաջին աստիճանի դատարան է եղել Մսի ար– քեպիսկոպոսական ատյանը, որը արքե– պիսկոպոսի (ջանցլերի) նախագահու– թյամբ քննել է բարձրադաս հոգևորական– ների և օտարերկրացիների վեճերն ու հանցագործությունները։ Օտարերկրա– ցիների առևտր․ ընկերությունները և հո– գևոր ասպետ, օրդենները թեե ունեցել են սեՓական դատարաններ, սակայն նրան– ցում քննվել են իրենց համայնքի քաղա– քաց․ գործերը, իսկ քրեական գործերը քննվել են հայկ․ դատարաններում։ Ար– քունի կամ պետ․ դատարան է եղել Պայլի ատյանը, որ Ասում գլխավորել է արքու– նի պայլը, թագավորական քաղաքնե– րում՝ գունդստաբլ դուկը, Այաս նավա– հանգստում՝ կապիտանը։ Նրանք տեղե– րում քննել են գլխավորապես օտարերկ– րացի աոետրականների վեճերն ու հան– ցագործությունները։ Քաղաքային «Բուր– ջես» (գերմ․ «բուրգ», ֆրանս․ բուրժ– «քաղաք» բառից) կոչվող դատարանները քննել են բյուրգերության՝ առևտր․ ու արհեստավոր բևակչությաև վեճերն ու հանցագործությունները։ Իշխան, տիրույթ– ներում գործող ատյանները քննել են տըվ– յալ իշխաևությաևը վերաբերող քրեական ու քաղաքաց․ գործերը։ Ատյանի ատենա– դպիրը կոչվել է «դիվանբաշի», երդվյալ ատենակալները՝ «դիվեցիք», դատախա– զը՝ «հոգցող»։ Եկեղեց․ բարձրագույն ատ– յանը՝ կաթողիկոսի գլխավորած սինոդը, դատել է եպիսկոպոսներին, թեմական– եպիսկոպոսական և վանական ատյան– ները՝ տեղերի ստորադաս հոգևորական– ներին, կրոնի դեմ մեղանչողևերիև, աղաև– դավորներին, հարկազաևցևերին։ Դատա– վարությունները եղել են անվճար։ Պետ․ դատարաններում ծառայողները ռոճիկ են ստացել դատակաե աուգաևքևերից (0,2 մասը)։ Զինված ուժերը։ Արտաքին թշնամինե– րից երկիրը պաշտպանելու և ներսում իր դասակարգային տիրապետությունը ամ– րապնդելու համար արքունիքն ստեղծել է մշտական, կանոևավոր ու մարտունակ բանակ։ Պարբերաբար զբաղված լինելով շրջակա թշնամիևերի դեմ պատերազմնե– րով, շարունակ կաւոարելագործել է ռազմ, տեխնիկաև, կառուցել կամ ևորոգել հար– յուրավոր բերդեր ու ամրոցներ (Բաղրաս, Բարձրբերդ, Բերդուս, Դաստիմ, Գուգ– լակ, Դարբսակ, Լամբրոն, Թիլ–Համդուն, Կիլիկյան Հայաստանի հեծյալ մարտիկ (վե– րաեստմ ություն)