Լավգուդ, Լարանդա, Կանչի, Կապան, Կոռիկոս, Համուս, Հարգա, Հարուն, Հե– րակլեա, Հռոմկլա, ճկեր, Մունդաս, Պա– պեռոն, Սարվանդիքար, Վահկա, Ֆռնուս են), ստեղծել ռազմ, նավատորմիղ, զեն– քի կոչել 80–100 հզ․ մարտիկ։ Զինված ուժերը հիմնականում կազմվել են արքու– նական բանակից (12 հզ․ հեծյալ, 50 հզ․ հետևակային) և վասալ իշխանների զո– րամասերից։ Իշխան, զորամասերը՝ իշ– խանների զորագլխությամբ, արքունի բա– նակին միացել են թագավորի կամ սպա– րապետի հրամանով՝ պատերազմների, կարևոր զորահանդեսների ու զորախա– ղերի ժամանակ։ Նման դեպքերում ար– քունի բանակին են միացել նաև թագավո– րի վասալ խաչակիր ասպետների զորա– մասերը։ Արքունի մշտական բանակը խա– ղաղ ժամանակ տեղավորվել է թագավո– րական զորակայաններում՝ քաղաքնե– րում, բերդերում, ամրոցներում, կապան– ներում, կատարել «սահմանապահ» կամ «կողմնապահ» ծառայություն։ Բանակի հեծելազորը համալրել են «ազատները»՝ խոշոր և մանր ազնվականները, հետևակը՝ «անազատները»՝ քաղաքի ռամիկներն ու գյուղի շինականները։ Ծառայության հա– մար զինվորներն ստացել են ռոճիկ (հեծ– յալը՝ 12, հետևակայինը՝ 3 ոսկեդրամ)։ Ձիավոր ազնվականները, ռոճիկից բացի, ստացել են պարգևական կալվածներ և ռազմ, ավարի որոշ մասը։ Ստորաբաժա– նումները կատարվել են ըստ զինվածու– թյան ու ռազմ, մասնագիտացման։ Սպա– սարկու անձնակազմի մեջ են մտել զինվ․ բժիշկները, գումակավորները, մատակա– րարները։ Ազատագունդ հեծյալները զին– վել և զրահավորվել են խաչակիր ասպետ– ների նման։ Նրանք հագել են կապույտ համազգեստ՝ ոսկե խաչի և առյուծի նշա– նով։ Բաց ճակատամարտերում վճռական դեր են խաղացել կանոնավոր շարքերով գրոհող ծանրազեն հեծելակները, որոնք ամբողջովին ծածկվել են մետաղյա ծանր զրահով։ Բանակում մտցվել է կարգապահ ռազմ, ուսուցում ու դաստիարակություն, սահմանվել զինվ․ աստիճաններ ու կո– չումներ։ Ասպետության մասին ռազմ, հրա– հանգի համաձայն՝ «ձիավոր ասպետի» աստիճան ստանալու համար չափահաս ազնվականները հրապարակայնորեն քըն– նության են ենթարկվել զինախաղերից ու ձիավարժությունից։ Նշանավոր իրադար– ձությունների՝ գահաժառանգի ծննդյան, մկրտության, թագադրման, հաղթահան– դեսների, պալատ, կամ կրոն, մեծ տոնա– խմբությունների ժամանակ աչքի ընկնող– ները ձեռնադրվել են «ձիավոր ասպետ»։ Առաջին աստիճանի ասպետի կոչումը սովորաբար շնորհվել է սպարապետին, մարաջախտին, իշխաններին, երկրորդ աս– տիճանը՝ մանր ազնվականներին։ XII դ․ վերջին Ներսես Լամբրոնացին թարգմա– նել է Բյուզանդիայում գործող «Զինվորա– կան օրենքները» (57 հոդված), որոնք գործադրվել են Հայոց բանակում։ Այն զինվ․ ծառայությունը կարգավորող կա– նոնադրություն էր, որը սահմանում էր ծառայության ժամկետը, հրամանատար, կազմը, զորամիավորումների տեսակնե– րը, դասավորումը, զինվ․ ծառայողների պարտականություններն ու իրավունքնե– րը, օրինախախտումների համար պատիժ– ները ևն։ Հեծելազորին ազնվացեղ մար– տական ձիեր մատակարարելու համար պետ․ հոգատարության է արժանացել ձիաբուծությունը։ Ձիերի ու ջորիների ար– տահանումը սահմանափակելու համար պետությունը սահմանել է բարձր մաքս։ Մշակույթը։ Հայկ․ մշակույթի զարգա– ցումը սերտորեն պայմանավորվել է Կի– լիկյան Հայաստանի քաղ․ և տնտ․ ընդ– հանուր վերելքով ու առաջադիմությամբ։ XI–XIV դդ․ Կիլիկիայի մշակույթը զար– գացել է մայր Հայաստանի հետ փոխա– դարձ և սերտ կապերի մեջ, հայ բազմա– դարյան մշակույթի ավանդների հիման վրա։ Հիշյալ ժամանակաշրջանում ստեղծ– ված մշակույթը համահայկ․ է․ նրա կերտ– մանը մասնակցել են հայոց բոլոր հատ– վածները։ Պետ․ արքունիքը հովանավո– րել և խրախուսել է հայ մտավորականնե– րի մշակութային ձեռնարկումները։ Կոս– տանդին Ա հիմնադրել է Կաստաղոնի, Թորոս Ա՝ Դրազարկի ու Մաշկևորի, Մլե– հը՝ Մեծքարի, Լևոն Բ՝ Ակների ու Գայլու վարդապետարանները ևն։ Թորոս Բ եղել է հմուտ բանասեր, Լևոն Դ, որ ստացել է Գրասեր պատվանունը, մշակել է Ակների հռչակավոր վարդապետարանի ծրագիրն ու կանոնադրությունը, կազմակերպել ըն– տիր ու հազվագյուտ ձեռագրերի հավաք– Սկեռայի սրբարանը (դրվագված մասնատուփ) ման ու ընդօրինակման գործերը։ Լե– վոն Դ–ին աջակցել է կինը՝ Կեռան թագու– հին։ Հայ մշակույթի զարգացմանը մե– ծապես նպաստել են Զաբել թագուհին, Կոստանդին թագավորահայրը, Հեթում Բ և Օշին թագավորները։ Կիլիկյան Հայաս– տանի մշակութային կենտրոններում գոր– ծող հայ մտավորականները խնամքով հա– վաքել, ուսումնասիրել, կանոնավորել և բազմացրել են նախորդ դարերում ստեղծ– ված հազարավոր ձեռագրեր, թարգմանել ասոր․, արաբ․, լատին․, հուն, բազմաթիվ գիտ․ ու գրական արժեքավոր երկեր։ Դըր– չության արվեստի հիմնական սկզբունք– ներն ու դրույթները տեսականորեն մշակ– վել և ընդհանրացվել են Կիլիկյան Հա– յաստանում։ Դիտա–գրակ․ և արվեստի մի շարք երկեր ունեն Վերածնության դարա– շրջանին բնորոշ տարրեր, որոսց հետա– գա զարգացումն ընդհատվել է պետության անկումից և երկրի նվաճումից հետո։ Լուսավորությունը։ Կիլիկյան Հայաս– տանում կրթ․ գործը XII–XIV դդ․ ապրել է զգալի առաջընթաց։ Լուսավորությունը դիտելով երկրի բարգավաճման ու առա– ջադիմության կարևոր պայման, ժամա– նակի առաջավոր պետ․ գործիչներն ու մտավորականները (Ներսես Շնորհալի, Ներսես Լամբրոնացի, Սմբատ Սպարա– պետ, Հովհաննես Պլուզ Երզնկացի, Մով– սես Երզնկացի և ուրիշներ) առաջադրել են դեռահաս սերնդի համընդհանուր ուսուց– ման և դաստիարակման գաղափարը՝ ձգտելով կենսագործել այն։ Երկրի բազ– մաթիվ բնակավայրերում ու վանքերում բացվել են դպրոցներ։ Որոշ դպրոցնե– րում միաժամանակ սովորել են հարյու– րավոր աշակերտներ ու աշակերտուհի– ներ։ Կրթությունը եղել է ձրի և մատչելի։ Նախնական կրթությունը սկսվել է 7 տա– րեկան հասակից և տևել 3–5 տարի։ Տարրական դպրոցներում աշակերտնե– րին սովորեցրել են գրաճանաչություն, ընթերցանություն և արտասանություն, թվաբանություն, երաժշտություն, նկար– չություն, նախնական գիտելիքներ կրո– նից, պատմությունից, աշխարհագրությու– նից ևն։ Միջնակարգ դպրոցներում ուսու– ցանել են քերականություն, ճարտասանու– թյուն, առասպելավարժություն, գրչու– թյան արվեստ, նկարչություն, պատմու– թյուն, աշխարհագրություն, մաթեմատի– կա, երկրաչափություն, աստղագիտու– թյուն, տոմարագիտություն, փաստաթըղ– թերի ձևակերպման հմտություն, օտար լեզուներ, երաժշտություն, կրոն ևն։ Աշա– կերտների նկատմամբ մանկավարժները ցուցաբերել են անհատական մոտեցում՝ հաշվի առնելով նրանց սեռային և տարի– քային առանձնահատկությունները, վար– քը, խառնվածքը, հակումներն ու ընդունա– կությունները։ Ուսուցմանը զուգընթաց, աշակերտները պարբերաբար ենթարկվել են ստուգման և քննության։ Միջնակարգ դպրոցները պատրաստել են պետական մանր աստիճանավորներ, առավել ըն– դունակները ուսումը շարունակել են բարձրագույն դպրոցներում։ Բարձրա– գույն մասնագիտացված դպրոցներում կամ վարդապետարան համալսարաններում դասավանդել են աստվածաբանություն, իմաստասիրություն, տրամաբանություն, իրավագիտություն, դիվանագիտություն, բժշկագիտություն, տարրաբանություն, օտար լեզուներ, քերթողական, գեղա– նկարչ․, երաժշտ․ արվեստներ ևն։ Բարձ– րագույն դպրոցները պատրաստել են գիտ– նականներ, պետ․ և հոգևորական բարձր աստիճանավորներ։ Նրանցում դասա– վանդող ուսուցչապետերը՝ գիտնական– ները, րաբունապետերը, վարդապետնե– րը, որպես պետական ծառայողներ՝ պե– տությունից ստացել են ռոճիկ։ Բարձրա– գույն դպրոցների ուսուցչապետերին նշա– նակել է արքունիքը։ Դպրոցներում ուսու– ցումը կատարվել է ժողովրդի խոսակց․ լեզվին մերձավոր կիլիկյան միջին հա– յերենով։ Թարգմանիչներ և դիվանագիտ․ գործիչներ նախապատրաստելու համար ուսուցանել են բազմաթիվ օտար լեզուներ։ Կիլիկյան Հայաստանում ուսումնագիտ․ խոշոր կենտրոններ են եղել Ակները, Ար– քայակաղնին, Դրազարկը, Կրական, Հես–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/120
Այս էջը սրբագրված չէ