Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/127

Այս էջը սրբագրված չէ

որի կենսագործումը պետք է հանգեցներ հայ–վրաց․ միացյալ թագավորության ստեղծմանը, հայ և վրաց․ ռազմ, ուժերի համախմբմանը, որոնք պետք է աջակցեին Անդրկովկաս մուտք գործող ռուս, զոր– քերին։ 1722-ի օգոստոսին ռուս, զորքե– րը մտան Դարբանդ՝ նպատակ ունենալով գրավել Կասպիականի արմ․ ծովեզերքը Ա Շամախիում միանալ հայ–վրաց․ ապս– տամբներին։ Վրաց․ 30 հզ–անոց զորքը՝ Վախթանգ VI թագավորի, և հայկ․ 10 հզ–անոց զորքը՝ Եսայի կաթողիկոս Հա– սան–Զալալյանի առաջնորդությամբ, 1722-ի սեպտ․ 22-ին միացան Գանձակի մոտ, Չոլակի դաշտում U սկսեցին սպասել ռուս, զորքերի Շամախի մտնելուն։ Սա– կայն պայմանների բերումով Պետրոս Մեծը հարկադրված ընդհատեց արշա– վանքը և վերադարձավ Աստրախան։ Օգտվելով իրավիճակից, Պարսից նոր շահ Թահմազ II Վախթանգ VI-ին զրկեց Վրաս– տանի վալիի ու Պարսկաստանի ամիր– սպասալարի իրավունքներից և դրանք հանձնեց Կախեթի մահմեդականացած թագավոր Կոստանդինին (Մահմադկուլի խան)։ Վերջինս լեզգիների օգնությամբ 1723-ի մայիսին Վախթանգ VI-ից գրավեց Թիֆլիսը, որը նույն թվականի ամռան սկզբին զավթեցին Անդրկովկաս ներխու– ժած թուրք, զորքերը։ Վախթանգ VI ապաս– տանեց Ռուսաստանում։ Նման իրավիճա– կում ապստամբած հայ ժողովուրդը միայ– նակ մնաց պարսկ․ U թուրք, գերակշիռ ուժերի դեմ։ Ինքնապաշտպանության նը– պատակով Արցախում ստեղծվեցին ամ– րություններ (սղնախներ)։ Ցուրաքանչյուր սղնախ ուներ որոշակի քանակությամբ մշտական զորաջոկատներ, որոնք ան– հրաժեշտության դեպքում համալրվում էին աշխարհազորայիններով (զորքերի թիվը հասնում էր 30–50 հզ․ մարդու)։ Սակայն վատ սպառազինության և սըղ– նախների միջե գոյություն ունեցող ներ– հակությունների հետեանքով պայքարը հիմնականում կրում էր ինքնապաշտպան, բնույթ։ Թիֆլիսը գրավելուց հետո թուրք, զոր– քերը շարժվեցին դեպի Գանձակ՝ ծրագրե– լով զավթել Անդրկովկասը և ռուսներին դուրս մղել մերձկասպյան շրջաններից։ Սակայն 1723-ի ամռանը Գանձակի հա– յերը, ադրբեջանցիները և հայկ․ սղնախ– ների զինական ուժերը պարտության մատ– նեցին թուրք, զորքերին և նրանց օգնու– թյան շտապող լեզգի հրոսակներին, ձա– խողելով Գանձակը և Երեանը գրավելու՝ թուրքերի մտադրությունը։ Ձգտելով ամրապնդվել Կասպիականի ափերին, բայց միաժամանակ խուսավւե– լով Օսմանյան սուլթանության դեմ պա– տերազմից, Ռուսաստանը 1724-ի հունիսի 12-ին Կ․ Պոլսում Թուրքիայի հետ կնքեց մի պայմանագիր, որով Կասպիականի առափնյա շերտը (Դարբանդից մինչև Մա– զանդարան) ճանաչվում էր ռուս․, իսկ Անդրկովկասի մնացած շրջանները՝ թուրք, տիրապետություն։ Այդ պայմանագիրը ծանր հարված հասցրեց անդրկովկասյան ժողովուրդների, մասնավորապես հայերի ազատագր․ շարժմանը։ Թուրք, մի բանակ Կարս–Գյումրի ուղղությամբ մտավ Արա– րատյան դաշտ և պաշարեց Երևանը։ Թուր– քերն այդ ընթացքում գավթեցին Նախի– ջևանը, Օրդուբադը, Գողթնը։ Իսկ Ատըր– պատական ներխուժած թուրք, զորքերը գրավեցին Համադանը։ Եռամսյա համառ կռիվներից հետո թշնամին գրավեց Երե– վանը, 1725-ի ամռանը Լոռու բերդը, հոկ– տեմբերին՝ Գանձակը։ 1725-ի փետրվա– րին Վարանդայում հայկ․ ուժերը գլխովին ոչնչացրին թուրք․ 6 հզ–անոց զորաջոկա– տը։ Միաժամանակ հայ ազատագր․ շարժ– ման ղեկավարները պատվիրակներ և օգ– նություն հայցող դիմումներ էին հղում ռուս, արքունիք։ Մտեղծված իրավիճա– կում որոշ մելիքություններ առերես հնա– զանդվեցին, իսկ լեռնային վայրերում շա– րունակվում էր թուրքերի դեմ պայքարը։ 1728-ին վախճանվեց Արցախի ազատագր․ պայքարի ոգեշնչող և ղեկավար Եսայի Հասան–Զալալյանը։ 1729-ին հարկադրա– բար Արցախը լքեցին զորահրամանատար– ներ Ավան յուզբաշին և նրա եղբայր Թար– խան յուզբաշին։ Պայքարը շարունակում էր Գյուլստանի զորահրամանատար Աբ– րահամ սպարապետը։ Արցախի մելիքնե– րը պարսից զորքերի օգնությամբ թուրքե– րին Անդրկովկասից վտարեցին 1730-ական թթ․ կեսին։ Իսսմսայի մեւիքություններից կազմված նահանգը («Մւսհալ–ե խամսե») ճանաչվեց ինքնավար և անկախ Գանձակի բեկլարբեկությունից։ 1720-ական թթ․ հայ ժողովրդա–ազատա– գըր․ շարժման մյուս խոշոր կենտրոնը Սյունիքն էր, որտեղ նվաճողների դեմ պայքարը գլխավորում էր Դավիթ–Բեկը։ Նա նախ ջախջախեց Սյունիք խուժած թուրք, վաչկատուն ցեղերին (կարաչոռլու, ջիվանշիր ևն), ապա մահապատժի են– թարկեց ժողովրդի ազատագրության գոր– ծին դավաճանած հայ մելիքներին, իսկ 1724-ի սկզբին ազատագրեց Զեյվա և Որոտան բերդերը, Փոքր Ղափանը և այլ շրջաններ, ստեղծեց հայկ․ մի իշխանու– թյուն, որը ճանաչեց Պարսից Թահմազ II շահը։ 1725-ին ետ շպրտվեց Սյունիք ներ– խուժած թուրք, բանակը։ 1726-ի գարնա– նը թուրքերը կարողացան թափանցել Ղա– փան։ Հալիձորի բերդում պաշարված հայ ազատամարտիկները՝ Մխիթար սպարա– պետի և Տեր–Ավետիսի գլխավորությամբ, հակահարձակումով պարտության մատ– նեցին թուրքերին և նրանց դաշնակցող բաշիբոզուկներին, շուտով ազատագրե– ցին նաև Մեղրու բերդը։ 1728-ին անսպա– սելիորեն վախճանվեց Դավիթ–Բեկլւ ․ U ազատագր․ պայքարի գլուխ անցավ Մխի– թար սպարապետը, որը 2 տարի համառ կռիվներ մղեց նվաճողների դեմ։ Նրա դա– վադր․ մահից (1730) հետո Սյունիքում պայքարը շարունակվեց մինչև թուրք, զոր– քերի վտարումն Անդրկովկասից։ XVIII դ․ 20-ական թթ․ հայ ազատագր․ շարժման յուրահատուկ դրսևորումներից էր մերձկասպյան մարզերում գտնվող ռուս, զորքերի կազմում հայկ․ զորաջո– կատների ստեղծումը, որոնցից ավելի ուշ կազմավորվեց ռուս, բանակի հայկ․ հեծ– յալ էսկադրոնը։ Այդ զորաջոկատների ստեղծմանը նպաստեցին հատկապես հայ վաճառականներ Պետրոս դի Սարգիս Գի– լանենցը, Այվազ Աբրահամյանը, Ալազար դի Խաչիկը, Պողոս Զենենցը։ Նրանցից հայկ․ էսկադրոնի հրամանատար Ալա– զա ր դի խաչիկին շնորհվեց գեներալ– մայորի զինվ․ աստիճան։ Ավելի քան 2 հզ․ հայ մարտիկներ գործուն մասնակցու– թյուն ունեցան մերձկասպյան մարզերում ծավալված ռազմ, գործողություններին։ Արլ․ Հայաստանում իրավիճակը ծան– րացավ Նադիր շահի սպանությանը (1747) հաջորդած անիշխանության տարիներին, երբ հաճախակի դարձան մահմեդական վաչկատուն ցեղերի խժդժությունները։ 1750-ական թթ․, օգտագործելով Վարան– դայի Մելիք Շահնազարի դավաճան, դիր– քորոշումը, նրանք հաստատվեցին Ար– ցախի Շոշ գյուղում և Փանահի գլխավորու– թյամբ հիմնեցին խանություն։ Փանահի որդին և հաջորդը՝ Իբրահիմ–Իյալիլը, զա– նազան խարդավանքներով իրեն ենթար– կեց հայկ․ մելիքությունները։ Դրությունը բարվոք չէր նաև թուրք, լծի տակ գտնվող Արմ․ Հայաստանում։ Օսմանյան սուլթանության խորացող տնտ․, քաղ․ և ռազմ, ճգնաժամի պայման– ներում թուրք, փաշաներն ու քուրդ բե– կերը կողոպտում, քայքայում և ամայաց– նում էին Արմ․ Հայաստանը։ Հայ աշխա– տավոր ժողովուրդը, չդիմանալով սոցիալ․ ճնշմանը, հարստահարություններին, ազգ․ և կրոն, հալածանքներին, զանգվածաբար արտագաղթում էր հայրենի գավառներից։ XVIII դ․ 2-րդ կեսին նոր վերելք ապրեց հայ ազգային–ազատագր․ շարժումը, որի գաղափարախոսը և ղեկավարը դարձյալ գաղութահայ բուրժուազիան էր։ Հնդկաս– տանի հայ գաղութում մշակվեցին և հրա– պարակվեցին Հայաստանի ազատագրու– թյան ու ապագա կացության ծրագրային երկեր՝ «Նոր տետրակ, որ կոչի Ցորդո– րակ», «Որոգայթ փառաց», «Նշավակ»։ Ռուսաստանում գործող հայ բուրժուա– զիան ևս առաջադրեց ազատագր․ ծրագ– րեր։ Եռանդուն գործունեություն ծավալե– ցին հայ ազգային–ազատագր․ շարժման նշանավոր գործիչներ Հովսեփ էմինը, Մովսես Բաղրամյանը, Շահամիր Շահա– միրյանը, Հովհաննես Լազարյանը, Հով– սեփ Արղությանը, Մովսես Մարաֆյանը և ուրիշներ։ Գաղութահայ բուրժուազիայի գաղափարախոսները, Հայաստանի նվաճ– ման և հայկ․ պետականության անկման հիմնական պատճառ դիտելով ներքին ավատատիր․ գժտություններն ու երկ– պառակությունները, ապագա ազատա– գրված երկրում տեղ չէին թողնում ֆեոդա– լիզմին։ Նրանք ազգային–ազատագր․ շարժման մեջ կարևոր տեղ էին հատկաց– նում լուսավորությանը, կրթությանն ու դաստիարակությանը, որով կբարձրանար հայերի ազգ․ ինքնագիտակցությունն ու ազատագր․ ձգտումները։ Մտեղծվելիք նոր դպրոցներում բացառվելու էր միջնադար– յան սքոլաստիկական ուսուցումը, պետք է ուսումնասիրվեին բնական և հումա– նիտար գիտություններ, լեզուներ։ «Որոգայթ փառաց» քաղ–հրապարակա– խոսական երկում առաջադրվում էր Հա– յաստանում բուրժ․ սահմանադր․ հանրա– պետություն ստեղծելու խնդիրը։ Այդ հան– րապետությունը պետք է կառավարեր պառլամենտը («Տունն հայոց»), որի պատ– գամավորները («տանուտերերը») հաստա– տելու էին օրենքները՝ «հասարակաց իրա– վունքների պաշտպանության և արդարու–