Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/128

Այս էջը սրբագրված չէ

թյան ոգով»։ Հանրապետության նախա– գահը պիտի լիներ հայ լուսավորչական։ Գործադիր իշխանությունն իրականացնե– լու էր նախարարությունը։ Հայաստանի բոլոր բնակավայրերում բացվելու էին դպրոցներ։ Եկեղեցին անջատվելու էր պետությունից, դպրոցը՝ եկեղեցուց։ Առա– ջադրվում էր օրենքի առաջ հանրապետու– թյան բոլոր քաղաքացիների հավասարու– թյան սկզբունքը։ Գաղութահայ ազատագր․ շարժման գոր– ծիչները Ռուսաստանը համարում էին այն իրական ուժը, որը քաղ․, տնտ․ և աշխար– հագր․ հանգամանքների բերումով կարող էր նպաստել Հայաստանի ազատագրու– թյանը, աջակցել զենքի դիմած հայ ժողո– վըրդին։ Նրանք ընդգծում էին, որ ապա– գա հայկ․ պետությունը Ռուսաստանի հետ կապված կմնա հավերժական դաշնակցա– յին կապերով և Փոխօգնության պարտա– վորությամբ։ Օտար նվաճողների դեմ պայ– քարում կարևոր տեղ էր վերապահվում նաև հայ և վրաց ժողովուրդների համա– գործակցությանը։ XVIII դ․ 2-րդ կեսի հայ ազատագր․ շարժման առաջին գաղափարախոսն էր համադանցի վաճառականի որդի Հով– սեփ էմինը (1726–1809)։ Պատանի հա– սակից նվիրվելով հայրենիքի ազատա– գրության գործին, նա Անգլիայում զինվ․ կրթություն ստացավ, այնուհետև ռազմ, գործնական գիտելիքներ ձեռք բերեց 1756–63-ի յոթնամյա պատերազմում։ 1759-ին Հայաստանում ծանոթանալով քաղ․ իրադրությանը, համոզվեց, որ հայ ազատագր․ շարժումը կարող է հաղթանա– կել միայն քրիստոնյա հզոր պետության, առաջին հերթին՝ Ռուսաստանի օգնու– թյամբ։ 1761-ի գարնանը Լոնդոնում հանձ– նարարական և ռուս, դեսպանից անցա– գիր ստանալով, էմինը նոյեմբերին ժամա– նեց Պետերբուրգ և կանցլեր Վորոնցովին ներկայացրեց իր այցելության շարժա– ռիթները։ Համապատասխան գրություն– utijmq էսյաը ստյնէւց Անդրկովկաս, սա– կայն նրա՝ շուրջ վեցամյա գործունեությու– նը (նպատակն էր՝ լուսավորության տա– րածում, ֆեոդ, անիշխանության հաղթա– հարում, Ռուսաստանի օգնությամբ հայ– վրաց․ միացյալ պետության և եվրոպ․ հի– մունքներով կազմակերպված զորեղ բա– նակի ստեղծում ևն) ապարդյուն անցավ, և նա հուսախաբված հեռացավ Հնդկաս– տան։ Այդ նույն ժամանակաշրջանում Արմ․ Հայաստանում (Տարոնում) ազատագր․ շարժման ղեկավարն էր Մշո Ս․ Կարապետ վանքի վանահայր Հովնան եպիսկոպոսը, որը նամակագր․ կապեր ուներ Հովսեփ էմինի հետ։ Նրա ծրագրի համաձայն՝ հայ–վրաց․ միացյալ զորքը պետք է մուտք գործեր Արմ․ Հայաստան, որին հետևելու էր Տարոնի հայերի ապստամբությունը։ Հովնան եպիսկոպոսը ջանում էր ազա– տագր․ շարժման մեջ ընդգրկել նաև ասո– րիներին և եզդիներին։ 1768–74-ի ռուս–թուրք․ պատերազմը վերստին հուսադրեց ազատագր․ շարժ– ման հայ գործիչներին։ Ռուսաստանի հայ բուրժուազիայի ներկայացուցիչներից Մովսես Սարաֆյանը, ազդեցիկ հայերի հավանությամբ, ռուս, կառավարությա– նը ներկայացրեց Հայաստանի ազատա– գրության և Ռուսաստանի հովանու ներ– քո հայկ․ պետության ստեղծման մի նա– խագիծ, որը նույնպես մնաց անիրագոր– ծելի։ 1768–74-ի պատերազմից հետո Ռու– սաստանն ուշադրությունը սևեռեց Պարս– կաստանի հետ առնչված խնդիրներին։ Օգտվելով նոր իրադրությունից, 1780-ի հունվ․ 1-ին Հովհաննես Լազարյանը և Հովսեփ Արղությանը բանակցություններ սկսեցին ռուս, կառավարության ներկա– յացուցիչներ Գ․ Պոտյոմկինի, Ա․ Աուվո– րովի, Ի․ Գորիչի հետ, իսկ հունվ․ 10-ին ներկայացրին մի ծրագիր («Պարոն Հով– հաննես Լազարյանի հուշագիրը»), որով առաջարկվում էր ռուսաց հավանությամբ ու աջակցությամբ ազատագրել Հայաս– տանը։ Փոխարենը վերականգնված հայկ․ Հերակլ II-ի նա– մակը ՀովսեՓ էմինին Ղարաբաղի մեւիքների և գյուղացիների ստո– րագրությունները և կնիքները պետությունը դաշնակցային սերտ կա– պերի մեջ էր գտնվելու Ռուսաստանի հետ։ 1780-ին Ա․ Մուվորովը՝ հայերի աջակցու– թյամբ, Աստրախանում սկսեց նախապատ– րաստվել պարսկ․ արշավանքին, բայց այն տեղի չունեցավ։ Ռուս, կառավարությու– նը, անսալով Ղարաբաղի հայ մելիքների 1783-ի մարտին կայացած համաժողովի դիմումին, որոշեց Գ․ Պոտյոմկինի հրա– մանատարությամբ արշավանք կազմա– կերպել Անդրկովկաս, տապալել Ղարա– բաղի Իբրահիմ խանին և այնտեղ հիմնել հայկ․ իշխանություն, բայց այդ արշավան– քը ևս տեղի չունեցավ։ 1780-ական թթ․ Հ․ Արղությանը և Հ․ Լազարյանը ռուս, կառավարությանը ներկայացրին դաշնա– դրության երկու նախագիծ։ Ըստ առաջի– նի, Ռուսաստանի օգնությամբ ազատա– գրված Հայաստանը դառնալու էր ինքնու– րույն հանրապետություն՝ հայազգի նա– խարարի գլխավորությամբ։ «Հայոց տու– նը» (պառլամենտը) երկիրը կառավարե– լու էր հայկ․ օրենքներով, Հայաստանը և Ռուսաստանը կապված էին լինելու ան– խախտ բարեկամությամբ։ Անհրաժեշտու– թյան դեպքում Հայաստանն իր դաշնակ– ցին պետք է տրամադրեր 6 հզ․ զինվոր։ Նույնչափ ռուս, զորք էր տեղակայվելու Հայաստանում՝ երկիրը պաշտպանելու համար (ծախսերը հոգալու էր «Հայոց տունը»)։ 20 տարում այդ զորքը մաս առ մաս հանվելու էր Հայաստանից։ Երկու կողմի վաճառականները, համապատաս– խան մաքս վճարելով, փոխադարձաբար ստանալու էին ազատ առևտրի իրավունք։ Մյուս նախագիծն առաջարկում էր վերա– կանգնել հայոց թագավորությունը՝ թա– գավորի (հայ կամ ռուս) ընտրության իրա– վունքը վերապահելով ռուսաց կայսերը։ Անկախ ազգությունից, հայոց թագավորը պետք է ընդուներ հայկ․ եկեղեցու դավա– նանքը և օծվեր էջմիածնում։ Թագավորու– թյան մայրաքաղաք էր լինելու Վաղար– շապատը կամ Այրարատյան երկրի որևէ այլ նշանավոր բնակավայր։ Հայաստանն ունենալու էր իր պետ․ կնիքը, դրոշը, պատվո նշանները, հատելու էր սեփական դրամ։ Ռուս, կայսրությունը և հայկ․ թա– գավորությունը կապված էին լինելու հա– վիտենական բարեկամությամբ։ Երկրի պաշտպանության նպատակով Հայաստա– նում պահվելու էր ռուս, մշտական զորք։ Հայաստանը վասալական կախման մեջ էր լինելու Ռուսաստանից։ Նրանց միջև կնքվելու էր առևտր․ պայմանագիր, առևտ– րի համար Հայաստանին տրամադրվելու էր նավահանգիստ՝ Կասպից ծովի ափին։ Երկրում պահպանվելու էին ֆեոդալա– կան–մուլքադարական հարաբերություն– ները։ Երկու նախագծերն էլ չիրագործվե– ցին։ 1794-ին իրեն Պարսկաստանի շահ հըռ– չակած Աղա Մահմեդ խան Կաջարը 1795-ին արշավեց Ղարաբաղ և Վրաստան։ Շուշի քաղաքի չորսամսյա ապարդյուն պաշարու– մից հետո, նա սեպտեմբերին գրավեց և ավերեց Թիֆլիսը։ Ի պատասխան, ռուս, գործող կորպուսը՝ գեն․ Վ․ Զուբովի հրա– մանատարությամբ, 1796-ի գարնանը ձեռ– նարկեց պարսկ․ արշավանքը։ Ռուս, զոր– քերի հետ էր Ռուսաստանի հայոց հոգևոր առաջնորդ Հ․ Արղությանը, որը նպաստեց արշավանքի հաջողությանը։ 1796-ի ապ– րիլի 18-ին ռուս, զորքերը Ղզլարից շարժ– վեցին հվ․, մայիսի 10-ին գրավեցին Դար– բանդը, այնուհետև՝ Ղուբան և Բաքուն։ 1796-ի աշնանը Գանձակ արշավող ռուս, զորքին Հ․ Արղությանի կոչով օգնեցին տեղի հայ գյուղացիները, որոնք նրանց մատակարարեցին պարեն և իրենց սայլե– րով տեղափոխեցին զինամթերքը։ Դեկտ․ 13-ին Գանձակը ևս հանձնվեց, սակայն շուտով Եկատերինա II-ին փոխարինած Պավել I դադարեցրեց արշավանքը և ետ կանչեց իր զորքերը, որը ծանր հարված