հասցրեց անդրկովկասյան ժողովուրդնե– րը մասնավորապես հայերի ազաաագր․ պայքարին։ Վ․ Դիչոյան Հայաստանը XIX դ․ աոաջին կեսին Արևելյան Հայաստանի վարչական բա– ժանումը և սոցիալ–տնտեսական դրությու– նը։ XIX դ․ սկզբին Հայաստանը բաժանված էր երկու բռնապետությունների՝ սոււթա– նական Թուրքիայի և շահական Պարս– կաստանի միջև։ Արևելյան Հայաստանի տարածքը, որը մտնում էր Պարսկաստա– նի կազմի մեջ, վարչականորեն բաժան– ված էր Երևանի, Նախիջևանի, Ղարաբա– ղի, Գանձակի խանությունների և Քարթլի– Կախեթի թագավորության (գոյատևել է մինչև 1801-ը) միջև։ Խանությունները բաժանվում էին մահալների։ Երևանի խա– նությունում, որը կառավարում էր սարդա– րը, կար 15 մահալ, Նախիջևանի խանու– թյունում՝ 5, Ղարաբաղի խանությունում՝ 21, իսկ Օրդուբադի գավառում՝ 4։ Մահալ– ները կառավարում էին նաիբները կամ միրբոլուքները․ դրանք կամ մահմեդա– կան բեգեր էին կամ հայ մելիքներ։ Քարթ– լի–Կախեթի թագավորության մեջ մտնող Հայաստանի «Հյուսիսային կողմանց» գա– վառների (Բորչալու, Լոռի, Փամբակ, Շամ– շադին) գլուխ կանգնած էին մոուրավնե– րը, իսկ 1801-ին Ռուսաստանին անցնե– լուց հետո, մոուրավներին կից նշանակ– վում էին գլխ․ պրիստավներ՝ ռուս սպա– ներից։ Նրանք անմիջականորեն ենթարկ– վում էին Վրաստանի գլխ․ կսաավարչին։ Արևելյան Հայաստանից զատ՝ զգալի թը– վով հայ ազգաբնակչություն ապրում էր Անդրկովկասի մյուս մարզերում, այսպես, Թիֆլիսում՝ 15 հզ․, Թիֆլիսի գավառում՝ 4432, Թելավում և գավառում՝ 5233, Սղնախում, Գորիում և Դուշեթում՝ 21316, Ելիզավետպոլում (Գանձակ)՝ 9884։ Քարթ– լի–Կախեթում և Ելիզավետպոլի օկրու– գում քրիստոնյա բնակչության մեկ եր– րորդը հայեր էին։ Հայերը բնակվում էին նաև Շամախիում և հարակից 38 գյուղե– րում, Նոփփում և հարակից 47 գյուղե– րում, Բաքվում, Դերբենդում, Ղուբայում և այլուր։ Պարսկաստանում և Արևելյան Հայաս– տանի տարածքում գտնված խանություն– ներում, ինչպես հատուկ էր արւ․ բռնապե– տություններին, իշխանություններն իրա– կանացնում էին երեք հիմնական ֆունկ– ցիաներ՝ ֆինանսական (սեվւական բնակ– չության կողոպուտ), ռազմական (կողո– պուտ երկրի ներսում և հարևան երկրնե– րում), հասարակական աշխատանքներ (հոգ տանել ապահովելու վերարտադրու– թյունը) (К․ Маркс и Փ․ Энгельс, Соч․, т․ 28, с․ 211)։ Խանական վարչության գփւ․ խնդիրը հարկերի գանձումն էր։ Խաներն ունեին իրենց կառավարման մարմինները՝ դի– վանները կամ խորհուրդները․ դրանց կազ– մում էին վեզիրը և մի քանի միրզաներ, որոնք վարում էին տարբեր գերատեսչու– թյուններ։ Խազնադար–աղասին (գանձա– պետը) վարում էր գանձարանը, սանդուխ– տար–աղասին՝ ծախսումները, ամբարդար– աղասին՝ բնամթերային տուրքերի գան– ձումը, սեիաֆյուլ–բեկը զինված ուժերի հրամանատարն էր, դարուղան (ոստիկա– նապետը) կառավարում էր քաղաքը են։ Դատական ատյանը գտնվում էր մահմե– դական հոգևորականության ձեռքին, որն առաջնորդվում էր շարիաթի նորմերով։ Իոսներն իրենք էին քննարկում քրեական, երբեմն նաև քաղաքացիական գործերը, երբ վերջիններս պատկառելի գումար էին խոստանում նրանց։ Ըստ էության երկրում տիրում էր անօրինություն, որովհետև օրենք էին խանի կամքն ու քմահաճույքը։ Ամենուր կիրառվում էր մարմնական պա– տիժը։ Քաղաքացիական գործերի քննու– թյան ժամանակ քրիստոնյաները որոշա– կի իրավական ինքնավարություն ունեին, այն իրականացնում էին հայ եկեղեցին ու հոգևորականությունը, գավառական ու գյուղական մելիքներն ու տանուտերերը, որոնք գործը քննելիս ղեկավարվում էին սովորութային իրավունքի նորմերով և Մխիթար Գոշի «Դատաստանագրքով»։ Վիճահարույց դատավճիռների վերջնա– կան լուծումը պատկանում էր էջմիածնի կաթողիկոսությանը։ Եթե դատավեճը գը– նում էր մահմեդականի և քրիստոնյայի միջև, ապա գործը քննվում էր ըստ շա– րիաթի, իսկ գերապատվությունը տրվում մահմեդականին ու նրա վկաներին։ XIX դ․ սկզբին Ռուսաստանի տիրապե– տության տակ անցած հայկ․ հողերում կառավարման ձևերը տարբեր էին։ Եթե հս․ շրջաններում, որոնք* գտնվում էին Վրաց․ գերագույն կառավարության կա– ռավարման ներքո, մտցվեց կառավարման ռուս, սիստեմ, ապա Ղարաբաղում, ընդ– հուպ մինչև 1823-ը, պահպանվեց խանա– կան կարգը։ Իոսների Պարսկաստան փախ– չելուց հետո Ռուսաստանին ենթակա խա– նություններում մտցվեց պարետային վար– չակարգ։ Սակայն պարետների լիազորու– թյունների վերաբերյալ որևէ կանոններ չստեղծվեցին և փաստական դրությունը չփոխվեց, թեև որոշակի տեղաշարժեր եղան տնտ․ կյանքում չափ ու կշռի միաս– նական համակարգ մտցնելու շնորհիվ, որը նպաստեց ավատական մասնատվա– ծության հետևանքների վերացմանը։ XIX դ․ առաջին տասնամյակներին Արե– վելյան Հայաստանում գոյություն ունեին հող՜ատիրության հետևյաւ ձևերը՝ պետա– կան, մուլքադարական և թիուլդարական։ Հողատիրության ամենատարածված ձևը պետականն էր։ Օրինակ, Երևանի խանու– թյունում՝ 15 մահալներում, արքունական կամ պետ․ գյուղերը կազմել են գյուղերի 70%։ Պետ․ գյուղերից ստացվող հարկ– ռենտան ամբողջովին գնում էր խանի գանձարան և ծառայում էր ռազմ, ու պետ․ այլ ծախսեր հոգալու համար։ Մուլքադար հողատերերը գյուղից կամ նրա մի մասից իրավունք ունեին գանձելու հարկ–ռեն– տայի այն մասը, որը կոչվում էր մուլք, դա կազմում էր բերքի 1/10 մասը։ Իրենց հասանելիքը մուլքադարները գանձում էին պետ․ հարկահավաքների միջոցով։ Մուլքադարական իրավունքը ժառանգա– կան էր։ Արևեսան Հայաստանի գյուղե– րի ընդհանուր թվաքանակի 16%-ը մուլ– քադարական էր, 3%–ը՝ պետ․–մուլքադա– րական։ Թիուլները շնորհվում էին առան– ձին անհատների՝ պետությանը մատուցած ծառայությունների դիմաց՝ հարկ–ռենտա– յից ժամանակավորապես կամ ցմահ օգտը– վելու իրավունքով։ Չէր թույլատրվում թիուլը գրավ դնել, վաճառեւ, մինչդեռ մուլ– քի վաճառք թույլատրվում էր։ Հազվադեպ թիուլային գյուղերը դառնում էին ժառան– գական ավատներ։ Թիուլային գյուղերը կազմում էին գյուղերի ընդհանուր քանակի 10%։ Արևելյան Հայաստանի հողատիրական համակարգի մեջ ուրույն տեղ էր գրավում էջմիածնի եկեղեցական հողատիրությու– նը։ էջմիածնի վանքը մուլքադարական և թիուլային իրավունքներով ժառանգաբար տիրում էր մի շարք գյուղերի։ Պարսից շահերի հրովարտակներով էջմիածնին իբրև «ռայա և ամալա» (այսինքն՝ հպա– տակներ և ծառաներ) հանձնված գյուղե– րի ամբողջ հասույթը հատկացվում էր էջմիածնին և նրա հոգևորականությանը։ Մակայն Երևանի խանը և նրա պաշտոն– յաները հաճախ խախտում էին հրովար– տակներով տրված իրավունքներն ու ար– տոնությունները։ Թեև 1810-ին Աբբաս Միրզայի հրովարտակով էջմիածնին պատկանող բոլոր գյուղերն ու կալվածք– ները ազատված էին հարկերից, այնու– ամենայնիվ սարդարը նախկին սովորու– թյամբ պահանջում էր մաղթա (բահրա) հարկը՝ 400 թուման։ էջմիածնի վանքը բացի մուլքատու գյուղերից, ուներ նաև սեփական հողեր, որոնց մեծ մասը կենտ– րոնացած էր Վաղարշապատում։ Վանքի տնտեսությունը վարելու, հողը և այգի– ները մշակելու համար վանքը կիրառում էր վարձու աշխատանք։ XIX դ․ սկզբին Արևելյան Հայաստա– նում տնտեսության հիմնական ճյուղը գյու– ղատնտեսությունն էր։ Ինչպես գյուղա– կան, այնպես էլ քաղաքային բնակչու– թյունը հիմնականում զբաղվում էր գյու– ղատնտ․ մթերքների արտադրությամբ։ Գյուղատնտեսության զարգացմանը խոչ– ընդոտում էին ֆեոդ, շահագործման հե– տամնաց ձևերը, արտադրության նախ– նական գործիքները, երկրի քաղ․ անկա– յուն կացությունը, անընդմեջ պատերազմ– ները։ Մեծ վնաս էին ազգաբնակչության կամավոր և հարկադրական գաղթերը, որոնց հետևանքով բազմաթիվ գյուղեր ամայանում էին։ Երևանի խանության 1111 գյուղերից 359-ը լիովին ավերվել էին։ Գյուղատնտ․ արտադրության առավել զարգացած շրջանը Արարատյան դաշտն էր։ Հիմնական գյուղատնտ․ կուլտուրա– ներն էին ցորենը, գարին, բրինձը, բամ– բակը, ծխախոտը, վուշը, քնջութը ևն։ Զարգացած էին խաղողագործությունը և այգեգործությունը։ Տեխ․ կուլտուրաներից առավել կարևոր տեղ գրավում էր բամբակը, որը արտա– հանվում էր հարևան երկրներ։ Տեխ․ կուլ– տուրաների, ինչպես նաև բրնձի, մրգա– տու ծառերի, խաղողի մշակումը նպաստում էր ապրանքադրամական հարաբերու– թյունների զարգացմանը։ Հայաստանի հս․ շրջաններում հիմնա– կանում մշակվում էին հացահատիկային կուլտուրաներ, Ղարաբաղի խանությու– նում՝ ցորեն ու գարի, թթի ծառեր հում մետաքս ստանալու համար։ Զարգացած էր ձիաբուծությունը, դարաբաղյան նժույգ–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/129
Այս էջը սրբագրված չէ