կերը բավականին կայուն միավոր էին, իսկ բնամթերային հարկերը կախված էին ավյալ աարվա բերքատվությունից U կազ– մում էին բերքի 3/30, 7/30 են մասը։ Բնա– մթերային հարկերը մուլքադարական գյուղերում կոտորակվում էին երկու մասի՝ բահրա, որը մուծվում էր գանձարան, և բահրեչե կամ մուլք, որը տրամադրվում էր մուլքադարին։ XIX դ․ առաջին երեսնամյակին Երեանի խանությունում փոքր–ինչ փոխվեց հարկե– րի գանձման կարգը։ Բոլոր գյուղերը բա– ժանվեցին երեք կատեգորիայի՝ բահրա– քյարական, յարիքյարական և ռանչպարա– կան։ Գյուղերն իրենց հերթին տրոհվեցին բինաչեների, որոնք կազմվում էին տար– բեր քանակությամբ ծխերից՝ ըստ նրանց կարողության։ Բինաչեները, ըստ գյուղի պատկանելության, բահրաքյարական էին կամ յարիքյարական։ Ցուրաքանչյուր բահրաքյարական բինաչե վճարում էր 10 թուման և երկրագործական արդյունք– ների մեկ երրորդը։ Ցարիքյարական բի– նաչեն վճարում էր 3 թուման և բերքի կե– սը, քանի որ հողը, սերմացուն, գործիք– ները սարդարից էր ստանում։ Բինաչեների ընդհանուր թիվը 1093 էր, իսկ դրամական տուրքը կազմում էր շուրջ 8 հազար թու– ման։ 490 բինաչե դրամական տուրք չէր վճարում։ Դրամական հարկերն ու տուր– քերը գանձվում էին տարեկան երկու ան– գամ՝ աշնանը, բերքահավաքից հետո, և փետրվար ամսին։ Նախիջեանի խանությունում, որն ան– միջականորեն ենթարկվում էր Ատրպա– տականի փոխարքային, տիրում էր Պարս– կաստանում ընդունված հարկային համա– կարգը, ուղղակի հարկերը գանձվում էին ինչպես ծխերից, այնպես էլ շնչերից, ինչ– պես նաև հայկ․ եկեղեցիներից։ Ամուրի– ները 15 տարեկանից սկսած վճարում էին բաշփուլի (գլխահարկ), ծխերը վճարում էին էվփուլի (ծխահարկ), ընդ որում հայե– րը վճարում էին կրկնակի ավել՝ մահմեդա– կանների համեմատությամբ։ Յուրաքան– չյուր հայկ․ եկեղեցի վճարում էր 4 թու– ման, մյուս հարկերն ու տուրքերը նույնա– կան էին Երեանի խանությունում գանձ– վող հարկերին ու տուրքերին։ Ղարաբաղի խանությունում նստակյաց բնակչությունից և վաչկատուն ցեղերից գանձվող հարկերն ու տուրքերը տարբեր էին։ Նստակյաց բնակչությունը վճարում էր մալուջահաթ բոլոր երկրագործական արդյունքների 1/5-ի չափով, միրզայանի, կուլլուղի, թահվիլանի և դարղալըղ, որոնք գանձվում էին խանական պաշտոնյանե– րի ծառաների և զորքի վարձատրության համար։ Գանձվում էր դրամական հատուկ տուրք, որից կազմվում էր խանի կողմից ռուս, պետությանը վճարվող 8 հզ․ ռուբլու տուրքը են։ Վրաստանում և նրա կազմի մեջ մտնող Հայաստանի հս․ շրջաններում գանձվում էին սուրսաթ՝ զորքը հացով ապահովելու համար, ղալա՝ արքունի գյուղացիներից, հացահատիկի 1/7 կամ 1/10 չափով, մախթա (դրամական հարկ) վճարում էին քաղաքացիները (մոքալաքներ) և արքունի գյուղացիները։ Կալվածատիրական գյու– ղացիները վճարում էին դրամական և բնամթերային բահրա, կատարում կոռ։ Ռուսաստանին միանալուց հետո Վրսա– տանում սկզբնապես հարկային համա– կարգում ոչ մի վւովւոխություն չմտցվեց։ Արևմտյան Հայաստանի վարչական բաժանումը և սոցիալ–տնտ եսական դրու– թյունը։ XIX դ․ սկզբին Արևմտյան Հայաս– տանը, որը գտնվում էր օսմ․ տիրապետու– թյան տակ, վարչականորեն բաժանված էր փաշայությունների․ 1․ էրզրումի վւա– շայություն՝ էրզրում (Կարին), Թեքման, Բասեն, Թորթում, Սպեր, Բաբերդ, Դեր– ջան, Երզնկա, Կամախ, Քելքիթ, Ղուզու– ջան, Մանազկերտ, Շապին Գարահիսար (1806-ից) սանջակներով (գավառներով), 2․ Վանի փաշայություն՝ Վան, Խոշաբ, Զու– լամերկ, Խլաթ, Արծկե, Արճեշ, Բերկրի, Բաղեշ, Խիզան, Մուշ, Չըրխա, էսբաբերդ, Աղիաքիս, Մոկս սանջակներով, 3․ Կար– սի փաշայություն՝ Կարս, Կաղզվան, Քեղ– յան, Զարուշատ, Խոջևան, Արևմտյան Շո– րագյալ սանջակներով, 4․ Բայագետի փա– շայություն՝ Բայագետ, Դիադին, Խնուս, Ալաշկերտ, Խմուր, Թոփրակկալե, Նահին սանջակներով, 5․ Չըլդըրի (Ախալցխայի) փաշայության 23 սանջակներից և օջաք– լըքներից հայկ․ տարածքներ էին գրա– վում հետևյալները՝ Ախալցխան, Նարի– մանը, Օլթին, Ֆենեսկերտը, Թավըսկեր– տը, Չըլդըրը, Զավախքը, Աղշորը, Ախալ– քալաքը, Փոցխովը, Վերին և Ստորին Իմերը, Արտանուջը, Արդահանը, Արդվի– նը,, Կիսկիմը, Բերդագրակը, 6․ Դիար– բեքիրի փաշայությունում կային սան– ջակներ, քրդական հյուքումեթություն– ներ, կիսանկախ հայկ․ ու ասորական համայնքներ, սանջակներն էին՝ Ամիդը, Հանին, Միաֆարկինը, Խարբերդը, Սին– ջարը, էսֆերիդը, Սևերեկը, էրկանին, Անադեն, Հիսնի–Քյոյը, ճապաղջուրը, Չարսանճագը, Չմշկածագը, Ջերմեկը, Կուլբը, Իլքիսը, Բենեբեքը, հյուքումե– թություններ էին Բալուն, Գիեհը, Զե– զիրեն, էգիլը․ Հազզոն, Թերջիլը, Սա– վուրը, 7․ Սվազի (Սեբաստիայի) փաշա– յության մեջ մտնում էին Սվազ (Սեբաս– տիա), Ամասիա, Բողոք, Չորում, Զանիկ, Դիվրիկ, Արաբկիր սանջակները։ Հայկ․ կամ վաղեմի հայաբնակ շրջաններ կային նաև Տրապիզոնի, Կեսարիայի, Նիկտեի փաշայություններում։ Հայկ․ Կիլիկիան բաժանված էր Ադանայի և Մարաշի փա– շայությունների միջև։ Ադանայի փաշա– յությունը բաժանված էր Ադանա, Տար– սուս, Ալանիա, Իչիլ, Սիս, Ուզեյր, Բեյլան սանջակների, իսկ Մարաշի փաշայության սանջակներն էին Մարաշը, Մալաթիան, Մամսաթը, Գերգերը։ Կային նաև մեծա– քանակ կիսանկախ համայնքներ՝ Ալբիս– տանը, Զեյթունը ևն։ Փաշայությունները բաժանվում էին սան– ջակների (կառավարում էին սանջակբե– յերը), սանջակները՝ կազաների (սրանց գլուխ կանգնած էին կայմակամները), կա– զաները՝ նահիեների (կառավարում էին մյուդիրները)։ Օսմ․ կայսրության ռազմա– ֆեոդ․ բնույթի արտահայտություն էր սանջակների կոտորակվածությունը հար– յուրավոր, երբեմն՝ հազարավոր քըլըջ– ների (վիճակների), որոնք կոչվում էին զիամեթ կամ թիմար՝ ըստ չափի ու բե– րած եկամտի։ Փաշաներն օժտված էին քաղաքացիա– կան և զինվորական լիազորություննե– րով։ էրզրումի փաշան օժտված էր սե– րասքյարի (գլխ․ զորահրամանատարի) իրավասություններով և նրան էին են– թարկվում Արևմտյան Հայաստանի Փաշա– յություններից Չըլդըրը, Կարսը, Բայազե– տը, Վանը։ Կենտր․ իշխանության ազդեցությունը թույլ էր հատկապես քրդաբնակ շրջան– ներում, որոնք կիսանկախ դրություն էին պահպանում։ Կիսանկախ գոյություն էին պահպանում նաև որոշ հայկ․ շրջան– ներ՝ Սասունը, Շատախը, Մոկսը, Սավու– րը, Իսյանը, Խնուսը, Տուժիկը, Մանազ– կերտը, Զեյթունը, որոնք զինված էին և պաշտպանում էին իրենց իրավունքնե– րը թուրք փաշաների, քուրդ խաների ու բեկերի ոտնձգություններից, դաշնակցե– լով տեղաբնակ քրդերի, ասորիների հետ։ Ինչպես մահմեդական Արևելքում ընդ– հանրապես, օսմ․ Թուրքիայում հողը պետ․ սեփականություն էր։ Պաշտոնյաներին և զինվորական ծառայություն կատարող մահմեդականներին որպես վարձատրու– թյուն տրամադրվում էին հողատարածու– թյուններ, որոնք կոչվում էին խաս, զիա– մեթ և թիմար։ Սրանք ժառանգական տի– րույթներ չէին, այլ՝ ցմահ։ Օսմ․ սուլթան– ները Արևմտյան Հայաստանում կալ– վածներ շնորհում էին գերազանցապես քուրդ ցեղապետներին, հաճախ ժառան– գական դարձնելով նրանց տիրապետու– թյունը։ Հողատիրության ձևերից էր վակը– ֆային հողատիրությունը, այսինքն՝ մըզ– կիթներին և հայկ․ վանքերին պատկանող տիրույթները, որոնք տրամադրվում էին մշտնջենական տնօրինության և չէին կա– րող որևէ ձևով օտարվել։ Կային նաև փոքր քանակությամբ մասնավոր սեփականա– տիրական հողեր՝ մուլքեր, որոնք կարող էին օտարվել։ Շահագործվող ամենաստվար դասա– կարգը՝ գյուղացիությունը, անձնապես ազատ էր, սակայն քաղ․ իրավազուրկ վիճակը, ըստ էության, ի չիք էր դարձնում այդ ազատությունը։ Գյուղացիները մաս– նավոր օգտագործման իրավունքով տի– րում էին համայնքին պատկանող հողե– րից տրամադրված բաժնեհողերի։ Կային նաև մարաբաներ՝ հողազուրկ գյուղացի– ներ, որոնք հողը վերցնում և մշակում էին կիսրարության պայմաններով։ Չնայած երկրագործության համար հար– մարավետ հողերի նվազ քանակին, Արև– մտյան Հայաստանի մի շարք շրջաննե– րում մեծ քանակությամբ հացահատիկ էր արտադրվում։ Հացահատիկային կուլ– տուրաների մշակման կարևորագույն վայ– րերն էին էրզրումի, Կարսի, Վանի, Չըլ– ղըրի, Սվազի փաշայությունները։ Մեծ հռչակ էին վայելում Արևմտյան Շորագյա– լի, Կաղզվանի, Ալաշկերտի, Խնուսի, Դիա– դինի, Երզնկայի, Բասենի, Դերջանի, Խլա– թի, Բերկրիի, Արծկեի, Արճեշի, Սվազի, Ամասիայի, Արաբկիրի ցորենը և գարին, որոնք ոչ միայն բավարարում էին տեղա– կան կարիքները, այլև արտահանվում էին հարևան երկրներ։ Բամբակի մշակու– թյունը հատկապես զարգացած էր Կիլի– կիայում՝ Ադանայի և Մարաշի փաշայու– թյուններում։ Տրապիզոնի ևtԱդանայի փաշայություններում զարգացած էր ծխա–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/131
Այս էջը սրբագրված չէ