հանձնեին գանձարանին։ Աղաներին և բեկերին վերաբերող օրենքը և նրա ոգուց բխած որոշումները առաջադիմական քայլ էին, քանի որ գյուղացիական լայն խա– վերին ագատում էին այդ պորտաբույծ դասի կամայականություններից։ Սակայն դա կարճ տեեց․ բեկերը կարողացան հասնել իրենց նախկին իրավունքների վե– րականգնմանը, իսկ աղաների նյութա– կան ապահովության համար որոշվեց նոր միջոցներ փնտրել։ 1840-ական թթ․ կեսին ցարիզմը Անդր– կովկասում տիրապետությունն ամրա– պնդելու և դասակարգային վստահելի հենարան ստեղծելու նպատակով նոր մի– ջոց ձեռք առավ, որը պետք է կենսագոր– ծեր կովկասի առաջին փոխարքա Մ․ Ս․ Վորոնցովը։ Մ․ Ս․ Վորոնցովը Արե– վելյան Հայաստանում, Վրա ստանում և Ադրբեջանի մի շարք շրջաններում ստեղ– ծեց քաղաքացիական վարչություններ։ 1846-ի դեկտ․ 14-ին կառավարությունը կրկին Անդրկովկասը վարչական բաժան– ման ենթարկեց։ Ստեղծվեցին չորս նա– հանգներ՝ Թիֆլիսի, Քութայիսի, Շամա– խու և Դերբենդի։ Երեանի, Նախիջևանի, Ալեքսանդրապոլի գավառները՝ մտնում էին Թիֆլիսի նահանգի մեջ։ Միայն 1849-ի հունիսի 9-ին Երեանի նահանգի կազմա– կերպումով Արեելյան Հայաստանի մի զգալի մասն ամփոփվեց մեկ վարչական միավորի մեջ, որով նպաստավոր պայման– ներ ստեղծվեցին տնտ․ ու մշակութային առաջընթացի, քաղաքային կյանքի զար– գացման համար։ Երեանի նահանգի մեջ մտան Երեանի, Նախիջևանի, Ալեքսան– դրապոլի, Օրդուբադի և Նոր Բայագետի գավառները։ Ցարիզմը հայ ժողովրդի նկատմամբ գաղութային քաղաքականությունը վա– րում էր զգուշավորությամբ․ Հայաստանի տարածքի մեծ մասը՝ Արևմտյան Հայաս– տանը, գտնվում էր Օսմ․ կայսրության տիրապետության տակ, իսկ ցարիզմի ռազ– մաքաղ․ շահերը Թուրքիայում պահանջում էին հաշվի նստել այդ փաստի հետ։ Ռուս, պետ․ գործիչները գիտեին, որ Մերձավոր և Միջին Արևելքում ռուս, արտաքին քաղ․ նպատակադրումներին կարող էր մեծա– պես նպաստել հայ եկեղեցին, որի դերը նշանակալի էր հայ ժողովրդի կյանքում (պետականության կորստից հետո հայ եկեղեցին էր, որ կրում էր համազգային բնույթ և միմյանց շաղկապում հայ ժողո– վըրղի տարանջատված հատվածները, կա– րևոր դեր խաղում հայ ժողովրդի ազգա– պահպանման գործում)։ Ցարիզմը ծրա– գրում էր հայ եկեղեցու դիրքն օգտագոր– ծել ոչ միայն իր տիրապետությունն Արևել– յան Հայաստանում ամրապնդելու, այլև Պարսկաստանի և Թուրքիայի լծի տակ մնացած և արտասահմանյան երկրներում սփռված հայ զանգվածների վրա ազդեցու– թյուն նվաճելու նպատակով։ Ուստի ան– հրաժեշտ էր, որ հայ եկեղեցին գեթ երե– վութապես պահպաներ իր նախկին դիրքը։ Ի․ Ֆ․ Պասկեիչը Թիֆլիսում ստեղծել էր գաղտնի հանձնաժողով, որի կազմում էին Բ․ Հ․ Բեհբութովը, Սերովբե Կարնե– ցին, Հակոբ Շահան Զրպետյանը և լեհ աստիճանավոր Օչկինը։ Հանձնաժողովը պետք է մշակեր հայ եկեղեցու ներքին կյանքը սահմանող կանոնադրություն։ Ի դեպ, հայ եկեղեցու կառավարման բարե– նորոգության հարցը դեռ XIX դ․ սկզբին էր գրավել որոշ հայ գործիչների ուշադրու– թյունը․ մասնավորապես՝ Լազարյաննե– րի դրդմամբ 1808-ին Դանիել կաթողիկո– սը ստեղծեց էջմիածնի Բարձրագույն խոր– հրդարանը կամ Սինոդը, որի կազմի մեջ մտնում էին էջմիածնի բարձրաստիճան հոգևորականության ներկայացուցիչները և, որն ուներ խորհրդակցական մարմնի իրավունքներ։ Գաղտնի հանձնաժողովի մշակած կանոնադրության նախագիծը հետագայում քննարկվեց Պետերբուրգում, փոփոխությունների ենթարկվեց և 1836-ի մարտի 11-ին հաստատվեց Նիկոլայ 1-ի կողմից։ Պատմության մեջ «Պոլոժենիե» անունով հայտնի այդ կանոնադրությունը խոր ազդեցություն ունեցավ հայ ժողովըր– դի ներքին կյանքի վրա, քանի որ նրա ընդգրկումը շատ ավելի լայն էր, քան հայ եկեղեցու ներքին կյանքին վերաբերող հարցերը։ Հայ ժողովուրդը իրավունք էր ստանում, իբրև մի կրոն, առանձին հա– մայնք, պահպանել իր լեզուն և ազգա– յին–կրոնական առանձնահատկություննե– րը, ազգային–հասարակական կյանքում օգտվել մայրենի լեզվից։ Հայ եկեղե– ցին իրավունք էր ստանում ստեղծել և պահել հայկ․ դպրոցներ։ Մյուս կողմից, ռուս, արտաքին քաղաքականության շա– հերը պահանջում էին, որպեսզի հայ եկեղեցին շարունակեր նախկինի պես վայելել հանուր հայության վստահությու– նը․ առաջին հերթին դա վերաբերում էր արևմտահայերին, որոնց համերաշ– խությանը մայր աթոռի հետ ռուս, կառա– վարությունը մեծ նշանակություն էր տա– լիս։ Հայ եկեղեցու դավանանքը հռչակվում էր ազատ։ Նրանից պահանջվում էր հար– գել կայսրության մեջ առկա մյուս դավա– նանքները և հրաժարվել հավատորսու– թյունից, թեպետ թույլատրվում էր, որ մահմեդականներն ու հեթանոսներն ըն– դունեն հայոց դավանանքը։ Հայ հոգևո– րականությունը ազատվում էր մարմնա– կան պատիժներից, հարկերից, կոռ ու պարհակից։ «Պոլոժենիեի» համաձայն հայ եկեղե– ցու ստորին վարչական միավորը ծխա– կան համայնքն էր, որն ունենալու էր քա– հանա և երեցվլոխ՝ ժողովրդի ընտրու– թյամբ։ Եկեղեցական թեմերը կառավարե– լու համար կաթողիկոսի առաջադրու– թյամբ կառավարությունը հաստատում էր թեմակալ առաջնորդներին, որոնք կառա– վարում էին կոնսիստորիաների միջոցով։ Ի վավերացումն նախնի ավանդույթների, հայ եկեղեցու գլուխը Ամենայն Հայոց կաթողիկոսն էր (և ծայրագույն պատ– րիարքը), որն ընտրվում էր համազգային ընդհանուր ժողովում՝ աշխարհիկ և հո– գևոր պատգամավորների քվեներով։ Սա– կայն համազգային ժողովն իր ընտրու– թյան մեջ լիովին ազատ չէր, քանի որ պետք է առաջադրեր երկու թեկնածու, որոնցից մեկին հավանություն էր տալու ցարը։ Դրանով կառավարությունն իրեն իրավունք էր վերապահում և հնարավո– րություն ստանում կաթողիկոսական գա– հին բազմեցնելու իրեն հաճո անձնավո– րության։ Ռուսաստանի սահմաններից դուրս ապրող հայության հետ կաթողի– կոսը կարող էր կապ պահպանել միայն արտաքին գործերի մինիստրության մի– ջոցով։ Կաթողիկոսի իշխանությունը սահ– մանավւակում էր նաև Սինոդը, որը գրեթե կիսանկախ մի հիմնարկություն էր և ամ– բողջովին գտնվում էր կառավարության նշանակած պրոկուրորի անմիջական հըս– կողության տակ, թեև Սինոդի նախագահ համարվում էր կաթողիկոսը։ Եկեղեցինե– րին կից ստեղծվելու էին ծխական դպրոց– ներ, իսկ թեմերում՝ սեմինարիաներ կամ թեմական դպրոցներ։ էջմիածնում հիմնը– վելու էր հոգևոր ճեմարան։ Դպրոցների վերաբերյալ հոդվածները դրական երե– վույթ էին։ Դրվելով ամբողջովին կառա– վարության հսկողության տակ, հայ եկե– ղեցին, սակայն, նրանից նյութական օժան– դակություն չէր ստանում։ Նրա գոյության նյութական հիմքը սոսկ ժողովրդի նվի– րատվությունը և եկեղեց․ կալվածներից ստացված եկամուտներն էին։ «Պոլոժե– նիեն» դժգոհությամբ ընդունվեց հայ եկե– ղեցու, լայն զանգվածների և հատկապես արևմտահայության կողմից, քանի որ այն դիտվեց իբրև հայ եկեղեցու և ազգի իրա– վունքներն ու ավանդույթները սահմանա– փակող օրենք։ «Պոլոժենիեի» համաձայն 1837-ին հիմ– նըվեցին էջմիածնի և ռուսահայ վեց թե– մերի (Երևանի, Վրաստանի, Ղարաբաղի, Շամախու, Նոր Նախիջևանի ու Բեսարա– բիայի, Աստրախանի) կոնսիստորիաները։ Թեմական դպրոցներ բացվեցին Երևա– նում (1837) և Շուշիում (1838)։ Հայ եկեղեցու վարչության «բարենո– րոգությունը» ցարական կառավարու– թյունը դիտում էր իբրև ազգային–քաղ․ կարևոր գործոն, սակայն նա ավե– լի շահագրգռված էր Արլ․ Հայաստանում (և ընդհանրապես Անդրկովկասում) դասակարգային հենարան ստեղծելու խնդրով։ 1836-ին Հայկական մարզի պետ իշխան Բեհբութովը մշակեց մուլքադար– ների, թիուլդարների, աղաների ու բեկե– րի իրավունքները կարգավորող «կանո– նադրություն»։ 1846-ի դեկա․ 6-ին Նիկո– լայ I հրատարակեց հրովարտակ, որով խաների, բեկերի և այլոց ժառանգական սեփականություն էին հռչակվում երկրա– մասը Ռուսաստանին միացվելու ժամա– նակ նրանց օգտագործման տակ գտնված և «այժմ էլ անվիճելիորեն նրանց ձեռքին գտնվող հողերը»։ Նրանց հողերի վրա բնակվող գյուղացիները ճանաչվում էին պետ․ գյուղացիներ, բայց հողերից օգտը– վելու համար պարտավոր էին զանազան ծառայություններ կատարել հօգուտ կալ– վածատերերի։ 1847-ի ապրիլի 20-ի և դեկտ․ 28-ի կա– նոնադրություններով կալվածատիրական դարձած հողերի վրա ապրող գյուղացի– ները դրվում էին գրեթե ճորտային դրու– թյան մեջ, անգամ սահմանափակվում էր նրանց տեղափոխության իրավունքը, մինչդեռ նորաթուխ կալվածատիրական դասը, որ կոչված էր ցարիզմի ամուր հե– նարանը դառնալու Անդրկովկասում, օժտված էր լայն իրավունքներով ու ար– տոնություններով։ Ցարիզմի գաղութային քաղաքականու– թյան բնորոշ գծերից մեկն էլ Ռուսաստա–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/137
Այս էջը սրբագրված չէ