նամու դեմ անհապաղ միջոցներ ձեռնար– կելու անհրաժեշտությունը)՝ հանրապե– տության առանձնահատկություններին համապատասխան կատարված լրացում– ներով ու փոփոխություններով։ 1920-ի դեկտ․ 28-ի դեկրետով ազգայնացվեց հո– ղը, դեկտ․ 31-ի դեկրետով՝ ջրային ավա– զանը, ոռոգման համակարգը։ 1921-ի հունվ․ 21-ի դեկրետով Հայաստանում վերացվեցին դասային արտոնություննե– րը, սահմանվեց «Հայաստանի հանրապե– տության քաղաքացի» միասնական կո– չում ։1921-ի հունվ․ 21-ին Հայաստանի Հեղ– կոմը դեկրետ ընդունեց ժողտնտեսության խորհուրդ (ժողտնտխորհ) կազմակերպե– լու մասին։ 1921-ի մայիսի 21-ին ՀՍՍՀ Հեղկոմը վերակազմվեց ժող․ կոմիսարնե– րի խորհրդի (ժողկոմխորհ)։ Որպես պետ․ իշխանության բարձրագույն մարմին ժող– կոմխորհն իր ձեռքում էր կենտրոնացրել ողջ իշխանությունը, իրականացնում էր հանրապետության գործերի գերագույն կառավարումն ու գերագույն վերահըս– կողությունը, ընդունում էր նորմատիվա– յին կարևորագույն ակտեր, որոնք ունեին բարձրագույն իրավաբանական ուժ։ ժող– կոմխորհի բացառիկ իրավասության մեջ էին մտնում պետ․ իշխանության տեղա– կան մարմինների ստեղծումը, նրանց ղե– կավար կազմի հաստատումը, ժողկոմատ– ների և կենտր․ գերատեսչությունների ստեղծումը, ժող․ կոմիսարների և կենտր․ գերատեսչությունների ղեկավարների նշանակումը, ժողտնտեսության պլաննե– րի հաստատումը։ 1921-ի նոյեմբ․ 20-ին ժողկոմխորհն ընդունեց բանվորների, գյուղացիների և կարմիրգվարդիականնե– րի դեպուտատների սովետների մասին կանոնադրությունը։ Դրա հիման վրա 1922-ի հունվ․ 30-ին հրավիրվեց Սովետ– ների համահայաստանյան հիմնադիր հա– մագումարը։ Բանվորների, գյուղացիների և կարմիրգվարդիականների սովետների համագումարը, /ակ համագումարների միջև ընկած շրջանում ՀՍՍՀ Կենտգործ– կոմը, ՀՍՍՀ պետ․ իշխանության բարձրա– գույն մարմինն էր։ ՌՍՖՍՀ օրենսդրու– թյանը զուգահեռ հանրապետությունում ծավալվեց օրենսդրական գործունեու– թյուն քրեական, քաղաքացիական, աշխա– տանքային, դատավարական և իրավուն– քի այլ բնագավառներում։ Հողային օրենսդրությամբ, որի հիմքում դրված էր ՌՍՖՍՀ հողային օրենսգիրքը, վերացվեց բուրժուակալվածատիրական հողատիրությունը, նախկին հողային հա– րաբերությունների փոխարեն ձևավորվե– ցին նոր, սովետական հարաբերություն– ներ։ Ազգայնացված բոլոր հողերը հանձ– նվեցին ՀՍՍՀ հողագործության ժող– կոմատին։ Հայաստանում չեղյալ հայտարարվե– ցին նախկին ամուսնաընտանեկան հարա– բերությունները։ Նոր օրենսդրությամբ սահմանվեց ամուսնացողների կամավոր համաձայնությունը։ Ամուսնությունը ձևա– կերպվում էր «զագս»-ի մարմիններում հրապարակայնորեն, վկաների մասնակ– ցությամբ։ Դատարանի մասին կանոնադրությամբ (13․6․1921) ամրապնդվեցին դատական գործունեության կարևորագույն սկզբունք– ները (դռնբացություն, բանավորություն, անմիջականություն ևն)։ ՀՍՍՀ քրեաիրավական ակտերում,
ՌՍՖՍՀ քրեական իրավունքի ղեկավար սկզբունքներին համապատասխան, որոշ– վեցին քրեական իրավունքի դասակար– գային խնդիրները, տրվեց հանցագործու– թյան նյութական բնորոշումը, նշվեց, որ պատիժը պետ․ հարկադրանքի միջոց է և կոչված է պահպանելու սովետական հա– սարակարգն ու պետ․ կարգը։ Դատարանակազմության մասին կանո– նադրությամբ սահւքանվում էր միասնա– կան դատական համակարգ։ Ընդհանուր դատարաններից բացի, կանոնադրությու– նը նախատեսում էր հատուկ դատարան– ների համակարգ՝ զինվոր, տրիբունալ– ներ, աշխատանքային գործերի ժող․ տրի– բունալներ, հողային հանձնաժողովներ և տնտ․ վեճերի լուծման իրավարարական հանձնաժողովներ։ 1922–24-ին մի շարք ակտեր ընդունվե– ցին դատախազական մարմինների կա– ռուցվածքի և գործունեության հետագա կատարելագործման մասին։ Ազգ․ պետականության և օրենսդրու– թյան հետագա զարգացման գործում մեծ դեր է խաղացել ՀՍՍՀ առաջին սահմանա– դրությունը, որի ընդունումից հետո հան– րապետությունում նոր թափով ծավալվեց օրենսդրական գործունեությունը, ընդուն– վեցին մի շարք օրենսգրքեր՝ քրեական (1922), քաղաքացիական, քրեական դա– տավարության, հողային, աշխատանքա– յին (բոլորը՝ 1923-ին) ևն։ ՀՍՍՀ քրեա– կան օրենսգիրքը կոչված էր հանցավոր ոտնձգություններից պաշտպանելու հա– սարակական և պետ․ կարգը, ամրապըն– դելու հեղափոխ․ օրինականությունը, քա– ղաքացիների իրավունքները, նրանց դաս– տիարակելու սովետական օրենքները ան– շեղորեն կատարելու ոգով։ Անդրֆեդե– րացիայի և ՍՍՀՄ սահմանադրություն– ներին համապատասխան, հանրապետու– թյան սահմանադրությունը լրացվեց նոր հատվածով, ամրապնդվեց ԱՍՖՍՀ–ի և ՍՍՀՄ–ի կազմի մեջ ՀՍՍՀ–ի միավորումը։ Նրա մեջ նոր գլուխներ մտցվեցին ՀՍՍՀ սուվերեն իրավունքների, միութենական քաղաքացիության և ՀՍՍՀ պետ․ լեզվի մասին։ Ցուրացման և վատնման դեմ պայքարն ուժեղացնելու նպատակով ՀՍՍՀ տերի– տորիայում կիրառության մեջ դրվեց ՍՍՀՄ Կենտգործկոմի և ժողկոմխորհի 1932-ի օգոստ․ 7-ին ընդունած Պետ․ ձեռնարկու– թյունների, կոլտնտեսությունների և կոո– պերացիաների գույքի պաշտպանության և հասարակական (սոցիալիստական) սե– փականության ամրապնդման մասին օրենքը, որն ուղղված էր սոցիալիստ, սե– փականության դեմ ոտնձգություն կատա– րող կուլակային և կապիտ․ այլ տարրերի դեմ։ Զգալի փոփոխություններ կատար– վեցին նաև հանրապետության քաղաքա– ցիական դատավարության օրենսգրքում։ Ընդունվեցին նաև ամուսնության, ընտա– նիքի և խնամակալության օրենսգիրքը (1927), Պետ․ նոտարիատի կանոնադրու– թյունը (1927), Պետ․ իրավարարության մասին կանոնադրությունը (1935) ևն։ 1937-ի մարտի 23-ին հանրապետության Սովետների արտակարգ համագումարում ընդունվեց ՀՍՍՀ նոր սահմանադրությու– նը։ Սահմանադրությունում կարևոր տեղ էր հատկացվում Սովետական Հայաստա– նի հասարակական–քաղ․ կարգի բնորոշ– մանն ու կառուցվածքին, պետության սո– ցիալ–դասակարգային էության բնութա– գրմանը։ Սահմանադրության 1-ին հոդ– վածով ՀՍՍՀ–ն հռչակվում էր բանվորնե– րի և գյուղացիների սոցիալիստ, պետու– թյուն։ 1936-ի ՍՍՀՄ և 1937-ի ՀՍՍՀ սահ– մանադրությունների ընդունումից հետո զարկ տրվեց ընդհանուր միութենական և հանրապետական օրենսդրությանը։ Դործող օրենսդրությունը ՀՍՍՀ տերիտորիայում գործում են ՍՍՀՄ և ՀՍՍՀ օրենսդրությունները։ Նը– րանց միջև անհամապատասխանություն լինելիս գործող է ճանաչվում ՍՍՀՄ օրենս– դրությունը։ ՀՍՍՀ օրենսդրության հիմքը ՀՍՍՀ գործող (1978) սահմանադրությունն է։ Քաղաքացիական օրենսդրությունը։ ՀՍՍՀ–ում քաղաքացիական օրենսդրու– թյան հիմնական ակտը ՀՍՍՀ քաղաքա– ցիական օրենսգիրքն է, որը հանրապետու– թյան Գերագույն սովետն ընդունել է 1964-ի հունիսի 4-ին՝ ՍՍՀ Միության և միութենական հանրապետությունների քաղաքացիական օրենսդրության հի– մունքների հիման վրա։ ՀՍՍՀ քաղաքա– ցիական օրենսգիրքը կարգավորում է գույ– քային և դրանց հետ կապված անձնական ոչ գույքային հարաբերությունները՝ կո– մունիզմի նյութատեխ․ բազա ստեղծեյու, քաղաքացիների նյութական և հոգևոր պահանջմունքներն էլ ավելի լրիվ ապահո– վելու նպատակով։ ՀՍՍՀ քաղաքացիական օրենսգրքի առաջին հատվածի համաձայն, գույքային հարաբերությունների, հիմքը տնտեսու– թյան սոցիալիստ, համակարգն է, արտա– դրության միջոցների սոցիալիստ, սեփա– կանությունը։ Օրենսգրքում սահմանված են քաղաքացիական օրենսդրության խըն– դիրները, քաղաքացիների և իրավաբա– նական անձանց իրավունակությունն ու գործունակությունը, գործարքների տե– սակներն ու ձևերը, ներկայացուցչությու– նը, հայցային վաղեմության տեսակները ևն։ Օրենսգրքի համաձայն, քաղաքա– ցիների իրավունքներն ու պարտականու– թյուններն առաջանում են ՍՍՀՄ և ՀՍՍՀ օրենսդրություններով նախատեսված դեպքերում ու կարգով, ինչպես նաև քա– ղաքացիների և կազմակերպությունների այնպիսի գործողությունների հետևան– քով, որոնք թեև օրենքով նախատեսված չեն, սակայն քաղաքացիական օրենսդրու– թյան ընդհանուր սկզբունքների ուժով ու էությամբ առաջացնում են քաղաքա– ցիական իրավունքներ ու պարտականու– թյուններ։ Քաղաքացիների իրավունքնե– րը օրենքով պաշտպանվում են, եթե դը– րանք իրագործվում են քաղաքացիական իրավունքի սկզբունքներին համապատաս– խան։ Օրենսգրքում հատուկ տեղ է հատ– կացված քաղաքացիների պատվի ու ար– ժանապատվության պաշտպանությանը։