ազգ․–ազատագր․ շարժումները։ Այդ բա– րենորոգումները, որոնք հայտնի են «թան– զիմաթ» (արաբ․՝ վերակառուցում, բարե– փոխում) անունով, սկզբնավորվեցին 1839-ին և շարունակվեցին մինչե 1870- ական թթ․ սկիզբը։ 1839-ի նոյեմբ․ 3-ին հրապարակվեց Գլուլհանեի Հաթթը շերի– ֆը, որով հայտարարվում էր բոլոր հպա– տակների (անկախ կրոն, և ազգ․ պատկա– նելությունից) անձի, պատվի ու գույքի անձեռնմխելիություն, հարկատվության կարգավորում, կապալային համակարգի վերացում, զինվորական ծառայության կրճատում, ֆինանս․, վարչ․ ու դատական գործերի բարելավում են։ Հաթթը շերիֆը իր շատ կողմերով հա– կասում էր մահմեդական ավանդույթնե– րին և շարիաթին։ Եթե քրիստոնյաները ոոշունեցին Հաթթը շերիֆի հրապարակու– մը, ապա մահմեդականների կողմից այն հանդիպեց կատաղի դիմադրության՝ շատ դեպքերում վերածվելով ելույթների և քրիստոնյաների ջարդերի։ Օգտվելով իրե– րի նման դրությունից, 1842–43-ին Արև– մտյան Հայաստանի քուրդ բեկերը ապըս– տամբեցին Բեդերխան բեկի և Ւ^ան–Մահ– մուդի գլխավորությամբ։ Մինչև 1849-ը Հայաստանի հվ․ շրջանները արյունալի բախումների, կռիվների, կոտորածների թատերաբեմ էին դարձել։ Թանզիմաթից ակնկալիքներ ունեցող հայ ազգաբնակ– չությունը հիմնականում աջակցում էր կա– ռավարությանը, հուսալով վերջ տալ ըս– տեղծված դժնի իրավիճակին և հնարավո– րություններ ստեղծել բարեփոխումների անցկացման համար, ազատվել տիրող քաոսից ու անիշխանությունից։ Կառավա– րությունը ճնշեց ապստամբությունը, օջաքլըքները և հյուքումեթությունները վերացվեցին, ապստամբ քուրդ բեկերը աքսորվեցին։ Բայց վերջիններիս փոխա– րեն առաջ քաշվեցին նորերը և դրությու– նը մնաց նույնը՝ ավելի վատթարացնելով հայ–քրդ․ փոխհարաբերությունները։ Հաթթը շերիֆը գրեթե ոչինչ չփոխեց գոյություն ունեցող դրության մեջ։ Այլա– դավաններին խոստացված հավասարու– թյունը մնաց թղթի վրա։ Իլթիզամը (հար– կի վարձակալումը) շարունակում էր լայ– նորեն կիրառվել հարկահավաքման մեջ, այլադավանները շարունակում էին հողա– հարկ վճարել։ Ղրիմի պատերազմի տա– րիներին (1853–56) երկրի տնտ․ դրու– թյունը կտրուկ վատթարացավ, նկատելի էր աշխատավորական լայն զանգված– ների հետագա աղքատացում, հարկային եկամուտների կրճատում, Թուրքիայի ֆի– նանս ․ կախվածություն Անգլիայի և Ֆրան– սիայի բանկիրների^ և պետ․ գանձարանի ճգնաժամ։ Ուժեղանում էր բնակչության դժգոհությունը տիրող իրավիճակից, իսկ ճնշված ժողովուրդները ոտքի էին ելնում ազգ ․-ազատագր․ պայքարի։ Անհրաժեշ– տություն առաջացավ կենսագործել 1839-ին հռչակված ռեֆորմները։ Ուժեղա– ցավ նաև Անգլիայի, Ֆրանսիայի և Ավս– տրիայի ճնշումը Բարձր Դռան վրա, որոնք նույնպես պահանջում էին բարեփոխում– ների անցկացում։ Սուլթանական կառա– վարությունը 1856-ի Փետր․ 18-ին հրապա– րակեց բարենորոգումների մասին նոր հրովարտակ՝ Հաթթը հումայունը, որը կրկնում էր Հաթթը շերիֆը, սակայն լրա– ցուցիչ արտոնություններ էր նախատե– սում քրիստոնյա հպատակների համար (հոգևոր խորհուրդներ ընտրելու իրա– վունք)։ Միաժամանակ արտոնություններ էին տրամադրվում Թուրքիայում եվրոպ․ կապիտալին։ Վարչ․ ասպարեզում նախատեսվում էր նահանգական մեջլիսների (խորհուրդնե– րի) ռեֆորմ, դրանցում մահմեդական և ոչ մահմեդական համայնքների ներկա– յացուցիչների ազատ ընտրություն և կար– ծիքներ արտահայտելու ազատություն։ Տնտ․ մարզում պահանջվում էր շուտա– փույթ միջոցներ գտնել վերացնելու հար– կերի ու տուրքերի, հատկապես աշարի գանձման ժամանակ թույլ տրվող չարա– շահումները, հնարավորին չափ շուտ անց– նել հարկերի գանձման ուղղակի համա– կարգի և վերացնել իլթիզամը։ Հաթթը հումայունում մեծ տեղ էր հատ– կացված օրենքի առջև ոչ մահմեդական– ների հավասարության ապահովման և ոչ մահմեդական համայնքներին զանա– զան արտոնություններ ընձեռելուն։ Սուլ– թանի բոլոր հպատակներին, առանց դա– վանանքի խտրության, խոստացվում էր իրավունք՝ նշանակվելու պետ․ ծառայու– թյան, ընդունվելու ցանկացած զինվ․ կամ քաղաքացիական վարժարան, բոլոր կրոն, համայնքների ներկայացուցիչներին (որոնց նշանակում էր սուլթանը մեկ տա– րով) վերապահվում էր Արդարադատու– թյան բարձրագույն խորհրդի նիստերին մասնակցելու իրավունք, տեղական մեջ– լիսներին թույլատրվում էր ռեֆորմների նախագծեր ներկայացնել Բարձր Դռանը սուլթանի հավանությամբ։ Հաթթը հու– մայունը նույնպես հանդիպեց մահմեդա– կանների դիմադրությանը։ Կայսրության շատ վայրերում բարենորոգումների ծրա– գիրը նույնիսկ չհրապարակվեց։ Թանզի– մաթի շրջանակներում 1858-ին լույս տե– սավ հողային օրենքը, 1867-ին՝ վիլայեթ– ների մասին կանոնադրությունը, 1869-ին՝ քաղաքացիական կոդեքսը ևն։ Թանզի– մաթը էական փոփոխություններ չմտցրեց Արևմտյան Հայաստանի հասարակական և տնտ․ ծանր վիճակի մեջ։ Գյուղատնտեսությունը, ք ա– ւլա քները, արհեստները, ա ռ և տ ու ր ը։ Թանզիմաթի տարիներին Փոփոխու– թյուններ կատարվեցին հողային հարա– բերությունների ասպարեզում։ 1858-ի հո– ղային օրենքը Օսմ․ կայսրությունում, ինչ– պես նաև Արևմտյան Հայաստանում, սահ– մանում էր հողերի հինգ կատեգորիա, մուլք (մասնավոր հողեր), միրիե (պետ․ սեփականություն), վակֆ (մզկիթապատ– կան և եկեղեցապատկան հողեր), մեթրու– քե (համայնական սեփականություն), մնաթ (անօգտագործելի մեռյալ հողեր)։ 1830–40-ական թթ․, երբ թուրք, կառա– վարությունը վերացրեց ռազմալենային համակարգը և ոչնչացրեց դերեբեյություն– ները կամ ֆեոդ, կազմավորումները, Արև– մտյան Հայաստանում զգալիորեն մեծա– ցավ ֆեոդ ․-ճորտատիրական կախումից ազատ գյուղացիների թիվը։ Սակայն 1850–60-ական թթ․ նախկին հողատերե– րը կամ նրանց ժառանգները, օգտվելով 1858-ի հողային օրենքից (որը թույլատ– րում էր որոշակի գումարով հող գնել) և կառավարության հովանավորությունից, դրամով կրկին ձեռք բերեցին տիրույթներ և ամրապնդեցին իրենց իշխանությունը գյուղացիության նկատմամբ։ Արևմտյան Հայաստանում մահմեդական հողատերե– րը բազմաթիվ վայրերում հափշտակեցին հայ գյուղացիների հողերը և նրանց են– թարկեցին իրենց իշխանությանը։ Ավելա– ցավ նաև հայ հողատերերի թիվը, որոնք հողեր ունեին Մշո դաշտում, էրզրումի, 1սարբերդի, Բիթլիսի, Ավազի վիլայեթ– ներում։ Հարուստ հողատերեր էին նաև Արևմտյան Հայաստանի վանքերն ու եկե– ղեցիները։ Արևմտյան Հայաստանի գյու– ղացիության զգալի մասը հողազրկվեց, թեև կային իրենց հողատարածություն– ները պահպանած գյուղացիներ։ Առավել ծանր էր այն գյուղացիների վիճակը, որոնք շահագործվում էին խաֆիրության (արաբ․՝ պահապան) սկզբունքով, քուրդ ֆեոդալը իրեն հայտարարում էր գյու– ղացու «պաշտպան» և հարկադրում նրան ի վճար կատարել ծանր աշխատանք։ Շա– հագործման այս ձևը, որը, փաստորեն չձևակերպված կիսաճորտություն էր, տա– րածված էր Տարոնում, Վասպուրականում և այլուր։ Թուրքիայի և Արևմտյան Հայաս– տանի տնտեսության հիմնական ճյուղը գյուղատնտեսությունն էր, որը մնում էր ֆեոդ, մակարդակի վրա։ Այնուամենայ– նիվ, 1850–60-ական թթ․ գյուղատնտեսու– թյունն ապրել է որոշ առաջընթաց։ Արև– մտյան Հայաստանից արտահանվում էին հացահատիկ, չոր մրգեր, անասուններ, բուրդ, կաթնամթերք։ Սակայն Արևմտյան Հայաստանում գյուղատնտ․ արտադրու– թյան մակարդակը ցածր էր մի կողմից Օսմ․ կայսրության ֆեոդ, հետամնացու– թյան, մյուս կողմից օտարերկրյա կապի– տալի քայքայիչ գործունեության հետե– վանքով։ Օսմ․ կայսրության աստիճանա– կան վերածումը եվրոպ․ պետությունների կիսագաղութի, հսկայական ծախսերը բա– նակը, աստիճանավորներին, սուլթանի հարեմը պահելու համար, ծանրացնում էին կայսրության հպատակների, առավել ևս՝ արևմտահայերի վիճակը։ Գյուղացի– ներից գանձվող հարկերը բազմաթիվ էին։ Ամենածանր հարկը տասանորդն էր (աշար)։ Հարկեր էին գանձվում անշարժ գույքից, եկամուտներից, ոչխարների գըլ– խաքանակից, զինվ․ ծառայության փոխա– րեն, երեխա ունենալիս, հող վաճառելիս, հող ժառանգելիս և տնտ․ գործունեության բազմաթիվ այլ բնագավառներից։ Արևմտյան Հայաստանում արդյունա– գործության և առևտրի կենտրոնները քա– ղաքներն էին։ XIX դ․ 30–50-ական թթ․ Թուրքիայում կային ավելի քան 40 հայկ․ և հայաբնակ քաղաքներ։ Քաղաքային բնակչության գերակշռող մասը հայերն էին։ Արևմտյան Հայաստանի և Փոքր Ասիայի քաղաքներում ապրում էր շուրջ 350000 հայ։ Հայկ․ քաղաքներում մանու– ֆակտուրային արտադրությունն առավել զարգացած էր Թուրքիայի արհեստավորա– կան կենտրոնների համեմատ։ Սակայն որոշ քաղաքներ, կտրված լինելով առևտր․ մայրուղիներից, ինչպես նաև Ադրիանու– պոլսի պայմանագրին (1829) հաջորդած
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/140
Այս էջը սրբագրված չէ