թյուն, իսկ Բոսնիայում և Հերցեգովինա– յում կատարվելու էին բարեփոխումներ։ Սան Սաեֆանոյի պայմանագրի 16–րդ հոդվածը վերաբերում էր Արևմտյան Հա– յաստանին։ 16-րդ հոդվածում մասնավո– րապես ասված էր․ «․․․Բարձր Դուռը պար– տավորվում է անհապաղ կենսագործել հայաբնակ մարզերի տեղական կարիք– ներից հարուցվող բարելավումներ և բա– րենորոգություններ, և զերծ պահել հա– յերի անվտանգությունը քրդերից ու չեր– քեզներից» («Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական ար– տաքին քաղաքականության փաստաթըղ– թերում», Ե․, 1972, էջ 92)։ Այդ հոդվածը էականորեն տարբերվում էր Թուրքիայի եվրոպ․ տիրույթներին վե– րաբերող ձևակերպումներից։ Այստեղ բառ անգամ չկար ինքնավարության, կոնկրետ անելիքների մասին։ Մինչդեռ Բալկաննե– րին վերաբերող հոդվածները կոնկրետ սահմանումներ էին պարունակում։ 16-րդ հոդվածի սահմանումը հետևանք էր այն բանի, որ միջազգային դիվանագիտու– թյան մեջ առաջին անգամ արծարծված Հայկական հարցը հարուցվեց հանպատ– րաստից։ Հոդվածը մշակած ռուս դիվա– նագետ Ն․ Իգնատևին չէր հետաքրքրում հայ ժողովրդի ազատագրության հարցը․ Գեն․ Ի․ Լագարև այդ հոդվածը Ռուսաստանին հարկավոր էր ժամանակ առ ժամանակ Բարձր Դռան վրա ճնշում գործադրելու համար։ Ռու– սաստանի ազդեցության ուժեղացումը Բալկաններում և Փոքր Ասիայում հակա– սում էր եվրոպ․ տերությունների, մասնա– վորապես՝ Մեծ Բրիտանիայի և Ավստրո– Հունգարիայի շահերին։ Իրենց շահերին զոհելով հայ ժողովրդի անկախության օրինական և արդարացի ձգտումները, Մեծ Բրիտանիան և Ավստրո–Հունգարիան պահանջեցին վերանայել Աան Ատեֆա– նոյի պայմանագիրը։ 1878-ի հունիսի 1(13)-ին Բեռլինում հրավիրվեց կոնգրես՝ Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Ավըս– տրո–Հունգարիայի, Գերմանիայի, Ֆրան– սիայի, Իտալիայի, Թուրքիայի մասնակ– ցությամբ։ Հունաստանի, Իրանի, Ռումի– նիայի, Չեռնոգորիայի, Աերբիայի ներ– կայացուցիչները հրավիրված էին իրենց վերաբերող հարցերի քննարկմանը մաս– նակցելու համար։ Բեռլին էր մեկնել նաև հայ ազգ․ պատվիրակությունը՝ Մ․ խրիմ– յանի(1սրիմյան Հայրիկ) գլխավորությամբ, սակայն պատվիրակությանը մասնակից չդարձրին կոնգրեսի նիստերին։ Կոնգ– րեսի որոշմամբ Բուլղարիան հռչակվում էր ինքնավար պետություն, Չեռնոգորիան, Աերբիան և Ռումինիան ճանաչվում էին անկախ։ Անդրկովկասում և Արևմտյան Հայաստանում Ռուսաստանին էին մնում Կարսը, Արդահանը և Բաթումը, Թուրքիա– յին էին վերադարձվում Ալաշկերտի հովի– տը և Բայազետ քաղաքը։ Հայ ազգ․ պատ– վիրակությունը Բեռլին էր ժամանել Արև– մտյան Հայաստանի համար վարչ․ ինք– նավարություն պահանջելու նպատակով։ Կոնգրեսին ներկայացվեց հուշագիր, Արև– մտյան Հայաստանի քարտեզը (կազմել էր գերմ․ պրոֆ․ Ռ․ Կիպերտը) և վիճակա– գրություն Հայաստանի վերաբերյալ։ Չնայած հայկ․ պատվիրակության ջանքե– րին, Բեռլինի կոնգրեսն ընդունեց Աան Ատեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածի անգլ․ խմբագրումը, որը կազմեց Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածը, դա հերթական հարված էր Հայաստանի ազատագրու– թյան խնդրին։ Հոդվածում ասված էր․ «Բարձր Դուռը պարտավորվում է առանց հետագա հապաղման իրագործել հայա– բնակ մարզերում տեղական կարիքներից հարուցված բարելավումներն ու բարենո– րոգումները և ապահովել հայերի ան– վտանգությունը չերքեզներից և քրդերից։ Բարձր Դուռը տերություններին պարբե– րաբար կհաղորդի այն միջոցների մասին, որոնք ինքը ձեռք է առել այդ նպատակի համար, իսկ տերությունները կհսկեն դը– րանց կիրառմանը» (նույն տեղում, էջ 128)։ Աան Ատեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածը Բեռլինի պայմանագրի 61-րդ հոդվածով փոխարինելը նշանակում էր հայերին հետաքրքրող խնդիրների լու– ծումը վերցնել Ռուսաստանի ձեռքից և հանձնել եվրոպ․ տերությունների տնօ– րինությանը։ Հայկական հարցն Օսմ․ կայսրության ներքին խնդրից՝ ռուս, զեն– քի հաղթանակի շնորհիվ լուծվելու հնա– րավորությունից, վերածվում էր միջազգա– յին հարցի, որի համար պատասխանատը– վություն էին ստանձնում և երաշխիքներ տալիս Բեռլինի պայմանագիրը ստորա– գրած եվրոպ․ տերությունները։ Հայկա– կան հարցը, դրանով իսկ, դառնում էր իմպեր․ տերությունների շահադիտական քաղաքականության և միջազգային դի– վանագիտության չարաշահման առարկա, մի պարագա, որը բացասական հետևանք– ներ ունեցավ արևմտահայերի պատմ․ ճա– կատագրի համար։ Աան Ատեֆանոյի և Բեռլինի պայմանա– գրերով սկզբնավորվել է Հայկական հար– ցի դիվանագիտ․ պատմությունը։ Հայ հա– սարակական–քաղ․ կյանքում սկզբնավոր– վել է եվրոպ․ դիվանագիտության օգնու– Սան Ստեֆանո․ այն տունը, որտեղ կնքվել է Սան Ստեֆանոյի հաշտության պայմանագիրը (1878 թ․) թյամբ թուրք, լուծը թոթափելու, ժողովըր– դի միավորումն իրականացնելու, սեփա– կան պետականություն ստեղծելու մտածե– լակերպն ու գործելակերպը։ Ազգային–ազաաագրական շարժումներ։ 1876-ին գահ բարձրացած սուլթան Աբ– դուլ Համիդ II սկզբնավորեց «զուլումի»՝ ռազմաոստիկանական բռնի վարչակար– գի ժամանակաշրջանը։ Աան Ատեֆանոյի և Բեռլինի պայմանագրերում Հայկական հարցի նկատմամբ եվրոպ․ տերություննե– րի արտահայտված անտարբերությունը Աբդուլ Համիդ II օգտագործեց այդ հարցը յուրովի լուծելու համար։ XIX դ․ 80-ական թթ․ ուժեղացան հակահայկ․ հալածանքնե– րը, փակվեցին հայկ․ դպրոցները, թեր– թերը, արգելվեց «Հայաստան», «ազա– տություն», «հեղափոխություն» ևն բառե– րի գործածությունը, բանտարկվեցին բազ– մաթիվ մարդիկ, առավել վատթարացավ հայ գյուղացիության վիճակը, ավերվեցին ու թալանվեցին բազմաթիվ գյուղեր։ Աուլ– թանը մշակում էր հայկ․ կոտորածների ծրագիր։ Հրահրվում էր մահմեդականնե– րի մոլեռանդությունը «գյավուրների» դեմ։ Քրդ․ ֆեոդ, վերնախավի հակահայկ․ խըժ– դըժությունները Վանի ու Կարինի նա– հանգներում ստանում էին պետության հո– վանավորությունը։ 1890–92-ին ստեղծ– վեցին հեծյալ գնդեր (սուլթանի անունով կոչվեցին «համիդիե»), որոնք արյունոտ դեր էին խաղալու հայկ․ կոտորածների ժամանակ։ Աբդուլ Հալքիդ II պետ․ քա– ղաքականության մակարդակի բարձրաց– րեց պանիսլամիզմը, որը քարոզում էր բոլոր երկրների մահմեդականների միա– վորում, պահանջում խեղդել ճնշված ժո– ղովուրդների ազգ ․-ազատագր․ շարժում– ները։ Հայահալած քաղաքականությունը ամենից շատ վնասում էր արևմտահայ աշխատավորական զանգվածներին։ Հայ գյուղացիների հողազրկությունը հասավ մեծ չափերի։ XIX դ․ վերջին հայ գյուղա– ցիների հողերի վրա մահմեդական գաղ– թականներին ամրացնելու քաղաքակա– նությունը համապարփակ բնույթ էր ստա– ցել։ Այդ ամենը առաջ բերեց խոր դժգոհու– թյուն, որի արտահայտություններից մեկը ժող․ վրիժառուների՝ ֆիդայիների (հայ– դուկների), պայքարն էր հարստահարող– ների դեմ։ Մուշ–Աա սուն ում գործում էին սասունցի Արաբոն ու նրա զինակիցները, Երզնկայի ու Աեբաստիայի տարածքում՝ Գալուստ Արխանյանի, Ռուբեն Շիշման– յանի, Հովհաննես Մինասյանի ղեկավա– րած հայդուկային խմբերը։ Շապին–Գա– րահիսարի 1895-ի հերոսական ինքնա– պաշտպանության ժամանակ աչքի ընկավ Դանիել Չաուշի խումբը։ 1893-ին զոհվե– ցին դեռևս 1880-ական թթ․ թուրք, բռնա– պետության դեմ պայքարի ելած բազմա– թիվ ֆիդայիներ և հասարակական գոր– ծիչներ, իսկ թուրք, բանտերը ծայրեծայր լցվեցին հայ «կասկածյալներով» ու նը– րանց համախոհներով։ Աբդուլ Համիդ II-ի քաղաքականությու– նը նոր թափ հաղորդեց հայ ժողովրդի ազգ․–ազատագր․ շարժմանը։ Այդ շարժման գաղափարախոսության մշակման գոր– ծում մեծ դեր խաղացին գրողներ Րաֆֆին, Ռ․ Պատկանյանը, հասարակական–քաղ․
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/147
Այս էջը սրբագրված չէ