վում, Թիֆլիսում, Երևանում, Ալեքսան– դրապոլում, Ալավերդիում, Ղափանում, Կարսում, որոնց մասնակիցները առաջ էին քաշում քաղ․ ու անա․ պահանջներ։ Հատկապես ուժեղ էին Ալավերդու պղըն– ձահանքերի բանվորների մարտյան գոր– ծադուլը և մայիսմեկյան ցույցը, որի կազ– մակերպիչն էր Ս․ Շահումյանը։ Ապրիլին Ալեքսանդրապոլի երկաթուղայիններն ակտիվորեն մասնակցեցին Անդրկովկա– սի երկաթուղային բանվորների ընդհա– նուր գոծադուլին, Երևանում Շուստովի և Սարաջևի գինու–կոնյակի գործարաննե– րի բանվորները կազմակերպված պայքա– րով հասան իրենց տնտ․ պահանջների մի մասի բավարարմանը։ Ուժեղացան նաև գյուղացիական շարժումները։ Մարտ– ապրիլին զինված ընդհարումներ տեղի ունեցան Լոռիում ու Ալեքսանդրապոլի գավառում։ Աշխատավորների ուշադրու– թյունը դասակարգային պայքարից շե– ղելու նպատակով ցարական իշխանու– թյունները Անդրկովկասում կազմակերպե– ցին ազգամիջյան ջարդեր, հայ–թաթարա– կան (ադրբեջանական) ընդհարումներ Բաքվում, Երևանում, Ելիզավետպոլում, Շուշիում և այլուր, որոնց զոհ գնացին բազմաթիվ անմեղ մարդիկ։ Բոլշևիկնե– րը, առաջադեմ մարդիկ դատապարտեցին այդ ժողովրդասպան քաղաքականությու– նը և բոլոր ազգերի աշխատավորներին կոչ արեցին միանալու ցարիզմի դեմ մըղ– վող ընդհանուր պայքարում։ Բոլշևիկնե– րը պայքարում էին լենինյան ստրատե– գիական ու տակտիկական գծի համար։ Գնալով բարձրանում էր հեղափոխու– թյան ալիքը։ 1905-ի հոկտեմբերին համ– ընդհանուր քաղ․ գործադուլն ընդգրկեց նաև Անդրկովկասը։ Դրան իրենց համե– րաշխությունը հայտնեցին արևելահայ բանվորները։ Հոկտ․ 15-ին Ալեքսանդրա– պոլի երկաթուղայինները հայտարարե– ցին գործադուլ և դադարեցրին երկաթու– ղային երթևեկությունը դեպի Թիֆլիս, էրևան ու Կարս, կազմակերպեցին գոր– ծադուլային կոմիտե (Ա․ Շահբազյան, Վ․ Աբրոսիմով, Դ․ Վառլամով, Ս․ Ավա– նիձե և ուրիշներ), որն իր ձեռքը վերցրեց հանգույցի վերահսկողությունը, համե– րաշխություն հայտնեց երկաթուղայիննե– րի ընդհանուր գործադուլին, ներկայաց– րեց 8-ժամյա բանվ․ օրվա, խոսքի, մամու– լի, ժողովների, միությունների, հավատի ազատության, քաղ․ բանտարկյալներին ազատելու պահանջներ։ Երկրում ծավալված հեղափոխությունից սարսափած Նիկոլայ II հոկտ․ 17-ին հրա– պարակեց մանիֆեստ՝ խոստանալով օրենսդրական դումա և դեմոկրատ, ազա– տություններ։ Մակայն բոլշևիկները, ճիշտ գնահատելով ստեղծված իրավիճակը, որոշեցին շարունակել պայքարը։ Նոյեմբ․ 20-ին խոշոր գործադուլ սկսվեց Ալավեր– դու պղնձահանքերում, կազմվեց գործա– դուլային կոմիտե, որը գործարանի կա– ռավարչությանը ներկայացրեց 22 կետից պահանջագիր։ Միաժամանակ տեղի ունե– ցան քաղ․ ցույցեր։ Ալավերդու հանքա– գործներին իրենց համերաշխությունը հայտնեցին Մանահինի երկաթուղայիննե– րը և շրջակա գյուղերի աշխատավորները։ Բանվորների գործադուլը վերածվեց բան– վորագյուղացիական համատեղ ելույթի, որը գլխավորում էինԱ․ Շահումյանը, Մ․ Մելիքյանը, Ա․ Կախոյանը։ Ելույթն աչքի ընկավ կազմակերպվածությամբ և ավարտվեց հաղթանակով։ Գյուղացիական հուզումներ տեղի ունե– ցան Լոռիում, Զանգեզուրում, Երևանի, էջմիածնի գավառներում, մի շարք վայ– րերում ստեղծվեցին հեղափոխ․ գյուղա– ցիական կոմիտեներ։ Տատանվեց նաև ցարական բանակը, զինվորական հու– զումներ տեղի ունեցան Ալեքսանդրապո– լում, Կարսում, Արդահանում, Աարիղա– միշում և այլուր։ Ալեքսանդրապոլի կա– յազորում ստեղծվեց Ռազմահեղափոխ․ խորհուրդ, որը աշխատանք ծավալեց զին– վորների մեջ։ Ռուսաստանում առաջին հեղափոխու– թյան գագաթնակետը դարձավ 1905-ի Դեկտեմբերյան զինված ապստամբությու– նը Մոսկվայում, որը լայն արձագանք– ներ ունեցավ ամբողջ երկրում, այդ թվում՝ Անդրկովկասում։ Բոլշևիկների ղեկավա– րությամբ ստեղծվում էին մարտական ջո– կատներ, հայթայթվում էր զենք [այդ գործի հմուտ կազմակերպիչ էր լեգենդար Կամոն (Ս․ Տեր–Պետրոսյանը)], կազմա– կերպվում զինված ելույթներ։ Դեկտեմ– բերին խոշոր ելույթներ ու զինված ընդ– հարումներ տեղի ունեցան Բաքվում, Թիֆ– լիսում, որոնց արձագանքեցին Երևանի, Ալեքսանդրապոլի, Կարսի բանվորները, երկաթուղայինները։ 1906-ի գարնանն ու ամռանը Հայաս– տանում տեղի ունեցան մի շարք գործա– դուլներ, առավել խոշորը Ալավերդու բան– վորների օգոստոսյան ելույթն էր, որին մասնակցեց շուրջ 4 հզ․ մարդ։ Գործա– դուլը ղեկավարեցին Մ․ Շահումյանն ու Մ․ Մպանդարյանը։ Ստեղծվեց գործա– դուլային կոմիտե և կազմվեց 18 կետից պահանջագիր։ Ալավերդի եկան իշխանու– թյունների ներկայացուցիչներ՝ գնդացիր– ներով ու թնդանոթներով զինված զորքե– րով ն ճնշեցին գործադուլը, դաժան հաշ– վեհարդար տեսան գործադուլավորների հետ, շատերը հեռացվեցին աշխատան– քից կամ բանտարկվեցին։ Նույն ժամա– նակ գործադուլ արեցին Երևանում Սարա– ջևի գինու–կոնյակի գործարանի բանվոր– ները և հասան 8-ժամյա աշխատանքային օրվա սահմանման ու աշխատավարձի բարձրացման։ Բանվորների համախմբման ու կազմա– կերպման գործում կարևոր նշանակու– թյուն ունեցավ արհմիությունների ստեղ– ծումը (Երևանում, Ալեքսանդրապոլում, Ալավերդիում, Կարսում և այլուր)։ Ընդ– լայնվում ու խորանում էր ս–դ․ շարժումը, և աճում բոլշևիկների ազդեցությունը Հա– յաստանում։ Չնայած հեղափոխության վայրէջքին, շարունակվում էին բանվորների, գյուղա– ցիների ելույթները, աշակերտական ու զինվորական հուզումները։ Հատկապես նշանակալից էր Ղափանի պղնձահանքերի բանվորների 1907-ի մարտյան գործադու– լը, որին մասնակցեց 2500 մարդ։ Ապրի– լին գործադուլ արեցին Երևանի տպարան– ների բանվորները։ Գյուղացիական շար– ժումներ տեղի ունեցան Լոռիում (Հաղ– պատ, Այգեհատ, Դարբազ ևն), ուր բա– վականաչափ ուժեղ էր բոլշևիկների ազ– դեցությունը, էջմիածնի, Ալեքսանդրապո– լի, Շարուր–Դարալագյազի գավառներում ու Կարսի մարզում։ Հեղափոխության ճնշման տակ ցարը, հարկադրված, դեռևս 1905-ին խոստա– ցավ գումարելՊետ․ դումա։ Առաջին Պետ․ դումայի ընտրությունները տեղի ունեցան 1906-ի փետրվար–մարտին։ Անդրկովկա– սից Պետ․ դումայի անդամներ ընտրվեցին կալվածատերերի ու բուրժուազիայի ներ– կայացուցիչները, որոնք պաշտպանեցին ցարիզմի ներքին ու արտաքին քաղաքա– կանությունը։ Երկրորդ Պետ․ դումայում էլ դաշնակցական Հ․ Սաղաթելյանը (ընտըր– վել էր Երևանի նահանգից) փորձում էր գյուղացիությանը «փրկել» քայքայված «համայնքով»։ Վ․ Ի․ Լենինն այդ տեսա– կետը համարեց «անկասկած ռեակցիոն» (Երկ․ լիակւո․ ժող․, հ․ 16, էշ 472)։ Չնայած 1905–07-ի հեղափոխությունը պարտվեց, այնուամենայնիվ նա ցնցեց ցարիզմի հիմքերը և ունեցավ կարևոր նշանակություն հետագա հաղթանակի կազմակերպման գործում։ Հայաստանի բանվորներն ու գյուղացիները ակտիվո– րեն մասնակցեցին հեղափոխությանը և ցարիզմի դեմ մղվող պայքարում համըն– թաց քայլեցին ռուս և մյուս ազգություն– ների աշխատավորների հետ։ Հեղափոխու– թյունը նոր թափ հաղորդեց հայ ժողովրդի ազատագր․ պայքարին և ցույց տվեց, որ նրա սոցիալ․ ու ազգ․ ազատագրումը հնա– րավոր է միայն բոլշևիկների գլխավորած համառուսաստանյան հեղափոխ․ շարժ– ման հաղթանակով։ Ռեակցիայի և հեղափոխական վե– րելքի տարիներ (1907–1914)։ Ռու– սաստանում 1907-ի հունիսերեքյան հեղա– շրջումով սկսվեց ռեակցիայի ժամանակա– շրջանը։ Ցարական կառավարությունը հարձակման անցավ հեղափոխ․ ու առա– ջադիմական ուժերի դեմ։ Անդրկովկասը հայտարարվեց ռազմ, դրության մեջ և ոստիկանական հսկողությունն ուժեղաց– նելու նպատակով ստեղծվեց հատուկ մար– մին՝ «Կովկասյան շրջանային պահնոր– դական բաժանմունքը», ավելացվեց ժան– դարմների քանակը։ Կովկասի փոխար– քան 1907-ի հունիսի 4-ին խստիվ կարգա– դրեց նահանգապետներին՝ բոլոր հնա– րավոր միջոցներով պաշտպանել հունիս– երեքյան ռեժիմը։ Ստոլիպինյան ռեակցիան ծավալվում էր մեծապետական շովինիզմի սանձար– ձակ քաղաքականության պայմաններում։ Ավելի ուժեղացան ազգ․ ճնշումները, սաստկացան հայ ժողովրդի նկատմամբ կիրառվող հալածանքները։ Իշխանու– թյունները անողոք դատաստան էին տես– նում աշխատավորների հետ Երևանում, Ալեքսանդրապոլում, Ալավերդիում, Ղա– փանում և այլուր․ բանտերը լցվեցին ցա– րիզմի համար «կասկածելի» մարդկան– ցով՝ հեղափոխականներով, առաջավոր բանվորներով, գյուղացիներով, դեմո– կրատ․ գործիչներով։ Հարձակումն ամենից առաջ ուղղված էր բոլշևիկների դեմ, շատերը ձերբակալ– վեցին ու աքսորվեցին, մի մասը ֆիզիկա– պես ոչնչացվեց։ Դրանով հանդերձ, բոլ– շևիկյան ընդհատակյա կազմակերպու–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/152
Այս էջը սրբագրված չէ