մական համատարած գոտու> մեջ, ունեին ռուս․ կողմնորոշում և խանգարում էին իրենց հա մաթարանական զառանցանքի իրականացմանը, որ Հայկ․ հարցը դար– ձել էր Արլ․ հարցի բաղկացուցիչ մասն ու միջազգային դիվանագիտության առար– կա։ Իմպեր․ Գերմանիան կանգնած էր նույն դիրքերի վրա, քանի որ դա համսայատաս– խանում էր նրա զավթողական ձգտումնե– րին Կովկասում, Մերձավոր ու Միջին Արևելքում։ Հայաստանը գերմ․ իմպե– րիալիզմին պետք էր որպես կարևոր ռազ– մաստրատեգիական բազա։ Գերմ․ ռազ– մամոլներին է պատկանում արևմտահա– յության բռնագաղթի (դեպորտացիա) գա– ղափարը։ Երիտթուրքերի պարագլուխներն ու մյուս գործիչները 1915-ի փետրվարին գումարեցին գաղտնի խորհրդակցություն, որտեղ հատկապես քննարկեցին հայերի բնաջնջման հարցը։ Խորհրդակցության ղեկավար, Թուրքիայի ներքին գործերի մինիստր Թալեաթը կատաղի ատելու– թյամբ հայտարարեց, որ «պետք է մաքրել հայերի հաշիվը» և դրա համար ոչինչ չպետք է խնայել։ Ընդունվեց հայերի բնա– ջնջման որոշում և հանձնարարվեց կառա– վարությանը՝ իրականացնել այն բոլոր հնարավոր միջոցներով։ Կազմվեց գոր– ծադիր կոմիտե (Նազըմ, Բեհաեդդին Շա– քիր, Միդհաթ Շյուքրի) և նշանակվեցին լիազորներ վիլայեթներում։ Ստեղծվեց հայերի բնաջնջման հատուկ կազմակեր– պություն (թեշքիլաթը մախսուսե)՝ լայն ճյուղավորմամբ։ Ապրիլի 15-ին Թալեաթի, էնվերի ու Նազըմի ստորագրությամբ տե– ղական իշխանություններին ուղարկվեց հայերի համատարած բռնագաղթի ու ջար– դերի կազմակերպման հրահանգ։ Հայերի բնաջնջումը սկսվեց զորահա– վաքով։ Գազանաբար հոշոտվեց 60 հզ․ հայ զինվորական։ Ռազմունակ ուժի ոչըն– չացմանը զուգընթաց թուրք, կառավարող– ները գլխատ եցին նրա ղեկավար ուժին՝ Պատկեր 1915 թ․ կոտորածներից մտավորականությանը։ Թուրք, կառավա– րության կողմից նախօրոք հաստատված «սև ցուցակի» համաձայն, կնքված հա– տուկ ծրարներ ուղարկվեցին Կ․ Պոլսի ոստիկանական բոլոր տեղամասերը՝ որո– շակի օր բացելու համար։ Այդօրը41915-ի ապրիլի 24-ին կենտր․ բանտ բերվեց հայ մտավորականների առաջին խումբը։ Եվ շարունակվեցին ձերբակալություննե– րը։ Կարճ ժամանակում բանտարկյալների թիվը հասավ շուրջ 2000-ի՝ գրողներ, գիտ– նականներ, արվեստագետներ, մանկա– վարժներ, հրապարակախոսներ, դերա– սաններ, բժիշկներ, հոգևորականներ, հասարակական գործիչներ, այդ թվում՝ թուրք․ մեջլիսի հայ դեպուտատներ։ Նը– րանց քշեցին Անատոլիայի խորքերը (Այաշ, Չանկըր» Չորում) U գազանաբար սպանեցին։ Նույն բախտին արժանացավ նաև Թուրքիայի մյուս վայրերում ապրող հայ մտավորականությունը։ Զոհվածների մեջ էին Գրիգոր Զոհրապը, Սիամանթոն, Դանիել Վարուժանը, Ռուբեն Սևակը, Ռու– բեն Զարդարյանը, Երուխանը, Հովհան– նես Թլկատինցին, Արտաշես Հարություն– յանը, Տիգրան Չյոկյուրյանը և շատ ուրիշ– ներ։ Աքսորյալների մեջ էր նաև հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտասը, որն ահավոր եղեռնի ազդեցության տակ խելագարվեց։ Երիտթուրքերի կազմակերպած դժոխա– յին սպանդի զոհ դարձան արևմտահայ մտավորականները, որոնք ոչ միայն մեծ ավանդ ունեին հայ ժողովրդի հարուստ մշակույթում, այլև խոշոր ծառայություն– ներ էին մատուցել Թուրքիայի զարգաց– մանը։ Մեծ ոճիրը իր գագաթնակետին հասավ արևմտահայության զանգվածային տեղա– հանությամբ ու կոտորածով։ Թալեաթ փաշան 1915-ի սեպտ․ 19-ին հրահանգել էր․ «Թուրքական հողի վրա հայերի ապրե– լու և աշխատելու իրավունքը ւիովին վե– րացված է։ Դրան համապատասխան կա– ռավարությունն իր վրա է վերցնում ամ– բողջ պատասխանատվությունը և հրամա– յում է չխնայել նույնիսկ օրորոցի մանուկ– ներին» (նույն տեղում, էջ 476)։ Արմ, Հա– յաստանից ու այլ վայրերից հայերին քը– շում էին դեպի Միջագետքի անապատնե– րը։ «Հայերի բռնագաղթը լոկ նենգամտո– րեն քողարկված մահվան դատավճիռ էր», _ գրել է ֆրանսիացի հրապարակա– խոս Ռենե Պինոնը։ Բռնագաղթվածների տանջալից ուղին վեր էր ածվում համատա– րած գերեզմանոցի։ Հայ կանանց, ծերե– րի ու երեխաների խառնիճաղանջ քարա– վանները հալվում էին ճանապարհին՝ զոհ դառնալով թուրք, ու քրդ․ հրոսակա– խմբերին ու բաշիբոզուկներին, ինչպես նաև քաղցին, հիվանդություններին, ճա– նապարհի անհամար դժվարություննե– րին։ Թեև արևմտահայությունը պատրաստ չէր ինքնապաշտպանության, այնուամե– նայնիվ, որտեղ հնարավոր էր, դիմեց անձնվեր գոյամարտի։ Այդպիսի կռիվներ տեղի ունեցան վանի վիլայեթի մի քանի վայրերում (Շատախ, Հայոց ձոր, Արճեշ, Թիմար, առավել նշանավոր էր Վանի հե– րոսամարտը, որը տևեց 1915-ի ապրիլի 7-ից մայիսի 6-ը), Մուշում ու Սասունում, Շապին–Գարահիսարում, Մուսա լեռան վրա, Ուրֆայում և այլուր։ Բայց դարա– վոր ոսոխն ամայացրեց Արմ․ Հայաս– տանն ու Կիլիկիան։ Թուրք, բռնակալության ցեղասպան քա– ղաքականությունն ընդգրկեց Օսմ․ կայս– րության բոլոր հայաբնակ վայրերը։ Հա– յերի բնաջնջումն իրականացվում էր թև" տեղերում, թե՝ բռնագաղթի ճանապարհ– ներին և թե՝ աքսորավայրերում, հատկա– պես՝ Դեյր էզ–Զորում ու Ռաս Էլ–Այնում։ Վանի հերոսական ինքնապաշտպանությունը (1915 թ․) Թուրք, բռնակալները կազմակերպեցին նաև ասորիների, հույների ու արաբների ջարդեր, իսկ ավելի ուշ՝ քրդ․ կոտորած– ներ։ Սակայն առաջին աշխարհամարտում բոլորից շատ զոհեր տվեց հայ ժողովուր– դը ։ Եթե 1914-ին, պատերազմի նախօր– յակին, Օսմ․ կայսրությունում ապրում էր մոտ 2,5–– 3 մլն հայ, ապա նրանցից ավելի քան 1,5 մլն բնաջնջվեց, իսկ մնա– ցածը գաղթեց Անդրկովկաս ու Ռուսաս– տան, Մերձավոր Արևելքի երկրներ, Եվրո– պա ու Ամերիկա, և միայն մի փոքր մասը մնաց Թուրքիայում, բայց նա էլ հետա– գայում զոհ դարձավ քեմալականների խժդժություններին։ Քիչ հայեր մնացին Կ․ Պոլսում, իսկ վիլայեթներում հայության թշվառ բեկորները բռնի մահմեդականաց– վեցին։ Եթե պատերազմի ժամանակա– շրջանի հայկ․ կոտորածներին գումար– վեն XIX դ․ վերջին տասնամյակներին Թուրքիայում տեղի ունեցած ջարդերն ու 1918–22-ի զանգվածային սպանություն– ները, ապա այդ ամբողջ ժամանակաշըր– ջանում հայերի ցեղասպանության զոհե– րի թիվը կկագմի ավելի քան 2 մլն։ Սուլթանական Թուրքիայի հայաջինջ քաղաքականության մշակման ու իրակա– նացման հովանավորն ու ակտիվ գործա– կիցն էր կայզերական Գերմանիան, իսկ արմ․ մյուս տերությունները (Անգլիա, Ֆրանսիա, Իտալիա, ԱՄՆ) փաստորեն վարում էին հայկ․ կոտորածների թող– տվության ու խրախուսման քաղաքակա– նություն։ Դ, Լլոյդ Զորջը, մասնավորա– պես խոսելով Անգլիայի մասին, գրել է․ «Հայաստանը զոհաբերվեց մեր կողմից բարձրացված հաղթական զոհասեղանին․․․ Բրիտանական կառավարության քաղա– քականությունը ճակատագրական ան– խուսափելիությամբ հասցրեց 1895–1897 թվականների սարսաՓելի աղանդներին և 1915 թվականի ահավոր կոտորածին» (Ллойд Д ж․г Правда о мирных дого– ворах, т․ 2, М․, 1957, с․ 390)։ Անգամ Ժ․ Կլեմանսոն ասել է, որ «եվրոպական դի– վանագիտության վրա է ծանրանում հայ– կական արյունը»։ Մեծ տերությունների նենգամտությունը դրսևորվեց նաև Սայքս– Պիկոյի գաղտնի համաձայնագրում (1916), որով Արմ․ Հայաստանը պատերազմում տարած հաղթանակից հետո պետք է բա– ժանվեր նրանց միջև։ Առաջին համաշխարհային պատերազմն սկսվեց ու ավարտվեց որպես անարդա– րացի, զավթողական պատերազմ, իսկ նրա հանցավորները, այդ թվում՝ թուրք, ջարդարարները, չպատժվեցին։ Թեև դեռևս
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/155
Այս էջը սրբագրված չէ