1915-ի մայիսին Ռուսաստանի, Անգլիայի ու Ֆրանսիայի կաոավարությունները Թուրքիային հուշագիր ներկայացրին այն մասին, որ նրա կառավարողները պատասխանատվություն կկրեն կատարած հանցագործությունների համար, բայց դա մնաց թղթի վրա։ Անկատար էին նաև 1919–20-ի դատավարությունները Կ․ Պոլսում․ երիտթուրք․ պարագլուխները, որոնք փախել և պատսպարվել էին Գերմանիայում ու այլ երկրներում, միայն հեռակա կարգով դատապարտվեցին մահվան։ Ճիշտ Է, հայ վրիժառուների ձեռքով սպանվեցին Թալեաթը, Էնվերը, Զեմալը, Բեհաեդդին Շաքիրը, Սայիդ Հալիմը,Ջեմալ Ազիմը և ուրիշներ, բայց տեղի չունեցավ ժողովուրդների դատ, հանցագործները հրապարակայնորեն չպատժվեցին, և պատմ․ անարդարությունն էլ չուղղվեց։ Դա ևս ոգեշնչեց Հիտլերին, որը, հետագայում իր հրոսակախմբերին մղելով հրեշավոր սպանությունների, ասաց․ «Այսօր է՝լ ով է խոսում հայերի բնաջնջման մասին» (Akten zur deutschen auswartigen Politik 1918–1945․ Aus Dem Archiv des deutschen auswartigen Amtes, Serie D, Bd․ 7, MCMLVI, Imprimerie Nationale, Baden-Baden, s․ 171)։
Առաջադեմ մարդկությունը միշտ դատա– պարտել է ցեղասպանությունը, նույն– կերպ և առաջին համաշխարհային պատե– րազմի ժամանակ և հետո տեղի ունեցած հայասպանությունը, որի նմանը մինչ այդ չէր տեսել մարդկությունը։ Կոմու– նիստները վճռականորեն մերկացրեցին այդ պատերազմի իմպեր․ բնույթը և նրա հանցավորների գազանությունները ժողո– վուրդների դեմ։ Վ․ Ի․ Լեն ինը, Վ․ Կոլա– րովի և ուրիշների հետ, ստորագրեց 1915-ի Ցիմերվալդի սոցիալիստ, կոն– ֆերանսի մանիֆեստը, ուր ցավակցություն էր հայտնվում պատերազմի զոհերի հա– մար, դատապարտվում էր իմպերիալիստ– ների ոճրագործությունները ժողովուրդ– ները դեմ, դաժան հալածանքները լեհե– րի, հայերի, հրեաների հանդեպ։ Կինտա– լի կոնֆերանսում նույնպես նշվեց, որ Հայաստանի ողբերգության օրինակով վերստին ակնբախ է դառնում իմպեր․ պետությունների նենգամտությունը՝ կե– ղեքելու և զոհելու Փոքրաթիվ ԺԱղովուրդ– ներին։ Ականավոր բոլշեիկ Ս․ Մ․ Կիրովը հան– դես եկավ հոդվածաշարով, որտեղ նա մերկացրեց թուրք, բռնակալներին և դա– տապարտեց հայերի «գլխովին ոչնչաց– ման» նրանց հրեշավոր ծրագիրը, շեշտե– լով, որ չի կարելի մոռանալ «միլիոնավոր մարդկանց ահավոր տանջանքների պատ– կերը», և պետք է օգնության ձեռք մեկնել «տառապող ժողովրդին»։ Ա․ Շահումյանը, Ս․ Սպանդարյանը, Ա․ Մյասնիկյանը, Ս․ Կասյանը, Ա․ Մռավյանը խստորեն դա– տապարտեցին օսմ․ կառավարողների հա– յասպան քաղաքականությունը և իմպեր․ պետությունների նենգամիտ ծրագրերը։ Չայերի գենոցիդի դեմ վճռական բողո– քի խոսք ասացին միջազգային բանվ․ շարժման ականավոր գործիչները։ Կ․ Լիբկնեխտը, մերկացնելով գերմանա– թուրք․ կառավարողներին, շեշտեց, որ նրանց ձեռքերը թաթախվել են «հայերի արյան մեջ»։ Նույն ոգով հանդես եկան Մ․ Կաշենը, ի․ Ֆարժը, է․ Լոնգեն և ուրիշ– ներ։ Բողոքի ցասումնալից ելույթներ ունե– ցան նշանավոր գրողներ, գիտնականներ ու հրապարակախոսներ Մ․ Դորկին, Վ․ Բրյուսովը, 6ա․ Ռայնիսը, Ա․ Ֆրանսը, Ռ․ Ռոլանը, է․ Վերհառնը, Զ․ Ռիդը, 6ո․ Մարկվարտը, Ցո․ ԼեՓսիուսը, ժ․ դը Մորգանը, Ա․ Մեյեն, Ֆ․ Նանսենը, Չ․ Գիբ– բոնսը, Ա․ Բարբին, Ա․ Վեգները և շատ ուրիշներ։ «Չայերի դատը մարդկության դատն է, հետնաբար, նրանք պետք է ամ– բողջ մարդկությանը հետաքրքրեն այդ դատով։ Եվրոպային և արար աշխարհին իրենց ձայնը հասցնելու համար բոլոր հայերի ձայնը մեկ ձայն պետք է կազ– մի»,– ասել է Ա․ Ֆրանսը։ Չետագայում էլ երբեք չլռեց առաջադեմ մարդկության խղճի ու մտքի ձայնը Մեծ եղեռնի առթիվ։ ՍՄԿԿ Կենտկոմի կենտր․ օրգան «Պրավ– դան» բազմիցս անդրադարձել է այդ հար– ցին։ Այնտեղ տպագրված հոդվածներում («Գենոցիդը ծանրագույն հանցագործու– թյուն է մարդկության հանդեպ», 25․04․65, «Իմպերիալիզմը՝ գենոցիդի հանցավոր», 24․04․75, «Դատապարտված է մարդկու– թյան կողմից», 24․04․85) շեշտվում է, որ թոլրք․ կառավարությունը՝ միջազգային իմպերիալիզմի և մասնավորապես կայ– զերական Գերմանիայի աջակցությամբ կազմակերպեց հրեշավոր գենոցիդ, որին զոհ գնացին 1,5 միլիոն անմեղ հայեր։ Մարդկությունը դատապարտել է նոր ժա– մանակների այդ առաջին զանգվածային ցեղասպանությունը և անարգանքի սյու– նին գամել նրա հանցավորներին։ Նման– օրինակ հանցագործությունները կանխե– լու նպատակով ՄԱԿ–ի Գլխ․ ասամբլեան 1948-ի դեկտ․ 9-ին հաստատել է «Կոնվեն– ցիա՝ գենոցիդի հանցագործությունը կան– խելու և դրա համար պատժելու մասին»։ Գենոցիդը ծանրագույն հանցագործու– թյուն է մարդկության և մարդկայնության դեմ, և նրա հանցավորների վրա չի կա– րող տարածվել վաղեմության իրավունքը։ Հայաստանը Փետրվարյան բուրժուա– դեմոկրատական հեղափոխության ժա– մանակաշրջանում։ Մտնելով պատերազ– մի մեջ, ռուս, ցարիզմը ձգտում էր ոչ միայն իրականացնել իր զավթողական ծրագրե– րը, այլն կանխել վերահաս հեղափոխու– թյունը։ Սակայն, ինչպես նշել է Վ․ Ի․ Լենինը, պատերազմը, «ամենազոր դի– րիժորի նման», արագացրեց պատմու– թյան ընթացքը, ցարիզմի ու կապիտա– լիզմի կործանումը։ Պատերազմի հետեանքով Ռուսաստանն ապրեց տնտ․ փլուզում։ Կրճատվեց արդ– յունաբերության ու գյուղատնտեսության արտադրանքը, բանակը չէր ստանում բավարար զինամթերք, հանդերձանք ու պարեն, իսկ քաղաքացիական բնակչու– թյան հիմնական մասը մատնվել էր սովի։ Դա արտահայտվեց նաև Անդրկովկասում ու Չայաստանում։ Պատերազմի ժամա– նակ Արլ․ Չայաստանի առանց այն էլ հե– տամնաց տնտեսությունը քայքայվեց։ Կրճատվեցին ցանքատարածություններն ու անասունների գւխաքանակը, խստորեն նվազեց արդյունաբերության արտադրան– քը։ Անմխիթար էր երկաթուղային տրանս– պորտի վիճակը, այն զբաղված էր հիմնա– կանում պատերազմական փոխադրումնե– րով, և այդ պատճառով հացի, վառելիքի և այլ ապրանքների ստացումը Ռուսաստա– նից խստորեն կրճատվել էր։ Տնտեսության անկումը, ապրանքների թանկացումը (4–5 անգամ), պատերազ– մի աճող պահանջներն աշխատավոր ժողո– վըրդին հասցրին ծայրահեղ աղքատու– թյան։ Չատկապես աղետաբեր էր պարե– նային ճգնաժամը, մարդիկ սովամահ էին լինում։ Ցարական իշխանությունները և տեղական հարստահարողները գանձում էին ամեն տեսակի հարկեր ու տուրքեր, քաղաքացիներին հարկադրում կատա– րել պատերազմական ժամանակաշրջանի ծանր պարհակներ։ 1914-ի դեկտ․ 2Հ–ի ցարական օրենքով հողային հարկն ավե– լացավ 50%–ով։ Անասելի չափերի հասավ սպեկուլյացիան։ Աշխատավոր զանգված– ների տնտ․ ծանր դրությանը միանում էր քաղ․ իրավազրկությունը։ Անդրկովկա– սում գործում էին պատերազմական ար– տակարգ օրենքները, որոնք պահանջում էին ամենայն անողոքությամբ ճնշել ամեն մի հակապատերազմական տրամադրու– թյուն, արգելել գործադուլները, ցույցերը, ժող․ հավաքները են։ Կյանքի դաժան պայմանների ու բոլշեիկյան ագիտացիա– յի ազդեցության տակ գնալով ուժեղա– նում էին հակապատերազմական տրամա– դրություններն ու ելույթները Արլ․ Չա– յաստանի աշխատավորների մեջ։ Երեանի նահանգի ժանդարմական վարչության պետը 1915-ի հոկտ․ 24-ի իր զեկուցագրում գրում է, որ Երեանի նահանգի և Կարսի մարզի բնակչությունը դժգոհություն է հայտնում կյանքի և առաջին անհրաժեշ– տության առարկաների թանկությունից։ 1916-ին դրությունն ավելի սրվեց, «պարե– նային հուզումներ» եղան Բաքվում, Թիֆ– լիսում, Երեանում և այլուր։ Դրանց ակ– տիվորեն մասնակցում էին կանայք։ 1916-ի նոյեմբ․ 14-ին հուզումներ սկըս– վեցին Ղափանում՝ Կոնդուրովների պղնձաձուլական գործարանում, որոնք վերածվեցին 1200 բանվորների գործա– դուլի։ Նրանք պահանջում էին աշխատա– ժամանակի կրճատում ու աշխատավարձի բարձրացում 40%–ով և իրենց կազմա– կերպվածությամբ հասան որոշակի հա– ջողությունների։ Ելույթներ եղան նաե Ալավերդում։ Բանվ․ շարժմանը հաջորդում են գյու– ղացիական հուզումներ։ Ոստիկանության հետ ընդհարումներ եղան Կարսի մարզի մի քանի գյուղերում, ելույթներ՝ Լոռիում, Ալեքսանդրապոլի, Նոր Բայազետի գա– վառներում ու Զանգեզուրում։ Չեղափոխ․ շարժումն ընդգրկեց նաե բանակը։ Պատերազմի հակաժող․ բնույթն ու ցարական հրամանատարության բիրտ վերաբերմունքը ատելություն ու վրդով– մունք էին առաջացնում զինվորների մեջ դեպի տիրող կարգերը։ 1915-ի հունիսի 29-ին Չայաստանում գտնվող 66-րդ հե– տևակային դիվիզիայի 263-րդ գնդի զին– վորները հրաժարվեցին հարձակման գնալ։ 1915-ի դեկտեմբերին հուզումներ սկսվեցին 6-րդ Կովկասյան հրաձգային գնդում, ապա Ղամարլուի երկաթգծով շարժվող 277 և 278-րդ զորամասերում։ Բանվորների ելույթները, գյուղացիական