Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/16

Այս էջը սրբագրված չէ

թյուն կատարելու, գործը կասեցնելու, նա– խաքննությունն ավարտելու կարգը, դա– տախազական հսկողության կարգը հե– տաքննության և նախաքննության փու– լում, հետաքննություն, նախաքննություն կատարող անձանց և դատախազի գործո– ղությունների գանգատարկման, առաջին ատյանի դատարանում քրեական գործի վարման, անձին դատի տալու կարգը, դատական քննության ընդհանուր պայ– մանները, դատական նիստի նախապատ– րաստման, դատաքննության, վիճաբա– նությունների, մեղադրյալին վերջին խոսք տալու և դատավճիռ կայացնելու, բժշկ․ հարկադրական միջոցներ կիրառելու կարգը։ Օրենսգիրքը կարգավորում է նաե օրինական ուժի մեջ չմտած դատավճիռ– ների և որոշումների գանգատարկման և բողոքարկման, վճռաբեկության կարգով գործերի վերանայման հարաբերություն– ները, դատավճիռն ու որոշումներն ի կա– տար ածելու կարգը, դատավճռի տարկետ– ման, հիվանդության պատճառով անձին պատժից ազատելու, պատժից պայմանա– կան–վաղակետ ազատելու և այն ավելի մեղմ պատժով փոխարինելու հարաբե– րությունները, որոշում է գործի վերանայ– ման կարգը դատական հսկողության կար– գով և նոր երևան եկած հանգամանքնե– րով։ Օրենսգրքում առանձին գլուխներ են նվիրվում խուլիգանության վերաբեր– յալ գործերի վարույթին և անչափահաս– ների գործերի վարույթին։ Վարչական օրենսդրությունը։ Կարգա– վորում է պետ․ կառավարման ոլորտի, կառավարման մարմինների կազմավոր– ման և գործունեության հարաբերություն– ները։ Վարչ․ իրավունքի հիմնական ակ– տը վարչ․ իրավախախտումների վերաբեր– յալ ՀՍՍՀ օրենսգիրքն է, որն ընդունել է ՀՍՍՀ Գերագույն սովետը, 1985-ի դեկտ․ 6-ին՝ ՍՍՀ Միության և միութենական հանրապետությունների վարչական օրենս– դրության հիմունքների հիման վրա։ Օրենսգրքի առաջին հատվածում տրվում են ընդհանուր դրույթները, երկրորդ հատ– վածում սահմանվում են վարչ․ իրավա– խախտումներն ու պատասխանատվությու– նը, վարչ․ տույժերի նշանակման կարգն ու սահմանները հասարակական կյանքի տարբեր բնագավառներում, երրորդ հատ– վածում վարչ․ իրավախախտումների վե– րաբերյալ գործեր քննելու համար լիա– զորված մարմինների համակարգը, չոր– րորդ հատվածում՝ վարչ․ իրավախախ– տումների վերաբերյալ գործերի վարույ– թը, հինգերորդ հատվածում՝ վարչ․ տույ– ժեր նշանակելու մասին որոշումների կա– տարումը։ Ֆինանսական օրենսդրությունը։ Ֆի– նանս․ հարաբերությունները կարգավոր– վում են միութենական և ՀՍՍՀ օրենս– դրությամբ, ինչպես նաև՝ համապատաս– խան մարմինների նորմատիվային ակ– տերով։ Ընդգրկում է բյուջետային, հար– կային, վարկային օրենսդրությունը, դրա– մական շրջանառությունը կարգավորող օրենսդրությունը։ Կարգավորում է պետ․ և սոցիալ․ ապահովագրությունը, սոցիալ․ ապահովությունը, պետ․ ապառիկը, կա– պիտալ շինարարությունը, կապիտալ և ընթացիկ նորոգման ֆինանսավորումը, վալյուտային գործառնությունները, ֆի– նանս․ վերահսկողությունը։ Ըստ ֆինանս, իրավունքի, դրամական միջոցների մոբիլիզացման հիմնական աղ– բյուրը սոցիալիստ, ժող․ տնտեսության եկամուտներն են ու կուտակումները։ Այն աշխատավորների համար ապահովում է հարկային արտոնությունների ընդարձակ համակարգ։ Ֆինանս, իրավունքի առավել կարևոր ակտը ՍՍՀ Միության և միութենա– կան հանրապետությունների բյուջետա– յին իրավունքների մասին օրենքն է (30․10․ 1959)։ Դրա հիման վրա ՀՍՍՀ–ում ընդուն– վել է ՀՍՍՀ ժող․ դեպուտատների տեղա– կան սովետների բյուջետային իրավունք– ների մասին օրենքը (7․3․1961), որը սահ– մանում է հանրապետության և ժող․ դե– պուտատների տեղական սովետների պետ․ բյուջեի կազմման, քննարկման, հաստատ– ման և կատարումն ստուգելու կարգը։ Աշխատանքային օրենսդրությունը։ Աշ– խատանքային հարաբերությունները կար– գավորող հիմնական ակտը ՀՍՍՀ աշխա– տանքային օրենսգիրքն է, որն ընդունել է ՀՍՍՀ Գերագույն սովետը, 1972-ի հու– նիսի 16-ին՝ ՍՍՀ Միության և միութենա– կան հանրապետությունների աշխատան– քային օրենսդրության հիմունքների հի– ման վրա։ ՀՍՍՀ աշխատանքային օրենս–

ԳԻՐՔԸ սահմանում է աշխատանքային օրենսդրության խնդիրները, բանվորնե– րի և ծառայողների աշխատանքային հիմ– նական իրավունքներն ու պարտականու– թյունները, կոլեկտիվ պայմանագրերի կնքումը, դրանց գործողության, փոփոխ– ման և լրացման, պայմանագրերի կատար– ման նկատմամբ վերահսկողության կար– գը, ամրապնդում է աշխատավորների աշ– խատանքի երաշխիքը, սահմանում է այլ աշխատանքի փոխադրվելու դեպքերը, աշ– խատանքային հարաբերությունները դա– դարեցնելու հիմքերը, աշխատանքային օրվա տևողության ընդհանուր նորմանե– րը, գիշերային աշխատանքի նորմաներն ու պայմանները, արտաժամյա աշխատան– քի բացառիկ դեպքերն ու դրանց առավե– լագույն սահմանները, որոշում է ընդմի– ջումների տևողությունը, հանգստյան և տոնական օրերը, ամենամյա վճարովի և լրացուցիչ արձակուրդները։ Աշխատան– քային օրենսգիրքը նախատեսում է նաև աշխատանքի վճարման (այդ թվում՝ տար– բեր որակավորում պահանջող աշխատան– քի կատարման, աշխատանքի համատեղ– ման, տոնական և գիշերային աշխատան– քի վճարման) համակարգը, սահմանում է աշխատավարձի նվազագույն չափը, աշ– խատավարձի նորմավորման կարգը, աշ– խատանքի վարձատրման պայմաններն ըստ տարիֆային դրույքների և պաշտո– նեական ռոճիկների, աշխատանքի բարձ– րացված նորմաներով վարձատրությունը, վարձատրությունն ըստ տարեկան արդ– յունքների, բանվորների և ծառայողների թվակազմի, արտադրանքի վարձատրու– թյան նորմաները, փոխհատուցումն ու երաշխիքները, բանվորների, ծառայող– ների և ադմինիստրացիայի իրավունք– ներն ու պարտականությունները, սահ– մանում է կարգապահական տույժի տե– սակներն ու կիրառման պայմանները, որոշում է աշխատանքի անվտանգության համար անհրաժեշտ պայմանների ստեղ– ծումը ձեռնարկություններում, հիմնար– կություններում և կազմակերպություննե– րում, սահմանում է լրացուցիչ երաշխիք– ներ կանանց աշխատանքի պաշտպանու– թյան համար, արգելում կամ սահմանա– փակում է կանանց ծանր, արտաժամյա, վնասակար պայմաններում և գիշերային ժամերի աշխատանքը, նախատեսում է հղիության և ծննդաբերության արձա– կուրդ ևն, կարգավորում է անչափահաս– ների աշխատանքը, սահմանում է արտո– նություններ աշխատանքն ուսման հետ համատեղող բանվորների և ծառայողնե– րի համար ևն։ Օրենսգիրքը նախատեսում է աշխա– տանքային վեճերի քննարկման կարգը, սահմանում է, որ բոլոր բանվորներն ու ծառայողները ենթակա են պարտադիր սոցիալ․ ապահովագրության, որոշում է սոցիալ․ ապահովության տեսակները, թվարկում է այն մարմինները, որոնք կոչ– ված են վերահսկելու աշխատանքային օրենսդրության կենսագործումը, սահ– մանում է աշխատանքային արտոնու– թյուններ բանվորների և ծառայողների առանձին կատեգորիաների համար, սե– զոնային, ժամանակավոր և որոշ այլ կա– տեգորիաների բանվորների ու ծառայող– ների աշխատանքի հատուկ պայմանները։ Հողային օրենսդրությունը։ Հողային հարաբերությունները կարգավորող հիմն, ակտը ՀՍՍՀ հողային օրենսգիրքն է․ ըն– դունել է ՀՍՍՀ Գերագույն սովետը, 1970-ի դեկա․ 18-ին՝ ՍՍՀ Միության և․ միութե– նական հանրապետությունների հողային օրենսդրության հիմունքների հիման վրա։ ՀՍՍՀ հողային օրենսգիրքը որոշում է հո– ղային օրենսդրության խնդիրները, ՍՍՀՄ և ՀՍՍՀ իրավասությունների շրջանակը հողային հարաբերությունների ասպարե– զում, ամրապնդում է հողի պետ․ սեփա– կանությունը, սահմանում է հողերն օգ– տագործման հանձնելու կարգը, հողօգ– տագործողների իրավունքներն ու պար– տականությունները, հողօգտագործման իրավունքի դադարման հիմքերը, հողը հետ վերցնելու կարգը, գյուղատնտ․ նշա– նակության հողերի իրավական կանոնա– կարգն ու հողօգտագործման կարգը, որո– շում է բնակավայրերի հողերի սահման– ներն ու օգտագործման կարգը, մերձքա– ղաքային և կանաչ գոտիները, բնակչին և ամառանոցային–շինարարական կոո– պերատիվներին, ինչպես նաև անհատա– կան շինարարության համար հողեր տրա– մադրելու կարգը, սահմանում է արդյու– նաբերության, տրանսպորտի, առողջա– րանների, արգելավայրերի և ոչ գյուղա– տնտ․ նշանակության այլ հողերի իրա– վական ռեժիմը, որոշում է պետ․ անտա– ռային ֆոնդի հողերը, դրանց օգտագործ– ման կարգը, թվարկում է այն հողերը, որոնք մտնում են պետ․ ջրային ֆոնդի մեջ, կարգավորում է դրանց օգտագործ– ման կարգը, սահմանում պետ․ պահեստի հողերի տրամադրման և օգտագործման կարգը, որոշում է պետ․ հողային կա– դաստրի նպատակները, խնդիրներն ու բովանդակությունը, նրա վարման կար– գը, հողաշինարարության խնդիրները, բո– վանդակությունը, տրվում է հողային հա–