Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/160

Այս էջը սրբագրված չէ

էությունը հանդես եկավ Բրեսա–Լիտովս– կի բանակցություններում։ Հայկ․ հարցի լուծման աեսակեաից հատկապես կարևոր էր սովետական հետևյալ առաջարկը․ «Այն ազգային խմբերին, որոնք մինչև պատե– րազմը չէին օգտվում քաղաքական ինք– նուրույնությունից, հնարավորություն է տրվում հանրաքվեի միջոցով ազատորեն որոշելու այս կամ այն պետությանը պատ– կանելու կամ իր պետական ինքնուրույ– նությունն ունենալու հարցը։ Այդ հանրա– քվեն պետք է կազմակերպվի այնպես, որ ապահովվի տվյալ տերիտորիայի ամբողջ բնակչության, չբացառելով տարագիրնե– րին ու փախստականներին, քվեարկու– թյան լիակատար ազատությունը» (Доку– менты внешней политики СССР, т․ 1, 1957, с․ 61)։ Դրա կիրառումը կնշանակեր լիակա– տար ինքնորոշման իրավունք տալ Արմ․ Հայաստանին։ Սովետական կառավարու– թյունը, մտահոգված հայ ժողովրդի շա– հերի պաշտպանությամբ, հանձնարարեց Հայկ․ գործերի կոմիսարիատին՝ համա– պատասխան նյութեր հավաքել Հայաս– տանի վերաբերյալ, իսկ Վ․ Տերյանին նշանակեց Հայկ․ հարցի խորհրդական Բրեստ–Լիտովսկի բանակցություննե– րում։ Բրեստ–Լիտովսկում գերմանա–թուրք․ խմբավորումն առարկեց սովետական ար– դարացի պահանջների դեմ նաև Հայկ․ հարցում։ Թուրքերը հրաժարվեցին սովե– տական առաջարկներից, իսկ նրանց հո– վանավոր ֆոն Կյուլմանը (գերմ․ պատվի– րակության ղեկավարը) պահանջեց Հայկ․ հարցը «հանել հանձնաժողովների աշխա– տանքից»։ Ավելին, Թուրքիան զավթողա– կան պահանջ ներկայացրեց Կարսի, Ար– դահանի, Բաթումի վերաբերյալ։ Բրեստի պայմանագրի 4-րդ հոդվածով ռուս, զոր– քերը պետք է դուրս բերվեին Կարսի, Ար– դահանի ու Բաթումի օկրուգներից, ուր նախատեսվում էր անցկացնել հանրաքվե։ Սովետական պատվիրակությունը դեմ էր Բրեստի թալանչիական պայմանագրին և հայտարարեց, որ ինքը սոսկ հարկադըր– ված է այն ստորագրել՝ առանց քննարկե– լու։ Բրեստի հաշտության պայմաններն ընդհանրապես և Անդրկովկասի վերա– բերյալ, մասնավորապես, ցայտուն կեր– պով դրսևորում էին գերմանա–թուրք․ զի– նակցության ագրեսիվ ու զավթողական ձգտումներն ու պլանները։ Թուրքիան խախտեց Բրեստի հաշտությունը և ավե– րիչ արշավանք սկսեց դեպի Անդրկովկաս։ Թուրքերը նախ զավթեցին Արմ․ Հայաս– տանը, ապա, 1918-ի ապրիլի 8-ին, ան– ցան 1914-ի ռուս–թուրք․ սահմանագիծը և գրավեցին Սարիղամիշը, Արդահանը, Օլթին, Բաթումը, Կարսը, ներխուժեցին Անդրկովկասի խորքերը և կոտորեցին տեղական բնակչությանը, հատկապես՝ հայերին։ Սովետական կառավարությունը վճռա– կանորեն դատապարտեց այդ ապօրինի ու հանցագործ քաղաքականությունը։ 1918-ի ապրիլի 12-ին Դ․ Վ․ Չիչերինը և Լ․ Մ․ Կարախանը Գերմանիայի արտաքին գոր– ծերի մինիստրությանը հաղորդեցին

ՌՍՖՍՀ–ի արտաքին գործերի ժողկոմա– տի հուշագիրը, որտեղ ասված էր․ «Թուր– քական զորքերի և քրդերի հարձակումը Կովկասյան ռազմաճակատում ուղեկց– վում է հայ բնակչության մասսայական ոչնչացմամբ․ խաղաղ բնակչությունը, կա– նայք ու երեխաները մորթոտվում են հա– զարներով, նրանց գույքը մատնվում է թալանի ու կրակի․․․ Տեղի ունեցող դեպ– քերը վկայում են, որ հայ ժողովրդի նկատմամբ տասնամյակների ընթացքում կիրառվող բնաջնջման քաղաքականու– թյունը շարունակվում է նաև այժմ․․․ Պատասխանատվությունն այն սարսափ– ների, որոնց ենթարկվում է ներկայումս թուրքական զորքերի կողմից գրավվող մարգերի հայ բնակչությունը, ընկնում է գերմանական կառավարության վրա, որի ուղղակի օգնությամբ Թուրքիան կորզել է այդ մարզերը։ Արտաքին գործերի ժո– ղովրդական կոմիսարիատը վճռականո– րեն բողոքում է Արդահանի, Կարսի ու Բաթումի բնակչության ինքնորոշման իրա– վունքի սխալ կիրառման դեմ և պնդում Կովկասում տեղի ունեցող դեպքերին Գեր– մանիայի արագ ու վճռական միջամտու– թյան անհրաժեշտության վրա՝ կանխելու հայ բնակչության հետագա ոչնչացումն ու մորթոտումը» (նույն տեղում, էջ 240– 241)։ Սակայն Գերմանիան ոչինչ չարեց դրությունը շտկելու համար, քանի որ ինքը ևս զավթողական ծրագրեր ուներ Անդրկովկասում (հատկապես աչք ուներ Բաքվի նավթի, Վրաստանի մանգանի ու Հայաստանի պղնձի վրա)։ Բրեստի հաշտության կնքման ժամանակ ու նրանից հետո դեռևս հնարավորու– թյուն կար կանխել թուրք, հարձակումը Անդրկովկասի վրա և նույնիսկ պահպա– նել Կարսի, Արդահանի, Բաթումի մարզե– րը։ Դրա համար անհրաժեշտ էր կազմա– կերպել Անդրկովկասի ժողովուրդների համատեղ պայքար թուրք, նվաճողների դեմ։ Սակայն երկրամասի հակահեղա– փոխ․ իշխանությունները, բուրժուանացիո– նալիստական կուսակցությունները ձա– խողեցին այդ գործը։ Թուրքերը Անդրկովկասի հակահեղա– վւոխ․ կառավարողներից պահանջեցին հռչակել երկրամասի «անկախություն», որպեսզի բոլորովին ազատ լինեն և նույ– նիսկ «իրավական հիմք» ունենան հայտա– րարելու, որ չեն խախտում հաշտությունը, £անի որ Անդրկովկասն «անկախ է» և չի ստորագրել Բրեստ–Լիտովսկի պայ– մանագիրը։ 1918-ի ապրիլի 9(22)-ին հռչակվեց Անդրկովկասի «անկախությու– նը»՝ «Անդրկովկասյան Ֆեդերա– տիվ Հանրապետություն» անվամբ․ դա անկախություն էր Սովետական Ռուսաս– տանից և կատարյալ կախվածություն գեր– մանա–թուրք․ զինակցությունից։ Երկրա– մասի կառավարության գլուխ կանգնեց թուրքոֆիլ, «սոցիալիստ» Ա․ Չխենկելին, որը և կարգադրեց առանց մարտի հանձ– նել Կարսը։ 1918-ի ապրիլի 25-ին թուրքե– րը զավթեցին Կարսը, թեև այնտեղ կային զորքեր ու զենքի տակ գտնվող բնակչու– թյուն, որոնք կարող էին հաջողությամբ դիմադրել։ Թուրքերը ոչ միայն զավթե– ցին Կարսի, Արդահանի ու Բաթումի մար– զերը, այլև բռնագրավման ու տեռորի պայմաններում (երբ կոտորել կամ ար– տաքսել էին հայերին, վրացիներին, հույ– ներին, ռուսներին) անցկացրին իրենց հա– մար ձեռնտու «հանրաքվե»։ Սովետական կառավարությունը վճռականորեն բողո– քեց այդ ապօրինի «հանրաքվեի» դեմ՝ այն համարելով «բացահայտ ծաղրուծանակ»։ 1918-ին թուրք, զավթիչները, ներխուժե– լով Անդրկովկասի սահմանները և բնա– ջնջելով տեղական բնակչությանը, շարու– նակեցին իրենց ագրեսիան։ Այդ պայման– ներում ընթացավ Բաթումի կոնֆերանսը (1918-ի մայիսի 11-ից–հունիսի 4-ը), որ– տեղ Թուրքիան իր կամքը պարտադրեց Անդրկովկասի կառավարողներին։ Մայի– սի 15-ին թուրքերը զավթեցին Ալեքսան– դրապոլը, շարժվեցին դեպի Երևան ու Լոռի4 նպատակ ունենալով հարձակվելու Թիֆլիսի ու սովետական Բաքվի վրա։ Մայիսի 18-ին Երևանի քաղաքային դու– ման որոշում ընդունեց քաղաքը հանձնել թուրքերին առանց դիմադրության։ Սա– կայն հայ ժողովուրդը ոտքի ելավ թշնա– մուն վճռական հակահարված տալու համար։ Ստեղծվեցին աշխարհազորային ջոկատներ, որոնց մեջ ընդգրկվեցին հա– զարավոր մարդիկ՝ անկախ սոցիալ․ ծա– գումից ու կուսակցական պատկանելու– թյունից։ Աշխարհազորայինները միացան Սուրմալուի գավառից ետ քաշված հայկ․ զորքերին, որոնց հրամանատարն էր գե– ներալ Մ․ Բ․ Սիլիկովը։ Հայ բնակչությու– նը համախմբեց իր ուժերը՝ մարտնչելու «Հաղթանակ կամ մահ» նշանաբանով։ Հայերի գլխ․ ուժերը գնդապետ Դանիել– Բեկ Փիրումյանի հրամանատարությամբ 1918-ի մայիսի 22-ին անցան հակահար– ձակման և գրոհով ազատագրեցին Սար– դարապատը, որը նախօրեին գրավել էին թուրքերը։ Թշնամին ետ շպրտվեց, բայց հաջորդ օրը փորձեց շարժվել էջմիածնի խճուղով։ Նա նորից հուժկու հարված ըս– տացավ։ Այդ առաջին լուրջ հաջողություն– ները ոգևորեցին ժող․ զանգվածներին ու զորքերին՝ մեծ թափ հաղորդելով սկսված համաժող․ ճակատամարտին։ Սարդարա– պատի ճակատամարտը վերածվեց իսկա– կան ժող․ դյուցազնամարտի, որում սըխ– րանքներ գործեցին հայ գյուղացին ու մտավորականը, շարքային զինվորն ու հրամանատարը։ Անձնվեր էին մարտըն– չում Պ․ Փիրումյանի գլխավորած 5-րդ գունդը, որին անվանում էին «բոլշևիկյան» մահապարտների գունդ, գնդապետներ Դո– լուխանյանի, Սիլինի, Պերեկրյոստովի, փոխգնդապետ Կորոլկովի զորամասերը, գնդապետ Կարաքեշիշյանի, կապիտան– ներ Սակիլյարիի, Աթանեսյանի, Կլիչի, Իգիթխանյանի, կրտսեր սպա Չայլախյա– նի (հետագայում՝ Հայրենական մեծ պա– տերազմում, գեն․–մայոր) մարտկոցները, Հովհաննես Բաղրամյանի (հետագայում՝ Սովետական Միության մարշալ) ջոկատը, աշխարհազորայինները։ Մի քանի օր տե– ված թեժ մարտերի ժամանակ թուրք․ 10 հզ–անոց զորքը ջախջախիչ հարված ստացավ (միայն սպանված՝ 3500 մարդ) և ետ շպրտվեց։ Սարդարապատի ճակատի հայկ․ ուժերը մայիսի 28-ին հասան Աղին կայարան և պատրաստվեցին հարձակվե– լու Ալեքսանդրապոլ–Կարս– ուղղությամբ։ Սակայն դաշնակցականները Բաթումում ընդունեցին թուրքերի պարտադրած հաշ– տության ստորացուցիչ պայմանները, և