Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/164

Այս էջը սրբագրված չէ

Սովետական Ռուսաստանը վերստին առա– ջարկեց իր միջնորդությունը հայ–թուրք․ վիճելի հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու համար։ 1920-ի սեպտ․ 29-ին Բ․ Լեգրանը հայտնեց դաշնակցական կա– ռավարությանը, որ եթե նա «հրաժարվի Թուրքահայաստանի հարցը լուծել Սերի պայմանագրի հիմունքներով ու դիմի Սո– վետական Ռուսաստանի միջնորդությանը, ապա դա կարող է վիթխարի դեր կատարել Թուրքահայաստանի հարցի բարենպաստ լուծման գործում» («ԲՀԱ>, 1967, Jvfe 3, էշ 86)։ Լեգրանը շեշտում էր, որ բավա– կան չէ այդ հարցը բարձրացնել դիվանա– գիտորեն և թուրքերին արդարացի պա– հանջներ ներկայացնել, անհրաժեշտ էր նաև դրանց իրականացման նյութական հիմք սաեղծել, որպիսին էր զինված ուժը։ Հայաստանը չուներ բավականաչափ զորք, Սովետական Ռուսաստանը ցույց կտար զինված օգնություն․ «Կարմիր Բանակի մուտքը Հայաստան կտա նաև անհրաժեշտ ամրություն մեր դիվանագիտական միջա– մտությանը՝ թուրքերի հետ ունեցած բա– նակցություններում և միաժամանակ նը– րանց պարզ կդարձնի Սովետական Ռու– սաստանի լուրջ մտադրությունը՝ զենքի ուժով պաշտպանելու առաջադրված պա– հանջները։ Առանց այդպիսի ռեալ հիմքի՝ հանձինս կամ հայկական զորքերի, կամ այլ ուժերի, կրկնում եմ, մեր միջնորդու– թյան նշանակությունը թուրքերի վրա ճըն– շում գործադրելու իմաստով դառնում է պրոբլեմատիկ․․․ Հայաստանում Կարմիր գորքեր երևալու հենց փաստը բավարար երաշխիք է նրա համար, որպեսզի Թուր– քիան չհամարձակվի հետագա պատե– րազմական գործողությունների․․․ Ինչ վե– րաբերում է այն նպատակներին, որոնք ստիպում են Ռուսաստանին իր վրա վերց– նելու միջնորդի դեր և հետաքրքրվելու Հայաստանի ու Թուրքիայի սահմանագծի այս կամ այն լուծմամբ, ապա դրանք հե– տևյալն են։ Բացի ընդհանուր խնդիրներից, որպիսիք առաջ է քաշում Ռուսաստանը՝ Քեմալի քաղաքականության վրա ազդելու իմաստով Արևելքի ժողովուրդների ազա– տագրման համար մղվող պայքարում, Ռուսաստանը չի կարող նաև անտարբեր մնալ Քեմալի հարձակմանը Հայաստանի վրա, քանի որ այդ հարձակումը սկսել է ստանալ թուրքերի զուտ իմպերիալիս– տական ձգտումների բավարարման բը– եույթ, սպառնում է իմպերիալիստական տենդենցների հետագա աճմանը քեմա– լականների շրջանում․․․ Կարսը Հայաստա– նի ձեռքում Հայաստանը չի դարձնի իմ– պերիալիստական երկիր։ Թուրքիայի ձեռ– քում՝ քեմալականների փոփոխված տրա– մադրությունների պայմաններում կարող է այդպիսի բազայի դեր կատարել։ Լիովին պարզ է, որ այդպիսի բազայի ստեղծումը ներկայացնում է որոշակի սպառնալիք Ռուսաստանի համար և օգուտ չի Սովե– տական Ռուսաստանի շահերի համար» («ԲՀԱ», 1967, № 3, էջ 88-90)։ Նույն ոգով Դ․ Չիչերինը հոկտ․ 5-ին հեռագրեց Դ․ Օրշոնիկիձեին․ «Հայտնե– ցեք վրացիներին ու հայերին մեր iquirn- րաստակամությունը միջնորդ լինելու նրանց և քեմալականների միջև»։ Սովետական կառավարության միջնոր– դության առաջարկը դաշնակցականները և քեմալականները մերժեցին։ Դաշնակ– ցական կառավարության օգնության խընդ– րանքը դաշնակիցներից ու Ազգերի լի– գայից մնաց անպատասխան։ Ահաբեկված թուրքերի առաջխաղացումից, Հայաստա– նի հանրապետության կառավարությու– նը որոշեց վերսկսել բանակցությունները Լեգրանի հետ Երևանում։ Բանակցություն– ներն ավարտվեցին հոկտ․ 28-ին սովե– տա–հայկ․ նախնական պայմանագրի կընք– մամբ։ Իսկ թուրքերը, շարունակելով հար– ձակումը, հոկտ․ 30-ին գրավեցին Կարսը, նոյեմբ․ 6-ին՝ Ալեքսանդրապոլը, կողոպ– տելով ու ավերելով երկիրը, կոտորելով բնակչությանը։ Սովետական կառավարութունը, հե– տևողական հոգատարություն ցուցաբերե– լով հայ ժողովրդի նկատմամբ, 1920-ի նոյեմբ․ 11-ին Դ․ Չիչերինի միջոցով նո– րից հայտնեց միջնորդության մասին, իսկ Բ․ Լեգրանը Երևանում դաշնակցա– կաններին առաջարկեց թույլատրել կար– միր բանակի մուտքը Հայաստան, որը կլիներ լավագույն արգելք թուրք, զորքե– րի դեմ։ Բայց դաշնակցականները չհա– մաձայնեցին և պատվիրակություն ուղար– կեցին Ալեքսանդրապոլ՝ բանակցություն– ներ վարելու թուրքերի հետ։ 1920-ի նո– յեմբ․ 18-ին անգլ․ գեն․ Ատոքսը Թիֆլինից հեռագրեց Քերզոնին․ «Խատիսովը, որին դաշնակցական կառավարությունը հանձ– նարարել է բանակցություններ վարել թուրքերի հետ, ասաց, որ նրա կառավա– րությունը հարկադրված է հաշտություն կնքել կամ թուրքերի, կամ բոլշևիկների հետ։ Նա գերադասում է հաշտությունը թուրքերի հետ» [Хейфец А․ Н․, Совет– ская Россия и сопредельные страны Вос– тока в годы гражданской войны (1918– 1920), 1964, с․ 149]։ Թուրքիայի պատերազմը Հայաստանի դեմ ունեցավ շատ ծանր հետևանքներ։ Քեմալականները կոտորեցին 198 հզ․ մարդ և պատճառեցին 20 մլն ռուբլու (ոսկով) վնաս։ Դաշնակցական կառա– վարությունը Հայաստանը տանում էր դե– պի վերջնական կործանում։ Նոյեմբ․ 24-ին հրաժարական տվեց Հ․ Օհանջան– յանի կառավարությունը, նույն օրը կազմ– վեց դաշնակցական նոր կառավարություն Սիմոն Վրացյանի ղեկավարությամբ։ Բայց դաշնակցականների տիրապետու– թյան օրերն արդեն հաշված էին։ Հայաստանի կոմունիստական կուսակ– ցությունը գլխավորեց ապստամբ բանվոր– ների ու գյուղացիների ազատագրական պայքարը։ Հեղավւոխական շարժման բո– վում կազմվեց Հայաստանի Ռազմահեղա– փոխական կոմիտեն, որի մեջ մտան Սար– գիս Կասյանը (նախագահ), Սահակ Տեր– Դաբրիելյանը, Ասքանազ Մռավյանը, Ավիս Նուրիջանյանը, Ալեքսանդր Բեկզադ– յանը և Իսահակ Դովլաթյանը։ Նոյեմբերի 29-ին նա Իջևանում հռչակեց դեկլարա– ցիա՝ Հայաստանում դաշնակցական տի– րապետության տապալման և սովետական իշխանության հաստատման մասին։ Նո– յեմբ․ 30-ին Հայաստանում ՌՍՖՍՀ լիա– զոր ներկայացուցիչ Բ․ Լեգրանը դաշնակ– ցական կառավարությանն առաջարկեց ՝"՝Հայաստանը Սոցիալիստական Խորհրդային հանրապետություն հայտարարելու մասին դեկլարացիան խաղաղ ձեով իշխանությունը հանձնել Հեղկոմին։ Կառավարությունը, լիովին սնանկացած ներքին ու արտաքին քաղա– քականության ասպարեզում, գրկված սո– ցիալ․ լուրջ հենարանից, հարկադրված էր ընդունել այդ առաջարկը։ 1920-ի դեկտ․ 2-ին Երևանում ՌՍՖՍՀ և Հայաստանի հանրապետության միջև կնքվեց համա– ձայնագիր, ըստ որի Հայաստանը հայ– տարարվում էր սոցիալիստական հանրա– պետություն։ Մինչև Հայաստանի սովետ– Երնանի բնակիչները ողջունում են 11-րդ կարմիր բանակի մուտքը