Սովեաական Ռուսաստանի պահանջով 1921-ի փետրվար–մարտին Մոսկվայում տեղի ունեցավ սովետա–թուրք․ կոնֆե– րանս, որին պետք է մասնակցեր նաե Սովետական Հայաստանի պատվիրակու– թյունը (ՀՍՍՀ արտաքին գործերի ժողկոմ Ա․ Բեկզադյանի գլխավորությամբ)։ Սա– կայն թուրք, կողմը առարկեց դրա դեմ։ 1921-ի մարտի 16-ին կոնֆերանսն ավարտ– վեց Սովետական Ռուսաստանի և Թուր– քիայի միջե պայմանագրի կնքմամբ, հա– մաձայն որի չեղյալ էր հայտարարվում Ալեքսանդրապոլի պայմանագիրը, Թուր– քիային էին անցնում Կարսի, Արդահանի և Արդվինի շրջանները, Վրաստանին՝ Բա– թումը, Հայաստանին վերադարձվում էին Ալեքսանդրապոլը և մերձակա շրջանները։ Թուրքերն անհապաղ պետք է հեռանային Ալեքսանդրապոլի գավառից։ Սակայն քեմալական կառավարությունը չէր շտա– պում դուրս բերել զորքերը, որոնք շսյ– րունակում էին իրենց խժդժությունները։ Սովետական կառավարությունը վճռա– կանորեն բողոքեց դրա դեմ։ 1921-ի աա– րիլի 6-ին և 8-ին Դ․ Չիչերինը բողոք ներ– կայացրեց Մոսկվայում թուրք, դեսպանին՝ պահանջելով, որ թուրք, զորքերն անմի– ջապես դուրս բերվեն Անդրկովկասից, մաքրեն «հայկական տերիտորիան», այ– լապես «․․․ Թուրքիայի և Սովետական Հայաստանի միջե պատերազմը կնշանա– կի պատերազմ Թուրքիայի և Սովետական Ռուսաստանի միջե»։ 11-րդ կարմիր բա– նակի հրամանատարությունը վերջնագիր ներկայացրեց, որից հետո, 1921-ի ապրիլի 22-ին թուրք, զորքերը հեռացան Ալեք– սանդրապոլից, նախօրոք գազանաբար կոտորելով մարդկանց, կողոպտելով ու ավերելով շրջանը։ 1921-ի հոկտ․ 13-ին կնքվեց Կարսի պայմանագիրը՝ Թուրքիա– յի ու Անդրկովկասի հանրապետություն– ների միջե (ՌՍՖՍՀ–ի ներկայացուցչի մասնակցությամբ), որը վերահաստատեց Մոսկվայի պայմանագիրը։ Այն ժամանակ– վա ծանր պայմանները թույլ չավին լու– ծելու Հայկական հարցը և հայկական շատ հողեր մնացին թուրքերի ձեռքին։ Սովե– տական պետության համար անբարե– նպաստ միջազգային իրադրություն էր․ «Սովետական կառավարությունը հարկա– դրված էր գնալու սահմանների հարցի կոմպրոմիսային լուծման և որոշ տերի– տորիալ զիջումների, որպեսզի դադարեց– վի պատերազմական դրությունն այդ շըր– ջանում» (В․ И․ Ленин и советская внеш– няя политика, 1969, с․ 116)։ Քաղաքացիական կռիվներ (1921 թ․)։ Տապալված դաշնակցականները դիմեցին զինված խռովության, որպեսզի վերա– կանգնեն իրենց տիրապետությունը։ խռո– վությունն սկսվեց 1921-ի փետր․ 13-ին, երբ դաշնակցական զինված ջոկատները Զանգեզուրից հարձակվեցին Քեշիշքենդի (այժմ՝ Եղեգնաձոր) վրա, գրավեցին Դա– րալագյագը, այնուհետև Նոր Բայազետը։ խռովություններ եղան Բաշգյառնիում, Ախտայում, Աշտարակում, Ապարանում, էջմիածնում և այլուր, որտեղ վերացվե– ցին սովետական իշխանության մարմին– ները։ Փետր․ 18-ին դաշնակցական ուժե– րը հարձակվեցին Երևանի վրա, ուր տեղի ունեցան համառ մարտեր։ Չնայած կոմունիստների ու կոմերիտականների, կարմիր բանակի զորամասերի, աշխա– տավորների համառ պայքարին, սովետա– կան ուժերը, կառավարական մարմին– ները հարկադրված էին տեղափոխվել Ղամարլու (այժմ4 Արտաշատ) և Վեդի։ Դաշնակցականները Երևանում կազմա– կերպեցին, այսպես կոչված, «Հայրենիքի փրկության կոմիտե» (նախկին վարչա– պետ Ս․ Վրացյանի գլխավորությամբ), որն իր մարմիններն ստեղծեց գրավված շրջաններում։ Երկրում բորբոքվեց քա– ղաքացիական պատերազմ, որը նոր զո– հեր ու զրկանքներ պատճառեց ժողո– վըրդին։ Հայաստանի Հեղկոմը և ՀԿ(բ)Կ Կենտ– կոմը, թեև գտնվում էին շրջապատման մեջ (Ղամարլուում), կարողացան հավա– տարիմ զինված ուժերով ու աշխատավո– րության աջակցությամբ կազմակերպել ամուր պաշտպանություն, իսկ Դիլիջա– նում ստեղծվեց Հայաստանի հս․ գավառ– ների ռազմահեղափոխ․ կոմիտե՝ Գևորգ Աթարբեկյանի գլխավորությամբ։ Ամենու– րեք կազմակերպվում էին պարտիզանա– կան ջոկատներ, որոնք քաջաբար կռվում էին դաշնակցականների դեմ։ Ուժեղ մար– տեր տեղի ունեցան Ղամարլուի ճակա– տում, որտեղ հերոսի մահով ընկան հայկ․ բրիգադի կոմիսար Լիպարիտ Մխչյանը, գնդի հրամանատար Անդրեյ Ֆեշիլևիչը և ուրիշներ։ Մեկուսացած սովետական ուժե– րի վիճակը ծանրացավ հատկապես պա– րենի ու ռազմամթերքի պակասության պատճառով, բայց շուտով ՌՍՖՍՀ–ից ըս– տացվեց օգնություն (ինքնաթիռով հասց– վեց 45 կգ ոսկի)։ Օգնության եկան և 11-րդ բանակի զորամասերը, որոնք մարտի կե– սին պարտիզանակսն ջոկատների հետ ծավալեցին հարձակողական գործողու– թյուններ։ Սկսելով հակասովետական ելույթ, դաշնակցականները հույս ունեին օգնություն ստանալ մենշևիկյան Վրաս– տանից, սակայն փետր․ 25-ին տապալվեց վրաց․ մենշևիկների կառավարությունը։ Մարտի 21-ին Ս․ Վրացյանը դիմեց թուրք, կառավարությանը ռազմ, օգնության խըն– դրանքով։ Բայց Թուրքիան մերժեց, չու– զենալով խախտել այդ օրերին կնքված Մոսկվայի պայմանագիրը և վատթարաց– նել Ռուսաստանի հետ հաստատած իր հարաբերությունները։ Շուտով բեկում ա– ռաջացավ ռազմ, գործողությունների ըն– թացքի մեջ։ Մովետական ուժերը, ջախ– ջախիչ հարվածներ հասցնելով խռովա– րարներին, ազատագրեցին Նոր Բայա– զետը, Ախտան, Ապարանը, Աշտարակը, իսկ ապրիլի 2-ին մտան Երևան, ուր եկան նաև Ղամարլուի ու Վեդու շրջանների սովետական ուժերը։ Ազատագրվեցին նաև էջմիածինը, Բաշգյառնին, Բասար– գեչարի ու Դարալագյազի շրջանները։ Ձախողված դաշնակցական խռովարար– ները, փախչելով Երևանից, հափշտակե– ցին պետ․ գանձարանը։ Նահանջի ճանա– պարհին նրանք գազանաբար սպանում էին կոմունիստներին, կոմերիտականնե– րին, սովետական մարդկանց։ Ապրիլին Արմեկի դաշտում (Վեդու շրջան) սվինա– հարեցին Հայաստանի կոմերիտմիության Կենտկոմի քարտուղար Արմենակ Բուդաղ– յանին, Դնդեվազում ժայռից ցած նետեցին 12, Տաթևում՝ 104 կոմունիստների։ Հա– յաստանում սովետական կարգեր հաս– տատվե լուց հետո Զանգեզուր փախած դաշնակցականները 1920-ի դեկտ․ 25-ին այնտեղ հռչակեցին «Ինքնավար Սյունիքի հանրապետություն»։ 1921-ի ապրիլի 26-ին «Ինքնավար Սյունիքը» վերանվանվեց «Լեռնահայաստանի հանրապետություն», կազմվեց կառավարություն՝ Դ․ Նժդեհի գլխավորությամբ։ Դաշնակցականները Թավրիզի միջոցով կապվեցին անգլիա– ցիների, պարսիկների ու թուրքերի հետ և նրանցից ստացան օգնություն։ Ձգտելով աւքրապնդել իրենց դիրքերը, նրանք վերս– տին նախապատրաստվում էին ոտնձգու– թյունների սովետական իշխանության դեմ։ Սակայն Սովետական Հայաստանին օգ– նություն ցույց տվեցին ՌՍՖՍՀ, Սովե– տական Ադրբեջանն ու Սովետական Վը– րաստանը։ Վ․ Ի․ Լենինի ցուցումով և ՌԿ(բ)Կ Կենտկոմի որոշմամբ Սովետա– կան Հայաստան ուղարկվեցին Ա․ Մյաս– նիկյանը (Ալ․ Մարտունի) և Ս․ Սրապիոն– յանը (Լուկաշին)։ Հայաստանի Հեղկոմը 1921-ի մայիսի 21-ին վերակազմվեց ՀՍՍՀ ժող․ կոմիսարների խորհրդի, որի նախա– գահ և ռազմ, գործերի կոմիսար նշանակ– վեց Ա․ Մյասնիկյանը, ժողտնտխորհի նախագահ և միաժամանակ ՀԿ(բ)Կ Կենտ– կոմի քարտուղար՝ Լուկաշինը, ժողկոմ– ներ նշանակվեցին Ա․ Մռավյանը (արտա– քին գործերի), Ա․ Երզնկյանը (հողագոր– ծության), Ա․ Կարինյանը (արդարադատու– թյան), Ա․ Հովհաննիսյանը (լուսավորու– թյան), Մ․ Համբարձումյանը (առողջա– պահության), Մ․ Խանոյանը (ֆինանսնե– րի), Ա․ Բեկզադյանը (պարենային և ար– տաքին առևտրի), Դ․ Տեր–Սիմոնյանը (փոստի ու հեռագրի), Ա․ Շահվերդյանը (բանվորագյուղացիական տեսչության), Ա․ խաչյանը (աշխատանքի և սոցիալ․ ապահովության)։ Տնա․ ու կուլտուրական շինարարության կազմակերպմանը զուգընթաց, Հայաս– տանի կոմկուսն ու կառավարությունը հատուկ ուշադրություն դարձրին հանրա– պետության տարածքի մաքրմանը թշնա– մական տարրերից և մասնավորապես Զանգեգուրի ազատագրմանը։ Ավելորդ արյունահեղությունից խուսափելու համար ՀՍՍՀ ժողկոմխորհը հատուկ պատվիրա– կություն (Ա․ Կարինյան, Վ․ Մելնիկով) ուղարկեց Զանգեզուր՝ բանակցություննե– րի համար, բայց դաշնակցականները ձգձգեցին դրանք, իսկ հունիսի 15-ի գի– շերը գաղտագողի հարձակվեցին Դարա– լագյազի վրա ու գրավեցին այն։ Դա առաջ բերեց աշխատավորության մեծ զայ– րույթը։ Տեղի ունեցան բողոքի զանգվա– ծային ցույցեր։ ՀՍՍՀ ժողկոմխորհը և ՀԿ(բ)Կ Կենտկոմը կոչ արեցին համա– խմբել ուժերը դաշնակցական վերջին հե– նակետի վերացման համար։ Կարմիր բա– նակի զորամասերը (Ա․ Տոդորսկու և Մ․ Վելիկանովի հրամանատարությամբ) 1921-ի հունիսի 22-ին անցան հարձակման և հունիս–հուլիսին ազատագրեցին Դա– րալագյազը, Սիսիանը, Դորիսը, Ղափա– նը, Մեղրին։ Հուլիսի 13-ին ավարտվեցին կարմիր բանակի (որին աջակցում էր տեղական բնակչությունը) ազատագր․
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/166
Այս էջը սրբագրված չէ