Ֆ․ Նանսենը Երզնկյանի աշխատասենյակում, 1925 թ․ մասում ազգ․ հարցի լուծման հեա մեկտեղ, անտ․ ընդհանուր զարգացման հիման վրա, վերացնել Անդրկովկասի հանրապետու– թյունների փաստացի անհավասարությու– նը՝ հասցնել նրանց Ռուսաստանի կենտր․ շրջանների զարգացման մակարդակին։ Միաժամանակ Անդրֆեդերացիան կատա– րեց իր դրական դերը Սովետական Միու– թյան ձևավորման գործում։ 1922-ի դեկտ․ 30-ին սովետական հան– րապետությունների լիազոր–ներկայացու– ցիչները Մոսկվայում ստորագրեցին ՍՍՀՄ–ի կազմակերպման մասին Դեկլա– րացիան և Պայմանագիրը, որը հաստատ– վեց սովետների համամիութենական I հա– մագումարում։ Մովետական հանրապետու– թյունները իրավահավասարության Ц կա– մավորության սկզբունքով միավորվեցին մեկ ընդհանուր պետության՝ ՄՍՀՄ–ի մեջ։ ՀՄՍՀ Անդրֆեդերացիայի միջոցով մտավ բազմազգ սովետական ժողովուրդների ըն– տանիքի մեջ։ Մովետական Ռուսաստանի և մյուս հան– րապետությունների եղբայրական, ան– շահախնդիր փոխօգնությամբ տեղի ունե– ցավ Հայաստանի ժող․ տնտեսության վե– րականգնումը։ Արդյունաբերության վե– րականգնման հեա միաժամանակ Աաաար– ({niif էր frnp ձեռնարկությունների շինա– րարություն։ 1925-ի նոյեմբեր–դեկտեմբե– րին տեղի ունեցած ՀԿ(բ)Կ IV համա– գումարն արձանագրեց ընդհանուր առ– մամբ ժող․ տնտեսության վերականգնու– մը ։Սոցիալիստական շինարարու– թյան ծավալումը և սոցիալիզմի հաղթանակը (1926–1941 թթ․) Սովետական երկիրը թևակոխեց պատմ․ զարգացման նոր ժամանակաշրջան՝ պայ– քար ծավալվեց տնտեսության սոցիալիստ, վերակառուցման, սոցիալիզմի տնտ․ հիմ– քի ստեղծման համար։ Կուսակցությունը ղեկավարվում էր Վ․ Ի․ Լենինի մշակած սոցիալիզմի կառուցման պլանով և այն դրույթով, որ մեր երկիրն ունի բոլոր պայ– մանները լիակատար սոցիալիստ, հա– սարակարգ կառուցելու համար։ Սոցիալիստ, շինարարության հիմնա– կան օղակ դարձավ սոցիալիստ, ինդուստ– րացումը, որի նպատակն էր ստեղծել սո– ցիալիզմի նյութատեխնիկական բազա, նոր տեխնիկայի հիման վրա վերակառու– ցել ամբողջ ժող․ տնտեսությունը, ապահո– վել երկրի տնտ․ անկախությունը և պաշտ– պանունակությունը։ Ինդուստրացման կուրսին անցնելու մասին պատմ․ որոշում ընդունեց կուսակցության XIV համագու– մարը (1925)։ ՀԿ(բ)Կ VI համագումարը հավանու– թյուն տվեց հանրապետության ժողտնտե– սության զարգացման աոաջին հնգամյա պլանի նախագծին, իսկ սովետների VI համագումարը (1929-ի ապրիլ) հաստատեց հնգամյա պլանը։ Ինդուստրացման տարիներին, և հատ– կապես 1-ին հնգամյակի ընթացքում (1928–32), Հայաստանում կառուցվեցին արդ․ մի շարք ձեռնարկություններ, հիմ– նադրվեցին քիմ․, շինանյութերի և արդ– յունաբերության այլ ճյուղեր։ Մեծ նշա– նակություն տրվեց էլեկտրիֆիկացիայի զարգացմանը։ Գործարկվեցին Երևանի, Լենինականի, Զորագետի հէկերը, ծա– վալվեց Մնան–Հրազդան կասկադի առա– ջին հերթի՝ Քանաքեռհէկի շինարարու– թյունը, որը նշված կայանների մեջ ամե– նահզորն էր, իսկ Անդրկովկասում՝ ամե– նախոշոր շրջանային հիդրոկայանը։ Երե– վանի երկրորդ հէկը ՍՍՀՄ–ում ավտո– մատ գործող առաջին կայանն էր։ 1932-ին նախապատերազմյան ժամանակաշրջանի համեմատությամբ հանրապետության էլեկտրակայանների հզորությունը մեծա– ցավ մոտ 7, իսկ էլեկտրաէներգիայի ար– տադրանքն ավելացավ ավելի քան 10 անգամ։ Շարունակվում էր պղնձարդյու– նաբերության վերականգնումը, Ալավեր– դում կառուցվում էր պղնձաձուլական գոր– ծարան, Ղափանում՝ հանքահարստացու– ցիչ ֆաբրիկա։ Երևանի կարբիդի և Ալավերդու ծծմբա– թթվի ու պղնձարջասպի և Կիրովականի կալցիում ցիանամիդի գործարաններով հիմք դրվեց քիմ․ արդյունաբերությանը։ Հայաստանը համապատասխան պայման– ներ ուներ նաև շինանյութերի արդյունաբե– րության զարգացման համար։ Հետախու– զական աշխատանքներ կատարվեցին տու– ֆի, մարմարի, պեմզայի և այլ բնական շինանյութերի հանքապաշարները պար– զելու համար։ Արթիկում կազմակերպվեց տուֆի արտադրությունը, կառուցվեց Լե– նինական–Արթիկ երկաթուղագիծը։ Տու– ֆը ճանաչում գտավ Փարիզի միջազգային տոնավաճառում։ Դեռևս վերականգնման տարիներին Իվանովո–Վոզնեսենսկի բանվորները Հայաստանին նվեր ուղար– կեցին տեքստիլ գործարանի սարքավո– րում․ Լենինականում հիմնադրվեց տեքս– տիլ գործարան, որը հետագա տարինե– րին ավելի ընդարձակվեց, կառուցվեցին նոր արտադրամասեր։ Երևանում շահա– գործման հանձնվեց մեխանիկական գոր– ծարանը, որը բազա ծառայեց հանրապե– տության մեքենաշինական արդյունաբե– րության զարգացման համար։ Կապիտալ ներդրումների մեծ մասը հատկացվեց նոր գործարանների կառուցմանը, ինչպես նաև հիմնական ֆոնդերի նորացմանը։ Հնգամ– յակի վերջին ամբողջ արդյունաբերության համախառն արտադրանքը նախապատե– րազմյան մակարդակը գերազանցեց 5,5 անգամ։ Բարձր տեմպերով էր զարգանում ինչպես խոշոր, այնպես էլ թեթև արդյունա– բերությունը։ Ինդուստրացման առաջընթացը ուղեկց– վում էր բանվոր դասակարգի ակտիվու– թյան վերելքով, որն իր արտահայտությու– նը գտավ սոցիալիստ, մրցության և հար– վածայնության ծավալման մեջ, այն սկիզբ առավ 1-ին հնգամյա պլանի ընդունման հետ։ 1929-ի ապրիլին ստորագրվեց Հա– յաստանում առաջին սոցիալիստ, մրցու– թյան պայմանագիրը։ Կարճ ժամանակա– միջոցում սոցիալիստ, մրցության մեջ ընդ– գրկվեցին հանրապետության գրեթե բոլոր արդ․ ձեռնարկությունները, երկաթուղա– յին տրանսպորտը, բանվորների մեծ մա– սը։ Նրանք մրցում էին աշխատանքի ար– տադրողականությունը և կարգապահու– թյունը բարձրացնելու» արտադրանքի ինք– նարժեքն իջեցնելու, հնգամյա պլանը ժամկետից շուտ կատարելու համար։ Արդյունաբերության զարգացման հետ աճում էր բանվոր դասակարգը և՝ քանա– կով, և՝ որակապես։ Բանվորների աճի հիմնական աղբյուրը, բացի քաղաքային բնակչությունից, գյուղի աշխատավորներն էին։ Ինդուստրացման, գյուղատնտեսու– թյան կոլեկտիվացման և կուլտուրական հեղափոխության շնորհիվ 1930-ական թթ․ սկզբին վերացավ գործազրկությունը, կտրուկ նվազեց անգրագետ բանվորների թիվը։ Մոցիալիստ․ ինդուստրացումը ուղի բացեց գյուղատնտեսության տեխ․, ինչ– պես նաև սոցիալ․ վերափոխման համար։ Հոկտեմբերյանի ջրանցքի հանդիսավոր բա– ցումը (1930 թ․ նոյեմբերի 29) Գյուղատնտեսության ետ մնալը ավելի ակնառու էր արագ տեմպերով զարգացող արդյունաբերության համեմատությամբ։ Կուսակցության XV 1ւամագումարը (1927-ի դեկտեմբեր) նշեց, որ գյուղատնտեսու– թյան ետ մնալու, ցածրատեմպ զարգաց– ման հիմնական պատճառը նրա մանրատ– վածությունն է, ինչպես նաս գյուղատնտե– սության տեխ․ հետամնացությունը և գյու– ղի ցածր կուլտուրական մակարդակը։ Գյուղատնտեսության հետամնացությունը վերացնելու ելք В նրա խոշորացումն էր, սոցիալիստ, վերափոխումը։ Համագու– մարն ընդունեց գյուղատնտեսության կո– լեկտիվացման կուրս, միջոցառումներ մշա– կեց գյուղի սոցիալիստ, վերակառուցումն արագացնելու համար։ Գյուղի սոցիալիստ, զարգացման ուղին կոոպերացիան էր։ Լենինյան կոոպերա– տիվ պլանի միջոցով գյուղացիությունը ներգրավվեց սոցիալիստ, շինարարու– թյան մեջ։ Հայաստանում գյուղատնտեսու– թյան կոլեկտիվացումը նախապատրաստ– վեց և ընթացավ համեմատաբար դանդաղ։
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/168
Այս էջը սրբագրված չէ