Հայկ․ գյուղի զարգացման համար կային որոշ դժվարություններ և առանձնահատ– կություններ, ինչպես սակավահողությու– նը և մեծաթիվ արևմտահայ գաղթական բնակչության առկայությունը, ոչ խորը սո– ցիալ–դասակարգային շերտավորումը և չքավոր գյուղացիության քաղ․ թույլ կազ– մակերպվածությունը։ Հայաստանում կոլ– տնտեսությունների կազմակերպումը փաստորեն սկսվեց կուսակցության XV համագումարից հետո։ Համատարած կո– [եկտիվացման նախօրյակին գյուղատնտ․ կոոպերացիայի մեջ ընդգրկված էր բո– լոր գյուղացիական տնտեսությունների մոտավորապես կեսը, գործում էր 245 կոլտնտեսություն, որոնց մեծ մասը գյու– ղատնտ․ արտելներ էին, մյուսները՝ հողը համատեղ մշակող ընկերություններ ու կոմունաներ։ 1930-ին կազմակերպվեց հանրապետության առաջին մեքենատրակ– տորային կայանը։ Կոլտնտեսային շի– նարարությանը մեծ օգնություն ցույց տվեց բանվոր դասակարգը։ Տասնյակ բանվոր– ներ՝ Քսանհինգհազարականներ մշտա– կան աշխատանքի մեկնեցին գյուղ։ Բազ– մաթիվ բանվորական բրիգադներ օգնում էին կոլտնտեսություններին և գյուղացիու– թյանը՝ գյուղատնտ․ աշխատանքները և տեխնիկայի նորոգումը ժամանակին կա– տարելու և այլ աշխատանքներում։ Ավելի ամրապնդվեց բանվոր դասակարգի և գյու– ղացիության դաշինքը՝ սովետական իշ– խանության քաղ․ հիմքը։ 1929–30-ին կոլեկտիվացման տեմպերը արագացան, միջակ գյուղացիները սկսեցին շրջվել դեպի կոլտնտեսությունները, իսկ 1931-ին տեղի ունեցավ բեկում կոլտնտեսային շինարարության մեջ, որոշ շրջաններ հա– սան համատարած կոլեկտիվացման (ՍՍՀՄ–ի մի շարք շրջաններում այդպիսի բեկումը կատարվեց 1929-ի 2-րդ կեսին)։ 1932-ի հունվ․ 1-ին Հայաստանում կոլեկ– տիվացման մակարդակը բարձրացավ 39,9%-ի՝ 897 կոլտնտեսություններով, նա– խորդ տարվա նույն ժամանակաշրջանի 12,1 և 1929-ի հոկտ․ 1-ի 3,9%–ի դիմաց։ J930–32-ին կոււակությունը վերացվեց որպես դասակարգ։ Սկզբում վերացումն իրականացվում էր համատարած կոլեկ– տիվացման հիման վրա, այնուհետև այն շարունակվեց կուլակությանը սահմանա– փակելու և արտամղելու տնտ․ ճնշման քաղաքականության միջոցով։ Հայաստա– նում կուլակության հիմնական մասի վե– րացումը ոչ թե զուգորդվեց (ի տարբե– րություն ՍՍՀՄ կենտրոնական և այլ շըր– ջանների), այլ նախորդեց համատարած կոլեկտիվացմանը։ Կոլտնտեսային շինարարությունը ըն– թանում էր սուր դասակարգային կռիվ– ների, ինչպես նաև «աջ> և «ձախ* օպոր– տունիստական հայացքների և դրանց պրակտիկ դրսևորումների դեմ պայքա– րի պայմաններում։ Լենինյան կամավո– րության սկզբունքի խախտումները և կու– սակցության գծից կատարված այլ շեղում– ներ ուժեղ կերպով դրսևորվեցին ազգ․ շրջաններում, այդ թվում և Հայաստանում։ Հանրապետության գյուղացիական տնտեսությունները դեռևս պատրաստ չէին կամավոր կերպով կոլտնտեսությունների մեջ ընդգրկվելու այն տեմպերով, ինչպես այդ նախատեսել էին Հայաստանի, Անդր– ֆեդերացիայի ղեկավար կուսակցական մարմինները 1929-ի վերշին–1930-ի սկըզ– բին։ Այդ սխալ որոշումների կենսագործ– ման արդյունքը եղավ կոլեկտիվացման բարձր ցուցանիշների «նվաճումը* 1930-ի ձմռանը՝ ամբողջ հանրապետությունում և համատարած կոլեկտիվացման «հաղ– թանակը» Երևանի գավառում, Լենինակա– նի ու այլ գավառների մի շարք շրջաննե– րում։ Ղեկավար մարմինների սխալ դիրք– որոշմանը ավելացավ տեղական կազմա– կերպությունների «նախաձեռնությունը»՝ օր առաջ ավարտելու գյուղի սոցիալիստ, վերափոխումը։ Հարկադրանք թույլ տրվեց ոչ միայն միջակ, այլև չքավոր գյուղա– ցիների նկատմամբ, նրանց ստիպելով մտնել կոլտնտեսություն։ Ապակուլակա– ցում տեղի ունեցավ նաև այն շրջաննե– րում, ուր համատարած կոլեկտիվացում չէր հայտարարվել։ Արտադրության մի– ջոցների բռնագրավում թույլ տրվեց նաև միջակ գյուղացիների նկատմամբ։ Կոլեկ– տիվացման կամավորության սկզբունքի խախտումներ թույլ տրվեցին նաև 1931-ին։ Հայաստանի կոմունիստական կուսակ– ցությունը 1930–1931-ին մեծ աշխատանք տարավ գյուղում թույլ տրված քաղ․ կո– պիտ սխալները, կուսակցության գծի ծը– ռումները ուղղելու, կոլտնտեսային շարժ– մանը նորմալ ընթացք հաղորդելու համար։ Հանվեց համատարած կոլեկտիվացման լոզունգը, վերացվեց կոլեկտիվացման ստուգիչ թվեր սահմանելու պրակտիկան, վերականգնվեց կամավորության սկըգ– բունքը։ Այդ ամենի շնորհիվ կոլտնտե– սային շարժումը Հայաստանում աստի– ճանաբար կարգավորվեց։ Գյուղատնտե– սության սոցիալիստ, վերակառուցումը տեղի էր ունենում նաև սովետական տըն– տեսությունների (սովխոզների) կազմա– կերպման ուղիով։ Այն ծավալվեց հատկա– պես համատարած կոլեկտիվացման տա– րիներին։ Հայաստանում գոյություն ունեին այգեգործական, անասնապահա– կան ևն արտադրական ուղղության սովե– տական տնտեսություններ։ Դյուղատըն– տեսության սոցիալիստ, վերափոխման և ինդուստրացման քաղաքականության վիթխարի խնդիրների լուծումը հնարավոր եղավ միայն կուսակցական, սովետական և բոլոր հասարակական կազմակերպու– թյունների գործունեությունը վերակառու– ցելու, նրանց մարտունակությունը բարձ– րացնելու շնորհիվ։ Սոցիալիզմի տնտ․ հիմքի կառուցման ժամանակաշրջանում ՀԿ(բ)Կ անդամների և թեկնածուների թիվն ավելացավ 3,6, իսկ կուսակցական կազմակերպությունների քանակը՝ 2,8 անգամ։ Գյուղում ստեղծվեցին նաև կոլ– տնտեսային տերիտորիալ–արտադրական կուսակցական կազմակերպություններ։ 1929–30-ին անցկացվեց կուսշարքերի զը– տում, որը ավելի ամրապնդեց Հայաստա– նի կուսակցական կազմակերպությունը։ 1927, 1929, 1931-ին տեղի ունեցան սո– վետների (1930-ին նաև գյուղսովետների մասնակի) ընտրություններ։ Բանվորնե– րի, աշխատավոր գյուղացիների և կոլտըն– տեսականների ավելի մեծ թվով զանգված– ներ անմիջականորեն դառնում էին պե– տության կառավարման մասնակիցներ։ Սովետների հանրապետական V, VI, VII համագումարները լուծեցին հանրապետու– թյան սոցիալիստ, շինարարության կարե– վոր հարցեր, մոբիլիզացրին աշխատա– վորների ուժերը ինդուստրացման և կո– լեկտիվացման կենսագործման համար։ ՍՍՀՄ–ում համատարած կոլեկտիվացման կապակցությամբ ուժեղացվեց կուսակցա– կան և պետ․ ղեկավարումը տեղերում։ Այդ նպատակով 1930-ին կատարվեց նոր վարչատնտ․ բաժանում․ Հայաստանում վերացվեցին վարչատնտ․ բաժանման մի– ջանկյալ օղակ օկրուգները (գավառները) և հանրապետությունը բաժանվեց 25 շըր– ջանի։ Վերելք ապրեց կոմերիտական, արհ– միութենական և մյուս հասարակական կազմակերպությունների գործունեությու– նը։ Աշխատավորների արտադրական և հա– սարակական–քաղ․ ակտիվության շնոր– հիվ 1-ին հնգամյա պլանը կատարվեց ժամ– կետից շուտ՝ 4 տարի 3 ամսում։ ՍՍՀՄ ագրարայինից վերածվեց ինդուստրիալ– ագրարային երկրի, գյուղում հաղթանա– կեց կոլտնտեսային կարգը, վերացավ վերջին շահագործող դասակարգը՝ կու– լակությունը։ 1-ին հնգամյակի ընդհանուր հանրագումարը սոցիալիզմի տնտ․ հիմքի կառուցումն էր։ Հնգամյակի ընթացքում հանրապետությունում գործողների շար– քը մտավ 22 արդ․ ձեռնարկություն, շա– րունակվում էր 24 uiji գործարանների և 3 հիդրոէլեկտրակայանների շինարարու– թյունը։ Հնգամյակի վերջում Հայաստա– նում կար նոր տեխնիկայով հագեցված և վերասարքավորված 127 ձեռնարկու– թյուն։ ՀամԿ(բ)Կ Կենտկոմի և ԿՎՀ–ի 1933-ի հունվարի միացյալ պլենումը ամփոփեց 1-ին հնգամյակի արդյունքները, իսկ կու– սակցության XVII համագումարը (1934-ի հունվար–փետրվարին) ընդունեց 2-րդ հնգամյա պլանը։ Նոր հնգամյակում ա– վարտվելու էր ժող․ տնտեսության սոցիա– լիստ․ վերակառուցումը, վերացվելու էին շահագործող դասակարգի մնացորդները և կապիտալիզմ ու մարդու կողմից մար– դու շահագործում ծնող պատճառները։ Հնգամյա պլանը մեծ ուշադրություն էր նվիրում ազգ․ հանրապետությունների զարգացմանը, այդ է վկայում նաև Հայաս– տանի տնտ․ և կուլտուրական զարգացման պլանը, որի կենսագործման հետ կապված հարցերը լայնորեն քննարկվեցին ՀԿ(բ)Կ IX համագումարում (1934-ի հունվար)։ Հա– մագումարը կուսկազմակերպություննե– րին հանձնարարեց ուշադրությունը կենտ– րոնացնել սոցիալիստ, շինարարության խնդիրների վրա։ Հանրապետությունում ծավալվեց բնական հարստությունների շահագործումը, կառուցվեցին մեծ ու փոքր բազմաթիվ արդ․ ձեռնարկություններ, կա– րևոր էր Քանաքեռհէկի, Երևանի ար– հեստական կաուչուկի գործարանի, Կի– րովակւսնի քիմ․ գործարանի, ջրանցքնե– րի և այլ օբյեկտների ու ձեռնարկություն– ների շինարարությունը։ Քանաքեռհէկը Սևան–Հրազդան կաս– կադի առաջին և խոշոր կայանն էր, որը Լենինականի մսի կոմբինատի և Ղռերի (Արտաշատի) ջրանցքի հետ միութենա–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/169
Այս էջը սրբագրված չէ