րաբերությունները կարգավորող մարմին– ների ցանկը, նախատեսում է քրեական և վարչական պատասխանատվություն հո– ղային օրենսդրությունը խախտելու հա– մար։ Ջրային օրենսդրությունը։ ՀՍՍՀ ջրա– յին հարաբերությունները կարգավորող հիմնական ակտը ՀՍՍՀ ջրային օրենս– գիրքն է, որն ընդունել է ՀՍՍՀ Գե– րագույն սովետը, 1973-ի մայիսի 25-ին՝ ՍՍՀ Միության և միութենական հան– րապետությունների ջրային օրենսդրու– թյան հիմունքների հիման վրա։ Սահմա– նում է ջրային օրենսդրության խնդիրնե– րը, ՍՍՀՄ և ՀՍՍՀ իրավասությունների շրջանակը ջրային հարաբերությունների ասպարեզում, ամրապնդում է ջրերի նը– կատմամբ պետության բացառիկ սեփա– կանությունը, ջրօգտագործողների իրա– վունքներն ու պարտականությունները, ջրօգտագործման նկատմամբ պետ․ վե– րահսկողության կարգը, նախատեսում է ջրերի վիճակը փոխող ձեռնարկություն– ների, կառույցների և այլ օբյեկտների տե– ղադրման U շահագործման պայմանները, ջրօգտագործման օբյեկտները, նրա տե– սակները, ջրօգտագործման իրավունքի դադարման կարգը, խմելու և կենցաղա– յին ու այլ նպատակով բնակչությանը U ժողտնտեսության տարբեր բնագավառ– ներում օգտագործման համար ջրերի տրա– մադրման կարգը, որոշում է ջրերն աղ– տոտումից, վնասակար ազդեցությունից դրանք պահպանելու միջոցառումները, կարգավորում է ջրերի հաշվառման, ջրա– յին կադաստրի վարման, ջրատնտ․ հաշ– վեկշիռների, ջրերի համալիր օգտագործ– ման և պահպանման հարաբերություննե– րը, նախատեսում է քրեական և վարչ․ պատասխանատվություն ջրային օրենս– դրությունը խախտելու համար։ Օրենսդրություն ընդերքի վերաբերյալ։ Ընդերքի հետ կապված հարաբերություն– ները կարգավորող հիմն, ակտը ՀՍՍՀ ըն– դերքի վերաբերյալ օրենսգիրքն է․ ընդու– նել է ՀՍՍՀ Գերագույն սովետը, 1976-ի հունիսի 25-ին՝ ՍՍՀ Միության և միութե– նական հանրապետությունների ընդերքի վերաբերյալ օրենսդրության հիմունքների հիման վրա։ Ընդերքի մասին օրենսգիր– քը սահմանում է ՍՍՀՄ և ՀՍՍՀ իրավա– սությունների սահմաններն ու խնդիրնե– րը ընդերքի հետ կապված հարաբերու– թյուններում, ամրապնդում է ընդերքի պետ․ սեփականությունը, ընդերքի պետ․ միասնական ֆոնդի սկզբունքը, սահմա– նում է օգտագործման համար ընդերքի տրամադրման կարգը, նրա օգտագործող– ների իրավունքներն ու պարտականու– թյունները, կարգավորում է ընդերքի երկ– րաբանական հետազոտման հարաբերու– թյունները, սահմանում է լեռնահանքա– յին ձեռնարկությունների, կազմակերպու– թյունների և հիմնարկությունների պար– տականությունները, որոշում է օգտակար հանածոների հետ չկապված ստորերկրյա կառուցվածքների նախագծման, շինարա– րության և գործարկման առանձնահատ– կությունները, կարգավորում է հանքա– վայրերի մշակման և օգտակար հանածո– ների հանույթի հետ կապված նպատակ– ներով ընդերքից օգտվելու, ինչպես նաև այդ աշխատանքներում անվտանգության ապահովման հարաբերությունները, ըն– դերքն ու շրջակա միջավայրը պահպանե– լու հարաբերությունները, նախատեսում է լեռնահանքային և այլ աշխատանքների անվթարությունն ապահովելու միջոցա– ռումները, կարգավորում է լեռնափրկա– րար ծառայության գործունեությունը, ըն– դերքի երկրաբանական լրիվ հետազոտու– մը, արգելում է ընդերքի ինքնակամ օգ– տագործումը, ընդերքի աղտոտման և վնա– սակար հետևանքների առաջացումը, սահ– մանում է օգտակար հանածոների հանքա– վայրերի պետ՜, կադաստրի վարումը, վերահսկողության խնդիրները, այդ խըն– դիրներն իրականացնող մարմինները, որոշում է ընդերքի հետ առնչվող վեճերը քննելու իրավասու մարմինների շրջանա– կը, նախատեսում է քրեական, վարչ․ և այլ պատասխանատվություն ընդերքի մա– սին օրենսդրությունը խախտելու համար ևն։ Անտառային օրենսդրությունը։ Անտա– ռային հարաբերությունները կարգավորող հիմն, ակտը ՀՍՍՀ անտառային օրենս– գիրքն է, որն ընդունել է ՀՍՍՀ Գերագույն սովետը, 1979-ի հունիսի 29-ին՝ ՍՍՀ Միու– թյան և միութենական հանրապետություն– ների անտառային օրենսդրության հի– մունքների հիման վրա։ Օրենսգիրքը ապահովում է անտառների արդյունավետ օգտագործումը, դրանց պահպանումն ու պաշտպանությունը, վերարտադրությունը և ժողտնտեսության ու բնակչության պա– հանջմունքների բավարարման համար ան– տառանյութի և այլ արտադրանքի արդ– յունավետության բարձրացումը, ջրապահ– պանման պաշտպանական, եղանակակար– գավորման, սանիտարահիգիենիկ, առող– ջարարական և անտառի այլ օգտակար հատկանիշների ուժեղացումը։ Օրենսգիր– քը որոշում է անտառօգտագործողների պարտականությունները, անտառներից օգտվելու տեսակներն ու ժամկետները, անտառներն օգտագործման տալու կար– գը, անտառանյութի մթերման, անտառա– հատման կարգը, անտառահատման ֆոն– դը։ Օրենսգիրքը նորմեր է բովանդակում անտառների հաշվառման, անտառային կադաստրի, անտառատնտե ստվարու– թյան, անտառային օրենսդրության խախ– տումների համար պատասխանատվության մասին ևն։ Ուղղիչ աշխատանքային օրենսդրու– թյունը։ Ուղղիչ աշխատանքային հարաբե– րությունները կարգավորվում են ՍՍՀ Միության և միութենական հանրապետու– թյունների ուղղիչ աշխատանքային օրենս– դրության հիմունքներով և դրա հիման վրա ընդունված ՀՍՍՀ ուղղիչ աշխատան– քային օրենսգրքով, որն ընդունել է ՀՍՍՀ Գերագույն սովետը, 1971-ի հուլիսի 7-ին։ ՀՍՍՀ ուղղիչ աշխատանքային օրենսգիր– քը սահմանում է ուղղիչ աշխատանքային օրենսդրության խնդիրները, պատժի կըր– ման վայրը, դատապարտյալներին ուղղե– լու և վերադաստիարակելու հիմնական մի– ջոցները, դատապարտյալների իրավական դրությունը, ուղղիչ աշխատանքային հիմ– նարկների տեսակները, սահմանում է դա– տապարտյալների պարտադիր աշխատան– քի ներգրավման վայրեր հասցնելու կար– գը, դատապարտյալների պարտականու– թյուններն ու իրավունքները, աշխատան– քային կարգապահության խախտումնե– րի համար պատասխանատվությունը, աք– սորի և արտաքսման դատապարտվածնե– րի պատժի կրման կարգն ու պայմանները, պատժից ազատելու հիմքերը, նրանց հանրօգուտ աշխատանքի ներգրավման, նրանց նկատմամբ հսկողություն իրակա– նացնելու, դատապարտյալների դաստիա– րակման և վերադաստիարակման գոր– ծում հասարակայնության մասնակցու– թյան հարաբերությունները։ Ուղղիչ աշ– խատանքային օրենսգրքի խնդիրն է ապա– հովել պատժի կրումը այն հաշվով, որ հարկադրանքից բացի այն նպաստի դա– տապարտյալի ուղղմանն ու վերադաս– տիարակմանը։ Օրենսդրություն դատարանակազմու– թյան մասին։ ՀՍՍՀ դատական համա– կարգի խնդիրներն ու իրավասություն– ները սահմանված են ՍՍՀ Միության և միութենական հանրապետությունների դատարանակազմության օրենսդրության հիմունքներով և դատարանակազմության մասին ՀՍՍՀ օրենքով, որն ընդունել է ՀՍՍՀ Գերագույն սովետը, 1981-ի դեկտ․ 4-ին։ Օրենքը սահմանում է, որ ՀՍՍՀ–ում արդարադատությունն իրականացնում են դատարանները՝ ՀՍՍՀ գերագույն դա– տարանը, շրջանային (քաղաքային), քա– ղաքների շրջանային ժող․ դատարաննե– րը։ Այն ամրապնդում է արդարադատու– թյան նպատակներն ու խնդիրները, դա– տարանակազմության դեմոկրատական սկզբունքները, ժող․ դատավորի և ժո– ղովրդական ատենակալի իրավունքներն ու պարտականությունները, սահմանում է դատախազի, հասարակական մեղադրո– ղի և հասարակական պաշտպանի մաս– նակցությունը դատարանում, փաստաբա– նական ծառայության կազմակերպման խնդիրներն ու գործունեության կարգը, որոշում է, թե որտեղ կարող են կազմա– կերպվել ժող․ դատարաններ, սահմանում է նրանց իրավասությունները, ընտրու– թյան կարգը, դատարանի նախագահի իրավունքներն ու պարտականություննե– րը, ժող․ դատարանի ժամանակավորա– պես փոխարինելու կարգը, որոշում է հան– րապետության գերագույն դատարանի ընտրության կարգն ու իրավասություննե– րը, նրա կազմը, կոլեգիաների, գերագույն դատարանի պլենումի իրավասություննե– րը, դատական կատարածուների խնդիր– ները, նրանց նշանակման և ազատման կարգը։ Ամուսնաընտանեկան օրենսդրությու– նը։ Ամուսնաընտանեկան հարաբերու– թյունները կարգավորող հիմնական ակտը ՍՍՀ Միության և միութենական հանրա– պետությունների ամուսնաընտանեկան օրենսդրության հիմունքների հիման վրա ընդունված ՀՍՍՀ ամուսնության և ըն– տանիքի օրենսգիրքն է, որն ընդունել է ՀՍՍՀ Գերագույն սովետը, 1969-ի հուլիսի 18-ին։ Նրա խնդիրն է՝ ամրապնդել սովե– տական ընտանիքը, ընտանեկան հարաբե– րությունները կառուցել կոմունիստական բարոյականության, կնոջ և տղամարդու կամավոր միության, երեխաներին կոմու– նիստական հարաբերությունների ոգով
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/17
Այս էջը սրբագրված չէ