Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/171

Այս էջը սրբագրված չէ

նաբերության ժողկոմատներ U ՍՍՀՄ անտառային արդյունաբերության ժողկո– մատի Հայաստանի լիազորությունը։ 2-րդ հնգամյակի տարիներին ստեղծվեցին ներ– քին առևտրի, տեղական արդյունաբերու– թյան և սննդի արդյունաբերության ժող– կոմատները։ Փոփոխություններ աեղի ունեցան գյու– ղատնտեսության կառավարման կառուց– վածքում։ Գյուղատնտեսության զարգաց– ման, ինչպես նաև կոլեկտիվացման գործը կենտրոնացավ հողժողկոմատում։ Վերաց– վեց սովետական տնտեսությունների կա– ռավարման բաժանումը բազմաթիվ տը– րեստների միջև, ինչպես նաև լուծարքվե– ցին տնտեսապես թույլ սովետական տըն– տեսությունները։ Պետ․ և կուսակցական ղեկավարումն ավելի ուժեղացնելու և տեղերին մոտեց– նելու նպատակով 2-րդ հնգամյակի վեր– ջին որոշում ընդունվեց հանրապետությու– նում վարչական շրջանների ապախոշո– րացման միջոցով 11 նոր շրջաններ կազ– մակերպելու վերաբերյալ։ ՀՍՍՀ շրջան– ների թիվը հասցվեց 39-ի, իսկ 1940-ին կազմակերպվեց Երեանի գյուղական (Շա– հումյանի) շրջանը։ Հետագայում կատար– վեցին վարչատնտ․ բաժանման նոր փո– փոխություններ։ Տնտեսության սոցիալիստ, վերակա– ռուցման ծրագրի իրականացման և հա– սարակական–քաղ․ կյանքի մեջ ակտիվ դեր էր կատարում կուսակցության օգնա– կան լենինյան կոմերիտմիությունը։ 2-րդ հնգամյակի տարիներին ՀԼԿԵՄ շարքերը աճեցին ինչպես քանակապես, այնպես էլ որակապես։ Սոցիալիստ, վերակառուցումների իրա– կանացման և քաղաքի ու գյուղի աշխատա– վորների սոցիալ․ ակտիվության կազմա– կերպման գործում մեծ էր աշխատավորնե– րի դեպուտատների սովետների՝ պետ․ իշխանության մարմինների դերը։ Սովե– տական շինարարության մեջ էական տե– ղաշարժեր կատարվեցին դեմոկրատական սկզբունքների զարգացման ուղղությամբ։ Շահագործող դասակարգերի վերացման կապակցությամբ հանվեցին ընտրա– կան իրավունքի սահմանափակումները։ 1934-ին սովետների ընտրական կամպա– նիան ցուցադրեց աշխատավոր մասսանե– րի հասարակական–քաղ․ ակտիվության բարձր վերելք։ Նախորդ ընտրություննե– րի համեմատությամբ ավելացավ ինչպես հաշվետու ժողովների, այնպես էլ ընտրու– թյունների մասնակիցների թիվը։ Միայն գյուղսովետների ընտրություններին մաս– նակցեց ընտրական ձայնի իրավունք ունե– ցողների 77,4%-ը նախորդ (1931-ի) ընտ– րությունների 62,8%–ի դիմաց։ Ընտրվե– ցին 3 քաղաքային, 4 ավանային և 550 գյուղական սովետներ։ Միայն վերջիննե– րիս կազմում կար 18․123 դեպուտատ, որոնց 62,1% –ը կոլտնտեսականներ էին, նախորդ ընտրությունների 25,7%–ի փո– խարեն։ Կոլտնտեսային գյուղացիության ակտիվության բարձրացման հետ մեկ– տեղ այդ տվյալները վկայում էին գյուղա– տնտեսության կոլեկտիվացման մեծ առա– ջադիմության մասին։ Սովետական գյուղի սոցիալ–դասակւսր– գային արմատական տեղաշարժերը, կոլ– տնտեսային կարգի հաղթանակը և կու– լակության՝ որպես դասակարգի վերացու– մը սպառեցին գյուղի նկատմամբ կուսակ– ցության «Հենվել չքավորության վրա, դա– շինք կնքել միջակի հետ, պայքարել կու– լակի դեմ» լոզունգը։ Նոր պայմաններում կուսակցությունն առաջ քաշեց «Հենվել կոլտնտեսային գյուղացիության վրա» լո– զունգը։ Հանրապետության հասարակական– քաղ․ կյանքում մեծ իրադարձություն էր Հայաստանում սովետական իշխանու– թյան հաղթանակի 15-րդ տարեդարձը, որը նշվեց մեծ հանդիսավորությամբ։ Այդ առթիվ ՀամԿ(բ)Կ Կենտկոմը և սովետա– կան կառավարությունը ողջունեցին Հա– յաստանի աշխատավորներին։ 1935-ի նո– յեմբ․ 29-ին Երևանում տեղի ունեցավ ՀՍՍՀ Կենտգործկոմի հոբելյանական նստաշրջանը, որտեղ ողջույնի ճառ ար– տասանեց ՍՍՀՄ Կենտգործկոմի նախա– գահ Մ․ Ի․ Կալինինը։ Փառապանծ տոնի առթիվ հանրապետության արդյունաբե– րության, գյուղատնտեսության և մշակույ– թի մի խումբ առաջավորներ արժանացան աշխատանքի հերոսի կոչման, իսկ ՀԿ(բ)Կ Կենտկոմի առաջին քարտուղար Ա․ խանջ– յանը և ՀՍՍՀ ժողկոմխորհի նախագահ Ա․ Գուլոյանը պարգևատրվեցին Լենինի շքանշանով։ Սակայն, 1930-ական թթ․ կեսին ձևա– վորված Ստալինի անձի պաշտամունքը և դրա հետևանքները լուրջ վնաս հասցը– րին սոցիալիստ, դեմոկրատիայի զար– գացմանը, սովետական մարդկանց քաղ․ և արտադրական նախաձեռնության բարձ– րացմանը։ Չնայած անհատի պաշտա– մունքի հասցրած լուրջ վնասին, սովետա– կան ժողովուրդը կոմունիստական կու– սակցության ղեկավարությամբ առաջ էր շարժվում սոցիալիզմի կառուցման ու– ղիով։ Բանվորների, կոլտնտեսային գյուղա– ցիության ջանքերով, նրանց հասարակա– կան–քաղ․ ակտիվության վերելքի պայ– մաններում հաջողությամբ կատարվեց 2-րդ հնգամյա պլանը, որը, ինչպես և ա– ռաջինը, կատարվեց ժամկետից շուտ՝ 4 տարի 3 ամսում։ Հիմնականում ավարտ– վեց ժող․ տնտեսության տեխ․ վերակառու– ցումը, գյուղատնտեսության կոլեկտիվա– ցումը, տեղի էր ունենում կուլտուրական հեղափոխություն, վերացվեցին շահա– գործող դասակարգի մնացորդները։ Սո– ցիալիստ․ արտադրական հարաբերու– թյունները հաղթանակեցին ամբողջ ժող․ տնտեսության մեջ, լուծվեց սոցիալիստ, տնտեսության ստեղծման խնդիրը։ Ար– մատապես փոխվեց սովետական հասա– րակության սոցիալ․ կառուցվածքը։ Այդ ամենի հանրագումարը սոցիալիզմի կա– ռուցումն էր Սովետական Միությունում։ Սովետական Հայաստանը դարձավ ՍՍՀՄ ինդուստրիալ հանրապետություն– ներից մեկը։ ժող․ տնտեսության համա– խառն արտադրանքի և ազգ․ եկամուտի ստեղծման հիմնական բաժինը պատկա– նում էր արդյունաբերությանը։ 1937-ին արդյունաբերության համախառն արտա– դրանքը 1932-ի ծավալից ավելի էր 2,3 ան– գամ, իսկ 1913-ի մակարդակը գերազան– ցեց 12,3 անգամ։ Հիմնականում լուծվեց Հայաստանի տնտ․ հետամնացության4 կոմունիստական կուսակցության առաջա– դրած նրա փաստական անհավասարու– թյան վերացման խնդիրը։ Մեծ վերելք ապրեց հայկ․ մշակույթը՝ ձևով ազգային, բովանդակությամբ սո– ցիալիստական։ Ստեղծվեց դպրոցական լայն ցանց։ Ծավալվեց ազգ․ կադրերի պատրաստման գործը։ Վերացվեց մաս– սայական անգրագիտությունը։ Սոցիա– լիստ․ գիտակցությունը դարձավ տիրապե– տող։ Տեղի ունեցավ կուլտուրական հե– ղափոխություն։ Արմատապես բարելավվեցին սովետա– կան մարդկանց նյութական պայմանները։ Բանվորի միջին աշխատավարձը 1928– 1936-ին աճեց 5,8 անգամ։ Նույն ժամանա– կամիջոցում քաղաքի և գյուղի հատավա– ճառ առևտրի ծավալը մեծացավ 11,5 ան– գամ։ 1932–39-ին կոլտնտեսությունների համախառն եկամուտը ավելացավ 5,8, իսկ դրամականը՝ 8,7 անգամ։ 1939-ին հանրապետությունում կար 53 միլիոնա– տեր կոլտնտեսություն։ Սովետական իշ– խանության տարիներին հանրապետու– թյունում հիմնականում պետության մի– ջոցներով կառուցվեց 2,6քառակուսի մետր բնակելի տարածություն։ Այդ ըն– թացքում Հայաստանի ժող․ տնտեսության մեջ կատարված ամբողջ կապիտալ ներ– դրումների գումարը կազմեց 242 մլն ռուբ– լի, որի ճնշող բաժինը ներդրվել էր պե– տության կողմից։ Շահագործողների վերացումից հետո մնացին բանվորների և գյուղացիների աշխատավորական դասակարգերը և մտա– վորականության խավը։ Նախկին պրոլե– տարիատը այժմ դարձել էր սոցիալիստ, հասարակության առաջատար ուժ՝ բան– վոր դասակարգ։ Գյուղի անհատական տնտեսությունները միավորվեցին կոլտնտեսային գյուղա– ցիության դասակարգի մեջ։ Ստեղծվեց սոցիալիստ, հասարակության երկու դա– սակարգերից ծնված սոցիալիստ, մտա– վորականության հասարակական խումբը, որի մեջ ձուլվեց վերադաստիարակված հին մտավորականությունը։ Բանվորները և ծառայողները միասին կազմում էին (1939-ի մարդահամարի տվյալներով) ՀՍՍՀ բնակչության 32,2, միայն բանվոր– ները՝ 17,6%-ը։ Բանվորների թիվը սովե– տական իշխանության տարիներին (1922– 1940-ին) աճեց 4,5 անգամ, 20,6 հզ–ից հասնելով 92,4 հզ–ի։ Բանվորների և ծա– ռայողների ընդհանուր թիվը 30,0 հզ–ից բարձրացավ 155,7 հզ․ կամ ավելացավ աւխլի քան 5 անգամ։ Կոլտնտեսային գյուղացիությունը բնակչության մեծամաս– նությունն էր՝ 64,1%–ը։ 1940-ին կոլտըն– տեսային աշխատանքներում զբաղված կոլտնտեսականների տարեկան միջին թիվը կազմեց 394,1 հզ․ մարդ։ Նույն թվա– կանին Հայաստանում լրիվ ավարտվել էր կոլեկտիվացումը, և կոլտնտեսությունների անդամ էին 174 հզ․ ընտանիքներ։ Դա հանրապետության կոլտնտեսականների առավելագույն թիվն է կոլտնտեսային գյուղացիության պատմության ընթաց– քում։ Բնակչության մնացած 3,7%–ը կազ– մում էին մենատնտես գյուղացիները և չկոոպերացված արհեստավորները։ Նոր