հասարակական կառուցվածքի ստեղծու– մը հանգեցրեց սոցիալիստ, հայ ազգի ձևավորմանը։ Սոցիալիզմի արդյունքն էր սովետական սոցիալիստ, ապրելակերպի առաջացումը։ Սովետական իշխանության հաղթանակը ոգևորությամբ ընդունեց սփյուռքահայու– թյունը․ սերտ կապեր հաստատվեցին մայր հայրենիքի և աշխարհասփյուռ նրա զավակների միջև։ Սկսվեց հայրե– նադարձության մեծ շարժումը, որը շա– րունակվում է մինչև այսօր։ Առաջին զանգվածային հայրենադարձությունը տե– ղի ունեցավ 1921-ին, երբ նորաստեղծ Հայկ․ ՍՍՀ Միջագետքից ընդունեց մի քանի հազար հայերի։ 1920–30-ական թթ․ հայրենադարձություն կազմակերպ– վեց Հունաստանից, Ֆրանսիայից և այլ երկրներից։ Այդ ընթացքում հայրենա– դարձվեց շուրջ 42 հզ․ հայ։ Նրանց համար ստեղծվում էին բոլոր հնարավորություն– ները տուն և աշխատանք ունենալու, ու– սում և մասնագիտություն ձեռք բերելու, սովետական իշխանության բարիքներից օգտվելու համար։ Հայրենադարձ հայերի համար ստեղծվեցին ավաններ ու թաղա– մասեր, որոնք անվանվեցին Արևմտյան Հայաստանի նրանց հայրենի բնակավայ– րերի անուններով՝ Արաբկիր, Մալաթիա, Սեբաստիա, խարբերդ, Կիլիկիա, Զեյ– թուն, Արեշ ևն։ 2-րդ հնգամյակով ՍՍՀՄ–ում ավարտ– վեց կապիտալիզմից սոցիալիզմին անց– ման ժամանակաշրջանը։ Իրագործվեց սո– ցիալիզմի կառուցման լենինյան պլանը։ Սոցիալիզմի հաղթանակը վավերացվեց Սովետական Միության բարձրագույն պետ․ օրենքում՝ նոր սահմանադրության մեջ, որն ընդունեց սովետների համա– միութենական VIII արտակարգ համագու– մարը (1936)։ Սահմանադրության նախա– գծի համաժող․ քննարկմանը միայն Հա– յաստանում մասնակցեց 400 հգ․ մարդ։ Հաղթանակած սոցիալիզմի սահմանա– դրությամբ վերացվեց Անդրկովկասյան Ֆեդերացիան, որը կատարել էր իր պատմ․ դերը և Հայաստանի, Վրաստանի ու Ադըր– բեջանի Սովետական Հանրապետություն– ները անմիջականորեն մտան ՍՍՀՄ–ի կազմի մեջ։ Հայաստանի սովետների IX արտակարգ համագումարը (ընդհատում– ներով 1936-ի նոյեմբեր –1937-ի մարտ) ընդունեց ՀՄՄՀ նոր սահմանադրությու– նը։ Սոցիալիզմի հիմնականում հաղթանա– կից հետո սովետական երկիրը թևակոխեց պատմ․ նոր ժամանակաշրջան, երբ նրա զարգացումը շարունակվելու էր բուն սո– ցիալիզմի հիմքի վրա։ Նոր ժամանակա– շրջանը սկսվեց 3-րդ հնգամյակով (1938– 1942), որի հիմնական խնդիրները որոշ– վեցին ՀամԿ(բ)Կ XVIII համագումարում (1939)։ Տնտ․ տեսակետից Եվրոպայում առաջին և աշխարհում երկրորդ տեղը դուրս եկած Սովետական Միությունն այժմ հեռանկարային խնդիր էր դնում բնակչու– թյան մեկ շնչին ընկնող արտադրանքի արտադրությամբ հասնել և անցնել գլխ․ կապիտ․ երկրներից։ Նոր հնգամյա պլանը սովետական ժողովուրդը կենսագործում էր միջազգային բարդ իրադրության պայ– մաններում։ Սկսվել էր երկրորդ համաշ– խարհային պատերազմը և մեր երկիրը ստիպված էր լրացուցիչ միջոցառումներ իրականացնել իր պաշտպանունակու– թյունն ամրապնդելու համար։ Սոցիալիզմի կառուցումը լիովին ավար– տելու համար պահանջվում էր ամրապըն– դել նրա նյութատեխ․ բազան, սոցիալիստ, արտադրական հարաբերությունները, լու– ծել այլ խնդիրներ։ Հաղթանակած սոցիալիզմի սահմանա– դրության ընդունումից հետո տեղի ունե– ցան ՍՍՀՄ Գերագույն սովետի ընտրու– թյունները (1937-ի դեկտ․ 12), որին Հա– յաստանում մասնակցեց ընտրական ձայ– նի իրավունք ունեցողների 95,2%–ը։ Հա– յաստանի աշխատավորները ընտրեցին 29 պատգամավոր՝ 4-ը ՍՍՀՄ Գերագույն սովետի Միության սովետի և 25-ը՝ Ազ– գությունների սովետի համար։ Կոմու– նիստական կուսակցությունը ընտրու– թյուններում հանդես եկավ անկուսակցա– կանների հետ բլոկ կազմած։ Ընտրու– թյունները կայացան նոր կարգով՝ ուղղա– կի, հավասար և գաղտնի ընտրական սկզբունքով։ 1938-ի հունիսի 12-ին անց– կացվեցին ՀՍՍՀ Գերագույն սովետի ընտ– րությունները։ Քվեարկությանը մասնակ– ցեց ձայնի իրավունք ունեցող քաղաքացի– ների 99,06%–ը։ Հանրապետության առա– ջին գումարման Գերագույն սովետի նըս– տաշրջանը ընտրեց Գերագույն սովետի նախագահություն՝ նախագահ Մացակ Պապյան, և հաստատեց ՀՍՍՀ կառավա– րության նոր կազմ։ 1939-ի փետրվարին տեղի ունեցավ ՀԿ(բ)Կ XII համագումարը, որը քննար– կեց ՀամԿ(բ)Կ XVIII համագումարին տըր– Վէվիք զեկուցումների թեզիսները (3-րդ հնգամյա պլանի վերաբերյալ և կուսակ– ցության կանոնադրության մեջ փոփոխու– թյուններ կատարելու մասին), հավանու– թյուն տալով դրանց։ Համագումարը որո– շեց հանրապետության աշխատավորների և կոմունիստների խնդիրները 3-րդ հըն– գամյա պլանը կատարելու ուղղությամբ։ ՀամԿ(բ)Կ XVIII համագումարը հաս– տատեց ժող․ տնտեսության զարգացման 3-րդ հնգամյա պլանը, մեծ ուշադրություն նվիրեց նաև սովետական հանրապետու– թյունների զարգացման հարցերին։ Հա– մագումարը դիրեկտիվ տվեց «ապահովել ազգային հանրապետությունների և մար– զերի տնտեսական ու կուլտուրական հե– տագա վերելքր՝ 3-րդ հնգամյակում ար– տադրողական ուժերի տեղաբաշխման հիմ– նական խնդիրներին համապատասխան» («ՍՄԿՊ–ն բանաձևերում․․․», III մաս, էջ 448)։ Հայաստանում նախատեսվում էր զարգացնել լեռնահանքային արդյունա– բերությունը, հատկապես պղնձի արտա– դրությունը, կազմակերպվելու էր մոլիբդե– նի և ալյումինի արտադրությունը, արագ տեմպերով էին զարգանալու քիմ․, մեքե– նաշին․, շինանյութերի, թեթև և սննդի արդյունաբերության ճյուղերը։ Հատուկ ուշադրություն էր դարձվում էլեկտրիֆի– կացիային․ ամբողջ կարողությամբ գործե– լու էր Քանաքեռհէկը, սկսվելու էր Գյումու– շի և Սևանի (ստորգետնյա) հիդրոէլեկ– տրակայանների շինարարությունը։ Գյու– ղատնտեսության բնագավառում նախա– տեսվում էր զարգացնել այգեգործությու– նը, տեխ․ կուլտուրաների մշակությունը, անասնապահությունը, բարձրացնել բեր– քատվությունը, ընդարձակել ոռոգելի հո– ղատարածությունները, շարունակել կոլ– տնտեսությունների ու սովխոզների ամ– րապնդման ուղղությամբ ծավալված աշ– խատանքը։ ժողովրդի նյութական և կուլ– տուրական մակարդակի բարձրացումը հնգամյակի կարևոր խնդիրներից մեկն էր։ Հայաստանի աշխատավորները՝ կու– սակցական կազմակերպությունների ղե– կավարությամբ հաջողությամբ էին իրա– կանացնում ժող․ տնտեսության զարգաց– ման 3-րդ հնգամյա պլանը։ Ծավալվեց սոցմրցությունը, հանդես եկան մրցու– թյան նոր ձևեր (բազմադազգահայիննե– րի շարժումը)։ Գործարկվեցին մի շարք արդ․ ձեռնարկություններ․ Երևանի Կի– րովի անվ․ գործարանը, ալրաղաց կոմ բինատը, Լենինականի մանվածքային և գործվածքային ֆաբրիկաները, Կիրովա– կանի մորթու և մուշտակի ֆաբրիկան, Այրումի պահածոների գործարանը, Քա– նաքեռհէկի երկու ագրեգատները։ 1940-ի մարտի 19-ին Երևանի Կիրովի անվ․ գործարանը թողարկեց արհեստական կաուչուկի առաջին արտադրանքը։ Դա արհեստական կաուչուկի աշխարհում առաջին արտադրությունն էր։ Հաջողու– թյամբ էին իրականացվում նաև գյուղա– տնտեսության զարգացման առաջադրանք– ները։ Շարունակվում էին կոլտնտեսու– թյունների ամրապնդման հաջողությամբ սկսված աշխատանքները։ Ուղղվեցին հան– րային հողերի օգտագործման բնագավա– ռում թույլ տված սխալները։ Աշխատան– քային կարգապահությունը ամրապնդելու համար սահմանվեց աշխօրի պարտադիր մինիմում և աշխատանքային գրքույկների (աշխատանքի գրանցման) միասնական կարգ, փոփոխություններ կատարվեցին գյուղատնտ․ մթերքների մթերումների ու գնումների քաղաքականության մեջ, կա– տարվեցին նյութական շահագրգռվածու– թյան բարձրացման այլ միջոցառումներ։ Ստեղծվեցին մի քանի նոր ՄՏԿ–ներ, դը– րանց քանակը 1940-ին հասավ 33-ի։ Նը– րանք սպասարկում էին կոլտնտեսություն– ների հողատարածությունների 84% –ը։ Սկսվեց Ստորին Հրազդանի, Թալինի և այլ խոշոր ու կոլտնտեսային ջրանցքների շինարարությունը։ 3-րդ հնգամյակի տա– րիներին գրեթե լրիվ ավարտվեց գյուղա– տնտեսության կոլեկտիվացումը (1940-ին այն հասավ 98,3%–ի)։ Հայաստանի սո– ցիալիստ․ գյուղատնտեսության նվաճում– ների ցայտուն արտահայտությունն էր դը– րանց լայն ցուցադրումը 1939-ին Մոսկվա– յում բացված Համամիութենական գյուղա– տնտ․ ցուցահանդեսում։ Հանրապետության, ինչպես և ամբողջ Սովետական Միության նվաճումները ավելի կլինեին, եթե լարված միջազգային դրության և սկսված (1939-ին) երկրորդ համաշխարհային պատերազմի պայման– ներում հարկադրված չլինեինք ավելի ուժեղացնելու երկրի պաշտպանունակու– թյան ամրապնդման ուղղությամբ կատար– վող աշխատանքները։ ՄՍՀՄ–ի նկատմամբ պատերազմի վտանգը դարձավ իրակա– նություն։
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/172
Այս էջը սրբագրված չէ