Վերակառուցումը կարճ ժամկետում ընդ– գրկել է սովետական հասարակության բո– լոր ոլորտները։ Առաջին հերթին սկսվել է տնտեսության կառավարման մեխանիզ– մի կատարելագործումը, իրականանում է դպրոցական ռեֆորմը, մշակվել և լայնո– րեն քննարկվել են բարձրագույն և միջ– նակարգ մասնագիտ․ կրթության կատա– րելագործման հիմնական ուղղություննե– րը, կառուցվածքային փոփոխություններ են կատարվում երկրի գիտահետազոտա– կան հիմնարկներում։ Սովետական ստեղ– ծագործող մտավորականության ակտի– վության աճի շնորհիվ ստեղծվեց մշակույ– թի ֆոնդը, թատերական ընկերություննե– րի միությունը, մեծացել է ուշադրությու– նը մշակութային և պատմ․ հուշարձաննե– րի պահպանման նկատմամբ։ Կուսակցությունն իրականացրեց մի շարք միջոցառումներ հասարակության բարոյական մթնոլորտի առողջացման ուղ– ղությամբ։ Ինչպես ամբողջ երկրի, այն– պես էլ Հայաստանի աշխատավորների խորը հավանությանը արժանացան այն– պիսի միջոցառումներ, ինչպես հրապա– րակայնության ընդլայնումը, խոսքի և գործի միասնության հասնելը, պայքար ծավալվեց հասարակական կյանքում բա– ցասական երևույթների դեմ։ 1987-ի հունվարին կայացած ՍՄԿԿ Կենտկոմի պլենումը խնդիր դրեց էլ ավե– լի խորացնել սոցիալիստ, դեմոկրատիզմը, զարգացնել ժողովրդի ինքնակառավարու– մը։ Սկսվել է սովետական ընտրական համակարգի վերափոխումը, որը նպա– տակ ունի ընդլայնել դեմոկրատ, սկըզ– բունքները, ապահովել աշխատավորների մասնակցությունը հասարակության կա– ռավարման գործում, բարձրացնել ղեկա– վար կադրերի պատասխանատվությունը։ Երկրի սոցիալ–տնտ․ զարգացման խըն– դիրների լուծման գործում կարևոր տեղ է հատկացվում 12-րդ հնգամյակին (1986– 1990), որտեղ իր լուման է ներդնում և ՀՍՍՀ։ Կ․ Խուդավեյէղյան Պատկերազարդումը տես 241-րդ էջից առաջ և 160–161-րդ էջերի միջև, աղյու– սակ VII, ներդիրներում։ Գրկ․ Լենին Վ․ Ի․, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 42, 43։ Մնացականյան Ա․ Ն․, Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազ– մում, Ե․, 1954։ Հակոբյան Ա․ Մ․, Սովե– տական Հայաստանը ժողովրդական տնտե– սության վերականգնման ժամանակաշրջա– նում (1921 – 1925 թթ․)․ Ե․, 1955։ Գրիգոր– յ ա ն ց Ա․ Կ․, Հայաստանի բանվոր դասա– կարգը 40 տարում, Ե․, 1960։ Սարգսյան Ե․ Ղ․, Սահտկյան Ռ․ Գ․, Հայ ժողովրդի նոր շրջանի պատմության նենգաՓոխումը թուրք պատմագրության մեջ, Ե․, 1963։ I«j ու ր– շ ու դ յ ա ն Լ․ Ա․, ՍՓյուռքահայ կուսակցու– թյունները ժամանակակից էտապում, Ե․, 1964։ Ի ս ա կ ո վ Հ․, Հայ ծովայինները Հայրենա– կան մեծ պատերազմում, Ե․, 1946։ Դա լ– լաքյան Ղ․, Մարտական 89, Ե․, 1968։ Գ ր ի,գ յո ր յան Ք․ Գ․, Հայ ժողովրդի մաս– նակցությունը Կովկասի պաշտպանությանը, Ե․, 1971։ Ղազախեցյան Վ․Ն․, Սովե– տական Հայաստանի գյուղացիության պատ– մությունը 1920–1-929 թթ․, Ե․, 1975։ Ա մ ի ր– J ա ն Ս․ Ս․, Զարգացած սոցիալիզմի բանվոր դասակարգը, Ե․, 1976։ Կոգմոյան Կ․, Քաղաքների զարգացումը Սովետական Հա– յաստանում․ 1920 – 1970, Ե․, 1977*․ Эль- чибекян А․ М-, Установление Советской власти в Армении, Е․, 1954; Галоян Г․ А․, Борьба за Советскую власть в Армении, Е․, 1957; А га ян Ц․ П․, Великий Октябрь и борьба трудящихся Армении за победу Со– ветской власти, Е․, 1962;tXtу дtа вtе р- д я н К․, Культурная революция в Совет– ской Армении, 1920–1940, Е․, 1966; Хар- мандарян С․, Ленин и становление За– кавказской федерации․ 1921–1923, Е․, 1969; Образование СССР, Сб․ док․, М-, 1972; Со– ветская Армения в годы Великой Отечествен– ной войны (1941–1945), Сб․ док-ов и мат-ов, Е․, 1975; Книга о героях, Е․, 1985․
ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱՂԹԱՎԱՅՐԵՐ ԵՎ ՀԱՅ ՍՓՅՈԻՈ՚Ք Հայկական գաղթավայրեր Աշխարհասփյուռ հայ գաղթավայրերի պատմությունը հայ ժողովրդի պատմու– թյան անքակտելի մասն է։ Պատմ․ մեծ անցյալ ունեցող որոշ ժողովուրդների առանձին հատվածներ տնտ․, ռազմ․, քաղ․ են պատճառներով հարկադրված գաղ– թել են հայրենիքից և հանգրվանել օտար երկրներում։ Սակայն արտահոսքը և գա– ղութների առաջացումն անցողիկ երևույթ է եղել այդ ժողովուրդների կյանքում և չի խախտել նրանց բնապատմական զար– գացման ընդհանուր օրինաչաւիությունը։ Հայ ժողովուրդը պատմ․ հարուստ անց– յալ ունեցող այն սակավաթիվ ժողովուրդ– ևերից է, որը դժբախտաբար դարեր շա– րունակ կրել է արտագաղթի ծանրությունը։ Հաճախակի կրկնվող օտարի ավերիչ ար– շավանքների և դաժան տիրապետության հետևանքով երկրի ազգաբնակչության մի մասը հարկադրված թողել է հայրենիքը, արտագաղթել է կամ ենթարկվել բռնա– գաղթի։ Այդպես աշխարհի տարբեր երկըր– ներում առաջացել են հայկ․ գաղութներ, որոնցից շատերը աշխույժ կյանք են ունե– ցել և գոյատևել դարեր շարունակ։ Գաղ– թավայրերի հայությունը ապրել է հավա– քական կյանքով, ունեցել քաղաքային ինքնավարություն, մայրենի լեզվով դըպ– րոցներ պահելու իրավունք և այլ արտո– նություններ։ Երկար ժամանակ (որքան թույլ են տվել պայմանները) հայերը հա– վատարիմ են մնացել հայրենի ավանդույթ– ներին, մայրենի լեզվին ու մշակույթին, դավանանքին։ Հայ գաղթավայրերը կա– րևոր դեր են խաղացել Արլ–ի և Արմ–ի միջև տնտ․ կապերի զարգացման գործում, մասնակցել բուն Հայաստանի հասարա– կական–քաղ․ շարժումներին։ Նրանք նը– պաստել են հայ և իրենց հյուրընկալած ժողովուրդների միջև քաղ․ և մշակութա– յին կապերի, Փոխըմբռնման և բարեկա– մության հաստատմանը։ Հայկ․ գաղթա– վայրերում զարգացել է հայրենի մշա– կույթն ու գիտությունը, հիմնվել է առաջին հայկ․ տպարանը, տպագրվել մայրենի լեզվով առաջին գիրքը և պարբերականը։ Հայկ․ գաղթավայրերի առաջացումը ոչ թե տարաբախտ պատահականության հե– տևանք էր, այլ, ցավոք, կրել է պարբերա– կան բնույթ, դարձել հայ ժողովրդի պատմ․ զարգացման կարևոր առանձնահատկու– թյունը։ Հայերի առաշին բռնի զանգվա– ծային տեղահանությունը եղել է IV դ․, երբ պարսից շահ Շապուհ II բազմահա– զար հայերի գերեվարել է Իրան։ Երկրի անապահով դրությունը հարկադրել է հա– յերին արտագաղթել Բյուզանդիա, հատ– կապես, Կ․ Պոլիս։ IV–XIII դդ․ բյուզ․ կայսրերը հայերին պարբերաբար բռնա– գաղթեցրել են Թրակիա, Մակեդոնիա և Բալկանյան թերակղզու այլ շրջաններ։ Արտահոսքը Հայաստանից ուժեղացել է արաբ, տիրապետության շրջանում, հա– յերը հասել են մինչև Եթովպիա ու Եգիպ– տոս, դիմել հարևան երկրներ (Վրաստան ևն)։ XI դ․ սկսված սելջուկների արշա– վանքներից դրդված հայերը նորից դիմել են զանգվածային արտագաղթի՝ Կապա– դովկիա, Ասորիք, Միջագետք, Կիլիկիա, Մերձվոլգյան շրջաններ, Ղրիմ, Կիևյան Ռուսիա ևն։ Կիլիկիայի հայկ․ թագավո– րության անկումից (1375) հետո մեծ թվով հայեր հարկադրված արտագաղթել են Կիպրոս, Իտալիա, Ֆրանսիա և այլուր։ XIII–XIV դդ․ միաժամանակ նկատվել են նաև տեղաշարժեր հայկ․ մի գաղթավայ– րից մյուսը, որի ամենակարևոր պատճառը կյանքի համեմատաբար ապահով պայ– մաններ փնտրելն էր։ Մոնղ․ ասպատա– կությունների ժամանակ հայությունը վե– րըստին տեղաշարժվել է, և հատկապես՝ դեպի արմ․։ XI–XV դդ․ մեծ ու փոքր հայկ․ գաղթավայրեր են հիմնվել Րուլղարիա– յում, Ռումինիայում, Հունգարիայում, Մոլդովայում և այլուր։ Մերձավոր Արևել– քում օսմ․ Թուրքիայի հանդես գալը նոր արհավիրքներ բերեց հայ ժողովրդին, ինչպես բուն Հայաստանում, այնպես էլ հայկ․ գաղթավայրերում։ Կ․ Պոլսի գրավ– ման ժամանակ, 1453-ին, մեծ կորուստներ ունեցավ քաղաքի հայ համայնքը։ 1475-ից, Ղրիմը Թուրքիայի գերիշխանության տակ ընկնելուց հետո, շաա ղրիմահայեր լքե– ցին իրենց բարգավաճ բնակավայրերը և գաղթեցին նվով, Կամենեց–Պոդոլսկ, 6ազլովեց, Ռաշկով ևն։ XVI– XVII դդ․ կատարվեցին հայերի մեծ ու փոքր բռնա– գաղթեր Իրան, դրանցից ամենաողբեր– գականը շահ Աբբաս I-ի կազմակերպած բռնագաղթն էր XVII դ․ սկզբին, որի հե– տևանքով Իրանում առաջացան նոր գա– ղութներ (մասնավորապես՝ Նոր Ջուղան) և ստվարացան հները։ XVI դ․ վերջից սկսած և հատկապես XVII դ․ Արլ–ի և Արմ–ի միջև առևտր․ հարաբերությունների աշ– խուժացումն սկիզբ դրեց հայ վաճառակա– նական դասի արտահոսքին Եվրոպայի ու Ասիայի վաճառաշահ կենտրոններ, նը– պաստելով երբեմնի ծաղկուն, բայց ար– դեն մարող մի շարք հայկ․ գաղթավայրե– րի պահպանմանը (Ղրիմ ևն), ինչպես նաև ստվարացնելով Իտալիայի, Ֆրանսիայի, Հոլանդիայի, Իրաքի, Սիրիայի հայ գա– ղութները։ XVII–XVIII դդ․ հայ վաճառա– կանները աշխույժ առևտուր են արել Ռուսաստանի հետ, հանդես գալով որպես միջնորդներ Արլ–ի ու Արմ–ի միջև։ Ռուսաս– տանում ստեղծվել են նոր գաղութներ։ Մի շարք երկրներում հայերի նկատմամբ տնտ․, քաղ․, ազգ․ և կրոն, ճնշումները ստիպեցին հայերին լքել գաղութները,