երկրների համար բնորոշ էր նաև ազգ․ խտրականության քաղաքականությունը, որը տարածվեց նաև հայերի վրա։ Հայե– րի համար լրացուցիչ դժվարություններ էին ստեղծվում նաև այն պատճառով, որ նրանց մեծամասնությունը չէր տիրապե– տում տվյալ ժողովուրդների լեզվին, և որ տեղի ժողովուրդները գրեթե ոչ մի պատ– կերացում չունենալով հայ ժողովրդի, նրա պատմությաև և մշակույթի մասին, ինք– նաբերաբար նրանց վրա էին տարածում «ասիացիների» մասին ունեցած իրենց սխալ պատկերացումը։ Այս ամենը հայե– րի համար ունեցավ ծանր հետևանքներ, նրանց համար անհնարին էր դարձել մի շարք մասնագիտությունների ձեռքբե– րումը և դրանցով զբաղվելը, առաջին հեր– թին նրանց էին ազատում աշխատանքից ևն։ Վերջին պարագան առավել նշանակու– թյուն ստացավ 1920-ական թթ․ վերջին և 1930-ական թթ․, երբ ամբողջ կապիտ․ տնտեսությունում սկսվեց ճգնաժամի ծանր շրջան։ Հայերի նկատմամբ նման վերա– բերմունքի հետևանքներից մեկը եղավ այն, որ այդ երկրների հայերի մոտ առև– տուրը (հատկապես մանրածախ) դարձավ գործունեության ամենամատչելի ոլորտ– ներից մեկը։ Սկզբնական սոցիալ–մշակու– թային հարմարվողականության դժվար շրջանից հետո տեղի հայերը, շնորհիվ իրենց գործնական ընդունակությունների և աշխատասիրության, դարձան այդ եր– կըրների հասարակության լիիրավ քա– ղաքացիներ։ Սփյուռքահայերի նոր սե– րունդները, որոնք աճել և կրթություն են ստացել տեղական ուս․ հաստատություն– ներում, գրեթե լիովին ընդօրինակեցին իշխող ապրելակերպի նորմերը։ Դրա հե– տևանքով, հենց տվյալ հասարակություն– ներում, սկսվեց ձևավորվել ընդհանուր առմամբ դրական վերաբերմունք տեղի հայերի նկատմամբ։ Նման պայմաննե– րում հայերի համար ավելի լայն հնարա– վորաթյաններ ստեղծվեցին իրենց գոր– ծունեությունը ծավալելու տարբեր ոլորտ– ներում, որի շնորհիվ նրանք շուտով տեղ գրավեցին այդ հասարակությունների սո– ցիալ․ կառուցվածքի ամենատարբեր, այդ թվում4 նաև բավական բարձր օղակներում։ ժամանակի ընթացքում պարզվեց, սա– կայն, որ նման հաջող սոցիալ–մշակութա– յին հարմարվողականությունը ձեռք է բեր– վում թանկ գնով՝ ազգ․ դիմագիծը կորց– նելով, ձուլումով։ Սփյուռքահայերը արմ․ երկրներում ենթարկվում են ինչպես տեղի իշխող <մասսայական» մշակույթի ազդե– ցությանը, որի առանձնահատուկ գծերից է ապազգային բնույթը, այնպես էլ տվյալ երկրներում այլ ազգությունների արագ ձուլման հատուկ մշակված և ավանդույթ– ներ ունեցող պետ․ քաղաքականությանը։ Նման պայմաններում սփյուռքահայերի ավելի բարձր սոցիալ․ և տնտ․ կարգավի– ճակի հասնելու բնական ձգտումը ստիպում էր նրանց շատ դեպքերում ոչ միայն առա– վելագույնս հարմարվել տվյալ միջավայ– րին, այլ նաև աննպատակահարմար էր դարձնում «հայկականության» որևէ դըր– սևորում։ Դրա ցայտուն արտահայտու– թյուններից է այն անմխիթար վիճակը, որ ստեղծվեց Արևմուտքի երկրների հայ համայնքներում մանկահասակների հա– յեցի դաստիարակության գործում։ Երկար ժամանակ այստեղ գոյություն ունեին հիմ– նականում միայն մեկօրյա հայկ․ վարժա– րաններ։ Թեև դրանք ունեն դրական նշա– նակություն, այնուամենայնիվ այդ տիպի դպրոցների արդյունավետությունը ազգ․ դաստիարակության տեսակետից բավա– րար չէ։ Արևմուտքի երկրներում բնակվող հայ երիտասարդության ճնշող մեծամաս– նությունը լավագույն դեպքում տիրապե– տում է հայերենի խոսակցական լեզվի սոսկ տարրերին։ Դա իր հերթին անխու– սափելիորեն անդրադառնում է նաև հայկ․ մամուլի վրա, որը բավականին զարգացած է արմ․ երկրներում․ մասնավորապես ԱՄՆ–ում լույս են տեսնում մի քանի տասն– յակ տարբեր բնույթի հայկ․ լրագրեր ու ամսագրեր; Նկատելի է տեղական լեզու– ներով (անգլ․, ֆրանս․ ևն) հրատարակու– թյունների թվի մշտական ավելացման մի– տում։ Հայատառ հրատարակությունները, որպես կանոն, ունեն առանձին ենթաբա– ժիններ կամ հատուկ թողարկումներ օտար լեզվով։ Հայ մանուկների հայեցի դաս– տիարակությանը (որից կախված է ընդ– հանրապես հայ սփյուռքի հետագա գո– յատևումը) լուրջ խոչընդոտ են նաև խառ– նամուսնությունները, որոնց տոկոսը մեծ չափերի է հասնում արմ․ երկրներում։ Այսպես, Լիոնում (Ֆրանսիա) 1966– 1971-ին դրանց թիվը կազմում էր 51%, նման պատկեր է տիրում նաև ԱՄՆ–ի «ամերիկածին» հայերի շրջանում։ Ծնող– ներից մեկի (հատկապես՝ մոր) ոչ հայ լի– նելը գրեթե անհնարին է դարձնում երե– խաների ազգ․ ինքնագիտակցության զար– գացումը։ Խառնամուսնություններին նը– պաստող պայմաններից է սփյուռքահա– յերի և տեղի բնակչության միջև կրոն, դավանտնքների միջև էական տարբերու– թյան բացակայությունը։ Արևելքի երկըր– ներից արևմուտք գաղթած հայերն իրենց հատուկ զարգացած ազգ․ ինքնագիտակ– ցությամբ մեծապես նպաստեցին տեղի համայնքների ազգ․ կյանքի աշխուժաց– մանը, նոր լիցք հաղորդելով տեղացի հա– յերի ազգ․ ինքնատիպությունը պահպա– նելու ջանքերին։ ԱՄՆ–ում և այլուր հիմնը– վեցին հայկ․ ամենօրյա դպրոցներ, պար– բերականներ ևն։ Այնուամենայնիվ, երի– տասարդների մոտ ակնառու է ակուլտու– րացիայի երևույթների բավական արագ ընթացքը։ Դեռևս XIX դ․ վերջին փոքր թվով հայեր բնակություն էին հաստատել Հ վ․ Ամե– րիկայի երկրներում (Արգենտինա, Բրազիլիա ևն)։ Սակայն միայն XX դ․ 20–30-ական թթ․ հայերի ներգաղթից հետո այս երկրներում ստեղծւ{եցին հայկ․ համայնքներ և ծավալվեց ազգ․ գործու– նեություն։ Հայ սփյուռքի համակարգում Լատինական Ամերիկայի երկրների հայկ․ համայնքները սկզբից ևեթ բնորոշվել են որոշակի առանձնահատկություններով, որոնք պայմանավորված էին այդ երկրնե– րի աշխարհագրական դիրքով (դրա պատ– ճառով տեղի հայ համայնքների կապը սՓյուռքի այլ համայնքների հետ թույլ էր), տնտեսապես թույլ զարգացումով և ցածր կենսամակարդակով, նաև ներքին քաղ․ անկայուն վիճակով։ Տարիների ըն– թացքում տեղի հայերը որոշակիորեն ինք– նահաստատվեցին և՝ սոցիալապես, և՝ տնտեսապես։ Նրանք հիմնականում ար– հեստավորներ են, առևտրականներ, ձեռ– նարկատերեր, վերջին ժամանակաշըր– ջանում աճել է նաև մտավորականության և ուսանողության թիվը։ Համայնքների քանակական աճը ընթանում է բնական վերարտադրության եղանակով, այստեղ չեն նկատվում այնպիսի էական ւիոփո– խություններ (բացասական թե դրական՝ արտագաղթի հետևանքով համայնքների քայքայում, ներգաղթի պարագայում ազ– գային կյանքի աշխուժացում), ինչպես Արլ–ի և Արմ–ի երկրների հայ համայնք– ներում։ Համայնքների փոքրաթիվ լինե– լու հանգամանքը նպաստում է խառնա– մուսնությունների արագ տարածմանը։ Դրան նպաստում է և այն, որ այս երկրնե– րում դարերի ընթացքում տեղի են ունե– ցել ռասայական և ազգ․ միաձուլման պրո– ցեսներ, ինչի հետևանքով տվյալ հասա– րակություններին բնորո՛շ չէ խտրականու– թյունն այլազգիների նկատմամբ։ Եվ նաև այն, որ այստեղ իշխող կրոնը քրիստո– նեությունն է, որի պատճառով որոշակիո– րեն թուլանում է հայ առաքելական եկե– ղեցու ազգապաշտպան դերը։ Միևնույն ժամանակ այստեղ, ի տարբերություն Արևմուտքի երկրների, կաթոլիկ եկեղե– ցին ձգտում է ուժեղացնել և ընդարձակել իր ազդեցությունը հայ համայնքների վրա։ Նման պայմաններում մայրենի հայ մշա– կույթի վրա մեծապես ներազդում է ինչ– պես իշխող, այնպես էլ արմ․ ապազգա– յին «մասսայական» մշակույթը։ Դրա դըր– սևորումներն են՝ հայոց լեզվի մոռացու– թյունը՝ հատկապես երիտասարդության մոտ, հայկ․ փոքրաթիվ պարբերական– ների հրատարակումը, քիչ թվով ամեն– օրյա հայկ․ դպրոցների գոյությունը, հա– մայնքային կյանքից տեղի հայերի ինք– նահեռացման միտումը ևն։ Նման իրավի– ճակը Հվ․ Ամերիկայի հայ համայնքներում գործող մշակութային, քաղ․, երիտասար– դական, մասնագիտական ևն կազմակեր– պություններին և միություններին թելադը– րում է գտնել գործուն ազգապաշտպան միջոցներ նկատվող ազգաձուլմանը հա– կազդելու համար։ Ազգ․ փոքրամասնությունների (ներառ– յալ սփյուռքը), ինչպես և ամեն մի մարդ– կային հանրության գոյությունն ու գոր– ծունեությունը հնարավոր է՜ որոշակի սո– %իալ․ հիմնարկությունների առկայության պայմաններում, որոնց հիմնական ֆունկ– ցիան միասնականության ապահովումն է, նրա անդամների համախմբումը որոշակի ազգ ․-մշակութային արժեքների շուրջ։ Այդ նպատակով սփյուռքում ստեղծվել են հայկ․ տարբեր կազմակերպություններ՝ հայրենակցական, մշակութային, բարե– գործական ևն։ Հայ սփյուռքի ձևավորման ժամանակաշրջանում հիմնվեցին հայ– րենակցական մtի ու թtյ ու ն– ն և ր, որոնք սփյուռքահայերին համա– խմբում են ըստ նրանց ծննդավայրի։ Իրենց կազմում ընդգրկելով ինչպես տըվ– յալ երկրում ապրող հայերին, այնպես էլ նորեկներին, նրանք մեծապես աջակցել են աշխատանքի տեղավորվելու, բնակա– րան ունենալու և այլ կենսական հարցե– րում։ Բացի այդ, հայրենակցական միու–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/188
Այս էջը սրբագրված չէ