Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/189

Այս էջը սրբագրված չէ

թյունները ստեղծում էին մի հատուկ սոցիալ–հոգեբանական մթնոլորտv ընդ– հանուր ճակատագրի, սովորույթների, բարբառի, ինչը խիստ անհրաժեշտ էր սկզբնական շրջանում օտար միջավայրին հարմարվելու համար։ Հայրենակցական միությունները հայրենանվեր մեծ դեր խաղացին երկրորդ համաշխարհային պա– տերազմի ժամանակ և հայրենադարձու– թյան կազմակերպման գործում։ Սփյուռ– քահայերի սոցիալ–տնտ․ վիճակի բարե– լավման և կայունացման հետ հայրենակ– ցական միությունների գործունեության հիմնական ոլորտը դարձավ դպրոցաշի– նությունը, մշակութ․ կյանքի կազմակեր– պումը են։ Վերջին շրջանում դրանց դերը և նշանակությունը սփյուռքահայ կյան– քում որոշակիորեն նվազեց։ Հիմնական պատճառը սերնդափոխությունն է․ սվւյուռ– քահայերի երկրորդ և հաջորդ սերունդ– ները, ծնված լինելով օտարության մեջ և աղոտ պատկերացում ունենալով իրենց ծնողների ծննդավայրի մասին, գերադա– սում են համախմբվել ընդհանուր մշակու– թային, մարզական և այլ կազմակերպու– թյունների շուրջ։ Սակայն, միևնույն ժա– մանակ, վերջին տարիներին ԱՄՆ–ում, Կանադայում և այլ երկրներում ձևավոր– վել են Լիբանանից, Իրանից և այլ երկըր– ներից ներգաղթած հայերի հայրենակցա– կան միություններ։ Սփյուռքի ձևավորման սկզբնական շըր– ջանում նոր խնդիրներ ունեին նաև բ ա– րեգործական ու բարեխնամ կ ա զ մ ա կ և ր պ ու թ յ ունները․ բազմաբնույթ օգնություն հազարավոր հայ գաղթականներին, հատկապես՝ որբ երեխաներին։ Առանձնահատուկ տեղ է գրավում 1906-ին Կահիրեում ստեղծված Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ)։ ՀԲԸՄ այն եզակի հաստատություններից է, որոնք գործում են ամբողջ սփյուռքում, իսկ վերջին տասն– ամյակներին սերտ ու մշտական կապերը Սովետական Հայաստանի հետ առավել արդյունավետ դարձրին նրա ազգապահ– պան գործունեությունը։ Գործում է ՀԲԸՄ ավելի քան 115 մասնաճյուղ, աշխարհի 20 երկրներում, անդամների թիվը՝ 22 հզ․։ 1961-ից ՀԲԸՄ հրատարակում է «Հուշա– րար–Միություն» պաշտոնաթերթը [անգլ․ և հայերեն, ստեղծվել է «Հուշարար» {1914-ից) և «Միություն» (1912-ից) պարբե– րականների միավորումով], իսկ 1960-ից՝ «Արարատ» (անգլ․) ամսագիրը։ 1985-ին ՀԲԸՄ ուներ սեփական 20 հայկ․ վարժա– րան (6000 աշակերտ, 576 ուսուցիչ)։ Սփյուռքի բարեգործական հաստատու– թյուններից է նաև Գալուստ Կյուլպենկյան հիմնարկությունը (հիմնվել է 1956-ին, Լիսաբոնում), որը ֆինանս, օգնություն է ցույց տալիս սփյուռքահայ մշակութային միություններին, հայկ․ դպրոցներին և հոգևոր հաստատություններին, կրթաթո– շակներ նշանակում հայ աշակերտներին ու ուսանողներին են։ Հիմնարկությունը տարեկան որոշ գումար է հատկացնում նաև Սովետական Հայաստանի առողջա– պահական, գիտ․ և ուս․ հաստատություն– ներին՝ արտասահմանյան գիտ․ գրակա– նություն և արդիական սարքավորումներ ձեռքբերելու համար։ Հիմնարկությունը գումարներ է տրամադրել նաև էջմիածնի Մայր տաճարի նորոգմանը։ Սվւյուռքում գործում են բազմաթիվ ազգ․ կազմակերպություններ, որոնք հաղթա– հարելով նյութական, բարոյական և այլ կարգի դժվարություններ, անգնահատելի աշխատանք են կատարում սփյուռքահա– յերի ազգ․ դիմագծի պահպանման ուղղու– թյամբ։ Հատկապես մեծ տարածում ունեն մ շ ա կ ու թ ա յ ի ն մ ի ու թ յ ու ն ն ե– ր ը, որոնցից մի քանիսն ունեն համա– սփյուռքային նշանակություն՝ «Նոր սե– րունդ», Թեքեյան մշակութային միություն, Համազգային մշակութային միություն (իրենց գեղ․, թատեր․ խմբերով) ևն, ինչ– պես նաև երիտասարդական, մարզական, ուսանողական [Հայ մարմնամարզական միություն (ՀՄՄ), Հայ երիտասարդաց միություն (ՀԵՄ), Հայ մարմնամարզական ընդհանուր միություն (ՀՄԸՄ)], կանանց [Հայ օգնության միություն (ՀՕՄ)] և այլ միություններ ու մեծ թվով գեղարվեստա– կան խմբեր։ Օտարության մեջ ապրող հայերի կյան– քում միշտ էլ զգալի դեր է ունեցել հ ա յ եկեղեցին, որը որոշ դեպքերում հանդես է եկել որպես տեղական իշխա– նությունների առջև հայերի շահերը ներ– կայացնող կազմակերպություն։ Հայ եկե– ղեցին սվւյուռքահայերին ազգ․ արժեք– ների շուրջը համախմբող կարևոր մարմին– ներից է։ Գրեթե բոլոր հայ համայնքների առաջնահերթ խնդիրներից մեկը եղել է եկեղեցու հիմնումը։ Հայ առաքելական, ինչպես նաև ավետարանական և կաթոլիկ եկեղեցիները, սվւյուռքի պայմաններում չբավարարվեցին զուտ հոգևոր գործու– նեությամբ։ Իրենց պատկանող դպրոցնե– րի, մամուլի և մշակութային–լուսավորա– կան այլ կազմակերպությունների միջո– ցով նրանք խթանում են ազգ․ դաստիա– րակության գործը բոլոր համայնքներում։ Հայ եկեղեցու ազգապաշտպան դերը հայ սփյուռքում միանշանակ չէ։ Արևելքի եր– կըրներում, ուր իշխող կրոնը մահմեդա– կանությունն է, հայ եկեղեցին ոչ միայն համախմբում ու միաբանում է տեղի հա– յերին, այլ նաև հզոր պատվար է տվյալ մշակույթի համակարգում նրանց ձուլման դեմ։ Այն երկրներում, ուր իշխող կրոնը քրիստոնեությունն է, հատկապես կարևոր է դառնում հայ առաքելական եկեղեցու դերը որպես ազգային, անկախ եկեղեցու՝ քրիստոնեական եկեղեցիների համակար– գում։ Մվւյուռքի հայ առաքելական եկե– ղեցիները հիմնականում գտնվում են էջ– միածնի Հայոց կաթողիկոսության հոգևոր գերագույն իշխանության ներքո։ Մփյուռ– քահայ եկեղեցիների կենտրոններն են․ Կաթողիկոսություն Մեծի Տանն Կիլիկիո (նստավայրը՝ Անթիլիաս, մինչև 1955-ը գործում էր էջմիածնի Ամենայն Հայոց կաթողիկոսության հետ համերաշխության սկզբունքով, սակայն 1955-ից դաշնակցու– թյան ազդեցությամբ փորձում է հանդես գալ Իբրև էջմիածնի Հայոց կաթողիկո– սության համազոր, ձգտելով իր մականի տակ առնել սփյուռքահայ թեմերը և եկե– ղեցական միջազգային համաժողովներին հանդես է գալիս որպես առանձին եկեղե– ցի), Կ․ Պոլսի հայոց պատրիարքությունը [նստավայրը՝ Կ․ Պոլիս (Ստամբուլ)], Երուսաղեմի հայոց պատրիարքությունը (նստավայրը4 Երուսաղեմ), Փարիզի, Մար– սելի, Լիոնի, Կենտրոնական Եվրոպական (Վիեննա), Ռումինական, Բւսլղարական, Հունական թեմերը, Անգլիսյի հոգևոր հովվությունը, Հնդկաստանի հոգևոր հով– վությունը, Ավստրալիայի և Նոր Զելան– դիայի, Իրաքի, Իրանում՝ Թեհրանի, Թավ– րիզի և Սպահանի թեմերը, Եգիպտոսի թեմը (ընդգրկում է նաև Եթովպիան և Սուդանը), ԱՄՆ–ում՝ Արևելյան (Նյու Ցորք) և Արևմտյան (Լոս Անջելես) թեմե– րը, Կանադայի, Հարավ–Ամերիկյան թե– մերը։ Հայ սփյուռքում գոյություն ունեցող կազմակերպությունների զգալի մասը գործում է երեք հայ ազգային քաղ․ կուսակցությունների ազդեցության և հովանավորության ոլոր– տում։ Հայ քաղ․ կուսակցությունները ըս– տեղծվել են XIX դ․ վերջին և XX դ․ սկըզ– բին, հայ ժողովրդի ազգ ․–ազատագր․ պայքարի ընթացքում։ Մեծ եղեռնից, բըռ– նագաղթից, իսկ հետագայում նաև Արլ․ Հայաստանի մի մասում սովետական կար– գեր հաստատվելուց հետո, այդ կուսակ– ցությունների գործունեության միակ աս– պարեզը դարձավ սփյուռքը։ Սփյուռքի ձևավորման շրջանում, տեղահանված, անորոշության մատնված հայ գաղթական– ների զանգվածը կարիք ուներ ղեկավա– րող, համախմբող ուժի և իբրև այդպիսին հանդես եկան հայկ․ կուսակցությունները։ Նրանց ազդեցիկ դերը սփյուռքում պայ– մանավորվեց նաև այն բանով, որ սկզբից ևեթ իրենց հիմնական նպատակներից մեկը հայտարարեցին հայկ․ դատի ար– դար լուծման, բռնագրավված հայրենիքի ազատագրման և հայրենիք վերադառնա– լու իրավունքի հետապնդումը։ Այդ նպա– տակով նրանք տարբեր միջոցներով ջա– նում են համաշխարհային հասարակայ– նությանը ներկայացնել թուրք ցեղասպան– ների քաղաքականությունը, դրանով իսկ ապացուցելով իրենց պահանջների արդար բնույթը։ Կուսակցություններն ունեին և ներազգային խնդիրներ՝ սփյուռքահայե– րին համախմբելու և ազգ․ ոգին պահպանե– լու, մատաղ սերունդը հայեցի դաստիա– րակելու ևն։ Սակայն այդ խնդիրների իրա– գործման զուգահեռ առաջացավ պայքար կուսակցությունների միջև, որի ելակետն էր նրանց վերաբերմունքը, քաղ․ դիրքո– րոշումը Սովետական Հայաստանի նկատ– մամբ։ Ս–դ․ հնչակյան և ռամկավար– ագատական կուսակցությունները չնա– յած գաղափարական տարաձայնություն– ներին, դրսևորեցին պատմ․ պատասխա– նատվություն և ընդունեցին այն անվի– ճելի փաստը, որ ներկա պայմաններում Սովետական Հայաստանն է հայ ժողո–

ՎՕՐԴԻ* ներառյալ սփյուռքահայության, գոյատևման և հետագա զարգացման միակ երաշխիքը։ Դաշնակցություն կուսակցու– թյունը չընդունեց պատմական նոր իրա– վիճակը՝ Սովետական Հայաստանի գո– յությունը և սկսեց, մինչ այժմ էլ շա– րունակվող, պայքարը Սովետական Հա– յաստանի, սփյուռքում նրա բազում կողմ– նակիցների ու բարեկամների դեմ, դրա– նով իսկ հարված հասցնելով ամբողջ սՓյուռքի միասնականությանը։ Դա բա–