Ամերիկահայ համայնքի ձևավորման առաջին տարիներից գործում են նաև հայ ազգ․ քաղ․ կուսակցությունները՝ մամուլի իրենց օրգաններով, պարբերականներով։ Կարևոր դեր է խաղում Ամերիկահայ առա– ջադիմական միությունը։ 1972-ին Վաշինգ– տոնում հիմնադրվեց «Հայկական համա– գումար» («Armenian Assembly») կազմա– կերպությունը։ ԱՄՆ–ի տարբեր քաղաք– ներում իրենց մասնաճյուղերն ունեն «Նոր սերունդ», Թեքեյան, Համազգային մշակութային միությունները, իրենց գե– ղարվեստական խմբերով, ակումբներով, դպրոցներով ևն։ Կրթասիրական խոշոր կազմակերպություններից է Հայ օգնու– թյան միությունը՝ ՀՕՄ–ը*․ Գործում են նաև մշակութային, կանանց, մարզական, երիտասարդական, մասնագիտական միու– թյուններ և կազմակերպություններ (Ամե– րիկայի հայ մշակութային ընկերակցու– թյուն, Հայկ․ կրթական բարեսիրական միություն, Հայ կրթական հիմնարկոլ– թյուն, Հայ ուսանողների միություն, Ամե– րիկայի հայ ճարտարագետների և գիտ– նականների ընկերակցություն, Հայկ․ շարժանկարների հիմնարկոլթյուն, Հայ էմ, Հայ առողջապահական կենտրոն, ՀՄՄ, ՀՄԸՄ, ՀՕՄ, Վարդանանց ասպետ– ներ ևն)։ Իրենց գործունեությունն են շա– րունակում քղեցիների, արաբկիրցիների, վասպուրականցիների, պոլսահայերի, սեբաստացիների և այլոց հայրենակցա– կան միությունները, կազմակերպվել են նաև իրանահայերի, լիբանանահայերի միություններ։ ԱՄՆ–ում առաջին հայկ․ ամենօրյա դըպ– րոցը՝ Ֆերահյան երկրորդական վարժա– րանը, բացվել է 1963-ին, Լոս Անջելեսում։ Այժմ ամենօրյա դպրոցների թիվը ԱՄՆ–ի տարբեր քաղաքներում հասնում է 20-ի, կան նաև հայկ․ մեկօրյա դպրոցներ։ 1976-ին Լավեռնում (Կալիֆոռնիա) հիմնը– վեց Ամերիկահայ միջազգային կոլեջը՝ առաջին հայկ․ բարձրագույն ուս․ հաստա– տությունը ամեր․ մայրցամաքում։ ԱՄՆ–ի մի շարք համալսարաններում՝ Կալիֆոռնիայի, Հարվարդի, Միչիգանի, Կոլումբիայի, Փենսիլվանիայի ևն, գոր– ծում են հայագիտ․ ամբիոններ և դասըն– թացներ։ Հայագիտ․ կարևոր կենտրոննե– րից են Հայագիտական համազգային ըն– կերությունը (NAASR), Հայագիտական ուսումնասիրությունների և վավերագրե– րի Զորյան հիմնարկությունը (երկուսն էլ՝ Քեմբրիջում), Հայագիտական ընկերակ– ցությունը (SAS), Միչիգանի համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնը։ ԱՄՆ–ում մեծ թիվ են կազ– մում համալսարաններում ու կոլեջներում ուսանող հայ երիտասարդները, որոնք կազմակերպում են հայ ուսանողների միություններ։ 1980-ին Վաշինգտոնում հիմնադրվեց Ամերիկայի հայ ուսանողա– կան ակումբների ֆեդերացիա, իսկ 1986-ին՝ Հայկ․ համալսարանական միու– թյունը Լոս Անջելեսում։ Ամերիկահայ համայնքում հրատարակ– վում է շուրջ 40 անուն պարբերական, կուսակցություններից և խոշոր կազմա– կերպություններից զատ պարբերական– ներ են հրատարակում եկեղեցին, զանա– զան միություններ, առանձին անհատներ։ Տարբեր քաղաքներում գործում են հայկ․ հրատարակչություններ («Ապրիլ», «էրե– բունի», «Մշակ», «Արարատ», «Աշոտ», «յնսկեդար» ևն) և գրախանութներ։ Լոս Անջելեսում, Ման Ֆրանցիսկոյում, Ֆրեզնոյում, Բոստոնում, Փրովիդենսում, Մաութֆիլդում, Նորթվիլում և այլուր գոր– ծում են հայկ․ ռադիո–հեռուստատեսային ծրագրեր՝ հայերեն և անգլերեն։ Արգենտինա։ Արգենտինահայ համայնքը ձևավորվել ու աճել է առաջին համաշխարհային և, հատկապես, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Արգենտինաեայերը (մեծ մասամբ այն– թապցիներ, հաճընցիներ, մարաշցիներ ևն) բնակվում են Բուենոս Այրեսոսք, Մար դել Պլատայում, Ռոսարիոյում, Կորդովայում։ 1986-ին նրանց թիվը շուրջ 75 հզ․ էր։ Հիմ– նականում զբաղվում են արհեստներով, սանտրով, կան նաև մտավորականներ, ուսանողներ։ 1923-ից Բուենոս Այրեսում գործում է Հայ կեդրոնը, որը հայ եկեղե– ցու վարչական խորհուրդն է և ղեկավա– րում է նրան հարող կրթական, երիտա– սարդական, բարեսիրական, կանանց կազ– մակերպությունների աշխատանքը, մաս– նաճյուղեր ունի Կորդովայում և Ռոսա– րիոյում։ Գործում են Ս․ Գրիգոր Լու– սավորիչ, Վիսենտե Լոպեսի, Մ․ Գևորգ, Վարագա Մ․ Իոսչ եկեղեցիները, ՀԲԸՄ, Արգենտինահայ մշակութային միությունը (կանանց և երիտասարդական հանձնա– խմբերով՝), Հայկ․ միջմիութենական խոր– հուրդը, Շարժում, Թեքեյան, Համազգային մշակութային միությունները, Հայ մաս– նագետների միությունը, Հայ համալսա– րանականների կենտրոնը, մարաշցիների, այնթապցիների, հաճընցիների ևն հայրե– նակցական միությունները, «Կոմիտաս», «Արաքս», երգչախմբերը, «Թաթուլ Ալթուն– յան» նվագախումբը, «Գայանե», «Նաիրի» պարախմբերը։ Համայնքում գործում են 8 ամենօրյա վարժարան և մի շարք կի– րակնօրյա դպրոցներ։ Բուենոս Այրեսի ռադիոն ունի հայկ․ 4 ռադիոժամ և մեկ հեռուստատեսային ծրագիր։ Հրատարակ– վում են «Շարժում», «Սարդարապատ», «Արմենիա», «Մնան», «Կամք» պարբերա– կանները։․ Բրագիլիա։ Հայերը Բրազիլիա– յում բնակություն են հաստատել դեռևս XIX դ․ վերջին։ Համայնքը ձևավորվել է առաջին համաշխարհային պատերազմից ն Կիլիկիայից հայերի բռնագաղթից (1921–22) հետո։ Բրազիլիայում հաշվ– վում է (1986) շուրջ 22 հզ․ հայ, որոնք բնակվում են հիմնականում Սան Պաուլու (մոտ 90%), Ռիո դե ժանեյրո, Պորտու Ալեգրի, Ֆորտալեզա քաղաքներում և Մինաս ժերաիս, Մատու Գրոսու նահանգ– ներում։ Զբաղվում են արհեստներով, առևտրով, կան բիզնեսմեններ, մտավո– րականներ (ինժեներներ, բժիշկներ, տըն– տեսագետներ, փաստաբաններ)։ Բրազի– լահայ համայնքի գերագույն մարմինը Կենտր․ վարչական խորհուրդն է, որն ընտրվում է համայնքի 40 ներկայացուցիչ– ների ժողովում։ Գործում են հայկ․ եկե– ղեցիներ (Սան Պաուլու և Պրեզիդենտե Ալտինո քաղաքներում), Դուրյան ազ– գային և ՀԲԸՄ վարժարանները, «Բրա– զիլահայ մշակութային միությունը», «Բրա– գիլիա–Արմենիա միությունը», Հայկ․ միջմիութենական խորհուրդը, ՀԲԸՄ, ՀՕՄ մասնաճյուղերը, Մարաշի, Զեյթունի, Այնթապի, Մսի, Հաճընի ևն հայրենակ– ցական միությունները, «Մայաթ–Նովա» երգչախումբը, հայկ․ երկու ռադիոժամ։ Հրատարակվում է IRIS (Ծիածան) ՀԲԸՄ ամսագիրը։ Ման Պաուլուի համալսարա– նում կա հայագիտ․ ամբիոն։ Կանադա։ Հայերի գաղթը Կանադա սկսվել է դեռևս XIX դ․ վերջին, սակայն ժամանակակից համայնքը ձևավորվել է և ստվարացել 1950–80-ական թթ․, երբ այս– տեղ մեծ թվով հայեր են եկել Եգիպտոսից, Լիբանանից, իրանից, Թուրքիայից ևն։ Կանադահայերի (շուրջ 55 հզ․) հիմնա– կան զանգվածը բնակվում է Մոնրեալում (շուրջ 30 հզ․ մարդ), Տորոնտոյում (շուրջ 19 հզ․ մարդ), վանկուվերում, Համիլտո– նում, Մեն Կաթրինզում և այլուր։ Հիմնա– կանում մանր և խոշոր ձեռնարկատերեր և առևտրականներ են, ծառայողներ, սպասարկման ոլորտի աշխատողներ ևն, նաև մտավորականներ (գիտնականներ, արվեստագետներ) և ուսանողներ։ 1985-ին ստեղծվեց հայ առաքելական եկեղեցու Կանադայի թեմը, որին ենթակա եկեղեցիները գործում են Մոնրեալում (Ս․ Գրիգոր Լուսավորիչ, Ս․ Հակոբ), Տորոնտոյում (Ս․ Երրորդություն, Ս․ Իոսչ, Ս․ Մարիամ Աստվածածին), Մեն Կաթրին– զում (Ս․ Գրիգոր Լուսավորիչ), Վանկու– վերում (Ս․ Վարդան), ինչպես նաև Համիլ– տոնում և Օտտավայում․ կան նաև հայ կաթոլիկ 2 և ավետարանական 4 եկեղե– ցիներ (Մոնրեալում, Տորոնտոյում)։ Մոն– րեալում և Տորոնտոյում գործում է 7 հայկ․ ամենօրյա դպրոց, բոլոր հայաբը– նակ քաղաքներում կան նաև կիրակնօրյա դպրոցներ։ Համայնքում գործում են հայ ազգ․ քաղ․ կուսակցությունների, ՀԲԸՄ, «Նոր սե– րունդ», Թեքեյան, Համազգային մշակու– թային միությունների, ՀՕՄ մասնաճյուղե– րը, Պոլսահայերի միությունը, Կանադայի հայ առևտրական խորհուրդը, «Մալխաս– յան հիմնարկությունը», Կանադայի հայ ուսանողների միությունը, գեղարվեստա– կան խմբեր ևն։ Գաղութում հրատարակվում են պար– բերականներ («Ապագա», «Հորիզոն» շա– բաթաթերթերը, հանդեսներ ևն), Մոնրեա– լում և Տորոնտոյում գործում են հայկ․ հե– ռուստատեսային և ռադիոժամեր։ Ու ր ու գ վ ա յ։ Ուրուգվայի հայ հա– մայնքը ստեղծվել է XX դ․ 1-ին կեսին։ 1986-ին յքԱրուգվայում բնակվում էր շուրջ 14 հզ․ հայ, գրեթե բոլորն էլ՝ մայրաքա– ղաք Մոնտեվիդեոյում, մասամբ4 Պիրիա– պոլիս քաղաքում։ Հայերը զբաղվում են արհեստներով, առևտրով, մեծ թիվ են կազմում ծառայողները։ Համայնքում գործում են Նուբարյան–Ալեք Մանուկյան, Ներսիսյան ամենօրյա վարժարանները, Մ․ Ներսես Շնորհալի հայ առաքելական, 2 ավետարանական և 1 կաթոլիկ եկեղեցի ները, մարաշցիների, այնթապցիների, յոզղաթցիների հայրենակցական միու– թյունները, «Հայ կեդրոնը», ՀԲԸՄ, ՀՕՄ, «Հնչակյան տուն», Թեքեյան մշակութային միության, Համազգային մշակութային միության Ուրուգվայի մասնաճյուղերը,
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/191
Այս էջը սրբագրված չէ