բոնյանը, Տ․ Բադալյանը, 0․ Համբար– ձումյանը, Ռ․ Մաթևոսյանը, Ջ․ Դասպար– յանը և ուրիշներ։ Ս․ Խաչատրյան․ Սփյուռքահայության հեա մշակ ու թային կապի կ ո մ ի– ա ե։ Կոմիտեի և ՀՍՍՀ կուլտուրայի մի– նիստրության նախաձեռնությամբ Սովե– տական Հայաստանում կազմակերպվել են սփյուռքահայ նշանավոր արվեստագետ– ներ Ա․ Հովհաննեսի, Լ․ Չուգասզյանի, Լ․ Ամարայի, Լ․ Պոզապալյանի, Շ․ Ազ– նավուրի, Պ․ ժամկոչյանի և ուրիշների մե– նահամերգները, «Սոսի» պարախմբի (Ֆրանսիա), Եղիշե Բարութի թատերա– խմբի (ԱՄՆ), Հալեպի հայ մարմնամար– զական միության «Ռուպի* էստրադային նվագախմբի, Բեյրութի Հայկ․ բարեգոր– ծական ընդհանուր միության «Վահրամ Փափազյան» թատերախմբի, Սոֆիայի, Ռուսեի, Պլովդիվի քառաձայն երգչա– խմբերի, ինչպես նաև Վառնայի ու Շումե– նի (Բուլղարիա) երգի–պարի անսամբլնե– րի եւույթները, սփյուռքահայ նկարիչներ ու քանդակագործներ Դառզուի, Զ․ Մու– թաֆյանի, Ռ․ ժերանյանի, Ն․ Զարյանի, Ս․ Խաչատրյանի, Խ․ Տեր–Հարությանի և ուրիշների ցուցահանդեսները։ Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի հաճախակի հյուրերն են սփյուռքահայ առաջադիմական գրական շրջանակների ներկայացուցիչները։ Նը– րանց այցելություններից ծնվել են բազ– մաթիվ ճամփորդական նոթեր, տպավո– րություններ, հրապարակախոսական, գե– ղարվեստական ստեղծագործություններ։ Կոմիտեն հայ գաղթավայրեր է առաքում թերթեր ու ամսագրեր, բազմաբնույթ գրա– կանություն, դասագրքեր, ուս․ լաբորա– տոր սարքավորումներ, երաժշտ․ գործիք– ներ, մարզական գույք, կինոժապավեն– ներ, ձայնապնակներ ևն։ Սփյուռքի հայկ․ դպրոցներին օգնելու, հայ մանուկներին հայեցի կրթություն տալու և հայրենասի– րական ոգով դաստիարակելու նպատա– կով սփյուռքահայ ուսուցիչների համար կազմակերպվում են ամենամյա դասըն– թացներ։ Մայր հայրենիքից տարբեր գաղ– թավայրեր աշխատանքի են գործուղվում բազմափորձ մանկավարժներ։ Ամառային արձակուրդներին ավելի քան 200 սփյուռ– քահայ դպրոցական իրենց հանգիստն են անցկացնում Հայաստանի պիոներ, ճամ– բարներում։ Հայրենիք–սՓյուռք առնչություններին նպաստում են ֆրանսահայ երիտասար– դական միության (ԺԱՖ) անդամների, Բեյրութի «Դարուհի Հակոբյան», Բուենոս Այրեսի «Մարի Մանուկյան» վարժարաննե– րի շրջանավարտների, ԱՄՆ–ի Հայաստան– յայց առաքելական եկեղեցու երիտասար– դական կազմակերպության և այլ խմբերի այցելությունները Մովետական Հայաս– տան, որտեղ նրանք հմտանում են մայ– րենի լեզվում, սովորում հայկ․ երգեր ու պարեր։ Հայաստանի բուհերում ու տեխ– նիկումներում ամեն տարի ուսանելու են գալիս շուրջ 120 սփյուռքահայ երիտա– սարդներ։ Առավել շնորհալիները հնարա– վորություն են ստանում ուսումը շարունա– կելու ասպիրանտուրայում։ Սփյուռքահայության հետ մշակութային կապերի ամրապնդման գործի կարևոր ազդակ հանդիսացավ 1980-ի նոյեմբ․ 24– 27-ին Երևանում կայացած սփյուռքահայ համայնքների ներկայացուցիչների առա– ջին համաժողովը, որի նշանաբանն էր «Վերածնված հայրենիքը և սփյուռքը, պայքար հանուն խաղաղության և առաջա– դիմության»։ ՀՍՍՀ Գերագույն սովետի Նախագահու– թյունը հիմնել է «Խաղաղության և մայր հայրենիքի հետ կապերի ամրապնդման օգտին ակտիվ գործունեության համար» մրցանակ, որը շնորհվում է սփյուռքահայ նշանավոր հասարակական–քաղ․ ու մշա– կութային գործիչներին։ Այդ մրցանակը առաջինը շնորհվել է Վ․ Սարոյանին (1981-ին, հետմահու)։ ՀՍՍՀ պետ․, մշա– կութային ու գիտ․ մի շարք կազմակեր– պություններ սահմանել են ամենամյա մրցանակներ, որոնց առաջին դափնեկիր– ներն են՝ լիբանանահայ գրող ու հասարա– կական գործիչ Գ․ Ադդարյանը (Հայաս– տանի գրողների ու ժուռնալիստների միու– թյունների 1ս․ Աբովյանի անվ․ մրցանակ), լիբանանահայ մանկավարժ ու հասարա– կական գործիչ Վ․ Վահյանը (ՀՍՍՀ լուսա– վորության մինիստրության Մեսրոպ Մաշ– տոցի անվ․ մրցանակ), ֆրանսահայ գիտ– նական Մ․ Տեր–Ներսեսյանը (ՀՍՍՀ ԴԱ Անանիա Շիրակացու անվ․ մրցանակ), ամերիկահայ կոմպոզիտոր Հ․ Պերպեր– յանը (Հայաստանի կոմպոզիտորների միության Կոմիտասի անվ․ մրցանակ), ֆրանսահայ նկարիչ Դառզուն (Հայաս– տանի նկարիչների միության Մ․ Սարյանի անվ․ մրցանակ), ռեժիսոր Հ․ Փիլիկյանը (Անգլիա) և ամերիկահայ երգչուհի Լ․ Չու– գասզյանը (ՀՍՍՀ կուլտուրայի մինիստ– րության Պ․ Ադամյանի անվ․ մրցանակ)։ Ս․ Գեղամյան Արտասահմանյան երկըր– ների հետ բարեկամ ու թյանև մշակութային կապի հայկ․ ը ն կ և ր ու թ յ ու ն։ Կազմակերպում է լուսանկարչական և կերպարվեստի ցու– ցահանդեսներ արտասահմանում, առա– քում գրքեր ու դասագրքեր, թերթեր, հան– դեսներ, ձայնապնակներ, նոտաներ ևն։ Անմիջական կապեր է պահպանում ՍՍՀՄ–ի հետ բարեկամության արտասահ– մանյան մի շարք կազմակերպությունների տեղական բաժանմունքների և մասնա– ճյուղերի հետ (Դյոր Շոպրոնի՝ Հունգա– րիայում, Մանկտի–Մպիրիտուսի՝ Կուբա– յում, Ֆորառլբերգի՝ Ավստրիայում, Անդհրա–Պրադեշ նահանգի՝ Հնդկաստա– նում ևն)։ 1974-ից մասնակցում է արտա– սահմանում անցկացվող համալիր միջո– ցառումներին, ՀՍՍՀ–ի օրինակով ներկա– յացնում սովետական ժողովրդի հասարա– կական–քաղ․ կյանքը։ Պետ․ և հասարա– կական կազմակերպությունների հետ ըն– կերությունը մասնակցել է արտասահ– մանյան շուրջ 40 երկրներում (Շվեյցա– րիա, իսլանդիա, Դանիա, Ֆրանսիա, Պոր– տուգալիա, Ավստրիա, Իրաք, ճապոնիա, ԱՄՆ և այլն) անցկացված Մովետական Միության հետ բարեկամության օրերին։ Մինչև 1986-ը հանրապետությունում կազ– մակերպվել են արտասահմանյան 13 եր– կըրների օրեր (Լեհաստան, Իտալիա, Ֆրանսիա, ԴՖՀ, Հնդկաստան և այլն)։ Մովետական ապրելակերպն արտասահ– մանում ներկայացնելու գործում մեծ դեր են կատարում սովետական մշակութային կենտրոնները և գիտության ու մշակույթի տները (շուրջ 45 երկրներում), որոնց ըն– կերությունն առաքում է գրքեր, ալբոմ– ներ, բրոշյուրներ, ձայնապնակներ, լու– սանկարներ, գեղարվեստական, կարճա– մետրաժ և վավերագրական ֆիլմեր, կազ– մակերպում ցուցահանդեսներ։ Մշակու– թային կենտրոնների և տների բեմահար– թակներում պարբերաբար ելույթներ են ունենում պրոֆեսիոնալ արտիստներ և ինքնագործ խմբեր։ Յա․ Հակոբյան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈԻՍԱԿՑՈԻԹՅՈԻՆ ՀԿԿ ՍՄԿԿ բաղկացուցիչ մասն է, նրա անբաժան ջոկատներից մեկը։ Առաջացել է XIX դ․ վերջին, XX դ․ սկզբին, Արևել– յան Հայաստանում, ինչպես նաև կովկա– սահայ իրականության մեջ և Ռուսաստա– նի որոշ հայաբնակ վայրերում հանդես եկած ու գործած մարքսիստական, լենին– յան–իսկրայական ուղղության ս–դ․, բոլ– շևիկյան խմբակներից և կազմակերպու– թյուններից։ Կազմակերպական ձևավո– րումն ավարտվել է 1920-ի հունիսին։ ՀԿԿ կենսագործում է մարքս–լենինյան ուսմունքը, ՍՄԿԿ ծրագրի ու կանոնադրու– թյան պահանջները։ Ամենօրյա գործու– նեության մեջ ղեկավարվում է ՍՄԿԿ և ՀԿԿ համագումարների ու պլենումների որոշումներով։ ՀԿԿ ուղղություն է տալիս պետ․, կառավարական կենտր․ ապարա– տի, սովետների, ժողովրդատնտ․ բոլոր հաստատությունների, արհմիութենական, կոմերիտական և մյուս հասարակական կազմակերպությունների գործունեությա– նը՝ ժողովրդատնտ․ խնդիրների լուծման, աշխատավորների քաղ․ կազմակերպման, նրանց գաղափարական դաստիարակու– թյան, կրթական և լուսավորական գործի կազմակերպման բնագավառներում։ Ակ– տիվորեն պայքարում է ՄՄԿԿ ներքին և արտաքին քաղաքականության անշեղ կեն– սագործման համար։ Մարքսիզմի տարածումը, սոցիսղ– դեմոկրատակւսն, բոլշևիկյան խմբակների ու կազմակերպու– թյունների առաջացումը Հայաս– տանում (1890-ական թթ․– 1904 թ․) Մարքսիզմը Հայաստան և հայ իրակա– նություն է սկսել թափանցել XIX դ․ 80– 90-ական թվականներին, երբ Ռուսաստա– նում ու Անդրկովկասում ծավալվում էր բանվ․ շարժում։ 1898-ին Թիֆլիսում ձևա– վորվում է հայ բանվորների առաջին մարք– սիստական խումբը, որի մեջ մտնում էին