Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/205

Այս էջը սրբագրված չէ

Ս․ Լակաշին (Սրապիոնյան) U․ Կարինյան Ս․ Համբարձումյան Ս․ Մարւոիկյան Ա․ Հովհաննիսյան U․ Խանշյան դույթների շարունակողը։ Մինչ այդ, 1917-ի մայիսից, Բաքվում հայերեն լույս է տեսնում ՌՍԴԲ(բ)Կ Բաքվի կոմիտեի օր– գան «Սոցիալ–դեմոկրատ»թերթը, որի խըմ– բագիրն էր Ս․ Շահումյանը։ Թերթին թըղ– թակցում էր նաե Ա․ Մյասնիկյանը։ Թիֆլի– սում 1917-ի հունիսի վերջից «Պայքար»-ին փոխարինելու եկած (երբ նրա խմբագրու– թյունից դուրս եկան և նոր օրգանի հրա– տարակմանը ձեռնամուխ եղան Մ․ Շա– հումյանը, Ս․ Կասյանը, Ա․ Միկոյանը և մի շարք ուրիշ հայ բոլշեիկներ) «Բանվորի կռիվը» դառնում է կուսակցության Թիֆ~ լիսի և Կովկասյան երկրային կոմիտենե– րի օրգանը։ Թե՝ «Սոցիալ–դեմոկրատ»-ը, թե՝ «Բանվորի կռիվը» համակովկասյան բոլշևիկյան թերթեր էին, «Պրավդա»-ի գաղափարների հետևորդներն ու տարա– ծողները երկրամասում։ Կուսակցական կազմակերպչական, ագիտացիոն–պրո– պագանդիստական այդ գործունեության մեջ իր արժանի ավանդն է ներդնում նաև Շուշիում Ա․ Հովհաննիսյանի խմբագրու– թյամբ լույս տեսնող «Նեցուկ» շաբաթա– թերթը (1917)։ Բոլշևիկների քաղ–բացատրական աշ– խատանքի արդյունքներից էր նաև այն, որ Փետրվարյան հեղափոխությունից հե– տո Հայաստանում ստեղծվում են բազմա– թիվ նոր արհեստակցական միություններ, որոնք եռանդուն աշխատանք են ծավա– լում։ Արհմիություններում միավորվում են Երևանի, Ալեքսանդրապոլի, Ալավերդու, Ղափանի, Կարսի, Սարիղամիշի և այլ վայրերի երկաթուղու, տպարանների, կա– րի, մեխ․, կոշիկի և այլ արհեստանոցնե– րի, գործարանների, հանքերի բանվոր– ները։ Արհմիությունները նվաճելու հա– մար սուր պայքար են ծավալում դաշնակ– ցականները, մենշևիկներն ու էսէռները։ Նրանք ցանկանում էին արհմիություննե– րը դարձնել իրենց գործիքը, ժամանակա– վոր կառավարության դիրքերը ամրապըն– դելու, սոցիալիստ, հեղափոխության առջև պատնեշ կանգնեցնելու համար։ Չնայած դրան, արհմիություններում ընդգրկված բանվորների ճնշող մեծամասնությունը առաջնորդվում էր բոլշևիկյան լոզունգնե– րով։ 1917-ի ապրիլ–հունիս ամիսներին բոլ– շևիկյան կազմակերպությունների ղեկա– վարությամբ Հայաստանի մի շարք վայ– րերում տեղի են ունենում գործադուլներ, որոնցում բանվորները հանդես են գալիս տնտ․ և քաղ․ պահանջներով։ Առանձնա– պես հաճախակի էին դրվում 8-ժամյա բանվ․ օրվա, բանվորների աշխատավար– ձը բարձրացնելու և նախկին վարչական աշխատողներին ազատելու պահանջները։ Մի շարք սովետներ, որոնցում ուժեղ էր բոլշևիկների ազդեցությունը, հանդես են գալիս բանվորների պահանջների պաշտ– պանությամբ, և բանվորները հաղթում են։ Ամռանը Հայաստանում ստեղծվում են գյուղաց․ պատգամավորների մի շարք նոր սովետներ, և ձևավորվում են գյուղաց․ պատգամավորների Երևանի նահանգա– յին սովետը, Կարսի մարզային, Ալեք– սանդրապոլի գավառային սովետները։ Գարնանն ու ամռանը գյուղացիները մի շարք վայրերում, հակառակ ժամանակա– վոր կառավարության և համաձայնողա– կան կուսակցությունների այն պնդմանը, թե ագրարային հարցի լուծումը պետք է վերապահել ստեղծվելիք Մահմանադիր ժողովին, գրավում են կալվածատիրա– կան, վանքապատկան և բաժնետիրական ընկերություններին պատկանող հողերը։ Նման դեպքերը առանձնապես հաճախա– կի էին Նոր Բայագետի, էջմիածնի, Լոռ– վա և Զանգեգուրի գավառներում։ Առանձ– նապես ուժգին էին Ալեքսանդրապոլի և Կարսի աշխատավորների հակակառավա– րական ցույցերը։ Մենշևիկների բացա– հայտ դավաճանության այդ ժամանակա– շրջանում Ալեքսանդրապոլի բոլշևիկները վերջ են տալիս մենշևիկների հետ միև– նույն կազմակերպության մեջ ձևական միասնությանը և ստեղծում իրենց ինք– նուրույն կազմակերպությունը։ Համա– ձայնողականների հետ կապերը կազմա– կերպորեն խզելու նման քայլ են կատա– րում նաև այլ վայրերի բոլշևիկները։ 1917-ի հուլիս–օգոստոսին Պետրոգրա– դում կիսալեգալ պայմաններում կայացած ՌՍԴԲ(բ)Կ VI համագումարը կուսակցու– թյանը նպատակամղում է դեպի զինված ապստամբություն։ Համագումարը արձա– նագրեց, որ հեղափոխության խաղաղ զարգացման ժամանակաշրջանը ավարտ– վել է, որ իշխանությունը նվաճել և պրո– լետարիատի դիկտատուրա հաստատել կարելի է միայն զինված ապստամբության միջոցով։ Համագումարի որոշումների կեն– սագործումը Հայաստանում զուգադիպում է քաղաքային դումաների և գյուղական ինքնավարությունների ընտրություննե– րին։ Բոլշևիկները այդ ընտրություննե– րում մի շարք վայրերում հասան լուրջ հաջողությունների (Ալեքսանդրապոլ, Ալավերդի, Հաղպատ և այլուր)։ 1917-ի օգոստոսից․ Ալեքսանդրապոլի բոլշևիկ– ները լույս են ընծայում «Պրավդա ժիզնի» («Правда жизни») թերթը, որը տարած– վում էր նաև Կարսում, Սարիղամիշում, մերձակա բազմաթիվ գյուղերում, ինչպես նաև կայազորի զորամասերում։ Հայաս– տանի աշխատավորները իրենց բողոքի ձայնը բարձրացրին գեներալ Կոռնիլովի ու նրա անդրկովկասյան համախոհների ոտնձգությունների դեմ։ Ալեքսանդրապո– լում, Կարսում, Երևանում, Սարիղամիշում բոլշևիկների նախաձեռնությամբ ստեղծ– վում են կոռնիլովշչինայի դեմ պայքարի արտակարգ հանձնաժողովներ։ Շատ տե– ղերում բանվորները, զինվորներն ու գյու– ղացիները պահանջում են բանակից հե– ռացնել դավադիր գեներալներին ու սպա– ներին։ Մի շարք տեղերում, երբ այդ չէր հաջողվում գլուխ բերել պաշտոնական ձևով, հեղավւոխ․ զինվորներն իրենք էին բանտարկում հակահեդափոխ․ հրամանա– տարներին, պատժի միջոցներ կիրառում նրանց դեմ։ 1917-ի հոկտ․ 2–7-ին Թիֆլիսում կա– յացավ ՌՍԴԲ(բ)Կ կովկասյան կազմա– կերպությունների երկրային I համագու– մարը։ Նրա 30 պատգամավորների շար– քում էին նաև Ալավերդու, Ալեքսանդրա– պոլի, Հաղպատի, Կարսի, Սարիղամիշի ներկայացուցիչները, որոնք այնտեղ հան– դես եկան իրենց կազմակերպությունների աշխատանքների մասին հաղորդումներով։ Համագումարի քննարկած գլխ․ հարցը ընթացիկ մոմենտի մասին զեկուցումն էր, որով հանդես եկավ ՌՍԴԲ(բ)Կ Կենտ– կոմի անդամ Ս․ Շահումյանը։ Վ․ Ի․ Լենինի և կուսակցության Կենտկոմի ցուցումնե– րի համաձայն, համագումարը երկրամա– սի բոլշևիկյան կազմակերպությունների անհետաձգելի խնդիրն է համարում զին– ված ապստամբության նախապատրաս– տումը և Կովկասում սովետական իշխա– նության հաստատումը։ Համագումարը կուսակցության լենինյան ազգ․ ծրագրի հիման վրա որոշում է Կովկասում հաստա– տել տեղական լայն ինքնավարություն, ճանաչել բոլոր ազգերի ինքնորոշման իրա– վունքը, Ռուսաստանի պրոլետարիատի հետ միատեղ ու անբաժան ընթանալ դեպի սոցիալիստ, հեղափոխության հաղ– թանակը, դեպի նոր հասարակարգի կա– ռուցումը։ Ագրարային հարցի վերաբեր– յալ որոշմամբ համագումարը կուսակցա– կան կազմակերպություններին պարտա– վորեցնում է ամենուրեք գյուղական վայ– րերում ստեղծել գյուղաց․ սովետներ կամ դրանց ֆունկցիաներով հանդես եկող գյու– ղական կոմիտեներ և գլխավորել գյուղի աշխատավորների պայքարը կալվածատի– րական հողերը գրավելու, գյուղում շահա–