Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/206

Այս էջը սրբագրված չէ

գործմանը վերջ տալու նպատակով։ Հա– մագումարը որոշում է նաև ուժեղացնել Կովկասյան բանակում տարվող բոլշևիկ– յան կազմակերպչական աշխատանքը, բա– նակը դարձնելով աշխատավորների հու– սալի հենարան երկրամասում սովետա– կան իշխանություն հաստատելու և այն ներքին հակահեղափոխության ու դրսի ռազմ, հարձակումներից պաշտպանելու համար պայքարում։ Համագումարը ընտ– րում է ՌՍԴԲ(բ)Կ Կովկասյան երկրային կոմիտե (Ս․ Շահումյան, Մ․ Ցխակայա, Պ․ Զափարիձե, Ֆ․ Մախարաձե, Ս․ Կաս– յան, Մ․ Օրախելաշվիլի, Ի․ Ֆիոլետով, Ս․ Քավթարաձե, Գ․ Կորզանով, Հ․ Նա– զարեթյան, Ա․ Աթաբեկյան, Ն․ Կուզնե– ցով և ուրիշներ)։ «Կավկազսկի ռաբոչի» («Кавказский рабочий», 1917–18) և «Բանվորի կռիվը» (1917–18) թերթերը հաստատվում են որպես երկրային կոմի– տեի օրգաններ։ Հայաստանի բոլշևիկնե– րը համագումարի որոշումները ընդունե– լով ի ղեկավարություն, լայն գործունեու– թյուն են ծավալում դրանք աշխատավոր– ների մեջ տարածելու և կենսագործելու ուղղությամբ։ Կուսակցության կովկասյան կազմա– կերպությունների երկրային I համագու– մարը իր որոշումներով էլ ավելի է խորաց– նում մենշևիկներից բոլշևիկների կազմա– կերպական անջատման պրոցեսը։ Հոկտ․ 10-ին քննարկելով համագումարի որո– շումները, Կարսի բոլշևիկները վճռում են դուրս գալ միացյայ կազմակերպությու– նից և ձևավորում են իրենց ինքնուրույն կազմակերպությունը։ Նույնպիսի վճիռ– ներ են կայացվում Հայաստանի միացյալ ս–դ–ական կազմակերպությունների մեծ մասում։ Հեղափոխության հասունացումը կանխելու և աշխատավորների ուշադրու– թյունը դասակարգային խնդիրներից շե– ղելու նպատակով բուրժուանացիոնա– լիստական կուսակցությունները ձեռնա– մուխ են լինում այսպես կոչված «ազգա– յին խորհուրդների» ստեղծմանը, որպես «համազգային շահերը պաշտպանող» օր– գանների։ Բաքվի, Թիֆլիսի բանվորների հետ մեկտեղ Երևանի և Հայաստանի մյուս վայրերի աշխատավորները բոլշևիկների ղեկավարությամբ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում ազգ․ խորհուրդների ստեղծման, բուրժուանացիոնալիստական կուսակցությունների հակահեդափոխ․ քա– ղաքականության դեմ։ 1917-ի հոկտ․ 25 (նոյեմբ․ 7)-ին սոցիալիստ, հեղափոխու– թյան հաղթանակի և Վ․ Ի․ Լենինի ղեկա– վարությամբ հոկտ․ 26 (նոյեմբ․ 8)-ին ժող․ կոմիսարների խորհրդի ստեղծման լուրը մեծ ցնծությամբ են ընդունում Հա– յաստանի բանվորներն ու աշխատավոր գյուղացիները։ Ռուսաստանում հաստատ– ված սովետական իշխանությունը դառնում է հայ ժողովրդի ազգ․ և սոցիալ․ ազատա– գրության ապավենը։ Բոլշևիկների ղեկա– վարությամբ Երևանում, Ալեքսանդրապո– լում, Ալավերդիում, Հաղպատում, Սարի– ղամիշում, Կարսում, Զալալօղլիում, Ղա– րաքիլիսայում, Զանգեգուրի գավառում և այլ վայրերում տեղի են ունենում աշխա– տավորների միտինգներ։ Հայաստանի կոմունիստական կազմակերպությունները սովե– տական իշխանության հաղթա– նակի համար պայքարում (1917 թ․ հոկտեմբեր–1920 թ․ նոյեմբեր) Պետրոգրադում հոկտեմբերի 25-ի պատմ․ հաղթանակի լուրը ստանալուց հետո Հայաստանի աշխատավորների ժո– ղովները բոլշևիկների ղեկավարությամբ որոշում են կանգնել Ռուսաստանում հաս– տատված սովետական իշխանության և Վ․ Ի․ Լենինի գլխավորած ժողկոմխորհի պաշտպանության դիրքերում։ Կարսի և Սարիղամիշի բոլշևիկներն ու աշխատա– վորները հռչակում են, որ միակ աշխա– տավորական իշխանություն են ճանաչում սովետական իշխանությունը, միակ ժող․ արդարացի կառավարություն՝ Սովետա– կան Ռուսաստանի ժողկոմխորհը Լենինի և կոմունիստական կուսակցության ղե– կավարությամբ։ Այդ վայրերի կայազոր– ների զինվորները իրենց հայտարարում են հեղափոխ․ կարմիր բանակի զորամա– սեր, որոնք պատրաստ են զենքով պաշտ– պանելու բանվորագյուղաց․ կառավարու– թյունը։ Արագորեն աճում է բոլշևիկյան կազմակերպությունների անդամների թիվը։ 1917-ի նոյեմբերին Սարիղամիշում այն հասնում է 1500-ի։ 1917-ի նոյեմբերի կեսին Հայաստանում Սահմանադիր ժո– ղովի ընտրություններում, չնայած բոլշե– վիկների համար ստեղծված միանգամայն անբարենպաստ պայմաններին, նրանք մի շարք տեղերում հասան լուրջ հաջողու– թյունների։ Ալեքսանդրապոլի կայազո– րում ընտրություններին մասնակցած 9316 մարդուց 7311-ը ձայն տվեց բոլշևիկ– ների օգտին։ Սարիղամիշում դաշնակցա– կանները ստացան 1948, իսկ բոլշևիկնե– րը՝ 6211 ձայն, Ղարաքիլիսայում՝ էսէռ– ները՝ 351, իսկ բոլշևիկները՝ 562 ևն։ Ընտ– րությունները տեղի էին ունենում Հոկտեմ– բերյան հեղափոխության հաղթանակից առաջ կազմված ցուցակներով, որոնք չէին արտացոլում երկրում տեղի ունեցած արմատական փոփոխություններն ու դա– սակարգային ուժերի նոր հարաբերակ– ցությունը։ Ընտրություններում ձայների մեծ մասը շահեցին բուրժ․ և մանրբուրժ․ կուսակցությունները։ Հենվելով օտար տե– րությունների ներկայացուցիչների աջակ– ցության վրա, մենշևիկները, մուսավաթա– կաններն ու դաշնակցականները պատնեշ են կանգնեցնում Հոկտեմբերյան հեղա– փոխության հաղթական երթի առջև և 1917-ի նոյեմբերին երկրամասում իշխա– նությունը վերցնում իրենց ձեռքը, ստեղ– ծելով Անդրկովկասյան կոմիսարիատ կոչ– ված միացյալ կառավարող մարմինը։ Սա– րիղամիշի կայազորի զինվորները որո– շում են չենթարկվել կոմիսարիատի կար– գադրություններին։ Նույնպիսի որոշում են ընդունում նաև Ալեքսանդրապոլի կա– յազորի զինվորներն ու աշխատավորնե– րը։ Դեկտեմբերին Թիֆլիսում կայացած Կովկասյան բանակի երկրային II համա– գումարը, ըմբոստանալով Անդրկովկասյան կոմիսարիատի դեմ, ձայների մեծամաս– նությամբ օրինական է ճանաչում Սովետա– կան Ռուսաստանի ժողկոմխորհը։ Հա– յաստանի աշխատավոր գյուղացիները ող– ջունում են հողի մասին լենինյան դեկ– րետը։ Լոռիում, Դիլիջանում, Նոր Բայա– գետում և մի շարք այլ վայրերում նրանք սկսում են կամովին կիրառել դեկրետը և բռնագրավել հողերը։ «Կավկազսկի ռա– բոչի» («Кавказский рабочий») թերթը գրում էր, որ գյուղացիները հող և ազա– տություն են պահանջում, և հարկավոր է օգտագործել այդ խմորումները, որպեսզի դաշնակից ձեռք բերել՝ հանձին հայ չքա– վոր գյուղացիության։ Կուսակցության Կենտկոմը և Սովետական Ռուսաստանի կառավարությունը ստեղծված բարդ պայ– մաններում նպաստում են Անդրկովկասի աշխատավորների պայքարը հաղթանա– կով պսակելու, նրանց ազատագր․ իղ– ձերը իրականացնելու գործին։ 1917-ի դեկտ․ 16-ին ժողկոմխորհը երկրամասում սովետական իշխանության համար մըղ– վող պայքարը գլխավորելու նպատակով ստեղծում է Կովկասի գործերի ժամանա– կավոր արտակարգ կոմիսարի պոստ և այդ պոստում նշանակում Ս․ Շահումյա– նին։ Նույն ամսի 29-ին ժողկոմխորհը ըն– դունում է «Թուրքահայաստանի» մասին դեկրետը, որով ճանաչում է Արևմտյան Հայաստանի ազատ ինքնորոշման իրա– վունքը և հաստատում այնտեղի հայ բնակ– չության ինքնորոշման գործնական պայ– մանները։ Սակայն, ներքին և արտաքին բարդ ու խառնակ վիճակը անհնար դարձ– րեց այդ դեկրետի իրականացումը։ Բուր– ժուանացիոնալիստական կուսակցություն– ները, մասնավորապես նրանց ամենից ավելի հակահեդափոխ․ գործիչները, այդ օրերին երկրամասի ժողովուրդների և հեղափոխության շահերի նկատմամբ կա– տարեցին մի նոր, ավելի ահավոր դավա– ճանություն։ Երկյուղ կրելով, որ ռազմա– ճակատից վերադարձող ռուս զինվորները կարող են միանալ Անդրկովկասի հեղ․ բանվորներին, նրանք օտարերկրյա իմ– պերիալիստների գործակալների հետ զինվորների մի մասին զինաթափեցին և նրանց հետ արյունալի հաշվեհարդար տեսան Շամխորում։ Մինչդեռ Ալեք– սանդրապոլում, Աարիղամիշում, Կար– սում բոլշևիկները միջոցների էին դիմում ռուս զինվորներին ռազմաճակատում պա– հելու համար, թուրք, զորքերի Անդրկով– կաս ներխուժելու փորձը կասեցնելու նը– պատակով։ Կովկասի գործերի ժամանա– կավոր արտակարգ կոմիսար Մ․ Շահում– յանը մերկացնելով բուրժ․ նացիոնալիստ– ների հանցավոր գործողությունները՝ պա– հանջում էր թշնամու վերահաս հարձա– կումը կանխելու նպատակով ռուս, հե– ղափոխ․ բանակը պահել Կովկասում։ Բուրժ․ նացիոնալիստներն ու նրանց «ազ– գային խորհուրդները» հույսը դնում էին ազգ․ զորագնդերի վրա։ Անդրկովկասյան կոմիսարիատը 1918-ի փետրվարին փա– կում է բոլշևիկյան «Կավկազսկի ռաբոչի» («Кавказский рабочий»), «Բանվորի կռի– վը» թերթերը։ Ներքին հակահեդափոխ․ ուժերի ակտիվացման նման պայմաններում թուրք, զորքերը 1918-ին ներխուժում են Անդրկովկաս, շարժվում դեպի Բաքու՝ ոտ– նատակ անելով հայկ․ շրջանները։ Թուրք, զավթիչների առաջխաղացման կապակ– ցությամբ 1918-ի մարտի 10-ին ՌՄԴԲ(բ)Կ