Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/207

Այս էջը սրբագրված չէ

Կովկասյան երկրային կոմիտեն դիմեց բանվորներին, գյուղացիներին և զինվոր¬ ներին, կոչ անելով «կազմել սոցիալիստ, կարմիր ջոկատներ»։ Անդրկովկասյան հա¬ կասովետական բլոկը այլ ուղի ընտրեց, նա Անդրկովկասի ժողովուրդներին պա¬ տերազմի մեջ ներգրավեց Թուրքիայի դեմ՝ նրանց կանգնեցնելով նոր արհավիրքնե¬ րի, իսկ հայ ժողովրդին՝ ֆիզիկական բնաջնջման վտանգի սաջե։ Այդ ծանր օրերին իմպերիալիստների թելադրանքով անդրկովկասյան հակասո¬ վետական բլոկը սեյմի որոշմամբ 1918-ի ապրիլի 22-ին հռչակեց Անդրկովկասի «անկախությունը», որը բացահայտ դա¬ վաճանություն էր ոչ միայն ռուս, հեղափո¬ խությանը, այլև բուն Անդրկովկասի աշ¬ խատավորների նկատմամբ։ 1918-ի մա¬ յիսի վերջին Անդրկովկասյան սեյմը ցըր- վեց։ Ստեղծվեցին Հայաստանի, Վրաստա¬ նի և Ադրբեջանի բուրժոլական հանրապե¬ տությունները։ Հայաստանում իշխանու¬ թյան գլուխ անցավ դաշնակցական բուր- ժուանացիոնալիստական կառավարությու¬ նը։ Սկսվեց բոլշևիկների համառ ու տե- վական պայքարը դաշնակցականների ու նրանց օտարերկրյա հովանավորողների տիրապետությունը խորտակելու և Հա¬ յաստանում սովետական իշխանություն հաստատելու համար։ Հայաստանի կոմունիստական կազ¬ մակերպությունների պայքարը դաշնակ¬ ցականների տիրապետության դեմ։ Թեպետ դաշնակցականները իրենց սո¬ ցիալիստներ էին հռչակում, իսկ նը- րանց պառլամենտում կար ս-դ․ ֆրակցիա և բոլշևիկ պատգամավոր (Ա․ Մելիքյան), իրականում երկրում ամեն տեսակի ար¬ գելքներ էին ստեղծում բոլշևիկների գոր¬ ծունեության առջև։ Բոլշևիկների ու նը- րանց կազմակերպությունների նկատ¬ մամբ կիրառվում էր հատուկ հսկողություն ու տեռոր։ 1919-ի օգոստոսին Հայաստան եկած ամեր․ գնդապետ Հասկելը, Ալեք- սանդրապոլում և այլ վայրերում հսկողու¬ թյան կարգով գործող Անտանտի տերու¬ թյունների ներկայացուցիչները պահան¬ ջում էին արգելել բոլշևիկյան կազմակեր¬ պությունների գործունեությունը, ձերբա¬ կալել և արտաքսել նրանց անդամներին, փակել թերթերը։ Նման ծանր պայմաննե¬ րում բոլշևիկները Հայաստանում զուգակ¬ ցում էին աշխատանքի լեգալ ու անլեգալ ձևերը, պայքարում դաշնակցականների ու նրանց օտարերկրյա հովանավորների դեմ։ Նրանց ղեկավարում էր ՌԿ(բ)Կ Կով¬ կասյան երկրային կոմիտեն, որին 1920-ի ապրիլից փոխարինում է ՌԿ(բ)Կ Կենտ¬ կոմի Կովկասյան բյուրոն։ 1918-ին բոլ¬ շևիկյան կազմակերպություններ ու խըմ- բեր էին գործում Ալեքսանդրապոլում, Կարսում, Ալավերդիում, Լոռվա գավա¬ ռում, Շամշադինում, Նոր Բայազետում և այլ վայրերում։ Բոլշևիկների գործունեու¬ թյունը առանձնապես ուժեղանում, շար¬ քերը համալրվում են, բոլշևիկյան նոր խմբեր ու կազմակերպություններ են առա¬ ջանում 1918-ի վերջին և 1919-ին։ Կարևոր նշանակություն ունեցավ Երևանի կազմա¬ կերպության աշխատանքների աշխուժա¬ ցումը։ 1918-ի աշնանը Ա․ Մելիքյանի խըմ- բագրությամբ Երևանում սկսեց լույս տես¬ նել «Խոսք» թերթը։ Այն քննադատում էր դաշնակցականների վարած ներքին ու արտաքին քաղաքականությունը, պատ¬ մում Սովետական Ռուսաստանի կյանքի, ժողկոմխորհի գործունեության մասին, հրատարակում հեղաՓոխ․ կոչեր։ 1918-ի նոյեմբերին Երևանի բոլշևիկները նույն¬ պես վերջնականապես դուրս են գալիս, ս-դ․ միացյալ կազմակերպությունից և ձևավորվում որպես ՌԿ(բ)Կ-ի տեղական կազմակերպություն։ Բոլշևիկյան «Խոսք» թերթը 1918-ի դեկտեմբերին նշեց, որ ստեղծվել է Երևանի կազմակերպության կոմիտե, որը մինչև ընդհանուր հա¬ մագումարի հրավիրումը հանդիսանալու է կուսակցության գերագույն մարմինը հանրապետության սահմաններում։ Բոլ¬ շևիկներին առաջարկվում էր Երևանից դուրս ստեղծել տեղական կոմիտեներ և խմբեր։ Արդեն 1919-ի սկզբին Երևանում բոլշևիկյան բջիջներ էին գործում երկա¬ թուղային կայարանում, փոստ-հեռագրա- տանը։ Այդ ժամանակ իր գործունեությու¬ նը վերականգնեց Ալեքսանդրապոլի բոլ¬ շևիկյան կազմակերպությունը, որը թուրք, արշավանքի ժամանակ ընդհատել էր իր աշխատանքը։ 1919-ի գարնանը Գորիսում ձևավորվում է կուսակցության ընդհա¬ տակյա գավառային կոմիտե, որում ղե¬ կավար դեր էին խաղում Ք․ Մկրտչյանը, Մ․ Մաշուրյանը և ուրիշներ։ Մի շարք կու¬ սակցական բջիջներ են ստեղծվում Նոր Բայազետում, գավառի Մարուխան, Բաշ- քենդ, Նորադուգ և Ելենովկա (այժմ՝ մնան ք․) գյուղերում։ Նրանց գործունեու¬ թյունը ղեկավարում էր Հ․ Մարուխանյա- նը։ Կուսակցական բջիջներ էին գործում Ղազախ-Շամշադինի գավառի Սևքար, Քարվանսարա (Իջևան), Ալեքսանդրապո- լի գավառի մի շարք գյուղերում։ Հայ աշխատավորական զանգվածներին Հոկտեմբերյան հեղափոխության գաղա¬ փարների և սովետական իշխանության շուրջը համախմբելու նպատակով կազմա¬ կերպչական մեծ աշխատանք են կատա¬ րում բոլշևիկներ Դ․ Հայկունին, Հ․ Հով¬ սեփյանը, Վ․ Երեմյանը, Գ․ Վարդանյանը և ուրիշներ։ Սովետական Ռուսաստանի ժողկոմխորհի «Թուրքահայաստանի» մա¬ սին դեկրետի ընդունումից հետո բոլշևիկ¬ ները ձեռնամուխ են լինում Հայաստանի ս-դ․ բոլշևիկյան կուսակցության ստեղծ¬ մանը։ Վերջինիս գլխ․ խնդիրը պետք է լիներ՝ լւեյն գործունեություն ծավալել ռուս, զորքերի գրաված Արևմտյան Հա¬ յաստանի տարածքում՝ նպաստել այնտեղ «Թուրքահայաստանի» մասին դեկրետի հիման վրա արևմտահայության ազատ ինքնորոշման գաղափարի իրականաց¬ մանը, սովետական հանրապետության դրոշի ներքո կանգնելուն։ Կոմունիստա¬ կան շարժման ծավալմանը նպաստել է Հայաստանի կոմունիստական կուսակ¬ ցություն (ՀԿԿ) անվամբ հայ կոմու¬ նիստների կազմակերպությունը, որը ստեղծվել է 1918-ի սկզբին մի խումբ բոլ¬ շևիկների (Գ․ Հայկունի, Գ․ Վարդանյան, Վ, Երեմյան, Հ․ Հովսեփյան, Դ․ Կարա- գուլյան և այլոք) նախաձեռնությամբ։ Մարտին Թիֆլիսում ստեղծվում է նրա ժամանակավոր Կենտկոմը, լույս է տես¬ նում վերջինիս օրգան «Կարմիր օրեր» թերթը, որին շուտով փոխարինում է «Կար¬ միր դրոշակ»-ը (1918)։ ՀԿԿ-ն պրոպա¬ գանդիստական և քաղ․ կազմակերպչա¬ կան լայն գործունեություն է ծավալում Արևմտյան Հայաստանից Կովկաս և Ռու¬ սաստան գաղթած հայության խոշոր զանգ¬ վածների մեջ։ Նրա ջանքերով Ռուսաստա¬ նի հայաբնակ վայրերի մեծ թվով հայրե- նասեր երիտասարդներ գալիս են Անդր¬ կովկաս՝ կասեցնելու թուրք, զորամասե¬ րի ներխուժումը երկրամաս։ Պատմ․ հան¬ գամանքների բերումով «Թուրքահայաս- տանի» մասին դեկրետի չիրագործվելը Հայկոմկուս-ին զրկումtէ Արևմտյան Հայաստանում գործելու, այնտեղ արմատ¬ ներ գցելու հնարավորությունից։ Վրսա¬ տանում տիրապետողtմենշևիկները, 1918-ի մայիսին հրաման են արձակում ձերբակալել Հայկոմկուս-ի ղեկավարնե¬ րին, փակել «Կարմիր դրոշակ» թերթը։ ՀԿԿ Կենտկոմը հարկադրված է լինում տեղափոխվել Հս․ Կովկաս, որտեղ գաղ¬ թական հայերի մեծաքանակ զանգված¬ ներ կային, և հաստատվում է Վլադիկավ- կազում (այժմ՝ Օրջոնիկիձե)։ Հետագա¬ յում ՀԿԿ Կենտկոմը եռանդուն գործու¬ նեություն է ծավալում Սովետական Ռու¬ սաստանի զանազան վայրերում ապաս¬ տանած հայ գաղթականների շրջանում կոմունիստների խմբեր ստեղծելու, հա¬ յերեն պրոպագանդա մղելու, սովետական իշխանության լոզունգները իրականացնե¬ լու համար։tՀԿԿ դառնում է 3-րդ՝ Կո¬ մունիստական ինտերնացիոնալի հիմնա¬ դիր կուսակցություններից մեկը։ Նրա ներ¬ կայացուցիչ Գ․ Հայկունին վճռական ձայ¬ նի իրավունքով մասնակցում է Կոմին¬ տերնի I կոնգրեսին, ներկայացնում է գրավոր զեկուցում։ ՀԿԿ-ի ներկայացու¬ ցիչներ Դ․ Հայկունին և Վ․ Տերյանը վճռա¬ կան ձայնի իրավունքով մասնակցում են ՌԿ(բ)Կ VIII համագումարին։ Այս ընթաց¬ քում ՌԿ(բ)Կ Կենտկոմի ցուցումների հա¬ մաձայն կուսակցության Կովկասյան երկ¬ րային կոմիտեն կոնկրետ միջոցներ է ձեռնարկում Հայաստանում կոմունիստա¬ կան կուսակցության աշխատանքներն ուժեղացնելու ուղղությամբ։ 1919-ի սեպ¬ տեմբերին Երևանում կայացած Հայաս¬ տանի բոլշևիկյան կազմակերպություն¬ ների ներկայացուցիչների խորհրդակցու¬ թյունում ընտրվում է ՌԿ(բ)Կ Հայաստա¬ նի կոմիտե (Արմենկոմ)․ [U․ Կասյան (նա¬ խագահ), Ա․ Մռավյան, Ս․ Ալավերդյան, Դ․ Շահվերդյան, Ս․ Խանոյան, Ղ․ Ղուկաս- յան և ուրիշներ]։ Դա առաջին քայլն էր Հայաստանի տարածքում գործող կոմ․կազ- մակերպությունները տեղական կենտր․ մարմնի ղեկավարությամբ միավորելու ուղղությամբ։ Խորհրդակցության հանձնա¬ րարությամբ Ս․ Կասյանը գրում է «Ու՜ր է ելքը» բրոշյուրը, որտեղ պարզաբանվում են Հայաստանի աշխատավորների խըն- դիրները դաշնակցականների տիրապե¬ տությունը երկրում տապալելու և սովե¬ տական իշխանություն հաստատելու հա¬ մար։ ՌԿ(բ)Կ ԿԿ-ի կազմբյուրոն, նկատի ունենալով, որ ՀԿԿ-ի համար Արևմըտ- յան Հայաստանում աշխատանքի հարցը կոնկրետ հանգամանքների բերումով օրա¬ կարգից հանվում է, իսկ Ռուսաստանի հայաբնակ վայրերում պրոպագանդիս-