Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/21

Այս էջը սրբագրված չէ

Աղ․ 4 Քաղաքատիպ ավաններ • սՅ 1 1 ժ ՚ Հք I ЁЯ В •э *р ճ " о 1 I-J 5 • * с Я ^ ձ 3 й *2 ^ В & aa Քաղաքատիպ ավանի անունը Հիմնադր կամ կազ վորման ւ րեթիվը Շրշանը Մոտակա կայարան Ց ® Տ Տ 3 5 э «շ ․ Տ £ ? с․ CJ °* !~§ ^ C-յ с _ 3 «з Տ ճ Տ գ 11 В 2 J V ՏՏ ճ V fcjs рцг Ագարակ 1954 Մեղրու Կարճևան 2 256 16 Ազատամուտ 1983 Իջևանի Րարխու– դարլի 1 152 17 Ազիզբեկով 1956 Ազիզբեկովի Երասխ 75 135 – Ախթալա 1939 Թումանյանի Ախթալա – 178 18 Այրում 1960 Նոյեմբերյանի Այրում – 205 22 Անիպեմզա 1938 Անիի Անի 7 82 7 Ապարան 1963 Ապարանի Սպիտակ 42 58 –– Արագած 1974 Թալինի Արագած – 75 25 Արզնի 1953 Աբովյանի Աբովյան 6 22 6 Բերդ 1963 Շամշադինի Թոուզ 28 199 – Բյուրեղավան 1974 Աբովյանի Աբովյան 6 22 6 Գագարին 1961 Մնանի Ծաղկունք 9 60 6 Դաստակերտ 1951 Միսիանի Նախիջևան 121 232 20 Եղեգնաձոր 1960 Եղեգնաձորի Երասխ 57 119 – Թալին 1978 Թալինի Քարա– կերտ 18 66 – Թումանյան 1974 Թումանյանի Քոբեր 4 167 18 Լուսակերտ 1953 Նաիրիի Չարենց– ավան 6 32 23 Կրասնոսելսկ 1972 Կրասնոսելսկի Շորժա 20 118 – Զորագետ 1940 Գուգարքի Զորագետ – 149 22 Մասիս 1971 Մասիսի Մասիս – 17 – Մարալիկ 1962 Անիի Մարալիկ – 95 – Մարտունի 1963 Մարտունու Վարդենիս 38 130 – Մեծամոր 1972 Հոկտեմբերյանի Հոկտեմ– բերյան 8 42 8 Նոյեմբերյան 1971 Նոյեմբերյանի Այրում 20 185 – Նոր Տարբերդ 1963 Մասիսի Երևան 10 14 6 Նոր Հաճըն 1958 Նաիրիի Նոր Հաճըն – 18 9 Շամլուղ 1938 Թումանյանի Ախթալա 18 186 36 Պեմզաշեն 1958 Արթիկի Պեմզաշեն – 103 7 Մովետաշեն 1963 Երևան քաղաքի Օրշոնիկիձեի Երևան 7 12 8 Վարդենիս 1969 Վարդենիսի Վարդենիս 3 168 – Վեդի 1963 Արարատի Այգավան 7 48 –

  • Հեռավորությունները տրված են ավտոճանապարհներով։

Հայաստանի 387-ի բաժանումից և Ար– շակունինեբի թագավորության անկումից (429) հետո, Բյուգանդական կայսրու– թյանն անցած Արմ․ Հայաստանում՝ Ներ– քին Հայքում, նախարարական Հայաս– տանում և Փոքր Հայքում եթե սկզբում պահպանվում էր երկրի ներքին վարչ․ բաժանման համակարգը՝ հայկ․ նախա– րարությունները, ապա Հուստինիանոս 1-ի (527–565) վերափոխությունների հե– տևանքով այն ամբողջովին վերացվեց և երկրի այդ մասում մտցվեց կայսերական վարչակարգը, ըստ որի այն բաժանվեց 4 պրովինցիայի՝ Առաջին, Երկրորդ, Եր– րորդ U Չորրորդ Հայքերի։ Արլ․ Հայաս– տանում V–VII դդ․ ընդհանուր առ– մամբ պահպանվեց երկրի ներքին վարչ․ բաժանման համակարգը՝ հայկ․ նախա– րարությունները։ Արլ․ Հայաստանը, Վրաստանը և Աղվանքը իբրե մարզպա– նություններ մտնում էին Սասանյան պե– տության 4 քուստակներից (երկրամաս) մեկի՝ Հս․ (կամ Կապկոհ) քուստակի մեջ։ Արլ․ Հայաստանի ծայրամասային «աշ– խարհքները՝ Գուգարքը, Ուտիքը, Ար– ցախը, Փայտակարանը, Պարսկահայքը, Աղձնիքն ու Կորդված «աշխարհը», Հայաս– տանի մարզպանությունից անջատել էին և միացրել այլ մարզպանությունների ու քուստակների։ Հայաստանի մարզպանու– թյունը բաղկացած էր Այրարատ, Վաս– պուրական, Տուրուբերան, Տայք, Սյու– նիք և Մոկք աշխարհներից։ Մարզպանու– թյան կենտրոնը մինչև 451-ը Արտաշատն էր, դրանից հետո՝ Դվինը։ Գերագույն կա– ռավարիչը մարզպանն էր, մյուս կարևոր պաշտոններն էին սպարապետությունն ու հազարապետությունը։ Անկախ վարչ․ առումով տեղի ունեցած բազմաթիվ փո– փոխություններից, մեր մատենագրության մեջ ընդհուպ մինչև XIX դ․ (որոշ առու– մով նաև մինչև օրս) գործածական են մնա– ցել հին հայկ․ վարչատարածքային միա– վորների՝ «աշխարհների» ու գավառների անունները, որոնք ամբողջական ու հա– մակողմանի նշված են Անանիա Շիրակա– ցու «Աշխարհացոյց»-ի մեջ։ Ըստ նրա Մեծ Հայքը մասնատված է 15 «փոքր աշխարհ– ների» (նահանգ, կողմ) և 191 գավառնե– րի՝ հիմք ընդունելով երկրի ներքին վարչ․ և բնաաշխարհագրական պայմանները։ Նրա փոքր «աշխարհները» հետևյալներն են՝ Տայքը (ճորոխ գետի միջին հոսան– քում և Կուրի ծայր վերնագավառում), Բարձր Հայք կամ Կարնո աշխարհ (Արմ․ Եփրատի վերին ու միջին հոսանքների ավազանում և ճորոխի վերնագավառում), Չորրորդ Հայք (Արածանիի ստորին և Արմ․ Տիգրիսի հոսանքի շրջանում), Աղձ– նիք (Հայկ․ Տավրոս լ–շղթայի և Արմ․ Տիգրիսի միջև), Կորճեք կամ Կորդվաց աշխարհ (Արլ․ Տիգրիսից հվ․), Մոկք (Արլ․ Տիգրիսի աջ կողմում), Պարսկահայք (Ուրմիա լճի հս–արմ․ և արմ․ կողմում), Փայտակարան (Կուր և Արաքս գետերի ստորին հոսանքներից հվ․), Արցախ (Կուր և Արաքս գետերի միջև), Ուտի կամ Ուտիք (Սևանի և Արեգունի լ–շղթաների և Կուր գետի միջև), Գուգարք (Աղստև գետից մինչև ճորոխի ավազան), Տուրուբերան կամ Տարոնո երկիր (Արածանիի միջին հոսանքի շրջանում և Արաքսի ծայր վեր– նագավառում), Սյունիք կամ Սիսական (Արաքս ու Հագարու գետերի և Դեղամա, Արեգունի ու Սևանի լ–շղթաների միջև) և Այրարատ (Արաքսի միջին հոսանքի ավա– զանում և Արածանիի վերնագավառում)։ Ըստ արաբների հաստատած վարչա– կարգի, YII–IX դդ․ Հայաստանը, Վրաս– տանը, Աղվանքը և Դարբանդը միասին կազմեցին Արմինիա փոխարքայությունը՝ Դվին կենտրոնով։ Կառավարիչները կոչ– վում էին ամիրներ (ըստ Հայկ․ աղբյուր– ների՝ «ոստիկաններ»)։ Փոխարքայությու– նը բաժանված էր չորս մեծ մարզերի, որոնցից մեկը կազմված էր Աղվանքից, մեկը՝ Վրաս տանից, երկուսը՝ Հայաստա– նից։ IX դ․ երկրորդ կեսին Հայաստանը ձեռք է բերում քաղ․ անկախություն։ Ավա– տատիրական կարգի խորացման զուգըն– թաց, երկիրը X–XI դդ–ում վերածվում է տարբեր մեծությունների ֆեոդ, մի շարք միավորումների՝ թագավորությունների և իշխանությունների։ Թագավորություննե– րից կենտրոնականը և իր նշանակությամբ ամենից բարձրը Անի–Շիրակի (885–1045) թագավորությունն էր, որին ենթարկվում էին նաև մյուս 4 թագավորությունները՝ Վասպուրականի (908–1021), Վանանդի կամ Կարսի (963–1065), Սյունիքի կամ Կապանի (987–1170) և Տաշիր–Զորա– գեսփ կամ Լոռու (970–1113) թագա– վոր ությունները։ Բավական ընդարձակ տարածք ուներ Տարոնի իշխանությունը (826–966)։ Ընդարձակ էր նաև VIII դ․ վերջին քառորդում խալիֆայության նա– խաձեռնությամբ Հայաստանում հաստատ– ված կայսիկների ամիրայությունը, որը տարածվում էր Վանա լճից արմ․ և հս․։ Դրա արմ․ մեծագույն մասը վերջիվերջո դարձավ Անի–Շիրակի թագավորության, իսկ Մանազկերտի շրջանը՝ Վասպուրա– կանի ենթական։ Հայաստանի հվ․ մասում գտնվում էր Աղձնիքի կամ Արզնի ամիրա– յությունը։ Մյուս, ավելի մանր, Դվինի, Դողթնի, Ամյուկի և Վարագի, Հեր և Զա– րևանդի ամիրայությունները ամբողջա– պես ենթակա էին հայկ․ թագավորություն– ներին, իսկ Սասունն ու Խութը,անկախ այն բանից, թե ինչ վարչատարածքային միա– վորի մեջ էին մտնում, միշտ պահպանում էին իրենց ներքին ինքնուրույնությունը։ Բյուգանդական կարճատև տիրապետու– թյան շրջակում (1045–1071) կայսրությա– նը նոր կցված հայկ․ նահանգներում մտցը– վեցին կայսերական վարչաքաղ․ և հար–