աշխատանք է տանում․ Անդրֆեդերացիա– յի տնտ․ ու քաղ․ նշանակությունը պարզա– բանելու, այն գործնականում իրականաց– նելու համար։ 1922-ի մարտի 12-ին երկ– րամասի երեք հանրապետությունների կենտգործկոմների լիազոր կոնֆերանսում պայմանագիր հաստատվեց երեք հանրա– պետությունների քաղ․, տնտ․, ռազմ, սերտ դաշինքի մասին։ 1922-ի դեկտեմբերին սո– վետների Անդրկովկասյան I համագու– մարի որոշմամբ Անդրկովկասի Սովետա– կան Սոցիալիստական Հանրապետու– թյունների Ֆեդերատիվ Միությունը վերա– փոխվեց ֆեդերատիվ հանրապետության։ Դա լենինյան ազգ․ քաղաքականության խոշոր հաղթանակն էր, որը պատմ․ մեծ դեր խաղաց Անդրկովկասում սոցիալիզմի կառուցումը հաջողությամբ իրականաց– նելու համար։ 1922-ի դեկտ․ 30-ին հանդի– սանալով Անդրկովկասյան Ֆեդերացիայի իրավահավասար անդամներից մեկը՝ Հայկ․ ՍՍՀ–ն նրա միջոցով մտավ ՍՍՀՄ–ի մեջ։ 1923-ի մարտի 13–16-ին Երևանում կայանում է ՀԿ(բ)Կ II համագումարը։ ՀԿ(բ)Կ ԿԿ–ի քաղ․ հաշվետվությամբ հան– դես է գալիս Ս․ Լուկաշինը։ Որոշվում են ՀԿ(բ)Կ առաջիկա խնդիրները ժողտնտե– սության վերականգնման, գյուղատնտ․ կոոպերացումը ծավալելու, լուսավորու– թյան, քաղդաստիարակչական աշխատան– քի բնագավառներում։ Համագումարը ընդգծեց հեղափոխ․ զգոնության բարձ– րացման և լենինյան գաղափարախոսու– թյան անաղարտության համար մղվող պայքարի ուժեղացման անհրաժեշտու– թյունը։ 1924-ի հունվ․ 21-ին վախճանվեց Վ․ Ի․ Լենինը։ Ի հավերժացումն Վ․ Ի․ Լենինի հիշատակի, որոշվում է Երևա– նում կանգնեցնել առաջնորդի հուշարձա– նը։ Ալեքսանդրապոլ քաղաքը վերան– վանվեց Լենինական։ Լենինյան կոչով զգալիորեն աճում են ՀԿ(բ)Կ–ի շարքե– րը։ 1924-ի մայիսի 5–9-ին Երևանում կայանում է ՀԿ(բ)Կ III համագումարը։ Կենտկոմի քաղ․ հաշվետվությամբ հան– դես է գալիս Ս․ Լուկաշինը, կազմակերպա– կան հաշվետվությամբ՝ Ա․ Հովհաննիսյա– նը։ Համագումարը արձանագրում է հան– րապետությունում նոր արտադր․ օբյեկտ– ների ստեղծման ուղղությամբ ձեռք բեր– ված հաջողությունները, հիմնադրվել էին Լենինականի տեքստիլ կոմբինատը, Երե– վանի, Սարդարապատի բամբակազտիչ գործարանները, կատարվել էին լուրջ աշխատանքներ Ալավերդու և Ղափանի պղնձահանքերը վերականգնելու ուղղու– թյամբ։ Առաջ էր գնում գյուղատնտեսու– թյան վերականգնման գործը։ Համագու– մարը որոշումներ է կայացնում կուսակ– ցական ապարատի աշխատանքները ուժե– ղացնելու, մասսաների հետ կապը ամ– րապնդելու մասին։ Ամփովւելով 1923-ի ներկուսակցական դիսկուսիայի ընթաց– քում տրոցկիստական օպոզիցիայի դեմ մղված պայքարի արդյունքները, համա– գումարը ընդգծում է, որ ՀԿ(բ)Կ–ն միա– ձույլ է և մինչև վերջ հավատարիմ լենի– նիզմին։ 1925-ի նոյեմբ․ 30-ից դեկտ․ 4-ին Երե– վանում կայանում է ՀԿ(բ)Կ IV համագու– մարը։ Կենտկոմի քաղ․ հաշվետվությամբ Կասյանը, Լուկաշինը և ՀԿԿ ղեկավարները Շիրակի ջրանցքի շինարարությունում (1923) հանդես է գալիս ՀՍՍՀ ԺԿխ–ի նախագահ Ս․ Համբարձումյանը, կազմակերպական հաշվետվությամբ՝ Ա․ Հովհաննիսյանը։ Համագումարը ամվւովւեց անցած մեկև– կես տարում ձեռք բերված տնտ․ հաջողու– թյունները։ Հանրապետությունում ցան– քատարածությունները 1925-ին կազմել էին նախապատերազմյանի 85,5% ։ 1925-ին շահագործման էր հանձնվել Շիրակի ջը– րանցքը։ Ավելացել էր անասունների գըլ– խաքանակը, գյուղատնտ․ կոոպերատիվ– ների թիվը հասել էր 147-ի։ Համագումարը շեշտում է գյուղում տարվող կուսակցա– կան–սովետական աշխատանքը ուժեղաց– նելու անհրաժեշտությունը։ խնդիր է դըր– վում ուժեղացնել աշխատանքները ոռոգ– ման ցանցը ընդարձակելու, ճահիճների չորացումը արագացնելու, գյուղին շե– ֆական օգնություն ցույց տալու, բանվոր դասակարգի և միջակ գյուղացիության դաշինքը ամրապնդելու ուղղությամբ։ 1921–1925-ին ՀԿ(բ)Կ ղեկավարու– թյամբ հանրապետությունում հաջողու– թյամբ լուծվում են ժող․ տնտեսության վերականգնման խնդիրները։ Մի շարք հին ձեռնարկությունների վերանորոգման հետ մեկտեղ դրվում էին տեքստիլ, քիմ․, շինանյութերի արդյունաբերության, որ– պես տնտեսության նոր ճյուղերի հիմքե– րը։ Մասնավոր կապիտալը դուրս էր մըղ– վում առևտրի բնագավառից, ընդլայնվում էր պետ․ և կոոպերատիվ առևտուրը, աճում էր սոցիալիստ, սեկտորը ժող․ տըն– տեսության բոլոր ճյուղերում։ Բարձրա– նում էր աշխատավորների կենսամակար– դակը։ Ակնառու էին հաջողությունները կուլտուրական շինարարության բնագա– վառում։ 1925-ի վերջին -1926-ին հան– րապետությունում գործում էր 328 խըր– ճիթ–ընթերցարան, 37 ակումբ, 207 գրա– դարան, 13 թատրոն, 16 կինոթատրոն։ ժող․ տնտեսության վերականգնման տարիներին կուսակցությունը պայքար էր ծավալում երկրի սոցիալիստ, ինդուս– տրացման և գյուղատնտեսության կոլեկ– տիվացման համար (1926–1932)։ Իր այդ աշխատանքներում ՀԿ(բ)Կ–ն ղեկավար– վում էր ՀամԿ(բ)Կ XIV (1925) և XV (1927) համագումարների որոշումներով, որոնք մշակել էին երկրի ինդուստրացմանը և գյուղատնտեսության կոլեկտիվացմանը անցնելու կուսակցության դիրքորոշում– ները։ Առաջնահերթ են դառնում Ալա– վերդու և ՂաՓանի պղնձաարդյունաբե– րությունը լիովին վերականգնելու, Երե– վանում և այլ քաղաքներում արդ․ նոր ձեռ– նարկություններ հիմնելու, հիդրոէլեկ– տրակայաններ կառուցելու խնդիրները։ ՀԿ(բ)Կ գործունեության մեջ շարունակում է կարևոր դեր խաղալ ոռոգման համա– կարգն ընդարձակելու, քարքարոտ հո– ղակտորները, ճահճուտները և աղակա– լած հողերը յուրացնելու դժվարին հար– ցերի լուծումը։ Այդ ամենի կարևոր պայ– մանն էր ՀԿ(բ)Կ շարքերի լենինյան միաս– նության պահպանումն ու հետագա ամ– րապնդումը։ Հանրապետության կուսակ– ցական կազմակերպությունները շարու– նակում են վճռական պայքար մղել տրոց– կիգմի և աջ օպորտունիզմի դեմ։ ՀԿ(բ)Կ միաժամանակ շարունակում էր պայքարը բուրժ․ գաղափարախոսության, ազգայ– նական կուսակցությունների, մասնավո– րապես դաշնակցության դեմ։ 1927-ի հու– լիսին ՀԿ(բ)Կ Կենտկոմի պլենումում ԿԿ–ի առաջին քարտուղար է ընտրվում Հ․ Հով– սեփյանը։ 1927-ի նոյեմբ․ 13–19-ին ՀԿ(բ)Կ V համագումարը ամփոփում է Հա– յաստանում տրոցկիզմի և բուրժ․ գաղա– փարախոսության դեմ մղված պայքարի արդյունքները։ Վճռականորեն դատա– պարտվում է օպորտունիստների հակա– կուսակցական վարքագիծը և ընդգծվում մարքսիզմ–լենինիզմի տեսությրւնը խո– րապես ուսումնասիրելու, նրա անաղար– Մ․ Ի․ Կալինինը Երևանում (1926) տությունը պահպանելու նշանակությունը կյանքի բոլոր բնագավառներում։ Համա– գումարը պլանային մարմիններին հանձ– նարարում է մշակհլ հանրապետության ինդուստրիալ զարգացման պլանը։ Նրա– նում առաջնություն էր տրվում մետալուր– գիական, լեռնահանքային, քիմ․, շինա– նյութերի, էլեկտրաէներգիայի արդյունա– բերության զարգացմանը։ Համագումարը միաժամանակ խնդիր է դնում շարունակել գյուղատնտ, կոոպերացումը, զարգացնել հանրային տնտ․ ամենապարզ ձևերը։ ՀԿ(բ)Կ VI համագումարում (1929-ի հունվ․ 20–29) Կենտկոմի քաղ․ հաշվետը– վության մեջ (զեկ․ ԿԿ–ի առաջին քարտու– ղար Հ․ Կոստանյան) հանրագումարի բեր– վեցին հանրապետության ժողտնտեսու– թյան նվաճումները և ուրվագծվեցին նրա սոցիալիստ, վերակառուցման խնդիրները։ Համագումարը միաժամանակ քննարկեց գյուղում կուսակցության հերթական խըն– դիրների, արդյունաբերության և գյուղա– տնտեսության նկատմամբ կուսակցական ղեկավարման մակարդակը բարձրացնե– լու հարցը։ Կուսակցական կազմակերպու– թյուններին հանձնարարվեց խորամուխ լինել արտադրանքի ինքնարժեքի, ար– տադրության ռացիոնալացման, սարքա–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/211
Այս էջը սրբագրված չէ