Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/216

Այս էջը սրբագրված չէ

վել էր 31%–ով։ Նշվեց, որ չորրորդ հըն– գամյա պլանի հաջող կատարման շնոր– հիվ բարձրացել էր ժողովրդի կենսամա– կարդակը։ 1952-ի սեպտեմբերին տեղի ունեցավ ՀԿ(բ)Կ XVI համագումարը, որը քննարկեց հինգերորդ հնգամյա պլանի դիրեկտիվների նախագիծը և ՀամԿ(բ)Կ կանոնադրության մեջ փոփոխություններ մտցնելու վերաբերյալ թեզիսները։ Ամ– փոփելով անցած մեկուկես տարվա ըն– թացքում ժող․ տնտեսության ու մշակույթի բնագավառներում ՀԿ(բ)Կ կատարած աշ– խատանքի արդյունքները, համագումարը միաժամանակ մեծ ուշադրություն նվիրեց ժող․ տնտեսության հերթական խնդիրնե– րի կատարմանը։ 1952-ի հոկտեմբերին Մոսկվայում տեղի ունեցած կուսակցու– թյան XIX համագումարը հաստատեց ՍՍՀՄ ժող․ տնտեսության զարգացման 1951 –1955 թթ․ հնգամյա պլանի վերա– բերյալ դիրեկտիվները, որոշում ըն– դունեց Համամիութենական կոմունիս– տական (բոլշևիկների) կուսակցությունը՝ ՀամԿ(բ)Կ, այդուհետև անվանել Սովե– տական Միության կոմունիստական կու– սակցություն (ՍՄԿԿ)։ Այդ որոշմանը հա– մապատասխան՝ Հայաստանի կոմունիս– տական (բոլշևիկների) կուսակցությունը՝ ՀԿ(բ)Կ, անվանվեց Հայաստանի կոմու– նիստական կուսակցություն (ՀԿԿ)։ Հնգամյակի առաջադրանքները ժամ– կետից շուտ կատարելու համար հանրա– պետությունում լայն պայքար ծավալվեց։ Աշխատանքային հաջողությունների կազ– մակերպիչներն ամենուրեք կուսակցա– կան կազմակերպություններն էին։ ՍՄԿԿ Կենտկոմի 1953-ի հուլիսյան պլենումի որոշումների ոգով իրենց աշխատանք– ները վերակառուցեցին տեղական կու– սակցական կազմակերպությունները։ Ընդ– լայնվեց կուսակցական ակտիվի կազմը, բարձրացավ նրա դերը։ Տեղական կուսակ– ցական կազմակերպությունների պատաս– խանատվությունը բարձրացնելու նպա– տակով խոշոր ձեռնարկություններում U հիմնարկներում վերացվեց Կենտկոմի կուսկազմակերպչի պաշտոնը, վերացվե– ցին նաև քաղբաժինները տրանսպորտում և արդյունաբերության որոշ ճյուղերում։ ՍՄԿԿ Կենտկոմը, 1953-ի նոյեմբերին քննարկելով Հայաստանի կուսակցական կազմակերպության վիճակը, բացահայ– տեց մի շարք սխալներ ՀԿԿ Կենտկոմի բյուրոյի գործունեության մեջ։ Այդ առ– թիվ ընդունված հանձնարարականները նոյեմբերի վերջին քննարկվեցին ՀԿԿ Կենտկոմի VIII արտահերթ պլենումում։ Պլենումը ՀԿԿ Կենտկոմի առաջին քար– տուղար Գ․ Հարությունյանին ազատեց աշխատանքից, Կենտկոմի առաջին քար– տուղար ընտրեց Ս․ Թովմասյանին, ընտ– րեց Կենտկոմի նոր բյուրո և քարտուղար– ներ։ Նոյեմբերյան պլենումից հետո Հա– յաստանի կուսակցական կազմակերպու– թյունները եռանդուն աշխատանք ծավա– լեցին կուսակցական ու պետ․ կյանքի լե– նինյան նորմերի վերականգնման հա– մար։ 1953-ի վերջին տեղի ունեցած կու– սակցական կազմակերպությունների հաշ– վետու–ընտրական ժողովներն անցան կո– մունիստների քաղ․ ակտիվության պայ– մաններում։ Քննադատության ծավալումն օգնեց բացահայտելու ներկուսակցական դեմոկրատիայի բազմաթիվ խախտում– ներ, կուսակցական կազմակերպություն– ների ուշադրությունը բևեռելու արդյունա– բերության, գյուղատնտեսության և կուլ– տուրական շինարարության կոնկրետ խնդիրների վրա։ Կուսակցական կազմա– կերպություններն ուժեղացրին իրենց վե– րահսկողությունը վարչական մարմիննե– րի նկատմամբ, դրանք ամրապնդեցին ստուգված կադրերով։ Բարձրացավ հա– սարակական կազմակերպությունների դերը։ Արդարացվեցին անհիմն դատա– պարտված քաղաքացիները։ ՀԿԿ Կենտ– կոմը վերականգնեց այն կոմունիստնե– րի իրավունքները, որոնք նախկինում են– թարկվել էին չհիմնավորված հալածանք– ների և հեռացվել կուսակցությունից։ 1954-ի փետրվարին Երևանում տեղի ունեցավ ՀԿԿ XVII համագումարը, որը քննարկեց հանրապետության տնտեսու– թյան հետագա զարգացման, աշխատավոր– ների բարեկեցության և կուլտուրական մակարդակի բարձրացման, նրանց գա– ղափարական դաստիարակության հար– ցերը։ Բացահայտվեցին էական թերու– թյուններ կոմունիստների քաղ․ ուսուց– ման գործում, մամուլի և ռադիոյի աշխա– տանքում, ստեղծագործական միություն– ների գործունեության մեջ։ Համագումարը խնդիր դրեց վերացնել հասարակական գիտությունների ետ մնալը, հատուկ ուշա– դրություն դարձնել Հայաստանի պատմու– թյան սովետական ժամանակաշրջանի ուսումնասիրությանը, կտրականապես վերջ տալ անցյալի մշակութային ժառան– գության նկատմամբ նիհիլիստական վե– րաբերմունքին, ստեղծել բարձրարժեք աշ– խատություններ։ Համագումարից հետո ՀԿԿ Կենտկոմը վճռականապես ուղղեց հայ ժողովրդի մշակութային ժառանգու– թյան գնահատման հարցում թույլ տրված սխալները։ Մեծ տպաքանակներով սկը– սեցին լույս տեսնել Րաֆֆու, Ռ․ Պատ– կանյանի, Ե․ Չարենցի, Ա․ Րակունցի ստեղծագործությունները։ 1953-ի սեպտեմբերին հրավիրվել էր ՍՄԿԿ Կենտկոմի պլենում, որը քննարկել էր գյուղատնտեսության վիճակը և նշել նրա հետագա զարգացման ուղիները։ Պլենումը բացահայտել էր տնտեսության այդ կարևոր ճյուղի ետ մնալու օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները, ծավալուն միջոցառումներ մշակել գյուղատնտ․ ար– տադրության վերելքն ապահովելու հա– մար։ Թերություններ կային նաև Հայաս– տանի գյուղատնտեսության մեջ։ Նրա առաջատար ճյուղերից մեկը՝ խաղողա– գործությունը, դեռ չէր հասել նախապա– տերազմյան մակարդակին։ Ետ էր մը– նում ծխախոտագործությունը, կարտոֆիլի մշակությունը, բանջարաբ ուծությունը։ խիստ ցածր էր անասունների մթերատվու– թյունը։ Կոլտնտեսություններում ընկած էր աշխատանքային կարգապահությունը։ ՀԿԿ Կենտկոմը Հայաստանի կոմկուսի համագումարի և ՄՄԿԿ Կենտկոմի սեպ– տեմբերյան (1953) պլենումի որոշումների ոգով մշակեց հանրապետության գյուղա– տնտեսության վեըելքն ապահովող մի– ջոցառումներ։ Մեպտեմբերյան պլենումից հետո գյուղական կուսակցական շրջկոմ– ները վերակառուցվեցին, վերացվեցին դը– րանց գյուղատնտեսական բաժինները։ Ցուրաքանչյուր ՄՏԿ–ի համար ստեղծվեց հրահանգչական խումբ՝ կուսակցության շրջկոմի քարտուղարի գլխավորությամբ։ Կոլտնտեսությունների ամրապնդման գործում կարևոր նշանակություն ունեցավ ՍՄԿԿ Կենտկոմի կոչով (1955) երկրում ծավալված «երեսունհազարականների» շարժումը։ Հարյուրավոր կոմունիստներ, աշխատանքի լավագույն կազմակերպիչ– ներ և գյուղատնտեսության մասնագետներ մեկնեցին գյուղ՝ մշտական աշխատանքի։ Հանրապետության կուսակցական կազ– մակերպությունները մեծ ուշադրություն էին դարձնում արդյունաբերությանը, որ– տեղ երևան էին եկել լուրջ թերություն– ներ։ Հանրապետության արդ․ ձեռնարկու– թյունների մոտ կեսը 1953-ին թողարկեց 131,6 մլնռ․ պակաս արտադրանք։ Թերու– թյուններ կային նաև կապիտալ շինարա– րության բնագավառում։ Ձեռնարկություն– ներում և շինարարական կազմակերպու– թյուններում վատ էր կազմակերպվում աշ– խատանքը, ցածր էր կարգապահությունը, անբավարար էին օգտագործվում ներքին ռեզերվները, բացակայում էր ռիթմիկ աշ– խատանքը։ Լուրջ սխալներ էին թույլ տրվել արդյունաբերության զարգացման հեռանկարային հարցերի լուծման գոր– ծում, մասնավորապես էներգետիկայի զարգացման, Սևանա լճի ջրերի ռացիո– նալ օգտագործման, կարևոր հանքավայ– րերը ժամանակին շահագործման հանձնե– լու, արտ․ նոր՝օբյեկտները նպատակա– հարմար տեղաբաշխելու հարցերում։ Պա– հանջվում էր բարելավել արդյունաբերու– թյան ղեկավարումը, ետ մնացող ձեռնար– կությունները հասցնել առաջավորների մակարդակին։ Կուսակցական, արհմիու– թենական և կոմերիտական կազմակեր– պությունները բանվ․ լայն մասսաներին և ինժեներա–տեխ․ աշխատողներին ներ– գրավեցին սոցիալիստ, մրցության մեջ։ Հաղթահարելով դժվարությունները, հան– րապետության արդյունաբերությունը 1954-ին պլանը կատարեց 102,՝ 1955-ին՝ 104 տոկոսով։ Բարձր տեմպերով էին զար– գանում ծանր արդյունաբերության ճյու– ղերը, հատկապես մեքենաշինությունը, գունավոր մետալուրգիան, շինանյութերի արդյունաբերությունը, էներգետիկան։ Արդյունաբերության աշխատանքի բարե– լավման գործում կարևոր դեր կատարեց ՍՄԿԿ Կենտկոմի 1955-ի հուլիսյան պլե– նումը, որը քննարկեց արդյունաբերու– թյան հետագա վերելքի, տեխ․ առաջադի– մության արագացման, արտադրության կազմակերպումը բարելավելու հարցերը։ Պլենումի որոշումները լայնորեն քննարկ– վեցին հանրապետության կուսակցական կազմակերպություններում, միջոցառում– ներ մշակվեցին արդ․ ձեռնարկությունների աշխատանքը բարելավելու ուղղությամբ։ Հանրապետության ժող․ տնտեսության զարգացման հինգերորդ հնգամյա պլանի կատարման արդյունքներն ամփոփեց ՀԿԿ XVIII համագումարը (1956-ի հունվար)։ Քննարկվեց ՍՍՀՄ ժող․ տնտեսության զարգացման 1956–1960 թթ․ վեցերորդ հնգամյա պլանի դիրեկտիվների նախա– գիծը։ Նշվեց, որ արդյունաբերությունը