հինգերորդ հնգամյակում զարգացել է բուռն տեմպերով, մեծ թափ է ստացել հատկապես էլեկտրաէներգիայի արտադը– րությունը։ Կոլտնտեսություններում բարձ– րացել էր հացահատիկային կուլտուրա– ների, բամբակի, ծխախոտի, շաքարի ճա– կընդեղի և բանջարեղենի միջին բերքատ– վությունը։ Հնգամյակում ՄՏԿ–ների թիվը 46-ից հասել էր 58-ի, հանրապետության մեքենայական պարկը հարստացել էր հարյուրավոր տրակտորներով, կոմբայն– ներով և գյուղատնտ․ այլ մեքենաներով։ Ավելացել էր խոշոր եղջերավոր անասուն– ների, հատկապես կովերի գլխաքանակը, աճել էին կոլտնտեսությունների անբա– ժանելի ֆոնդերն ու դրամական եկամուտ– ները։ Միաժամանակ նշվեց, որ դեռևս ցածր է գյուղատնտ․ կուլտուրաների բեր– քատվությունը և հանրային անասնա– բուծության մթերատվությունը։ Համագու– մարը կուսակցական կազմակերպություն– ներից պահանջեց շարունակել արտադրու– թյան տեխ․ մակարդակի սիստեմատիկ բարձրացման, արտ․ պրոցեսների կոմպ– լեքսային մեքենայացման և ավտոմա– տացման, արտադրության մշտական կա– տարելագործման կուրսը։ Արդյունաբերու– թյան աշխատողների ուշադրությունը կենտրոնացվեց աշխատանքի արտադրո– ղականության բարձրացման, առկա արտ․ կարողությունների ռացիոնալ օգտագործ– ման, հումքի, վառելիքի, էլեկտրաէներ– գիայի, մետաղների և այլ նյութերի տըն– տեսման, Չթողարկվող արտադրանքի որա– կի բարելավման, նրա ինքնարժեքի իջեց– ման վրա։ Հանրապետության ժող․ տըն– տեսության զարգացման վեցերորդ հըն– գամյա պլանով նախատեսվում էր ընդ– լայնել մի շարք գործարաններ, ստեղծել արդ․ նոր ձեռնարկություններ ոչ միայն Երևանում, այլև հանրապետության մյուս քաղաքներում ու շրջաններում։ Համա– գումարը խնդիր դրեց կառուցել հիդրո– էլեկտրակայաններ Որոտան և Դեբեդ գե– տերի վրա, անցկացնել Գյումուշ–Քա– ջարան–Ագարակ, Երևան–Արարատ և Երևան–Հոկտեմբերյան բարձրավոլտ էլեկտրահաղորդիչ գծեր։ 1956-ի փետրվարին տեղի ունեցած ՍՄԿԿ XX համագումարը հաստատեց ՍՍՀՄ ժող․ տնտեսության զարգացման 1956–1960 թթ․ վեցերորդ հնգամյա պլա– նի դիրեկտիվները։ Համագումարը լիովին հավանություն տվեց միութենական հան– րապետությունների իրավունքների ընդ– լայնման ուղղությամբ ՍՄԿԿ Կենտ– կոմի միջոցառումներին, անհրաժեշտ համարվեց կրճատել աշխատանքային օրը, բարձրացնել աշխատավորների ռեալ աշխատավարձն ու եկամուտները, բարելավել նրանց կենսաթոշակային ապահովությունը։ Համագումարը վճռա– կանապես դատապարտեց Ի․ Ստալինի անձի պաշտամունքը և հավանություն տվեց դրա վնասակար հետևանքների վե– րացման ուղղությամբ ՍՄԿԿ Կենտկոմի ձեռնարկած միջոցառումներին։ Կուսակ– ցության Կենտկոմին հանձնարարվեց շա– րունակել աշխատանքը կուսակցական կյանքի լենինյան նորմերն ամրապնդելու, ներկուսակցական դեմոկրատիան զար– գացնելու, կոլեկտիվ ղեկավարության սկզբունքները հետևողականորեն իրա– կանացնելու, կուսակցական աշխատանքի մեթոդները կաւոարելագործելու ուղղու– թյամբ։ ՍՄԿԿ Կենտկոմը 1956-ի հունիսի 30-ին ընդունեց «Անհատի պաշտամունքը և նրա հետևանքները հաղթահարելու մա– սին» որոշումը, ուր հստակ պատասխան տվեց անհատի պաշտամունքի առաջաց– ման, նրա բնույթի և հաղթահարման ուղի– ների հետ կապված հարցերին։ Համագու– մարը խնդիր դրեց՝ արմատապես բարելա– վել գաղափարաքաղ․ և կուսակցական– կազմակերպական աշխատանքը, կտրուկ շրջադարձ կատարել դեպի տնտ, շինարա– րության կոնկրետ, գործիմաց ղեկավարու– մը։ Հայաստանի կուսակցական կազմակեր– պությունները ջերմ հավանություն տվե– ցին համագումարի որոշումներին։ Կու– սակցական կոմիտեները և կուսկազմա– կերպությունները մեծ աշխատանք ծա– խսվեցին արտադրության մեջ կոմունիստ– ների դերը բարձրացնելու ուղղությամբ։ Սոցիալիստ, լայն մրցություն ծավալվեց արդ․ ձեռնարկություններում։ Առանձնա– հատուկ ուշադրություն էր նվիրվում նոր տեխնիկայի արմատավորման, տեխնոլո– գիական պրոցեսների կատարեյագործ– ման, աշխատատար պրոցեսների մեքե– նայացման հարցերին։ Այդ տեսակետից ծավալուն աշխատանքներ կատարվեցին Երևանի էլեկտրամեքենաշինական, «Պո– լիվինիլացետատ», «Ավտոդողերի» գործա– րաններում։ Կարևոր նշանակություն ունե– ցան ՀԿԿ Կենտկոմի 1956-ի նոյեմբերին ընդունած Սևան–Հրազդան կասկադի շի– նարարությունն արագացնելու, ինչպես նաև հանրապետության երկրորդ էներ– գետիկ բազայի՝ Որոտան գետի հիդրո– ռեսուրսների օգտագործման մասին որո– շումները։ Սկսվեցին Ղարադաղ–Երևան գազամուղի կառուցման աշխատանքները։ Կուսակցական կազմակերպությունները հետևողական աշխատանք էին կատարում սովետական դեմոկրատիայի զարգացման, լենինյան նորմերի ամրապնդման ուղղու– թյամբ։ Սովետներն սկսեցին ավելի ակ– տիվորեն մասնակցել տնտ․ ու կուլտուրա– կան շինարարությանը, միջոցներ ձեռ– նարկվեցին արհմիությունների աշխա– տանքը բարելավելու ուղղությամբ, ամ– րապնդվեցին կոմերիտական կազմակեր– պությունները, ընդլայնվեցին նրանց գոր– ծունեության շրջանակները։ 1956–1957-ին մոտ 5 հզ․ կոմերիտականներ ու երիտա– սարդներ, այդ թվում՝ 2 հզ․ ուսանողներ, կուսակցական և կոմերիտական կոմիտե– ների ուղեգրերով մեկնեցին Ղազախստան և Սիբիր՝ նվաճելու խոպանը։ ՍՄԿԿ XX համագումարից հետո Հա– յաստանի կուսակցական կազմակերպու– թյունում մեծ աշխատանք ծավալվեց գա– ղափարախոսական բնագավառում, զգա– լիորեն կատարելագործվեցին քաղ․ ագի– տացիայի և պրոպագանդայի ձևերը, ակ– տիվ պայքար սկսվեց կուսակցական պրո– պագանդայի ասպարեզում տեղ գտած ֆորմալիզմը և դոգմատիզմը հաղթահա– րելու ուղղությամբ։ Իրենց աշխատանք– ները վերակառուցեցին մամուլը, ռադիոն, հրատարակչությունները։ Բարելավվեց հրատարակչական գործը։ ՍՄԿԿ Կենտ– կոմին առընթեր մարքսիզմ–լենինիզմի ինստ–ի հայկ․ մասնաճյուղը լույս ընծայեց մարքսիզմ–լենինիզմի դասականների բազմաթիվ աշխատություններ։ Հրատա– րակվեցին Ս․ Շահումյանի, Բ․ Կնունյան– ցի, Ս․ Սպանդարյանի, Ալ․ Մյասնիկյանի երկերը, ինչպես նաև նրանց կյանքն ու հեղափոխական գործունեությունը լուսա– բանող արժեքավոր մենագրություններ։ ՄՄԿԿ Կենտկոմի 1957-ի փետրվարյան պլենումի որոշման համաձայն, նույն թվա– կանին երկրում սեղծվեցին ժող․ տնտե– սության խորհուրդներ։ Ստեղծվեց նաև հայկ․ տնտ․ վարչական շրջան։ Հանրա– պետությունում կազմակերպվեց ժող․ տըն– տեսության խորհուրդ, որը միավորեց շուրշ 250 արդ․ ձեռնարկություն։ Վերա– կառուցումը տեղական կուսկազմակեր– պություններից պահանջեց կաւոարելա– գործել տնտեսության ղեկավարման մե– թոդները։ 1958-ի հունվարի վերջին հրավիր– վեց ՀԿԿ XIX համագումարը, որն ամ– փոփեց հանրապետության կուսակցական կազմակերպությունների աշխատանքը հաշվետու շրջանում։ Նշվեց, որ հաշվետու շրջանում կառուցվել և շահագործման են հանձնվել արդ․ 30 նոր ձեռնարկություն, որոշ հաջողություններ էին ձեռք բերվել գյուղատնտեսության մեջ, ավելացել էր հացահատիկի, շաքարի ճակնդեղի, խա– ղողի արտադրությունը։ Մակայն, զգալի էին թերությունները հատկապես անաս– նաբուծության բնագավառում։ Համագու– մարը կուսակցական կազմակերպություն– ներից պահանջեց կատարելագործել կազ– մակերպական ու քաղ․ աշխատանքը, բարձրացնել տնտեսության ղեկավարման մակարդակը, բարելավել կադրերի ընտ– րության, տեղաբաշխման ու դաստիարա– կության գործը։ 1958-ի փետրվարին տեղի ունեցած ՍՄԿԿ Կենտկոմի պլենումի որոշ– մամբ կոլտնտեսությունների արտադրա– տեխ․ սպասարկման գոյություն ունեցող կարգը Փոխվեց, ՄՏԿ–ները վերակազմվե– ցին նորոգման տեխ․ կայանների։ Նոր պայմաններում անհրաժեշտություն առա– ջացավ Փոխել կուսակցության շրջկոմնե– րի կառուցվածքը։ Վերացվեցին ՄՏԿ–ների գծով շրջկոմների հրահանգչական խմբե– րը։ ՄՏԿ–ների բազմաթիվ կոմունիստ– մեխանիզատորներ աշխատանքի անցան կոլտնտեսություններում, որի շնորհիվ նը– րանցում զգալիորեն ամրապնդվեց՛ կու– սակցական կորիզը։ Ձեռնարկած միջո– ցառումների շնորհիվ 1958-ին Հայաստա– նի գյուղատնտեսությունը հասավ ակնա– ռու հաջողություննՒւրի։ Գյուղատնտ․ մը– թերքների արտադրությունն ավելացնե– լու, տեխ․ պլանները կատարելու և գերա– կատարելու համար Հայկ․ ՍՍՀ–ն 1958-ի դեկտ․ 29-ին պարգևատրվեց Լենինի շքա– նշանով։ ՍՄԿԿ Կենտկոմի 1958-ի նոյեմբերյան պլենումը հավանություն տվեց ՍՍՀՄ ժող․ տնտեսության զարգացման 1959–1965 թթ․ յոթնամյա պլանի վերաբերյալ ՍՄԿԿ ԿԿ–ի ընդունած կոնտրոլ թվերի նախագծի թե– զիսներին, որոնք դրվեցին համաժող․ քննարկման։ ՀԿԿ XX արտահերթ համա– գումարը (1959-ի հունվ․ 10–13), հավանու– թյուն տալով յոթնամյա պլանի կոնտրոլ
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 13.djvu/217
Այս էջը սրբագրված չէ